// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Բավարար
5. Վատ չէ
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Հատուկ

Մինչքրիստոնեական փուլում տաճարային Ճարտարապետութան
 զարգացումների մի քանի հարցերի մասին


Ճարտարապետության մեջ մեզ հայտնի ոճերը, ձևերը ի հայտ եկան հասարակական պահանջի անընդհատական զարգացման արդյունքում: Որոշ տարրեր կաողացան հարատևել այդ ոճերի մեջ, ճարտարապետական կառույցների կառուցվածքում, կամ առանձին, բայց փոփոխվող պահանջարկին ականջալուր` հարստացած նոր մանրամասններով, նոր գեղագիտական ընկալումներն համահունչ: Դրանք քարեղեն առանձին հուշարձաններն են` մենհիրներ, քարակոթողներ, կրոմլեխներ ու կրոմլեխատիպ կառուցվածքներ, քարե  դռներ, վիմաշար թունելներ և անցուղիներ, որոնց մի մասը դեռևս գործածական են, մյուսները պատմամշակութային հուշարձաններ: Դրանք նաև զարդարվեստի նմուշներն են, որոնցից մի մասը պահպանել է իր նախնական տեսքը, բայց կորցրել նախնական իմաստը և ձեռք բերել նոր իմաստավորում, կամ նմուշներն են` որոնք ձևափոխվել, ոճավորվել, բայց պահպանել են նախկինում վերագրված իմաստը` հարմարվելով նոր մեկնաբանությունների միջավայրին:
   Թ.Թորամանյանի,Ն. Մառի, Հ. Օրբլու, Ա.Սահինյանի, Մ. Տրևերի, Ն. Տոկարսկու, Բ. Առաքելյանի, Վ. Հարությունյանի  մեկնաբանությունները` հեթանոսական շրջանի տաճարաշինության ակունքների, հին աշխարհի ծիսական շինությունների ոճային առանձնահատկությունների բազմազանության կլիմայական ու սոցիալական պատճառների և բազիլիկ հատակագծով տաճարներից քրիստոնեական առաջին եկեղեցիների ի հայտ գալու նախադրյալների  մասին` գիտական ամուր հիմք են ստեղծել հայկական ճարտարապետության անընդհատականության և Հայկական լեռնաշխարհում գիտելիքների ժառանգաբար և ավանդաբար փոխանցման տեսակետը հիմնավորելու համար: Կառուցման և կառուցապատման, ինչպես նաև շինարարական տեխնոլոգիաների առանձնահատկությունների վերաբերյալ, վերջին 50 տարիների ընթացքում, նույնպես, գիտական բազմաթիվ համոզիչ հետազոտություններ են կատարվել¹
  Թ.Թորամանյանի բավականին համոզիչ բացատրությունից սկսելով փորձենք ցույց տալ տաճարաշինական ճարտարապետության զարգացումների ուղղվածություններն ու ընձյուղավորումներն ժամանակի հնարավորինս մեծ տիրույթում: Փորձենք հնարավորինս շատ և տիպական օրինակներ պեղել տարբեր ժողովրդների ճարտարապետական մտքի գանձարաններից, տեսնելու համար, թե նախնական ո՞ր ոճերը դարձան գերակայող և ուրիշների համար պատճենելու, կրկնօրինակելու, վերարտադրելու արժանի եղան և կամ հիմք հանդիսացան այլ ազգերի համար այդ հիմքի վրա սեփական ճարտարապետությունը ստեղծել: Բարենպաստ գործոնների առկայության պայմաններում, օտար ճարտարապետության հիմքի վրա ազգային մոտեցումների և սկզբունքների կիրառումը, կարող է նոր որակների ստեղծել²: Ընդ որում նախնական ճարտարապետության  ուրվագծերը հնարավոր է այնքան ներդաշնակ լուծվեն նորստեղծ ճարտարապետական կատարելության մեջ, որ երկրորդական հնչեղություն  ստանան և դժվար լինի դրանց դիտարկելն ու երևակելը:

1. Հենապատերի և պատերի ամրության ու կայունության համար թեթև լցանյութի,այդ թվում փքեցրած վանակատի կիրառման տեխնոլոգիաները: Կրաշաղախի օգտագործման եղանակները, որոնք ապահովում են ժամանակի ընթացքում, բնական քիմիական ճանապարհով կրի վերածվելը կրաքարի, որի շնորհիվ կառույցը ձեռք է բերում ամրություն և դառնում միաձույլ:Տեղական բնական շինանյութի ադսորբցիոն, ջրամերժ և ջրաթափանց հատկությունների օգտագործման բազմաթիվ օրի նակները քրիստոնեական շրջանի հայկական ճարտարապետության մեջ:Տեխնոլոգիական բազմաթիվ այլ հնարքների մասին, որոնց ներդրումը ապահովել է ճարտարապետական հուշարձանների ամրությունն ու երկարակեցությունը: 

2. Տեղին է հիշատակել Թորամանյանի տեսակետը այսպես կոչված <<արաբական ազդեցության >> մասին:Նա գրում է` ,,…արաբական զորեղ ազդեցությու կուզեն տեսնել ոմանք: Սակայն իմ կողմանե դժվար է համաձայնել այդ կարծիքին,Ը դարեն ի վեր Հայաստանը ողողող արաբ ժողովուրդը ինչու պիտի սպասեր մինչ ԺԲ-ԺԳ դարերը իր արվեստով Հաըաստանի վրա ներգործելու համար:…Արաբները չէին, որ արվեստ ստեղծեցին, այլ իրենց գրաված յուրաքանչյուր երկրներուն բնիկ ժողովրդները ստեղծեցին տիրող տարրին հարմար, և այդ պատճառով ալ Սպանիա,Թունիս,Ալժիր,Սյուրիա,Պարսկաստան և Հայաստան, յուրաքանչյուր ըստ տեղական պայմաններու և սեփական ճաշակի, իրարմե մեծապես զանազանող արաբական ոճեր ստեղծեցին : Տես`<<Հայկական ճարտարապետություն,,հԲ; էջ30


   Թ. Թորամանյանը խոսելով, տաճարաշինության ճարտարապետական զարգացումների մասին, երկու առաջնահերթ գործոն է առանձնացնում` հասարակական պահանջի փոփոխությունները և բնակլիմայական պայմանները (շրջակա միջավայրի գործոնը):
Նա ժամանակային և աշխարհագրական տեսանկյունից տարբեր ժողովրդների ճարտարապետական տաճարական կառույցների հատակագծային վերլուծություններն ու քննարկումներն¹   իրականացնում է տվյալ ժամանակաշրջանին և տվյալ ժողովրդին բնորոշ  սոցիալական հարաբերությունների և բնա-կլիմայական պայմաններից ելնելով, որից մեծապես շահում  և արժեքավորվում է աշխատությունը: Քննարկման համար որպես ելակետ նա ընտրում է տաճարի գործառույթային նշանակությունը:Այսպիսի մոտեցումը իսկապես արդյունավետ է, քանի որ,  ըստ շինության օգտագործման, անկախ նրա ճարտարապետության գեղագիտական, հոգևոր, արվեստաբանական որակներից` այն կարող է արժեքային մի համակարգից տեղափոխվել մեկ այլ, նախագծով և մտահաղացմամբ չնախատեսված` միանգամայն հակոտնյա արժեքային համակարգ: Այս դեպքում զրկվելով նախկին որակներից, նոր արժեքային համակարգում հայտնված կառույցի ճարտարապետական արժանիքները դիտարկվում են իրեն վերագրված գործառույթների ծիրում² :

1. Թ.Թորամանյանի գիտական հետազոտությունները (,,Հայկական ճարտարապետություն,,հԲ;ՀՍՍՌ ԳԱ 1948;էջ9-ից 24

2. Օրինակները շատ են: Բերենք մի քանիսը  հենց մերօրյա կյանքից: Անիի Մայր Տաճարը երկար ժամանակ օգտագործվել է փարախ` թուք և քուրդ հոտաղներն ու հովիվներն իրենց հոտերի համար: Նրանց  խորթ էին քրիստոնեական արժեքները, իսկ կառուցողները ատելի հայերն էին: Սակայն նրանք այս մի կառույցը, իրենց բարբարոս սովորության համաձայն` չավերեցին, քանի որ այս ճարտարապետական կատարյալ կոթողը իրենց համար ընդհամենը փարախ էր, կիրառական և օգտակար շինություն: Խորհրդային տարիներին այսպես բազմաթիվ եկեղեցիներ և մեջիթներ փրկվեցին վերջնական կործանումից քանի որ օգտագործվեցին որպես պահեստներ, արտադրական արհեստանոցներ և կամ էլ հասարակական նպատակներով: Այս առումով հետաքրքիր մի փաստ ևս: Կոնդի մեջիթը, նույն խո¼րհրդային տարիներին,մի շարք եկեղեցիների պես, քաղաքի  բնակարանային խնդիրը լուծելու նպատակով, միջնապատեր շարելով, ձևափոխել էին բազմաբնակարանոց բնակելի տան, որի բնակիչները անընդհատ բողոքում էին կենցաղային պայմաններից և իշխանություններից անընդհատ պահանջում շինարարական միջամտությամբ բարեփոխումներ իրականացնել: Այդ մարդկանցից և որևէ մեկի մտքով չէր անցնում, որ խոսքը վերաբերվում էր պատմական  հուշարձանի:

   Այսպիսի տիպիկ մի օրնակ է Գառնիի տաճարը, որը քրիստոնեության ընդունումից հետո օգտագործվում էր, որպես ամառանոց արքայական տան անդամների համար¹: Ընդ որում կառույցի ֆունկցիոնալ նշանակության կտրուկ փոփոխությունը առաջ է բերել արտաքին և ներքին հարդարանքի փոփոխությունների   անհրաժշտություն: Քանդվել և հեռացվել է ցելլայի հարավային պատի մոտ տեղադրված կուռքի համար նախատեսված բեմախորշը, բեմի ստորին հատվածը գոտեվորող աստիճանը, հատակը ենթարկվել է ձևափոխման, ծածկվել է ջրահեռացման և այլ նպատակների համար կառուցված քառակուսի բերանով հորը, ծածկվել է տանիքի անցքը, որը նախատեսված էր բագինի վրա լույս ընկնելու համար և այլն²: Այսպիսով հեթանոսական տաճարը` երկրպագության վայրից, վեր է ածվել քրիստոնեական մտածողությանն հարիր և քրիստոնյայի արժանապատվությանը չվիրավորող շքեղ ամառանոցային շինության:

1. Տես`Ա. Սահինյան
2. Տես`Ա. Սահինյան,Մառ,Օրբելի

      Թ.Թորամանյանը հատակագծերի իր ներկայացրած աղյուսակում, Ք. ա. 5-րդ դարի եգիպտական մի տաճարի հատակագծի հիման վրա, հիմնավորելով տաճարի ճարտարապետական մտահաղացման գործառույթային նշանակությունը` դիտարկում էր նաև հասարակության դասային բաժանումը և նրանց դերակատարումները հատակագծի տարբեր հատվածների համար,այսինքն ցուցադրում է գործածական ճատարապետական տարածքի գործառույթային օգտագործման սկզբունքները, դրանով իսկ վերարտադրում հնագույն ճարտարապետներին առաջադրվող կարևոր խնդիրը, որը կարելի է բնութագրել նաև որպես հասարակական պահանջի բավարարում` ճարտարապետի կողմից: Ճարտարապետության մեջ այս խնդիրը, ի սկզբանե եղել է եղել է բոլոր հնագույն վարպետների համար կողմնորոշման սկզբունք: Այս մասին իրենց գրավոր հիշատակություններում, համապատասխան մեկնաբանություններով անդրադարձել են անտիկ և վերածննդի մեծագույն վարպետներ Վիտրուվիուսը , Պալլադիոն և մյուսները:
Ա.Սահինյանը Գառնիի տաճարի վերականգնան ամբողջ ընթացքում զուգահեռներ է փնտրել անտիկ աշխարհի տաճարների կառուցվածքային համամասնությունների մեջ, առավել ցայտուն ներկայացնելու համար Գառնիի տաճարի ճարտարապետական տարրերի համահունչ  ներդաշնակությունը: Այս որոնումների ընթացքում նրա ուշադրությունն են գրավել Քասխի եռանավ եկեղեցին և Ասորական փաստագրական որմնաքանդակներում պահպանված` Վանի թագավորության խոշորագույն սրբավայրերից մեկի` Մուսասիրի տաճարի պատկերը:Մուսասիրի տաճարի հարթաքանդակում նա տեսնում է շինարարական և ճարտարապետական բազմաթիվ տարրեր, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ հունա-հռոմեական տաճարաշինությունն ունեցել է իր նախատիպերը: Իսկ Քասախի տաճարը իր յուրահատուկ ճարտարապետության  արխայիկ տարրերով ու բնութագրերով, շատերի համոզմամբ նախաքրիստոնեական ճարտարապետության կնիքն է կրում: Հիրավի այս տաճարի զարդանախշերն անգամ` իրենց պարզ, անկաշկանդ լուծումներով, այդ են վկայում:

   Մուսասիրի տաճարի¹  մասին գրվել է բազմիցս: Փորձեր են արվել վերակազմության, որը չափազանց կարևոր է, մասամբ նաև հնարավոր²: Սակայն վերակազմության եղած օրինակները համոզիչ չեն, չնայած վերակազմողները տաճարի բաղադրիչները և եռաչափային ընդհանուր տեսքը վերականգնելու համար, հենվել են դասական ճարտարապետության սկզբունքների` Վիտրուվիուսի , Ալբերտիի,  Պալլադիոյի գիտական վերլուծությունների վրա և ճարտարապետության հետագա զարգացումների ընդացքում ձեռք բերված փորձն են  օգտագործել: Առանց տաճարի մնացորդների բազմակողմանի հետազոտության իսկապես դժվար է այսօր, ունենալով ընդհամենը պատկերը որմնաքանդակի տեսքով, որոշել, թե երկթեք կտուրը թաղածածկ է, թե փայտից, արխիտրավները քարից են թե ոչ:

1. Գտնվելու վայրը, գիտնականների մեծամասնությունը հակված է ընդունել Ուրմիո լճից արևմուտք ընկած Ռևանդուզից 18կմ հեռավորության վրա գտնվող, Մուջեսիր գյուղը: Կոորդինատներ`37° 46′ 0″ N, 44° 33′ 0″ E

2. Մենք կարծում ենք, որ եթե Աստվածաշնչում եղած աղքատիկ տեղեկությունները բավարարել է Սողոմոնի տաճարի վերկազմության փորձը ձեռնարկել, ապա արժե համարձակություն ունենալ,հենվելով թեկուզ և մի բարձրաքանդակի պահպանված պատկերի վրա և փորձել վերարտադրել Մուսասիրի տաճարի տեսքը, չնայած հիասթափվելու և հիասթափեցնելու վտանգը միշտ էլ կա, քանի որ առաջիկայում այդ տաճարի հայտնաբերումն և ապա դրան հետևելիք պեղումները` միանգամայն իրատեսական են:

 Եղած վերակազմության փորձերում օրդերների սյուները ներկայացված են կլոր, այնինչ այս դեպքում անհասկանալի է թե բարձրաքանդակում պատկերված սյունաշարի երկու անկյունային հենասյուների դրսահայաց նիստերին  ինչպես են քանդակվել համակենտրոն շրջանագծերի սկզբունքով կառուցված պատկերները, եթե այսպիսի խորհրդանշանները միանշանակ մի հարթության վրա էին փորագրում: 
Այն որ այս պատկերները խորհրդանիշեր են, կասկած չի հարուցում: Եթե հենվելու լինենք ավելի ուշ շրջանի պատկերների մեկնաբանությունների վրա, կարող ենք նույնիսկ ընդունել, որ այս բարձրաքանդակները խորհրդանշում են արեգակը: Հայկական Լեռնաշխարհում ամենից տարածված և բնականաբար առավել երկրպագված այս խորհրդանիշը, քրմերի կողմից հազիվ թե թույլատրվեր կամայականորեն փոփոխել, ձևափոխել` մանավանդ Մայր տաճարի ճակատային մասում: Հավանականությունը, որ սյունաշարի սյուները կտրվածքում ունեցել են քառանկյուն տեսք, ավելի մեծ է, քան կլորը: Մինչդասական ճարտարապետության փուլում, քարի հարթ, հղկված մակերեսները օգտագործել են տարբեր պատկերներ և խորհրդանիշեր փորագրելու, կամ քարածեծ անելու համար (պետրոգլիֆներ, իծագրեր, ժայռապատկերներ,մասնավորապես նաև վիշապների, մեգալիթների լայն մակերեսներին` խորաքանդակներ ու բարձրաքանդակներ):Այս բավականին տարածված սովորույթը և Մուսասիրի տաճարի սյունաշարի ու ճակատային պատի վրա եղած հարթ մակերսները գայթակղիչ էին հնագույն արվեստագետների և ճարտարապետների համար և հոգեբանորեն պարտադրում էին գեղագիտական միջամտություն: Սակայն կրոնական գործառույթ իրականացնող ճարտարապետական համալիրը գեղարվեստական մանրամասներով հարստացնելու համար, միշտ էլ գործել են սկզբունքներ և արգելքներ, այսինքն որևէ մեկը չեր կարող կամայականորեն խեղաթյուրել արեգակի խորհրդանշական պատկերը, որը բազմաթիվ մեզ հասած օրինակներում, հարթաչափային է¹
Սյուների քառակուսի լինելու տարբերակը մեզ ավելի համոզիչ է  թվում մի շարք այլ պատճառներով: Այս տեսակետի օգտին դիտարկենք մի քանի փաստարկներ ևս: Վանի թագավորության հուշարձանների համակողմանի ուսումնասիրությունը չի երևակել գեթ մեկ ճարտարապետական հուշարձան, անկախ նրա չափերից, գործառնությունից, տեղադիրքից, որ հատակագծային ճարտարապետական մտահաղացման մեջ ունենա կլորավուն, կամ նույնիսկ լծորդված հատակագծային կառուցվածք: Բոլոր հայտնի ճարտարապետական հուշարձանների` տաճարների, դամբարանների,մենհիրների, ստելլաների հատակագծերը` աչքի են ընկնում ընդգծված ուղիղ անկյուններով: Նույնիսկ բագինների, ստելլաների որմնախորշերը ուղղանկյուն ձևերով են բնութագրվում: Ուղղանկյուն և քառակուսի ձևաչափերը գերակայող են նաև վաղ քրիստոնեական շրջանի հուշարձանների հատակագծային հորինվածքներում, ինչպես նաև բնորոշ են  քարակոթողներին և նրանց բազմաստրճան պատվանդաններին:
Եթե դիտարկելու լինենք Հայկական Լեռնաշխարհի ամենահին ճարտարապետության նմուշները Գյոբեկլի Թեփեում,որտեղ սյունաշարը տեղադրված է շրջանաձև հատակագծով` կնկատենք նույն սկզբունքները սյուների ձևի ընտրության հարցում: Այստեղ սյուները ունեն խորանարդի տեսք, որոնց հարթեցված մակերեսները դրվագված են, ներկայացնելով առյուծի, ցուլի, վարազի, գայլի, աղվեսի, թռչունների, օձերի ուռուցիկ պատկերներ և խորհրդանիշեր, որոնք վերածանված չեն:  Կլորավուն, լծորդված ձևերը նախաքրիստոնեական ճարտարապետական հուշարձանների մաս կազմող բաղադրիչներում հազվագյուտ են²:
   Մուսասիրի տաճարի սյուների կառուցման համար օգտագործված նյութը քարն է: Այս եզրակացությանն ենք գալիս հիմնականում սյուների մասնատված և կտորներից բաղկացած լինելու հանգամանքից ելնելով: Տրամաբանական չէ սյուները հավաքել  փայտի կտրտված չորսուներից: Սյուների վրա երևացող գոտևորող ելուստները, երկու սալաքարերի արանքում տեղադրված քարեղեն միջանկյալ շարվածք է` հավանաբար մեկ ամբողջական սալաքարից , որը նաև վերևի և ներքևի շարվածքի իրար հետ կապելու դերակատարում ունի: Հնարավոր է, որ սյուների հատվածները որոշ տեղերում ամբողջական ժայռից տաշված չլինի, այլ բաղկացած լինի մի քանի կտորներից: Այս դեպքում միջանկյալ կապակցող սալաքարի դերը բավականին մեծ պիտի լինի:Եթե պատկերացնենք, կապակցող սալի երկու հորիզոնական հարթությունները որոշակի խորությամբ փորվածքով, իսկ եզրերը հավասար լայնությամբ և բարձրությամբ «գոտիով» ապա փորվածքը իր մեջ առնելով սյունաշարվածքի վերևի և ներքևի քարերը, նրանց կայունություն կհաղորդի և կուղղորդի սյան առանցքի ողղությամբ³:

1. Հայաստանում ժայռապատկերների հետազոտության ընդացքում մենք հետազոտել ենք 2986 պատկերներով ժայռաքարեր,անձամբ  լուսանկարել եմ 10 հազարից ավելի պատկեր, որոնց մեջ քիչ չեն տարբեր ձևերի արևապատկերները: Բոլոր ինձ հանդիպած արևի խորհրդանիշերը արված են մի հարթության վրա:

2. Տեկորի 5-րդ տաճարի քառակուսի ավագ խորանը վերակառուցվել է ստանալով կիսաշրջանի տեսք Տես` Թ.Թորամանյան<<Պատմական հայ ճարտարապետութիւն>> հ. Ա  էջ 185-220:Կարծում ենք, որ սա ևս մեկ փաստարկ է քառակուսի հորինվածքների ավելի հին ոճական սկզբունք լինելու օգտին, որոնք ոճերի փոփոխության հետևանքում, սկսած 5-րդ դարից, սկսեցին մասնակիորեն դուրս մղվել ծիսական շինությունների ճարտարապետական հորինվածքներից:

3. Ընթերցողին խնդրում ենք հիշել,որ շարադրանքը գիտական մոտեցումներով  հանդերձ`վարկած է:


   Տաճարի սյուները հնարավոր չէ նույնացնել հունա-հռոմեական օրդերների, կամ եգիպտական սյուների բազմաթիվ ձևերից, որևէ մեկին: Մուսասիրի տաճարի սյուները ուղղակի կանգնած են ստերիոբատեսի վրա առանց խարիսխների, սյուների հիմքի և վերին`  խոյակային մասի տրամագծերը նույնն են, եթե ենթադրենք, որ իրականում, այսինքն 9-րդ դարում Ք. ա. սյունաշարեր են եղել ցելլայի չորս բոլոր,ապա պայմանականորեն ընդունելով, որ մենք գործ ունենք հեքսաստիլ պերիպտերոս տիպի հունական տաճարի հետ, կարելի կլիներ երկու կողային օրդերների սյուների քանակը գուշակել: Սակայն չունենալով այս ենթադրությունը վկայող փաստարկներ` վերականգնման, կամ վերակազմության համար, թերևս, անհրաժեշտ կլինի քննարկման առաջարկել մի քանի հնարավոր տարբերակներ¹:
    Մուսասիրի տաճարի բազմաթիվ այլ բաղադրիչների և մանրամասների, այդ թվում աստիճանների առկայության, աստիճանների քանակի, կտուրի թաղածածկ,թե տախտակամած լինելու, տանիքի երկթեք կառուցվածքում օգտագործած նյութը, պատերի վրայի զարդանախշերը բարձրաքանդակներ են, թե դրվագված պղնձե վահաններ: Այս, և այլ հարցերի վերածանման  դեպքում տեսականորեն հնարավոր է, մի քանի հնարավոր տարբերակով վերակազմել Հայաստանի հնագույն տաճարներից, ճարտարապետական տեսանկյունից ամենակոնցեպտուալ հորինվածքով կերտված կառույցը:
   Այս խնդիրը մենք կարևորում ենք այն առումով, որ ցանկացած հետազոտող, կամ հետազոտողների խումբ,ստիպված է լինելու համեմատել, համադրել,մեկնաբանել և համոզել իր տարբերակի նախագծային հորինվածքի իրատեսական լինելը, իսկ դա առայժմ այն եզակի հնարավորություններից է, երբ ապացույցները ակամայից թելադրելու են նաև Հայ ճարտարապետության զարգացման ամբողջ անցած ճանապարհի ընդհանրական մեկնաբանության, ինչու չէ, նաև այդ հիմքի վրա ազգային ճարտարապետության կոնցեպտուալ տեսության մշակում:

1. Հենվելով Վանի թագավորության պեղված, հետազոտված և ուսումնասիրված տաճարների օրինակների վրա, ամենահավանական տարբերակը հավանաբար այն է, որ սյունաշարը միայն ճակատային մասն է զարդարել:

 

Աբստրակտ
   Հայկական ճարտարապետության տարբեր շրջանները, նույնիսկ առանձին փուլերը չափազանց տարբեր են : Բացառությամբ 5-ից 16-րդ դարերի եկեղեցական տաճարաշինության, որտեղ զարգացումները հստակ են, ոճերի ձևավորման գործընթացները տեսանելի, մնացած    բոլոր փուլերը դեռևս մեկնաբանությունների կարիք ունեն: Մինչքրիստոնեական շրջանի մի քանի փուլերի` Վանի,Երվանդունիների, Արտաշեսյանների և նույնիսկ Արշակունիների թագավորությունների ճարտարապետության մասին շատ է գրվել և  խոսվել, սակայն առանձին կոթողների մասին գիտական նկարագրություններն ու մեկնաբանություններն հստակորեն չեն երևակում զարգացման այն ուղին, որի շնորհիվ ձևավորվեցին առանձին ոճերը, որոնց հիմքի վրա էլ ձևավորվեց ինքնատիպ և մոնումենտալ միջնադարյան հայկական ճարտարապետությունը իր փառահեղ կառույցներով:
Առաջարկվում է Մուսասիրի Ք.ա. 9-րդ դարի տաճարի պահպանված պատկերի հիման վրա վերակազման  նոր փորձ կատարել` կիրառելով որոշակի մեթոդաբանություն, որի արդյունքում հնարավոր կլինի տեսանելի դարձնել տարբեր շրջանների ճարտարապետությունների կապը և զարգացման հաջորդականությունը:


Резюме
В статье предлогается обработать новый метод для реконструкции храма бога Халди, храм Мусасира  9-ого  века  до  р. Х, Предполагается,что по мимо сравнительного анализа деталей храма Мусасира с анологичными архитектурными памятниками старины , а также с языческими храмами ближнего зарубежия и Ближнего Востока, можно найти связь между армянскими памятниками зодчества воздвигнутые в разные эпохи, а так же проявить возможные пути развития  Армянской архитектуры и културы.


ԵՃՇՊՀ  ԳԵԿ ամբիոն. Ճարտարապետության թեկնածու Ս. Մ. Շահինյան
Կարգ: Հատուկ | Ավելացրել է: ՄՀԷՐ (07-Սպտ-2011) | Հեղինակ: Սամվել ՇԱՀԻՆՅԱՆ Դիտումներ: 3782 | Մեկնաբ.: 1 | Պիտակներ: Հայկական լեռնաշխարհ, Հալդի, Մուսասիրի տաճար, Հայկական ճարտարապետություն և մշակու, հնագույն քաղաքակրթությոն, Հայկական Միջագետք
Ընդամենը մեկնաբ.: 1
1 sevacher   (03-Հկտ-2011 21:31)
Shat usuctoghakan hodvact er, vorict geraguin hachuiq stacta.

Ch'e linelov chartarapet, aynqan lav u haskanali er amen inch grvact, vor ayn kardalov hpartanum em mer nakhninerov nman chartaragitakan yev chartareptakan barctr giteliqneri hamar, vor nuinisk aijmeakan masnaget, arhestavarj charatarpetnern mect aneliq unen hasnelu nman barctr u annakhadep arjeqneri, aynpisin, inchpisin e Garnu HRASHAKERT tacharn.

Ankeghct shnorhakalanqs kayqin yev hodvactagrin.

Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]