// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Բավարար
5. Վատ չէ
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ

Ընդամենը: 352
Ցուցադրված է: 346-350
Էջեր: « 1 2 ... 68 69 70 71 »

Դավիթ Բեկ13-15-րդ դարերում Հայաստանի մահմեդական կառավարիչները՝ մոնղոլները, կարակոյունլու և ակկոյունլու թուրքմենները վարում էին հայ զինվորական դասի՝ ազնվականության ոչնչացման նպատակասլաց քաղաքականություն։ Թեև հայկական մանր ուժեր, ազգային ազնվականության մնացորդների գլխավորությամբ, կարողացան պահպանվել (Արևելյան Հայաստանում՝ Արցախում և Սյունիքում, ինչպես նաև վրացական ու խանական զորագնդերի կազմում, Արևմտյան Հայաստանում՝ Սասունում, Զեյթունում, Բաբերդում, Համշենում և Վասպուրականի որոշ գավառներում), սակայն 16-րդ դարի սկզբին դրանք արդեն այն աստիճան կազմալուծված էին, որ այլևս ի վիճակի չէին միայնակ լուծելու լուրջ, հատկապես հարձակողական բնույթի, մարտական խնդիրներ, ոչ էլ, առավել ևս, դիմադրել Հայաստանը ռազմակալած օսմանյան և պարսկական ահռելի բանակներին։
Պատմություն | Դիտումներ: 1782 | Հեղինակ: Արմեն Այվազյան | Ավելացրել է: ANI | Ամսաթիվ: 27-Դկտ-2010 | Մեկնաբանություններ (0)

«Ամենաազատ մարդը ռազմիկն է…»
Ֆ.Նիցշե
 
Վերցնում ենք թեյի ափսե, մեջը լցնում ձեթ։ Հետո վերցնում ենք օգտագործված վիրակապ (չօգտագործվածն ափսոս է), կտրում ենք մի ափաչափ կտոր և փռում ափսեի մեջ՝ ափսեից դուրս թողնելով կտորի մի անկյունը, որ ոլորելով ու «պատրույգ» սարքելով, թողնում ենք օդում։ Արյունով ներծծված վիրակապը ներծծվում է արդեն ձեթով, և վառում ենք «պատրույգը»։ Ճրագ է։
Այսպես մոլորակի վրա գոյություն ունեցող ամենաֆանտաստիկ պետության մեջ լուսավորվում է նկուղ-ապաստարան-զորանոցը։ Այսպես կենցաղային մանրուքները վերաճում են մասունքների, և կենցաղային առարկաները, թևավորվելով, «աղավնակերպ իջմամբ» թառում են խորհրդանիշների պատվանդանին։ Այսպես իրերը (ձեթ, արյուն, վիրակապ), այսաշխարհիկ պայմանականությունների վարագույրը պատռելով, ներկայացնում են ճրագի արարողությունը, և զորանոցում քնած կամավորների դեմքերին տարածվում է միստերիալ ճշմարտությունների լույսը։ Այսպես բացվում են իրերի «անդրկուլիսյան» զուգիմաստները, որտեղ ձեթը հավատն է, որ պիտի չսպառվի, և արյունը պայքարն է, որ պիտի չորանա։ Պիտի չորանա, որովհետև հաղթանակն է վիրակապ։
Ճրագ է։ Ընդամենը հերթապահի վառած ճրագ գիշերվա  3-անց 20 րոպեին։ Բոլորը քնած են, և բացառապես բոլոր քնածները երազի մեջ խոսում են բարձրաձայն, և բացառապես բոլորի երազներում կռիվ է։ Հերթապահը ենթադրեց, որ ինքն էլ  քնի մեջ խոսում է, որովհետև այսքան տարբեր մարդկանց մեջ ինքը չէր կարող բացառություն լինել։
Եվ այդ միակ հանդիսականի առաջ այսպես խոսեց քնած զորանոցը. «Կրա՜կ», «աջի՜ց մտեք, աջի՜ց»,  «սպասե՜ք, չկրակե՜ք. թող մոտիկանան»,
Հայրենասիրություն | Դիտումներ: 1234 | Հեղինակ: Արմեն Դավթյան | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 27-Դկտ-2010 | Մեկնաբանություններ (0)

Немезис - название операции (по имени древнегреческой богини мщения Немезиды) по осуществлению актов возмездия в отношении лидеров турецкой партии «Единение и прогресс», виновных в организации и осуществлении геноцида армян 1915г.
Պատմություն | Դիտումներ: 1005 | Ավելացրել է: ANI | Ամսաթիվ: 27-Դկտ-2010 | Մեկնաբանություններ (0)

Չնայած 1915թ. ստեղծված օրհասական դրությանը, Արևմտյան Հայաստանում և Փոքր Ասիայի մի շարք հայաբնակ վայրերում տեղի հայությունը դիմում է ինքնապաշտպանության։ Դա հնարավորություն է տալիս բնակչության մի մասին փրկվել, իսկ մնացածին՝ զենքը ձեռքին պատվավոր մահ ընդունել։
Ջարդարարներին առաջին դիմադրությունը ցույց տվեց Վանի վիլայեթի հայությունը։ Հայերը դիմագրավում են թուրք և քուրդ հրոսակներին Շատախում, Հայոց ձորում, Գավաշում, Թիմարում և այլ վայրերում։ Մոկսի հայությունը փրկվում է շնորհիվ տեղի ցեղապետ Մուրթուլլա բեյի։
Առավել կատաղի և անզիջում դիմադրություն է ցույց տրվում թուրք և քուրդ հրոսակներին Վան քաղաքում։ Հայ բնակչությունը հիմնականում կենտրոնացած էր Այգեստան՝ 20 հազար հոգի և 2000 հոգի էլ Քաղաքամեջ կոչվող թաղամասերում։
Ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար Այգեստանում ստեղծվում է Զինվորական մարմին։ Նրա մեջ ընդգրկվում են տարբեր կուսակցությունների անդամներ և ոչ կուսակցականներ՝ Արմենակ Եկարյանը (ղեկավար), Արամ Մանուկյանը, Կայծակ Առաքելը, Բուլղարացի Գրիգորը, Փանոս Թերլեմեզյանը և ուրիշներ։ Քաղաքամեջի Զինվորական մարմնի ղեկավար է ընտրվում Հայկակ Կոսոյանը։
Պատմություն | Դիտումներ: 1112 | Ավելացրել է: Նարի | Ամսաթիվ: 26-Դկտ-2010 | Մեկնաբանություններ (0)

Ձագաձորի (Վերիշենի) Սբ.Հռիփսիմե եկեղեցին, որը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Վերիշեն բնակավայրում, Գորիս քաղաքից 4 կմ հյուսիս-արևմուտք, ամենայն հավանականությամբ կառուցվել է 4-րդ դարի սկզբին հեթանոսական ԱՍՏՂԻ տաճարի տեղում (Ալբիրեո, Անգղի համաստեղություն): Ուսումնասիրություններով պարզել եմ, որ եկեղեցու հիմքում և շրջակայքում պահպանվում են հեթանոսական տաճարի հիմքի և կառուցվածքային տարրերի բազմաթիվ մնացորդներ, ինչպես նաև մեհյանին յուրահատուկ նյութական մշակույթի հետքեր:
Մշակույթ | Դիտումներ: 1060 | Հեղինակ: Աշխեն Մաշուրյան | Ավելացրել է: Նարի | Ամսաթիվ: 26-Դկտ-2010 | Մեկնաբանություններ (0)