// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Բավարար
5. Վատ չէ
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Հատուկ

...
Արեւի որդի Արէն շարունակեց:

Գիսանեի տաճարում, իր նահատակվելուց երեք օր աոաջ, հայոց վերջին քրմապետը հրավիրելով հայ նախարարներին, նրանց մի հեքիաթ ասեց:

Ես զարմացած լարվեցի տեղումս:

Քրմապետ Արձա՞նը,- զարմացա ես:

ՔՐՄԱՊԵՏ ԱՐՁԱՆԻ ՀԵՔԻԱԹԸ

- Արծիվն ու աղվեսը մի օր բարեկամացան ու պայման կապեցին, որ եթե նրանցից մեկը զոհվի, ապա մյուսը պետք է իր վրա վերցնի զոհվածի ձագերի պաշտպանությունն ու դաստիարակությունը: ժամանակ անց, արծիվը, որ պատահաբար կոտրել էր թեւն ու մեռնում էր լեռան ստորոտում, ուրախացավ, երբ աղվեսը հայտնվեց նրա մոտ: Վեհանձն արծիվը չկասկածելով մայր աղվեսի ազ-նըվությանը, հիշեցրեց նրան իրենց պայմանի մասին: Աղվեսը հանգստացնելով մեռնող արծվին, իմացավ թե որտեղ է գտնվում նրա բույնը: Նա բարձրացավ լեռան կատար ու անցավ իր պարտականություններին: Աղվեսը համոզեց արծվի ձագերին, որ երկնքով սավառնելն անմիտ զբաղմունք է, համոզեց, որ արծվիկների հավատամքը՝ արեւի ու երկնքի մասին, հնարովի է:

Աղվեսի դաստիարակությամբ արծվի ձագերը մոռացան թռչելը, մոռացան արեւն ու երկինքը եւ դադարեցին արծիվ լինելուց: Փոքրիկ արծվիկները չգիտեին իրենց էությունը, չէին գիտակցում իրենց տեսակը, չգիտեին սավառնել չգիտեին երկինքն ու արեւը: Անցան տարիներ, անցան դարեր, թռչելու կարողությունից զրկված ու լեռնային հավ դարձած արծվի սերունդները հեշտ կեր էին դաձել աղվեսի սերունդների համար:

Յուրաքանչյուր տեսակ՝ ըստ իր էության, ունի գոյապայքարի իր ձեւը: Օտարի կողմից ներմուծած գաղափարներն ու հավատամքը՝ միտումնավոր են ու մոռացումի են մատնում սեփական էությունը, - ասաց քրմապետ Արձանը նախարարներին:

Հայոց վերջին քրմապետը գիտեր ապագան: Բայց նախարարները նրան չլսեցին, չհասկացան: Նրանք մոլորված էին. նրանց մտքում միայն քրմական տաճարների հարստությունն իրար մեջ բաժանելու պատկերներն էին պտտվում: 

«Պատմությունը կրկնում է ինքն իրեն,- մտածեցի,- այսօր էլ ազգային ջոջերը նույնն են. իրենց շահից այնկողմ ոչինչ չեն տեսնում, եւ ի վերջո, իրենք նույնպես կործանվելու են»:

_______________
«ԱՐԵՎԻ ԼԵՌԱՆ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ» գրքից

Կարգ: Հատուկ | Ավելացրել է: ՄՀԷՐ (23-Սպտ-2011) Դիտումներ: 2366 | Պիտակներ: ՔՐՄԱՊԵՏ ԱՐՁԱՆԻ ՀԵՔԻԱԹԸ, ԱՐՁԱՆ, ՔՐՄԱՊԵՏ, ՔՈՒՐՄ
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]