// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ

Ընդամենը: 352
Ցուցադրված է: 11-15
Էջեր: « 1 2 3 4 5 ... 70 71 »

Գարեգին ՆԺԴԵՀ

 

Հանդիպում Գ. Նժդեհի հետ

 

(հուշեր)
(Պատմում է Վայոց Ձորի Գետափ գյուղի բնակիչ Սմբատ (Վահրիճ) Մկրտչի Մկրտչյանը) 
 
1952 թվականին վարածս բեռնատարը վթարի ենթարկվեց Նախիջեւանի տարածքում: Զոհվեցին երկու ադրբեջանցիներ: Պատիժը սկզբում կրում էի Բաքվի բանտում:
Մարտի սկիզբն էր: Տուժողների հարազատները բողոքարկել էին: Պատիժը` ըստ նրանց մեղմ էր, դատավորը` կաշառված: Ինձ Բաքվի բանտից պիտի տանեին Նորաշենի շրջան` գործը վերանայելու: Մութ, խոնավ խցից հետո դրսում ուղղակի դրախտ էր: Բանտապետի տեղակալը հայ էր, զինվորական համազգեստով համակրելի մի տղամարդ: Բանտի ընդարձակ բակում նա մայրենի լեզվով սիրալիր զրուցում էր դատապարտվածներից մեկի հետ: Անծանոթ կալանավորի ով լինելը շատ հետաքրքրեց ինձ: Ամեն ինչից երեւում էր, որ նա սովորական կալանավոր չէր: Հետաքրքրությունից ոտքս կախ գցեցի: 
Գարեգին ՆԺԴԵՀ | Դիտումներ: 1381 | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 04-Մյս-2012 | Մեկնաբանություններ (0)


Ի՞ՆՉ ՄՇԱԿՈՒՅԹ ԵՆՔ ԿՐՈՒՄ ԱՅՍՕՐ

ԱՐԾՐՈՒՆ ՊԵՊԱՆՅԱՆ

Օրերս ելույթ ունեցա ուսանողների առջև` «Երիտասարդությունը որպես հայ մշակույթի կրող և պահապան» թեմայով: Զարմանքով նկատեցի, որ մեր ժողովրդի ստեղծած պատմական մշակույթի, համաշխարհային քաղաքակրթության մեջ նրա ունեցած դերի մասին իմ բերած տվյալները գրեթե հարյուր տոկոսով նորություն են լսարանի համար: Եվ այդ փաստը հարկադրեց ինձ ելույթս հրապարակայնացնել:

8000-ամյա արիստոկրատիա

Պատասխանելու համար այն հարցին, թե որ չափով ենք մենք կրում և պահպանում հայ ժողովրդի ստեղծած մշակույթը` նախևառաջ հարկավոր է պարզել, թե ինչ մշակույթ է ստեղծել հայությունը և ով է ընդհանրապես հայը: Հնարավոր է, չէ՞, որ պարզվի, թե մեր մշակույթը հենց այն կիսալյումպենականությունն է, որը հրամցվում է հայկական եթերից, առկա է փողոցներում, և որով ներծծված են իշխանական պալատների միջանցքները: Այդ դեպքում մենք կարող ենք հայտարարել, թե կրում և ժրաջանորեն պահպանում ենք մեր սեփական մշակույթը:
Հայրենասիրություն | Դիտումներ: 3160 | Հեղինակ: Արծրուն Պեպանյան | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 12-Ապրլ-2012 | Մեկնաբանություններ (0)


ՏԻՐ/ՏԻՒՐ ԱՍՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ «ՀԱՅՈՑ ՄԵԾԱՑ» ՍԵՐՆԴԱՇԱՐՔՈՒՄ 

ՔՈՉԱՐՅԱՆ Գ. Գ. 

Տիր/Տիւր °1 դիցաբանական կերպարի ընկալումը մեզանում խարսխված է Ագաթանգեղոսի սեղմ, իմաստալից վկայության վրա °2: Այսուհանդերձ, ցարդ չի վերծանվել նրա հաղորդածի ենթատեքստում առկա այլաբանորեն արտահայտված ընդգրկուն տեղեկատվությունը: Ագաթանգեղոսը վկայում է, որ «…թագաւորն (Տրդատ Մեծը - Ք.Գ.) խաղայր գնայր ամենայն զօրօքն հանդերձ ի Վաղարշապատ քաղաքէ՝ երթալ յԱրտաշատ քաղաք, աւերել անդ զբագինսն Անահտական դիցն, և որ յԵրազամոյն տեղիսն անուանեալ կայր: Նախ դիպեալ ի ճանապարհի երազացոյց երազահան պաշտաման Տրի դից, դպրի գիտութեան քրմաց, անուանեալ Դիւան գրչի Որմզդի, ուսման ճարտարութեան մեհեան. նախ ի նա ձեռն արկեալ` քակեալ այրեալ աւերեալ քանդեցին»: Այս վկայությունից բխում է, որ Տիր/Տիւր աստվածը 
  • երազացույց է - միջնորդ մարդկանց և աստվածների միջև, աստվածային պատգամաբեր, ավետաբեր
  • երազահան - գուշակող, ճակատագիր տնօրինող, ապա- քինող, երազմեկնիչ, դյութաբան - 
  • քրմական գիտության դպիր - իմաստության, դյութանքի, հմայագրերի, գաղտնագրերի մեկնիչ և հովանավոր
  • գրիչ Որմզդի[Արամազդի] - գրող (մեռյալների հոգիներ անդրաշխարհ ուղեկցող), Արամազդի կամքը հայտնող, նախնիների լրաբեր
  • ճարտարություն ուսուցանող - աստվածային ուժ, շնորհներ, ձիրք, ներ- շընչանք պարգևող, արհեստների և ար- վեստների հովանավոր: 

Ագաթանգեղոսը շարունակում է. «Ուր և երևեալ կերպարանեալ դիւացն ի նմանութիւն առն և ձիոյ բազմութեան, կազմութեան գնդի և հետևակազօրու, մկնդաւորք և ուռնաւորք, …նիզակօք և նշանօք, ի զէն և ի զարդ վառեալք, …փախստեայք յԱնահտական մեհեանն անկանէին, …նետս անոյժս քարավէժս թանձրատարափս ի վերուստ ի շինուածոցն ի խոնարհ զմարդկաւն ցնդէին»:
Մշակույթ | Դիտումներ: 2483 | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 21-Մրտ-2012 | Մեկնաբանություններ (0)

ՄԵՐ ՊԱՏՄՈԻԹՅԱՆ ԸՆԹԱՑՔԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ

Հայ ժողովրդի պատմությանը վերաբերող հարցերի մի փունջ կա, որոնց պատասխանները, անկասկած, յուրաքանչյուրս ունենք, և նույնիսկ կարող ենք հարկ եղած դեպքում մանրամասնորեն ներկայացնել, թե՝

ա) ինչու ե ինչպես V դարում կործանվեց հայոց պետականությունը՝ համահայկականը, որից հետո արդեն երկար չէին դիմանում նաև երկրի այս-այն հատվածում առաջացող տեղային կամ առանձնակի թագավորությունները, 
բ) ով պետականազրկեց հայ ժողովրդին,
գ) ինչու հայն աստիճանաբար կորցրեց պետական մտածողությունը,
դ) ինչպես ապահովվեց հայ ժողովրդի հետագա գոյությունը և այլն:
Հատուկ | Դիտումներ: 1880 | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 12-Մրտ-2012 | Մեկնաբանություններ (0)

Մեզ անծանոթ վարդանանց պատերազմը
ՄԵԶ ԱՆԾԱՆՈԹ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՊԱՏԵՐԱԶՄԸ

Երեք ճակատամարտ կա, որոնց ոգով դաստիարակվել ենք: Այդ երեքն են՝ Հայկի և ԲելիԱվարայրիՍարդարապատի ճակատամարտերը: Մնացած մեր բոլոր հաղթանակներն ու պարտություններն ընդհանրացվել են դարեր ի վեր մաքառողի բրոնզե կերպարում: Հայոց զենքի փառաբանությունից բացի, այս հզոր ընդվզումները փաստարկումներ են, համաձայն որոնց՝ 
ա) Բելին կործանելով հայը հաստատեց ազատ ապրելու իր կամքը, 
բ) Վարդանանց նահատակությամբ ջատագովվեց հանուն հավատի զոհաբերվելու պատրաստակամութիւնը, 
գ) ճակատագրական պահին միասնականանալով, Սարդարապատում ապացուցեց կյանքի սեփական իրավունք ունենալը: 
Թեև թվարկման մեջ նույնպես մեր ազգային վիճակի վարընթաց զարգացումը նկատելի է, բայց հայրենասիրություն սերմանելու համար պատմական այս երեք մեծագույն իրադարձությունները միանգամայն բավարար, իսկ գնահատումներն անառարկելի են եղել: Ավելին, հիմա էլ կարող է իբրև սրբապղծություն համարվել ընդունվածին չհամընկնող կարծիք հայտնելը, բայց այդպիսով, միևնույն է, չես կարող ունենալ այն հարցի պատասխանը, թե, այնուամենայնիվ, ինչու և ինչպես մենք դարձանք բարոյական հաղթանակներով ոչ միայն բավարարվող, այլև ոգևորվող ժողովուրդ: Իսկ հարցը բխում է Վարդանանց պատերազմի մեկնաբանությունից, եկեղեցու կողմից նրան արժանացրած առանձնաշնորհից:
Հատուկ | Դիտումներ: 2599 | Հեղինակ: Համլետ Դավթյան | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 11-Մրտ-2012 | Մեկնաբանություններ (0)