// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Հատուկ

Կարգում: 68
Ցուցադրված է: 21-30
Էջեր: « 1 2 3 4 5 6 7 »

Դասավորել ըստ: Ամսաթվի · Անվանման · Վարկանիշի · Մեկնաբանությունների · Դիտումների
«ԳԻԼԳԱՄԵՇ»

| ՏԱՍՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ՊՆԱԿԻՏ |


Գիլգամեշ կը թագավորե բարձր պարիսպներով շրջապատված Ուրուկի մեջ։ Բայց սիրտը անհուն վիշտով ու թախիծով լեցված է եւ հանգիստն իր խռոված։ Մեծամեծ դժվարություններ քաշելով հեռավոր երկրներ թափառեցավ, անմատչելի կիրճերե ու լեռներե անցնելով մինչեւ աշխարհիս մյուս ծայրը հասավ, ծովերե եւ մահվան ջուրերեն անցնելով, հեռավոր Ուտնապիշտիմին քով գնաց, որ իրեն ջրհեղեղի պատմությունը պատմեց եւ կենարար բույսին տեղը ցույց տվավ։ Հավիտենական կյանքը գտնելու իր բուռն ցանկությունը չիրականացավ։ Մահվան երկյուղը սրտին մեջ եւ հանգիստը խռովված, կաղաղակե. «Ուրեմն ես ալ այնպես պիտի մահանամ, ինչպես Էնկիդուն, այնպես, ինչպես ամեն մարդ։ Մեզմե որեւէ մեկը պիտի չկրնա՞ մահեն խուսափել։ Ինչի՞ պիտի վերածվի մարմինս։ Ւնչ կա վարը, Իրկալիի բնակած տեղը, մութ աշխարհը, ուրկե անգամ մը ներս մտնողը այլեւս դուրս չելլեր»։ 
Հատուկ | Դիտումներ: 1908 | Հեղինակ: Նշան Մարտիրոսյան | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 05-Սպտ-2011 | Մեկնաբանություններ (0)

ՔԱՐԿՏԻԿ, ԾԱՎԱԼԱՁԵՎԵՐ
(Հնագույն թաքնագիտական իմաստներ)

 
Տիեզերքի ձեւավորումը՝ վիշապի պտույտով 
երկրաչափական ֆորմաների ձեւավորումը:

Բնության մեջ, նույնիսկ միկրոբյուրեղների աշխարհում, գոյություն ունեն հինգ հիմնական ծավալաձեւեր, որոնց եզրերը եւ ներքին անկյունները հավասար են: 
Դրանք են՝ 
  1. Իկոսահեդրոն ՋՈՒՐ, ունի 20 հավասարաչափ նիստ,
  2. Օկտահեդրոն ՕԴ, ունի հավասարաչափ նիստ,
  3. Խորանարդ ՀՈՂ, ունի հավասարաչափ նիստ,
  4. Տետրահեդրոն ՀՈՒՐ, ունի հավասարաչափ նիստ,
  5. Դոդեկահեդրոն -ԵԹԵՐ, ունի 12 հավասարաչափ նիստ:
Մշակույթ | Դիտումներ: 4580 | Հեղինակ: Արթուր ԱՐՄԻՆ | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 03-Սպտ-2011 | Մեկնաբանություններ (0)

«ԳԻԼԳԱՄԵՇ» - ՊՆԱԿԻՏ XI


ՏԱՍՆՈՒՄԵԿԵՐՈՐԴ ՊՆԱԿԻՏ |


Եւ Գիլգամեշն ըսավ Ուտնապիշտիմին՝ հեռավորին.

Երբ քեզի կը նայիմ, Ուտնապիշտիմ, կը տեսնեմ, որ քու չափերդ տարբեր չեն, ինձմե ոչ երկար ես եւ ոչ ալ լայն։ Դուն ալ ինձի պես ես, այո՛։ Դուն տարբեր չես, այլ ինձի պես ես։ Ահալի չէ ինձի համար քեզի հետ պայքարի մտնել։ Դուն ալ ինձի պես կռնակիդ վրա կպառկես։ Արդ, ըսե ինձի, թե ինչպե՞ս դուն աստվածներուն շարքը անցար եւ ինչպե՞ս փնտրեցիր ու գտար կյանքը։

Ուտնապիշտիմ ըսավ Գիլգամեշին.

Թաքուն բան մը կուզեմ հայտնել քեզի, Գիլգամեշ, աստվածներուն գաղտնիքը կուզեմ հայտնել քեզի։ Անշուշտ կը ճանչնաս Շուրիպպակ քաղաքը, որ Եփրատի ափը կը գտնվի։ Ան շատ հին քաղաք մըն էր, ուր աստվածները կը բնակին: Եւ արդ, աստվածները կորոշեն՝ ահավոր ջրհեղեղ մը ընել։ Խորհրդի նստած էին մեծազոր աստվածահայր Անու, դյուցազն Էնլիլը, իրենց խորհրդական Նինուրտան, պաշտոնավար Էննուգին եւ ջրերու խորությանց աստված Նինիգիկու-Էան։ Այս վերջինը աստվածներուն որոշումն ու հրամանը հաղորդեց եղեգնաշեն տնակին.
Հատուկ | Դիտումներ: 2239 | Հեղինակ: Նշան Մարտիրոսյան | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 03-Սպտ-2011 | Մեկնաբանություններ (0)

«ԳԻԼԳԱՄԵՇ»
| ՏԱՍՆԵՐՈՐԴ ՊՆԱԿԻՏ |


Դիցուհի Սիդոլրին ծովեզրի գահին վրա բազմած, աստվածներուն պարտեզին կը հսկե։ Քրմուհիները անոր հրաշալի պատմուճաններ հագցուցած են, մեջքը գոտի մը կապած եւ ճակատը զարդարած են։
Գիլգամեշ մորթ մը հագած, գլուխը աղտոտ, հանկարծ կը հայտնվի։ Անոր մարմինը կազմված է աստվածային միսե, բայց ան իր մեջ անսահման, խոր ցավ մը ունի եւ իր արեւախանձ դեմքով հեռավոր ճամփաներե եկողի մը կը նմանի։
Ծովադիցուհին, իր հայացքր դեպի հեռուն ուղղելով, կը խոսի, կը մտածե ինքնիրեն, խորհուրդ կուզե իր սրտեն ու կաղարկե. «Ան, որ այս կողմը կու գա, ոճրագործ մըն է։ Բայց ո՞ւր կը փութա այդքան արագ քայլերով»։
Երբ դիցուհին անոր մոտենալը տեսավ, փակեց դուռ ու երդիկ, կողպեց դուռը ու փականը քաշեց։
Բայց Գիլգամեշն անհապաղ բիրը առավ ու դուռը բախեց։
Հատուկ | Դիտումներ: 1456 | Հեղինակ: Նշան Մարտիրոսյան | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 02-Սպտ-2011 | Մեկնաբանություններ (0)

«ԳԻԼԳԱՄԵՇ»
| ԻՆՆԵՐՈՐԴ ՊՆԱԿԻՏ |

Գիլգամեշ դառնորեն կողբա իր դժբախտ բարեկամը՝ Էնկիդուն եւ տափաստանները կը դեգերե։ «Եթե մեռնիմ, արդյո՞ք ես ալ պիտի չըլլամ այն, ինչ որ է Էնկիդուն։ Թախիծը ու դաժան վիշտը բույն դրին սրտիս մեջ, մահվան երկյուղը կը զգամ հիմա եւ անոր համար տափաստանները կը թափառիմ։ Ուտնապիշտիմի՝ Ուբար-Տուտուի զավակին քով կուղղեմ քայլերս, աճապարանքով անոր կը դիմեմ:
Գիշերը բարձրաբերձ լեռներուն կիրճերը հասա։ Առյուծներ տեսա եւ վախեցա։ Գլուխս դեպի երկինք բարձրացուցի, աղոթեցի Սինին, աստվածներուն ուղղեցի հայացքս ու պաղատանքս։ «Պահպանեք զիս այս վտանգեն, ողորմած եւ ամենահզոր աստվածներ:»» 
Գիլգամեշ գիշերը քնեցավ ու գեշ երազե մը սոսկալով վեր թռավ։ Առյուծներու կենսուրախ ոհմակ մը լուսնակ գիշերով իրարու հետ կը գզվտեր։ Գիլգամեշ կացինը քաշեց, սուրը պատյանեն հանեց եւ նետի մը արագությամբ շիկագույն գազաններուն վրա հարձակելով, ցրեց զանոնք։
Երկար ատեն քայլելե ետք լեռան մը մոտեցավ, որուն անունը Մաշու։ Երբ Մաշու սարին ստորոտներուն հասավ, երկու կարիճ-մարդու հանդիպեցավ, որոնք ամեն օր արեւին ելքին եւ մուտքին կը հսկեին: Այդ երկու լեռներուն կատարին վրա կը հանգչի երկնակամարը, անոնց վարի ներքնամասը մինչեւ դժոխքին խորքը կը հասնի։ Լեռան դուռը պահակ կեցած էին ահավոր կերպարանքով կարիճ-մարդիկ, որոնք լեռան ոտքեն մինչեւ գլուխը սարսափ եւ մահ կը սփռեին, ու կը հսկեին արեւածագեն մինչեւ արեւմուտ։
Երբ Գիլգամեշ զանոնք տեսավ, հայացքը մթագնեցավ անոնց ազդած ահեղութենեն ու ճիվաղային սարսափեն։ Բայց շուտով ինքզինքին եկավ եւ գլուխ ծռեց անոնց առջեւ։
Հատուկ | Դիտումներ: 1257 | Հեղինակ: Նշան Մարտիրոսյան | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 01-Սպտ-2011 | Մեկնաբանություններ (0)

ՀԱՐԱԼԵԶ կամ՝ ՅԱՐԱԼԵԶ

Աղերսվում է՝ Արային կամ Արեւին լիզող եւ նրան հարություն տվող աստվածության հետ: Ձայնավորով սկսվող բառից առաջ գործածվող «ի» նախդիրը գրաբարում վերածվում էր «յ»-ի (ինչպես` ի+ար+ութիւն [ՅԱՐՈՒԹՅԻՒՆ], ի+արա+լէզ [ՅԱՐԱԼԵԶ] եւ այլն):

«ՀԱՐԱԼԵԶՆԵՐ»-ը՝ այսօրվա Լուփուս (Lupus) անունով համաստեղությունն է, որը հնում կոչվել է՝ գայլգայլաշուն: Երկնային «տեղաշարժվող» աստեղատների քարտեզում, Lupus համաստեղությունը գտնվում է Կարիճի համաստեղության մոտ, Կենտավրոս համաստեղության կողքին: Այս համաստեղությունը Ծիր Կաթին գալակտիկայի կենտրոնին մոտ է (որտեղ կա սեւ խոռոչ) եւ համարվել է անդրաշխարհ տանող դարբասները պահպանող շուն, գայլ, գայլաշուն, շնաղվես եւ այլն (կամ՝ երկու շներ): Եգիպտական հավատամքում անդրաշխարհ տանող մուտքի պահապանը՝ աղվեսաշան նմանությամբ Անիբուսն է, հունականում՝ ԿերբերըՍասնա Ծռեր էպոսում՝ քաջանց (քաջք՝ ոգի) թագավորությունում ապրող աստվածուհի Խանդուդի դռանապան Գեորգիզն է (հին պարսկերենով Գեորգիզ, նշանակում է՝ գայլ), իսկ մեկ ուրիշ պատումում (Ս. Ծ., հատոր 1-ին, Է պատում) այս աստեղատունը՝ երկվորյակներ Սանասար եւ Բաղդասարի (Արեւի եւ Լուսնի)՝ դեպի անդրաշխարհ տանող ճանապարհին հայտնված աղվեսն է: 
Հատուկ | Դիտումներ: 2608 | Հեղինակ: Արթուր ԱՐՄԻՆ | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 01-Սպտ-2011 | Մեկնաբանություններ (0)

«ԳԻԼԳԱՄԵՇ»

| ՈՒԹԵՐՈՐԴ ՊՆԱԿԻՏ |

Առավոտյան մթնշաղը անցնելու վրա էր, երբ Գիլգամեշ ելավ, Էնկիդուին քով գնաց եւ, բերանը բանալով, ըսավ իր հիվանդ բարեկամին.

Սիրելի եղբայր, չար դեւ մը նստած է ննջարանիդ մեջ, մարմինդ կը կրծե, գլուխդ ուտել կուզե, ես, անգին բարեկամս, չեմ կրնար քեղի օգնել։

Ցավեն ուժասպառ Էնկիդուն լուռ ու մունջ էր. խելակորույս պառկած հոգին կավանդեր։ Գիլգամեշ լալով ըսավ.

Էնկիդու, կրտսեր եղբայրս, շատ կը ցավիմ, կուլամ, կողբակոծիմ քեզի համար։ Էնկիդու, ավա՛ղ, ո՞ւր մնաց այն գերմարդկային ուժդ, ծաղկուն երիտասարդությունդ ու առնական ձայնդ։ Ո՞ւր է, ո՞ւր է իմ նախկին Էնկիդուն ։ Առյուծի եւ վայրի ցուլի պես ուժգնագույն էիր, վիթի նման արագավազ. հարազատ եղբոր մր պես քեզ կր սիրեի։ Քեզ բոլոր իշխաններեն վեր դասեցի եւ Ուրուկի բոլոր գեղեցիկ կիները քեզնե հիացած էին։ Միասին մայրիներու անտառը գնացինք, գիշեր-ցերեկ իրարու հետ էինք։ Դուն էիր, որ ինձի հետ Խումբաբային գլուխը պարսպապատ Ուրուկ քաղաքը բերիր, եւ լեռնաբնակ ժողովուրդը այդ ճիվաղին ձեռքեն ազատեցիր։ Երբ մենք հեռավոր լեռներեն հաղթապանծ Ուրուկ քաղաքը կը վերադառնայինք, ժողովուրդը ցնծագին մեզի կը մոտենար եւ մեզի կօրհներ։ Երկնային ցուլը բռնեցինք, սպանեցինք ու ձեռքերնիս Եփրատի ջուրին մեջ լվացինք, եւ Ուրուկի ժողովուրդը կրկնակի մեզի փառաբանեց, Էնկիդու, բարեկամս, արդյոք երկնային ցուլին մահաբեր գոռոցը, պոռչըտուքը վնասեց քեզ։ Եվ կամ գոռոցե երկնային աստվածները մեզի դեմ զայրացան ու պատժեցին մեզ անոր համար, որ փառաշուք Իշտարի վեհությունը անարգեցինք եւ երկնքեն բերած իր ցուլը սպանեցինք։
Հատուկ | Դիտումներ: 1117 | Հեղինակ: Նշան Մարտիրոսյան | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 30-Օգս-2011 | Մեկնաբանություններ (0)

«ԳԻԼԳԱՄԵՇ»
| ՅՈԹՆԵՐՈՐԴ ՊՆԱԿԻՏ |


Ինչո՞ւ մեծ աստվածները խորհուրդի նստան: Լսե, թե ի՛նչ երազ տեսա այս գիշեր։ ԱնունԷնլիլըէան եւ երկնային Շամաշը խորհրդածության նստած էին։ Անուն ըսավ էնլիլին. «Որովհետեւ անոնք երկնային ցուլը, ինչպես նաեւ Խումբաբան սպանեցին, պետք է, որ անոնցմե մահանա այն մեկը, որ լեռներուն մայրիները ջարդեց»։ Սակայն Էնլիլ ըսավ. «Էնկիդուն թող մահանա, իսկ Գիլգամեշ թող չի մահանա»։ Երկնային Շամաշը սակայն հակառակեցավ դյուցազն Էնլիլի ըսածին. «Քո հրահանգով չէ՞ր միթե, որ անոնք երկնային ցուլը եւ վիթխարի Խումբաբան սպանեցին։ Արդ, պե՞տք է արդյոք, որ անմեղ էնկիդուն մահանա»։ Եվ Էնլիլը զայրացավ երկնային Շամաշին վրա. ըսավ, որ «Դուն ամեն օր իրենց եւ իրենց նմաններուն քով կիջնայիր»։

Էնկիդուն հիվանդ պառկած էր Գիլգամեշին առջեւ, որուն աչքերեն արցունքները հեղեղի պես կիջներ.

Եղբայր, սիրելի եղբայր, աստվածները ինչո՞ւ եղբորս տեղը զիս անպարտ արձակեցին ու զայս մեղապարտ ճանաչեցին։
Հատուկ | Դիտումներ: 1613 | Հեղինակ: Նշան Մարտիրոսյան | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 30-Օգս-2011 | Մեկնաբանություններ (0)

«ԳԻԼԳԱՄԵՇ»

| ՎԵՑԵՐՈՐԴ ՊՆԱԿԻՏ |

Գիլգամեշ լվացվեցավ, զենքերը փայլեցուց, իր գանգուր մազերը ծոծրակն ի վար ձգեց, հանեց կեղտոտ հագուստները, հագավ նորերը, պատմուճանն ալ վրան առավ եւ գոտին կապեց։ Երբ Գիլգամեշ խույրն ալ գլուխը գրավ. աստվածածին քաջի մը պես գեղեցկացավ։ Իշտար՝ սիրո դիցուհին Գիլգամեշի գեղեցկությամբ հմայված, բռնկեցավ կրքով եւ անոր ցանկացավ։

Գիլգամեշ, եկուր, սիրեկանս եղիր։ Ինձի նվիրե սաղմդ, ո՜հ, ինձի նվիրե։ Դուն ինձի ամուսին եղիր, ես ալ քու կինդ ըլլամ։ Քեզ համար կառք մը լծել կուտամ, լազվարթե եւ ոսկեղեն կառք մը, անիվները կարմիր եւ ոսկեղեն, զարդարված ազնվագույն քարերով։ Երկու սրընթաց ջորի պիտի լծվին կառքիդ։ Մայրիի բուրմունքով օծված տունս պիտի մտնես։ Մեր տունը մտած ատենդ իշխաններն ու թագավորները ոտքերդ պիտի համբուրեն։ Արքաներն ու տիրակալները քո առաջ պիտի ծունկ չոքեն, երկրին բերքը, իբրեւ տուրք, քեզի պիտի բերեն։ Այծերդ երրվորյակներ, իսկ մարիներդ երկվորյակներ պիտի ծնին: Բեռնակիր էշդ ջորիի պես թող քայլե։ Նժույգդ հրեղեն ձիու մը պես սրընթաց թող ըլլա եւ լծած ջորիդ իր նմանը չունենա։
Հատուկ | Դիտումներ: 1178 | Հեղինակ: Նշան Մարտիրոսյան | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 29-Օգս-2011 | Մեկնաբանություններ (0)

«ԳԻԼԳԱՄԵՇ» ||
| ՀԻՆԳԵՐՈՐԴ  ՊՆԱԿԻՏ |

Այնտեղ կեցած, հանդարտորեն անտառին կը նայեին։ Կը զմայլեին մայրիներու բարձրությամբ։ Նաեւ անտառին մուտքը իրենց զարմանք կը պատճառեր։ Ուրկե Խումբաբան անցած էր, ոտքերուն հետքը դեռ հայտնի էր՝ ուղիղ եւ գեղեցիկ էին ճամփաները: Կը տեսնեին մայրիներու լեռը, աստվածներուն բնակավայրըԻրնինիի նվիրական սուրբ տաճարը։ Լեռան փեշերուն վրա կը բարձրանային հաստաբուն մայրիները, որոնց շուքը բերկրանքով ու զովությամբ լեցուն էր։ Մայրիներուն տակը ծածկված էր խոլորձներով, լվիճներով, բաղեղներով, անուշահոտ ծաղիկներով, թավուտներով ու մացառներով։
Էնկիդուն տապարը ձեռք առավ, ուրագ ալ ունեին, եւ սկսավ ընկերոջը հետ մայրիները ջարդել։ Բայց երբ Խումբաբան անոնց հարվածներուն աղմուկը լսեց, զայրացավ.

Այդ ո՞վ է, որ եկեր լեռան նվիրական ծառերը կը՝ պղծե. մայրիները կը կտրե: 

Եվ անոր ձայնը փոթորիկի մը նման թնդաց ու տարածվեցավ։
Հատուկ | Դիտումներ: 1112 | Հեղինակ: Նշան Մարտիրոսյան | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 29-Օգս-2011 | Մեկնաբանություններ (0)