// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Բավարար
5. Վատ չէ
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Հատուկ

Սուրեն Այվազյան
Ներհուն հայագետը և անձանձիր գործիչը

Ռուբեն Նահատակյան


Սուրեն Այվազյանը բացառիկ և անզուգական դեմք է հայագիտության ոլորտում, որն ամբողջապես թիրախային ասպարեզ է և խեղաթյուրումների ու կեղծարարությունների առարկա: Նա հայկական տոհմիկ մտածողության և Հայոց քաղաքակրթությունն իր մեջ կրող հետազոտող էր: Հարգանքի և ակնածանքի արժանի անվանի գիտնականը, փաստորեն, գրեթե մենակ մղում էր հայեցակարգային անզիջում պայքար մեր հակառակորդների և թշնամիների դեմ` քանիցս հաղթելով ու բարձր պահելով իր աստվածազարմ ազգի  պատիվը:
Նրա պատմական մեծ ծառայությունն ու առաքելությունն այն, որ նա, Պարիս Հերունու ու այլոց հետ միասին, ջարդեց կեղծ ակադեմիզմի ու օտար, հակահայկական հայեցակարգերի կաղապարները` դրանով իսկ ճանապարհ հարթելով հայագիտության նոր սերնդի համար: 
Այս առումով կարելի է խոսել հայագիտական շարժման մասին, որն այժմ ավելի քան ակնհայտ է: Այվազյանը, թերևս, դեռևս չձևավորված ազգակին ընտրանու մի մասն էր: Մեր խորին համոզմամբ` նվիրյալ հետազոտողը մեզ համար նախանշել է հայագիտության զարգացման հիմնական ուղղություններն ու վեկտորները: Այսինքն` Այվազյանը հազվագյուտ և սակավաթիվ այն գիտնականներից է, ովքեր մեր քաղաքակրթությունը ներկայացնում է մեզ` ներքին լսարանին: Ռազմավարական այս հիմնախնդիրն այսօր մեզանում իսպառ բացակայում է, պետական ինստիտուտները պարզապես չեն զբաղվում քարոզչությամբ:
Այվազյանի գիտական ծանրակշիռ վաստակը, սակավ բացառությամբ, բացարձակապես չընկալվեց և չգնահատվեց գիտական շրջանակներում: Եվ դա բնական է. չէ՞ որ ՀՀ-ի գիտական միջավայրը հիվանդ է, օտար հայեցակարգերին և հակահայկական պատկերացումների գերի: Նրան ճիշտ են հասկանում և բարձր գնահատում ազգային անխաթար աշխարհայացք ունեցող գիտնականները ու հանրության լայն շերտերը:
Այվազյանը մասնագիտությամբ հանքափոր էր, հանքաբանական գիտությունների թեկնածու: Հենց մասնագիտական իր գործունեությունն էլ խթան դարձավ այն բանի համար, որպեսզի ապագա գիտնականը խորապես ճանաչի Հայկական լեռնաշխարհը և հայ տեսակը` հայամարդու կերպարը:
Սուրեն Միքայելի Այվազյանը ծնվել է Թիֆլիսում` 1933թ. օգոստոսի 4-ին: Հայրը` Միքայել Սողոմոնի Այվազյանը, «Սովետական Վրաստան» թերթի գլխավոր խմբագրի տեղակալն էր, իսկ մայրը` Վարդիթեր Պետրոսի Հեքեքյանը, նշանավոր կոմպոզիտոր Ռոմանոս Մելիքյանի աշակերտուհին էր:
Նա պրոֆեսոր էր, Ռուսաստանի բժշկա-տեխնիկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Մոնրեալի (Կանադա) ակադեմիայի ու Հայկական տեխնոլոգիական ակադեմիայի իսկական անդամ, էներգետիկ ինվերսիաների միջազգային ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս, Պետական մրցանակների դափնեկիր (1961 թ., 1968 թ.), Չիժեվսկու անվան ոսկե մեդալակիր (2006 թ.) և Մոսկվայի իրավաբանական նոր ինստիտուտի Երևանի մասնաճյուղի ոսկե մեդալակիր /2007 թ./:
Նա դեռ 1968-1971 թթ. ապացուցել է, որ Հայկական լեռնաշխարհը հնդեվրոպացիների (իմա` արիացիների – Ռ.Ն.) նախահայրենիքն է: 1980 թ. կազմել է «Հայաստանի պատմական քարտեզներ» ատլասը (50 քարտեզ), որտ ներառում է մ.թ.ա. 2107- մ.թ. 428 թթ. Սա քարտեզագիտական բավականին ծանրակշիռ աշխատանք է: 1978-1989 թթ. Ղեկավարել է «Ղարաբաղ» կոմիտեն, կազմակերպել է Երևանի 1988 թ. փետրվարի 2-ի հանրահավաքը` նվիրված ԼՂ-ի միավորմանը Հայաստանին: 1989 թ. Ղարաբաղ զենք տեղափոխելու մեղադրանքով ձերբակալվել է և մոտ 3 տարի անցկացրել է բանտում (նաև ԽՍՀՄ ՊԱԿ-ի Լեֆորտովոյի մեկուսարանում):
Սուրեն Այվազյանը Վլադիմիր Ռիբինի «Արարման վարկածը» ֆանտաստիկ վեպի հերոսի նախատիպն է: Հեղինակը նրան անվանել է «XX դարի վերջին քառորդի մեծագույն գիտնականը»:
Ինչպես տեսնում ենք` նա մեծ ընդգրկումների և գիտական լայնահուն հետաքրքրությունների տեր գիտնական էր ու բնությունից օժտված էր բազում շնորհներով: Ապշեցուցիչ և զարմանալի են Ս.Այվազյանի հետազոտությունները:

Այսպես, նա նորովի ու լրջմիտ քննության է ենթարկել մարդկային ժամանակակից քաղաքակրթության ծագումը և հիմնախնդիրները: Ըստ անխոնջ գիտնականի դիտարկումների` «Նիբիրու» նորահայտ մոլորակը մարդկության բնօրանն է: Խնդիրն այն է, որ ամերիկացի աստղագետ Ջոզեֆ Բրեյդին (Կալիֆոռնիայի համալսարան) 1972 թ. հայտնաբերեց Արևային համակարգի 10-րդ մոլորակը` Նիբիրուն: Ուշագրավ է այն հանգամանքը, որ Հայկական լեռնաշխարհի բնիկները` շումերները, մ.թ.ա. V-IV հազարամյակներում երկնային այդ մարմինը անվանում էին Մարդուկ Աստծու անունով (հայերեն «մարդ» բառից): Վերջիններս աստղագիտական դիտարկումներ էին կատարել և պարզել, որ այն Արևի շուրջ պտտվում էր 3600 տարվա ընթացքում:
Շումերները նաև հայտնում են, որ Նիբիրուի տիրակալը Անուն էր (հայերեն «ան» բառից` «անկողմյան մարդ»): Սուրեն Այվազյանը հանգել է կարևոր եզրակացության. 30 հազ.տարի առաջ այդ մոլորակի բնակիչները ժամանել են Հայկական լեռնաշխարհ և այստեղ հիմնել արմենոիդների (այն է` արիացիների) քաղաքակրթությունը: Այլմոլորակայինները տիրապետում էին ոսկու և օգտակար այլ հանածոների արդյունահանման գիտելիքների: Օրինակ` նմանօրինակ վաղնջական հանքավայրերի շահագործման հետքեր կան Հարավաֆրիկյան Հանրապետության տարածքում:
Ուշագրավ է այն, որ դարձյալ ըստ շումերների` մարդու արարման գործողությունը կապված է «Ադամի», այսինքն` «Ադամայ» «Երկիր», «երկրացի» նշանակությամբ: Իսկ «Ադամ» անվանումում («ա-դա»+ «ամ») առկա է հայերեն «ադա»` «մարդ» արմատը և հայկական անվանակերտ մասնիկը:
Ըստ շումերների հավաստման` մարդու արարչագործությունը կապվում է «աստվածային» («այլմոլորակային») և «երկրային» բաղադրիչների միախառնման հետ: Այս առումով ուշադրության արժանի է այն, որ Էնկի Աստծու մշակութային կենտրոնի խորհրդապատկերը պատկերում է միահյուսված ԴՆԹ-ների կառուցվածքի մոդելը: Այսպիսով, արմենոիդյան նոր ցեղի ստեղծումը առնչվում է Հայկական լեռնաշխարհի տեղաբնիկ հայերի և Նիբիրու-Մարդուկ մոլորակի բնակիչների ԴՆԹ-ների հետ:
Այլմոլորակայինները որպես «օգնական» վերցնում են հայուհի մի երիտասարդ ու գեղեցիկ աղջկա` Նինտի անունով («կյանք տվող կին»): Ժամանակին այդ անունը դառնում է «Մամի» («Մամ» հայերեն նշանակում է «նախածին մայրիկ», «տատիկ»): Շումերների էզոթերիկ տվյալներով` բեղմնաղորված ձվաբջիջը զետեղվել է «Նինտի կամ Աստվածուհու» մարմնի մեջ: Հղիությունը տևել է երկար և կեսարյան հատումով ծնվել է առաջին մարդը` «Ադամը»:
Այս կարևոր տեղեկատվությունը անվանի գիտնականը սերտորեն դիտարկում է Երկիր մոլորակի մոտակա զարգացումների հետ: Այսպես, ամենայն հավանականությամբ 2012 թ. Նիբիրու մոլորակը կանցնի Երկրին մոտ ուղեծրով, որը կհանգեցնի մագնիսական բևեռների տեղափոխմանը, երկրաշարժերի, հրաբուխների ժայթքման, ջրհեղեղների և կլիմայի փոփոխության: Ըստ Մայայի արևային օրացույցի` 2012 թ. դեկտեմբերի 21-ին ավարտվում է «Հինգերորդ արևի» դարաշրջանը և սկսվում է «Վեցերորդ արևի» շրջանը: Դրա հետ կապված` արմատապես կփոխվեն մարդկային հասարակությունը, գիտությունը, կհաստատվի արժեքային այլ համակարգ:
Սուրեն Այվազյանը հանրագիտակ և խորագետ գիտնական էր ու խորությամբ ուսումնասիրել էր Հայոց քաղաքակրթությունը` չնայած նրա առջև մշտապես ստեղծվող բազում խոչ ու խութերին: Գիտական ցնցող հայտնագործություն և իսկական սխրանք էր, այսպես կոչված, «Ուրարտու» պետության հիմնախնդրի համալիր և նորովին քննությունը: 1959թ. բազմահմուտ հետազոտողը վերծանեց «ուրարտական» սեպագիրը` այն կարդալով վաղնջական գրաբարով: Այս խիզախ եղանակով նա հիմնովին խարխլեց մեր ռազմավարական թշնամիների հերյուրած «Ուրարտու» կեղծ գիտական հայեցակարգը: Պարզվում է, որ նման պետություն ընդհանրապես գոյություն չի ունեցել: Հետևաբար, երիցս իրավացի են Քերթողահայր Մովսես Խորենացին և պատմաբան Միքայել Չամչյանը. Հայոց պետությունը առնվազն մ.թ.ա. 2107թ.-ին հիմնել է Կեսար Հայկը, ով սկզբնավորել է Հայկազունի աստվածազարմ տոհմը:
Այդ վերծանությունը բացահայտում էր գիտական հրեշավոր կեղծիքների երկարաձիգ շղթան և հնագույն պատմության կեղծարարությունները: Ոչ ոք չէր ցանկանում տպագրել այդ աշխատությունը: Այվազյանի գիտական վաստակը գնահատում և աջակցում է մեծ երկրաբան, ակադեմիկոս Կոնստանտին Պաֆենգոլցը: Շուտով լույս է տեսնում նրա «Հայկական սեպագրերի վերծանումը» գիրքը:
Ս. Այվազյանի կատարած գիտական սխրանքը դրվատանքի է արժանի և համազոր էր Տրոյան հայտնաբերողի` Շլիմանի մեծագործությանը: Նա հայկական սեպագրի վերծանման հիմքում դրել էր հնչյունաբանական համապատասխանությունների սկզբունքը, այսինքն` հայերենի հնչյունները և դրանց կապակցությունները համեմատվել են սեպագիր նշանների հետ: Արդյունքներն ապշեցուցիչ էին: Նման մեթոդով գիտնականը, այսպես կոչված, ուրարտերեն բնագրերում գտավ 550 հայերեն բառ` ապացուցելով «ուրարտերենի» և հայերենի նույնականությունը: Սա անուրանալի և մեծարժեք ծառայություն էր հայագիտությանը: Իսկ նախկինում «մասնագետները» Արարատյան կամ Վանի թագավորության սեպագրերը կարդում էին ասորերեն` աղավաղելով հայերեն բառերի իմաստները:
1963 թ. Պրպտուն հետազոտողը Մեծամորի պեղումների ժամանակ հայտնաբերեց հայկական գաղափարագրերը, որոնք նա համեմատեց Մատենադարանի հայկական ձեռագրերի գաղափարական նշանների հետ: Պարզվեց, որ դրանք լեզվական նույն իրողություններն են: Դեռ ավելին. Ս.Այվազյանը պարզեց, որ հիքսոսները (այն է` հայերը) ստեղծել են մարդկության համար գաղափարագրային առաջին այբուբենը: Նա մեր նորօրյա առաքյալն էր, քանի որ մեզ էր ներկայացնում Հայոց քաղաքակրթությունը: Այսպես, Մեծամորում հայտնաբերեց մ.թ.ա. III-I հազարամյակների հանքամետաղագործական կենտրոնը և աստղադիտարանը: Հնագիտական նմանօրինակ գտածոները հսկայական արժեք ունեն մեզ համար, քանի որ փաստում են Հայկական լեռնաշխարհի` քաղաքակրթական կենտրոն լինելը և լուրջ հակահարված են մեր հակառակորդներին:

Անխոնջ գիտնականը նաև քաղաքական անձնվեր գործիչ էր և Արցախյան շարժման երևելի դեմքերից մեկը: Նա «Ղարաբաղ» կոմիտեի ղեկավարն էր: Բանտում անցկացրաց դաժան փորձությունները չընկճեցին նրան, այլ կոփեցին հետագա քայլերի համար: Ամեն դեպքում այդ հալածանքները բացասական ազդեցություն ունեցան նրա առողջության վրա: Այվազյանը ներկայացնում էր Արցախյան շարժման ազգայնական թևը:
Այվազյանին բնորոշ էին պարկեշտությունը, ազնվությունը և խիզախությունը: Նա չվախեցավ և բացեիբաց հայտարարեց, որ 1988 թ. Սպիտակի երկրաշարժը արհեստական ծագում ուներ և կազմակերպել էր ԽՍՀՄ հանցավոր վարչակազմը: Դա, փաստորեն, երկրաբանական զենք էր, որի կիրառմամբ փորձեցին մեզ պատժել մեծ ընգրկում ստացած ազգային-ազատագրական շարժման համար: Եղան նաև այլ գիտնականների նմանօրինակ հրապարակումներ, որոնք ևս հակված էին այդպիսի գնահատականների: Այնպես որ, փաստն ինքնին խոսուն էր և սթափեցնող նշանակություն ուներ մեզ համար: Չե՞ որ ապագայում ևս մեր հակառակորդները կարող են մեզ լուրջ հարված հասցնել:
Մեծ է Ս.Այվազյանի դերը հայոց պատմության կեղծարարությունների և նենգափոխությունների  հարցում հակաքարոզչություն մղելու բնագավառում: Օրինակ` նա անողոք մերկացրել է վրացական և ադրբեջանական պատմաշինարարական քայլերը, որոնք անպատիժ կողոպտում են Հայոց քաղաքակրթության հարուստ գանձարանը: Նա համարձակ դիտարկմամբ հանրությանը ներկայացրել է վրացիների և ադրբեջանցիների սպառողական և կեղծ էությունը և այդ պետությունների անհեռանկար ճակատագիրը:
Հարուստ ներաշխարհով և ստեղծագործական շռայլ շնորհներով օժտված Ս. Այվազյանը նաև գրող էր ու գեղագետ: Հեղինակ է բանաստեղծությունների, դրամաների, պատմավեպերի և այլն, որոնք ունեն գեղարվեստական անուրանալի արժեք: Ընդհանրապես, նա կյանքն ապրում էր իմաստավորված ու պարտքի գիտակցությամբ: Նրա գրչին են պատկանում 300 գիտական աշխատանք, այդ թվում` 36 մենագրություն, որոնք վերաբերում եմ գիտության և տեխնիկայի տարբեր բնագավառների (աստղաֆիզիկա, ֆիզիկա, մեխանիկա, լեզվաբանություն, հնագիտություն, պատմություն և այլն): Հետաքրքիր է, որ Այվազյանը բազմիցս պարգևատրվել է ԽՍՀՄ և ՌԴ շքանշաններով ու մեդալներով:
Նա իր մահկանացուն կնքել է 2009թ. սեպտեմբերի 11-ին` անկատար թողնելով բազմաթիվ մտահղացումներ և ծրագրեր:
Ս. Այվազյանի ստացած բազմաթիվ պարգևներից առավել հիշարժանը 2010թ. ԼՂՀ  նախագահի շնորհած «Երախտագիտություն» մեդալն է` Արցախի ազատագրմանը իր մատուցած մեծ ծառայությունների համար: Հետաքրքիր է` ե՞րբ նա իր արժանի գնահատականը կստանա ՀՀ-ում: Հույս ունենք, որ ի վերջո արդարացի կգնահատվի նրա հսկայական տաղանդը գիտության և քարոզչության գործում:


Աղբյուր: http://aivazyansuren.am Կարգ: Հատուկ | Ավելացրել է: ՄՀԷՐ (11-Մրտ-2012) | Հեղինակ: Ռուբեն Նահատակյան Դիտումներ: 2807 | Պիտակներ: Նիբիրու, 2012 թ. դեկտեմբերի 21, Անու, Մայայի արևային օրացույց, Մարդուկ, Էնկի, Ադամ, արմենոիդ, Նինտի, ԴՆԹ
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]