// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Բավարար
5. Վատ չէ
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Հատուկ

ՔԱՐՆ ԻՄԱՍՏՈՒԹՅԱՆ ԵՒ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ


Մերձավոր Արևելքի ժողովուրդների առասպելներից երկուսը պատմում են Արարատ լեռան մասին հետյալը: Առաջին առասպելը գրի են առել հայտնի արևելագետ- նկարիչ Ն.Կ Ռերիխն ու նրա հետևորդները Տիբեթ-Հիմալայան լեռնաշխարհում: Ըստ այդ հին զրույցի՝ անհիշելի ժամանակներում Օրիոն համաստեղությունից, որը հայրես կոչում ենք Հայկի անունով, այն վաղնջական ժամանակներից, երբ Հայկը նաև գերագույն աստվածն էր իր ընտրյալ ժողովրդի, Երկիր մոլորակին մեծ պարգև ուղարկեց՝ «Քարն իմաստության և երջանկության»: Այս Քարն ընկավ Տիբեթ-Հիմալայան լեռանգոտում և նրա ընկենլու վայրում հիմնվեց Շամբհալան՝ Սպիտակ եղբայրությունը, իմաստունների առասպելական երկիրը, լույսի և մաքրության բնակարանը: Հնդկաստանի հյուսիսում ապրող այս իմաստունները ժամանակ առ ժամանակ Շամբհալայից մեծ ուսուցիչներ են ուղարկում մարդկությանը… Նրանք գնում են Աշխարհի տարբեր անկյուններում քարոզելու կորսված Ճշմարտությունը: Շամբհալայի իմաստունների վկայությամբ՝ Իմաստության և Երջանկության Քարը՝ իր կիզանուտ էությամբ, իր վերջնական հանգրվանն առել է Արարատի վրա:
Ահա մի հատված այդ ավանդապեպից.
«Մի՛ ձգտիր տիրանալ Քարին, նա ինքը կգա, եթե արժանի ես…Եթե համբերություն ունես սպասելու նրան: Մի՛ փնտիրի Քարը, միայն ժամանակը ցույց կտա ճանապարհը դեպի Քարը…Ամեն մեկն իր առանձին երգն ունի Քարի մասին…Իմաստության օրենքները Քարի ընդերքներում են: Աղոթի՛ր նրան, երբ կզգաս նրա ներկայությունը» «Մի՛ լքիր ինձ, ես հավաքել եմ իմ մտքի բոլոր ուժերը…Մի լքիր ինձ…Ես հաղթահարել եմ իմ հպարտությունն ու գոռոզությունը, որ արժանի լինեմ քեզ. Մի՛ լքիր ինձ…»: 
Եթե Քարը խավար է՝ ամպեր են կուտակվում: Եթե Քարը ծանր է՝ արյուն պետք է հեղվի, եթե աստղը Քարի դիմաց է՝ կլինի հաջողությունը, եթե ճեղքվում է Քարը, թշնամին է գալիս, եթե կրակ է ժայթքում Քարից, աշխարհը ահաբեկված ցնցվում է աղետից: Երբ Քարը հանգիստ է՝ քայլեք համարձակ: Իմաստության Քարը նման է մարդկային սրտին. այնտեղ փակված է շողարձակող բյուրեղը՝ Օրիոնի խտացված ճառագայթները..Արարատի վրա է Քարը՝ իր կիզանուտ էությամբ..Ձայնը, որ հնչել է Օրիոնից՝ պահպանե՛ք Իմաստության Քարը, լսելի է դարձել…Դժվար է տիրել Իմաստության Քարին մարդկության այն որդիներին, ովքեր չեն ծառայում բարի գործերի..Երբ հայտնվի ճշմարիտ Իմաստասերը, որն իր էության մեջ կրում է Քարը, մարդկությունը կասի՝ ահա նա…Ուրեմն՝ համբերի՛ր իմաստությամբ, սպասի՛ր մաքուր մտածումներով, պայծառ մտածումներով, սպասի՛ր… Իմաստության Քարը կհայտնվի: Օրիոնի յոթ աստղերը հովանավորում են նրան: Շամբհալայի հայտնության լուսավոր նշանը նրա հետ է Արարատի գագաթին….»
Երկրորդ ավանդազրույցի համաձայն՝ Երկրի Պորտը՝ առասպելական այն խորհրդանիշը,որով անցնում է Երկրի Առանցքը, գտնվում է Արարարտ լեռան գագաթին:
Կարգ: Հատուկ | Ավելացրել է: ՄՀԷՐ (29-Հունվ-2012) Դիտումներ: 1181 | Պիտակներ: իմաստության քար, Շամբալլա, Սիրիուս, տիբեթ, երջանկության քար, Արարատ, հիմալայ, Շամբհալա
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]