// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Հատուկ

Կարգում: 68
Ցուցադրված է: 61-68
Էջեր: « 1 2 ... 5 6 7

Դասավորել ըստ: Ամսաթվի · Անվանման · Վարկանիշի · Մեկնաբանությունների · Դիտումների
ՀԱՅ ԵՎ ՀԱՅՈՒԹՅՈՒՆ
 
Ո՞վ է հայը, մի՞թե նա է, որ խոսում է հայ լեզվով,
Եվ կամ՝ որի մականունը հանգում է յան մասնիկով,
Որ ուտում է ամենայն օր ճաշին տոլմա ու փըլավ,
Կամ՝ պարծանոք միշտ հագնում է հայի գըդակ ու հալավ։
 
Ո՞վ է հայը, մի՞թե նա է, որ գընում է Հայի ժամ,
Ու տարենը հաղորդվում է խիստ սակավից՝ չորս անգամ,
Որ կյանքումը պաս չի կերել, ծոմ էլ պահում է նույնպես,
Հորանջելիս խաչ է կընքում՝ բաց բերանն ու երես։
 
Ո՞վ է հայը, մի՞թե նա է, որ տեսնելիս տերտերին
«Օրհնյա ի տեր» պատրաստ ունի ամեն րոպե իր բերնին.
Որի համար մեծ ամոթ է, նաև մեղք է մահացու,
Թե Ջատիկի թաթախմանը չուտե թերխաշ կարմիր ձու։
 
Չէ՛, սիրելի՛ս, ազգությունը չէ արտաքին արարմունք,
Հայ ծընելըդ անգամ չի տալ քեզ հայության իրավունք,
Ով է կամ յան մականունիդ վերջի վանկի մասնիկը,
Կարմիր ձվով կամ թե անձու կատարում ես զատիկը։
 


Քալլա-փաչա կամ թե բորշ է ամեն օրվա կերածըդ,
Սեռտուկ, պայլտո կամ թե չուխա է վըրայի հագածըդ —
Ողջը մին է. ծեսով չես տալ ազգիդ վընաս կամ օգուտ,
Տեղը մընա ազգությունը, այդ նաև վարձ չէ՛ հոգուդ։
Հատուկ | Դիտումներ: 928 | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 16-Ապրլ-2011 | Մեկնաբանություններ (0)

Դանիել Վարուժան
 
ՀԵԹԱՆՈՍԱԿԱՆ
 
Ապարանքին մեջ մարամար կախարդական Երազին,
Ու աստղակուռ ջահեր լույս անձրևելով կը վառին,
Ես Արքա մ’եմ այս գիշեր Արևելքի ճոխությանց,
Եվ ունիմ գահ ու գանձեր, ճերմակ կիներ հերապանծ:
Բազմոցիս վրա` զարդարված հովազներու մորթերով`
Գըլուխս հեցած դաստակիս, և հեշտության մեջ գինով,
Ընկողմանիկ կը դիտեմ Չերքեզուհի մը անձնյա`
Որ կը պարե իմ առջև, մարգարտահեռ գորգին վրա:
Իր հոտևան մազերեն և մարմինեն ծալ ի ծալ
Կը հոսի ծով մ’հեշտության` ուր կը սիրեմ ես լողալ:
Ըզգեցեր եմ փառահեղ պատմուճաններս ըսպիտակ
Բանված հազար աստղերու արցունքներովը սուտակ.
Շուրջը գլուխիս փաթթեր եմ ապարոշս իմ ձյունափայլ`
Ծանըր` նըման իմ փառքիս, հանճարիս պես` բյուրածալ:
Մատնիներով ադամանդ ծանրաբեռնված ձեռքիս մեջ
Համրիչըս հի՛ռ կը գըլեմ մեծ սաթերով փողփողէջ:
Ինկեր եմ վար ոտքերես անխնամ գորգին վրա քըրքում
Հողաթափերս ոսկեհյուս և թաշկինաս ապըրշում:


Հատուկ | Դիտումներ: 1003 | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 16-Ապրլ-2011 | Մեկնաբանություններ (0)

Այն, որ հայոց «Սասնա Ծռեր» էպոսի հերոսները տեղյակ էին Տիեզերական «Արդարության Օրենսգրքին», հրաշալի երևում է նաև էպոսի Մեծ Ծռերի ամուսնության ժամանակ: Որպես կանոն մեր հերոսները հարսնացու են բերում դրսից` Սասուն-Հայաստանի հարևան երկրներից: Սակայն զարմանալին այն է, որ այդ օրիորդները հայուհիներ են: Այս մասին առավել պարզ խոսվում է հայոց հնագույն «Տորք Անգեղ» առասպելում, որն ըստ էության մեր էպոսի կորած պատումներից մեկի, մեզ հասած մի փոքրիկ պատառիկ է, որտեղ պատմվում է հայոց Անգեղ Տան ծռերի մասին: Մեր կարծիքով Հայաստանի ամեն մի նահանգ ունեցել է իր էպոսն ու իր էպոսի Մեծ Ծռերը: Ցավոք մեզ հասել է միայն Սասնա Տան էպոսը, սակայն վստահ ենք, որ եղել է և Սյունաց Տան էպոս, և Անգեղ Տան էպոս, և Վանա Տան էպոս և այլն: Հատկապես Վանա Տան էպոսի գոյությունը հաստատում է այն փաստը, որ «Սասնա Ծռեր» էպոսի մեծ Ծուռ Սանասարը իր տիեզերական հրեղեն ձին ու հրեղեն Թուր Կեծակին ստանում է Վանա ծովի հատակից, և ինչպես Քրիստոսը իր գործնեությունը սկսելուց առաջ մկրտվում է Հորդանան գետում, այնպես էլ Սանասարն է իր առաջին մկրտությունը ստանում Վանա ծովում:
Հատուկ | Դիտումներ: 3081 | Հեղինակ: Վարդան Սեդրակյան | Ավելացրել է: Նարի | Ամսաթիվ: 07-Ապրլ-2011 | Մեկնաբանություններ (0)

Եվ այսպես, պատանի Դավիթը սպանեց Հարամի Դևերին, և Սասունից թալանված ոսկին վերադարձրեց Սասուն: Իսկ ի՞նչ կատարվեց հետո: Ո՞րոնք էին Դավթի հետագա քայլերը: Կամ էլ այդ քայլերի մեջ կա՞ր որևէ տրամաբանություն: Ցավոք սրտի այսօր էլ հայերիս մեջ գերիշխող է Խորհրդային էպոսագետների կողմից առաջ քաշված այն տեսությունը, ըստ որի, իբրև թե հայոց «Սասնա Ծռեր» էպոսի գլխավոր հերոսները պարզ, միամիտ, անգրագետ, բարի տղաներ էին, որոնց խնդիրը թշնամու դեմ պայքարելն էր:
Հատուկ | Դիտումներ: 2971 | Հեղինակ: Վարդան Սեդրակյան | Ավելացրել է: Նարի | Ամսաթիվ: 07-Ապրլ-2011 | Մեկնաբանություններ (0)

Ազգի և պետության նյութական արժեքների արդար վերաբախշման փայլուն օրինակների ենք հանդիպում հայոց «Սասնա Ծռեր» էպոսի երրորդ` «Սասունցի Դավիթ» ճյուղում: Եվ տարօրինակն այն է, որ արդար վերաբախշումն իրականանում է տակավին պատանի Դավթի պահաջով ու  անմիջական հսկողությամբ: Քնարկենք մի քանի այդպիսի դեպքեր:
Դավիթը` հեռանալով հորեղբոր տնից, քնում է բաց դաշտում: Առավոտյան նրան գտնում է քեռի Թորոսն ու տանում է իր տուն: Որոշ ժամանակ անց Թորոսը նրան կարգում է նախրչի: Հետաքրքիր է այն հանգամանքը, որ Դավիթը հորեղբայր Հովանի մոտ նախ հովիվ գառնարած էր, իսկ հետո` հորթարած: Ակնհայտ է աճը: Արդեն նրան հոտի փոխարեն նախիր են վստահում: Պետք է հասկանալ, որ գործ ունենք այլաբանության հետ, և հովիվներն ու հոտերը, պետք չէ բառացի հասկանալ: Կրոնա-փիլիսոփայական տեսանկյունից դիտարկելիս նկատում ենք, որ Քրիստոսը հովիվ գառնարած էր, իսկ Կրիշնան` հորթարած: Արևմտյան Եվրոպայի ժողովուրդների մոտ, որտեղ զարգացած էր խոզաբուծությունը, առաջնորդը, պատանեկության տարիներին խոզապահ էր:
Հատուկ | Դիտումներ: 1984 | Հեղինակ: Վարդան Սեդրակյան | Ավելացրել է: Նարի | Ամսաթիվ: 07-Ապրլ-2011 | Մեկնաբանություններ (0)

Եվ այսպես, զույգ եղբայրները կառուցեցին իրենց քաղաքն ու բերդը, և մի իմաստուն ծերունի այն անվանեց, Սասնա-Բերդ։ Սակայն ինչպես գիտենք, բնակչությունն աղքատ էր, սարսափելի աղքատ։ Իսկ Սանասարն ու Բաղդասարը չէին կարող կերակրել քառասուն ընտանիքներ։ Եվ ոչ միայն չէին կարող, այլ նույնիսկ պարտավոր էլ չէին։ Մարդկային քաղաքակրթության պատմությունը ցույց է տալիս, որ ոչ թե թագավորներն են պարտավոր կերակրել ժողովրդին, այլ ժողովուրդն է պարտավոր կերակրել իր թագավորին։ Քննարկվող օրինակում տեսնում ենք, որ ո՛չ Սասնա - Բերդի տերերը կարող էին հոգալ իրենց հպատակների կարիքները, և ո՛չ էլ վերջիններս կարող էին զորացնել իրենց նորաստեղծ պետությունը։ Ապա ո՞րն է ելքը։ Կարևոր է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ Սասուն - Բերդի կառուցումը, բնավ էլ ինքնանպատակ չէր։ Սանասարը հետապնդում էր հեռու գնացող նպատակներ։ Իսկ այդ նպատակներին հասնելու և համաշխարհային թատերաբեմում իր հաստատուն, տեղն ապահովելու համար, Սանասարին անհրաժեշտ էր հաղթական պատերազմ, ընդ որում աշխարհիս հզորների նկատմամբ։
Հատուկ | Դիտումներ: 2027 | Հեղինակ: Վարդան Սեդրակյան | Ավելացրել է: Նարի | Ամսաթիվ: 07-Ապրլ-2011 | Մեկնաբանություններ (0)

Հայոց «Սասնա Ծռեր» էպոսի հերոսների գործնեության առավել խորը ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նրանք բոլորն էլ առաջնորդվել են մեզ համար առայժմ անիմանալի ինչ որ սկզբունքներով։ Եվ խոսքը վերաբերվում է ոչ միայն Մեծ Ծռերին՝ Աստվածային Սանասարին, Առյուծաձև Մեծ Մհերին, Վիշապաքաղ Դավթին ու Հավերժական Փոքր Մհերին, այլ նաև Հովանին, Թորոսին, և նույնիսկ հայոց հրեղեն կանանց։ Ակնհայտ է, որ գոյություն է ունեցել ինչ որ, մեզ համար դեռևս անծանոթ, մի Սրբազան Գիրք, որը կարդալով, հայոց առասպելական հերոսները կարողացել են հասկանալ իրենց շուրջը կատարվող Տիեզերական երևույթների իմաստը, ապա նաև ըստ այդ Գրքի տրամաբանությամբ առաջնորդվելով, կատարել են իրենց  քայլերը։ Այն, որ այդպիսի Գիրք իսկապես գոյություն է ունեցել, ուղղակիորեն նշվում է հենց, «Սասնա Ծռեր» էպոսում։
Հատուկ | Դիտումներ: 3091 | Հեղինակ: Վարդան Սեդրակյան | Ավելացրել է: Նարի | Ամսաթիվ: 07-Ապրլ-2011 | Մեկնաբանություններ (0)

Հայերեն Ֆոնետիկ ստեղնաշարի դասավորություն

Armenian Phonetic keyboard layout for Windows 32/64-bit

 

© 2011 Նարեկ Ավետիսյան (Narek Avetisian)

 

Քաշել ZIP-փաթեթը (251ԿԲ), բացել և թողարկել Setup.exe ֆայլը

Download ZIP-package (251KB), unzip and run Setup.exe

 

Նորմալ դասավորություն / Normal layout:

 

Shift-ը սեղմած / Shift pressed:

 


Հատուկ | Դիտումներ: 1046 | Հեղինակ: Նարեկ ԱՎԵՏԻՍՅԱՆ | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 30-Մրտ-2011 | Մեկնաբանություններ (0)

1-10 11-20 ... 41-50 51-60 61-68