// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Բավարար
5. Վատ չէ
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Հատուկ

ՀԱՅՈՑ ՀՆԱԳՈՒՅՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԷՋԵՐ

ԱՄՓՈՓՈՒՄ

«Հայոց հնագույն պատմության էջեր» գիրքն ընդգրկում է չորս հետազոտական աշխատանք. որոնց հենքը Սյունիքի վերին հին քարի դարի ժայռապատկերներն են՝ Եդեմի արխիվը.

  1. Եդեմ երկրային և երկնային
  2. Եդեմի արխիվի մասին հիշատակումներ հին աղբյուրներում 
  3. Հայկական նշանագրերի ուղին պալեոլիթից մինչև միջնադար
  4. Հիքսոսների առեղծվածը 



1. Եդեմ երկրային և երկնային - Աշխատանքում Եդեմի այգու ճշգրիտ տեղայնացման փորձ է արվում:  Ծննդոց գրքի բնագրում Եդեմի այգին անվանվում է Gan ‘Eden, որում «այգի» իմաստը կրում է gan բառը: Սրան զուգահեռ եգիպտերենում ունենք kAn, kAn.wխաղողի այգի, այգի», շումերենում՝ gana2/kana2դաշտ; տնկարան, պլանտացիա» (աքքադերեն eqlu, mērištu): Բառը գոյություն ունի նաև հայերենում «կանա» ձևով: Ըստ հայկական երկրագործական մշակույթի ավանդապահ սովորության, երբ հիմնում են խաղողի այգի, ապա տնկված որթերն առաջին տարում կոչվում են մատ, երկրորդ տարում՝ շիշակ, իսկ երրորդ և չորրորդ տարում՝ քոք: Չորրորդ տարում որթերը սկսում են մասնակի բերք տալ: Որպեսզի այդ տարիների ընթացքում հողը պարապ չմնա, մինչև լիակատար այգի դառնալը մարգերը նաև օգտագործում են բանջարանոցա-բոստանային բույսեր աճեցնելու համար: Խաղողի որթերը տնկելուց հետո չորրորդ և հինգերորդ տարիների (բերքի առաջին և երկրորդ տարիների) այգին հայերը կոչում են կանա: Այլ կերպ ասած, կանա է կոչվում այն այգին, որից միաժամանակ ստանում են բանջարեղենի և պտուղների բերք: Բերքի երրորդ տարուց սկսած, կանան վերանվանվում է այգի, որից արդեն ստացվում է միայն պտուղների բերք: Այդ տարուց սկսած, խաղողի բերքատու որթը կոչվում է մով

Խաղողի այգի ստեղծելու այս յուրահատուկ տեխնոլոգիան, ինչպես նաև հնագիտական տվյալները (մասնավորապես Արենի I քարանձավում հայտնաբերված Ք.ա. IV հազ. պատկանող գինու կարասները և խաղողի կորիզները) վկայում են, որ այգեգործությունն ու «կանա» անվանումը տեղական և հին ծագում ունեն: Շումերական GAN նշանագիրը, որից ծագել է gana2/kana2 ընթերցում ունեցող սեպանշանը, ճշգրիտ համապատասխանում է կանայի ոռոգման սխեմատիկ պատկերին:

Շումերենում  gana2/kana2դաշտ, այգի» է կոչվել նաև երկնային համաստեղություններից Պեգասի ուղղանկյունը ( MULkana2/MULgana2) և բնութագրվել է որպես «Հայ Աստծո սրբազան կացարան», իմա՝ ներկայացրել է երկնային Եդեմի այգին:  Ավելի հաճախ համաստեղության անվանումը գրվել է սեպանշանի հետ (MULaš-kana2/ MULaš-gana2): Շումերական սեպանշանն ունի «կատարյալ» իմաստ և , az3, as3 ընթերցումներ: Սրանց հայերեն զուգահեռն է (հ)ասհասուն, կատարյալ»: Բարդված aš-kana2=aš-gana2=աս-կանակատարյալ այգի» բառը տեսնում ենք Ծննդոց գրքում վկայված Ասքանազ անվան մեջ: Որպես բարդված իմաստակիր անձնանուն, Ասքանազը կազմված է «ասկանա» (կ>ք լծորդությամբ «ասքանա») և «ազ, ազն» բառերից: Հայերենում «ազ, ազն» բառն ունի «ազգ, ցեղ, տոհմ, սերունդ» իմաստ: Հետևաբար Ասքանազ անունը պիտի նշանակի «ասկանայի ցեղ»: Մեսրոպատառ մատենագրության ծագման ժամանակներից սկսած, հայ մատենագիրները հայերին անվանել են Հաբեթի երկու թոռների՝ Ասքանազի և Թորգոմի սերունդ: «Վարք Մաշտոցի» մատյանի հեղինակ Կորյունը (Vդ) այսպես է սկսում իր պատմությունը. «Ասքանազյան ազգի և Հայաստան աշխարհի աստվածապարգև գրի մասին…»: Կորյունն «ասքանազյան» է կոչում ազգը և «Հայաստան»՝ պետությունը: Նույն բնորոշում ենք տեսնում նաև Կորյունից հազար տարի առաջ ապրած Երեմիա մարգարեի գրքում: Այստեղ ևս «Արարատյան թագաւորութիւններ»-ի տակ  պիտի հասկանալ պետությունը, իսկ «Ասքանազյան գունդ» արտահայտությամբ ներկայացվում է այդ պետության ազգը, քանի որ, ինչպես հայերենում, այնպես էլ շատ այլ լեզուներում «գունդ» բառն ունի ինչպես «բանակ», այնպես էլ «ազգ, ժողովուրդ» իմաստ:

Gan ‘Eden անվանման ‘Eden բաղադրիչը շատ հետազոտողներ են իրավացիորեն նույնացրել շումերեն edin/eden բառի հետ: Edin=e-din=e-tin=i3-ti-nu4յետև, հետև, վերին կողմ, վերև» բառն իր իմաստներով ու գրությամբ ճշգրիտ համընկնում է հայերեն յետին/յեդինհետևի կողմ, հետո» բառի հետ: Հին աշխարհում հետևի, վերևի, վերին կողմի գաղափարը նույնացվել է հյուսիսի հետ, քանի որ կողմնորոշումը դեմքով դեպի հարավ էր: Հետևաբար Gan ‘Eden = «վերին այգի» կարող էր  նշանակել ինչպես «Շումերից հյուսիս գտնվող այգի», այնպես էլ՝ «երկնային այգի»: Որպես երկրային Եդեմի անվանում և Gan ‘Eden-ի զուգահեռ, քննարկվում են շումերական Ni-tukKI և DilmunKI երկրանունները: Բերվում են նրանց ստուգաբանությունները և իմաստները հայերենի հիմքի վրա:

Իրական աշխարհագրության մեջ Եդեմի տեղայնացման տեսանկյունից կարևոր դեր ունեն Եդեմից բխող գետերի անվանումները (Եփրատ, Տիգրիս, Գեհոն, Փիսոն):   Բերվում են այս գետանունների սեպագիր զուգահեռները (ID2U4.KIB.NUNKI , ID2MAŠ.GU2.GAR3, ge-ha-an, pisan2), որոնք ստուգաբանվում են հայերենի հիմքի վրա և նույնացվում Հայկական լեռնաշխարհի Եփրատ, Տիգրիս, Արաքս և Ճորոխ գետերի հետ:



2. Եդեմի արխիվի մասին հիշատակումներ հին աղբյուրներում - Նախնական հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ  ՀՀ Սյունիքի մարզում գտնվող ժայռապատկերները գաղափարագիր գրային համակարգ է, որը ստեղծվել է Ք.ա. XII հազարամյակից ոչ ուշ: Նաև պարզել ենք, որ Սյունիքի ժայռապատկերներում առկա են շումերական և եգիպտական հարյուրավոր նշանագրեր (տես Հավելված 1 և Հավելված 2): Հրապարակված շումերական ու եգիպտական գրավոր սկզբնաղբյուրները գրի ծագման առաջնային վայրի մասին ուղղակի աշխարհագրական ցուցումներ չեն հաղորդում:  Սակայն այդպիսի ցուցումներ ենք գտնում Հոբելյանների գրքում և Ծննդոց գրքում, որոնց աղբյուրները միջագետքյան են: Ըստ Հոբելյանների գրքի, Նոյի տապանը կանգ է առնում Արարատ երկրի Լուբար լեռան վրա: Նոյի սերունդները բնակություն են հաստատում Լուբար լեռան շրջակայքում ու բազմանում: Նրանցից Կայինանն իր քաղաքի համար տեղ է փնտրում և որոնումների ընթացքում . «Նա գտնում է արձանագրություն, որը նախահայրերը գծագրել էին ժայռի վրա: Եւ նա կարդաց թե ինչ է գրված, թարգմանեց այն և գտավ, որ այնտեղ Պահապանների ուսուցանած գիտությունն է Արեգակի, Լուսնի և աստղերի կառքերի և երկնային նշանների մասին»: Սա Սյունիքի ժայռապատկերների ճշգրիտ նկարագրությունն է:

  Ծննդոց գրքի հայերեն թարգմանության (Vդ) մեջ ասվում է. «Եւ նստաւ տապանն ... ի լերինս Արարատայ», սակայն, ի տարբերություն Հոբելյանների գրքի, որոշակի լեռան անուն չի նշում: Այնուհետև թվարկելով Եկտանի որդիների անունները, Ծննդոց գիրքն ասում է. «Եւ եղեւ բնակութիւն նոցա ի Մասեաց մինչեւ ի գալ ի Սովփերա   լեառնն Արևւելեայց»: Ծննդոց գրքի այս կարճ հատվածից մեր քննության նյութը «Մասեաց» և «Սովփերա» տեղանուններն են, որոնք այլուր չեն հիշատակվում: Հետազոտողները դժվարանում են նույնացնել այս տեղանունները և դրանց ստույգ տեղադրությունը առ այսօր մնում էր անհայտ:

 Ս. Մեսրոպ Մաշտոցը և ս. Սահակ Պարթևը Ծննդոց գրքի թարգմանության ժամանակ հուներեն Μασση տեղանվան դիմաց դրել են Մասեաց ձևը, որը (Մեծ և Փոքր) Մասիսներ լեռնանվան հոգնակի բացառական հոլովն է: Այս լեռը աշխարհին հայտնի է Արարատ անունով: Եթե Եկտանի և նրա 13 որդիների բնակության տարածքի արևմտյան սահմանը փրկության լեռն էր՝ Մասիսը, ապա նրանից արևելք Սյունիքի լեռնակղզին է իր ժայռապատկերներով: Ծննդոց գիրքը Սյունիքը հիշատակում է Սոփեր (Սովփեր, Սոփար, Սոփոր) ձևով, քանի որ սեմական ծագումով այս բառն ունի «գիր, գրություն» իմաստ (ասորերեն sefrā = «գրություն, գիրք», sāfrāգրող», եբրայերեն spr, sfr պատմել, հաշվել, գրել», sōfēr գրող», արամերեն sāfrā գրող», արաբերեն sifr գիրք» և այլն): Հետևաբար Ծննդոց գրքի «Սոփեր լեռ» արտահայտությունը տառացի նշանակում է «գրերի լեռ» և նշում է Սյունիքն իր նախաջրհեղեղյան ժայռապատկերներով:

3. Հայկական նշանագրերի ուղին պալեոլիթից մինչև միջնադար - Հունարեն գլխատառ օմեգա (Ω) հիշեցնող նշանագրի գործածությունը վկայված է շումերական և եգիպտական պատկերագրության մեջ: Շումերում այդ նշանագրով էր գաղափարագրվում Ninhursag Մայր Աստվածուհու անունը, իսկ Եգիպտոսում՝ Mt Մայր Աստվածուհու անունը: Շումերական Ninhursag Աստվածուհուն համապատասխանում է բաբելական Šassūru Աստվածուհին, որի անունը տառացի նշանակում է «արգանդ»:

 Օմեգա նշանագրի հնչյունական արժեքն ու իմաստը բացահայտելու բանալին տալիս են Mt Աստվածուհու անվան գրելաձևերը: Այն գրվում է ինչպես օմեգա նշանագրով, այնպես էլ ցին թռչուն պատկերող հիերոգլիֆով: Այս գիշակեր թռչունն իր անունից բացի չունի մի այլ արժանիք, որպեսզի նրա պատկերով գաղափարագրվեր Մայր Աստվածուհու անունը, իսկ Մայր Աստվածուհու և թռչնի անունների միջև կապը տալիս է հայերենը: Հայերենում թռչնի «ցին» (cin) անունը համանուն է ծին ծնել; արգանդ, ընկերք»  (c’in) բառին, որն արտահայտում է բուն ծնելու գաղափարը և ծննդաբերության երկու կարևոր օրգանները (արգանդ և ընկերք): Հետևաբար պիտի ենթադրել, թե ցին թռչունի պատկերով Մայր Աստվածուհու անվան գաղափարագրումը կազմակերպվել է հայերենի համանունների միջոցով: Արդյունքում «ծին» ընթերցումը պիտի վերագրվի նաև օմեգա նշանագրին, որը սխեմատիկ ձևով պատկերում է իգական անդամը (vulva) և արգանդը միասին, իմա՝ պատկերում է ծննդաբերության ամբողջական գործարանը:

 «Ծին» նշանագրի հնագույն նմուշները վերաբերում են վերին պալեոլիթին և առկա են Սյունիքի ժայռապատկերներում (): Հայաստանի տարածքում այս նշանագիրն անընդհատ գործածվել է վերին պալեոլիթից մինչև մեր օրերը: Այն առկա է միջնադարյան նշանագրերի ցուցակներում, եկեղեցական ճարտարապետության մեջ, խաչքարերի վրա, գորգագործության մեջ և այլն:


4. Հիքսոսների առեղծվածը - Եգիպտոսում Հայկական լեռնաշխարհի բնիկների թողած հետքերը հակիրճ քննարկվում են ըստ դարաշրջանների: Հայկական լեռնաշխարհի բնիկների առաջին ալիքը Եգիպտոս է բերում ընտելացված այծին, որին տեսնում ենք եգիպտական ժայռապատկերներում: Այծի պատկերներով ժայռապատկերներին հետևում ենք Սյունիք-Վանա լճի ավազան-Պաղեստին-Նեգև-Եգիպտոս ճանապարհի վրա: Դրանցից հնագույնը Սյունիքի վերին պալեոլիթյան ժայռապատկերներն են: Պաղեստինի և Նեգևի ժայռապատկերները թվագրում ենք Ք.,ա. X-I X հազ., ելնելով այդ տարածաշրջանում ընտանի այծի հայտնվելու վերաբերյալ գոյություն ունեցող հնագիտական տվյալներից: Եգիպտական ժայռապատկերները թվագրում ենք Ք.ա. VII-VI հազ.: Հաշվի առնելով, որ այծի ընտելացումը կատարվել է Հայաստանում և Սյունիքի ժայռապատկերները փորագրվել են Ք.ա. XII հազ. ոչ ուշ, ապա կարող ենք արձանագրել, որ Եգիպտոս մուտք գործած առաջին երկրագործ-անասնապահների մեկնակետը եղել է Հայկական լեռնաշխարհը:

 Հակիրճ անդրադարձ է կատարվում նաև Ք.ա. IV հազ. երկրորդ կեսին և Ք.ա. III հազ. սկզբին Հայաստանի բնիկների դեպի Եգիպտոս հաջորդ արտագաղթերի ալիքներին և դրանց մասին վկայող հնագիտական տվյալներին:

 Ապա մանրամասն քննարկվում է Եգիպտոսի առաջին և երկրորդ անցումային ժամանակաշրջանների ընթացքում Հայաստանից Եգիպտոս կատարված արշավանքներին: Առաջ է քաշվում այն տեսակետը, որ առաջին և երկրորդ անցումային ժամանակաշրջաններում Պաղեստին և հյուսիսային Միջագետք ներխուժած ռազմաշունչ սեմական ցեղերը փակել էին Հայաստան-Եգիպտոս և Հայաստան-Շումեր առևտրական ճանապարհները: Հիշյալ արշավանքները նպատակ ունեին բացել այդ առևտրական ճանապարհները և ապահովել նրանց անվտանգությունը: Այդ իսկ պատճառով արշավանքները կազմակերպվում են և դեպի Եգիպտոս (առաջին անցումային շրջան, հիքսոսներ), և զուգահեռաբար դեպի Միջագետք (կուտիներ, կասիտներ):

 Մանրամասն քննարկվում է հիքսոս անվանմանը Մանեթոնի տված hykթագավոր» և sosհովիվ» մեկնությունը: «Հովիվ» բառի համար վերցնելով նրա «հոգևոր առաջնորդ, քուրմ» իմաստը, հիքսոս անվանումը ստանում է «արքա-քուրմ», «ռազմիկ-քուրմ» իմաստ և բերվում են այդ գաղափարը հիմնավորող շումերական, եգիպտական, խեթական, ուրարտական, հունական, հայկական գրավոր աղբյուրների տվյալները: Քննարկվում է կասիտ և հիքսոս անվանումները հայերենով ստուգաբանելու հնարավորությունը և հիմնավորվում, որ դրանք հոմանիշ անվանումներ են և կազմված են հայերենի հիմքի վրա: 

 Եգիպտոսում հիքսոսների Ավարիս մայրաքաղաքի անվանումը ևս ստուգաբանվում է հայերեն և բերվում են Հայաստանում «աւար» բառով կազմված տեղանուններ, որոնց շարքում է նաև Մեծ Հայքի Մոկք աշխարհում գտնվող Ավարիս բնակավայրը: Վաղ միջնադարյան մատենագրության մեջ հիշատակվում է «երկարածնոտ Ավարոս» անհայտ կենդանու անուն, որը կարող է լինել Սեթ Աստծո անունը գաղափարագրող հիերոգլիֆի պատկերած անհայտ կենդանին: Այդ հիերոգլիֆում պատկերված անհայտ կենդանու պատկերները գտնում ենք նաև Սյունիքի վերին պալեոլիթյան ժայռապատկերներում:

 Հիքսոսները Եգիպտոսում գերագույն Աստված են հռչակում Սեթին և հիքսոսների առեղծվածը հասկանալու գործում կարևորվում է նաև Սեթ Աստծո անվան ու պաշտամունքի ծագումնաբանական ակունքների բացահայտումը: Բերվում են Սեթ Աստծո անվան հիերոգլիֆիկ գրելաձևերի հայերեն ստուգաբանությունները և հիմնավորվում, որ դիցանվան գաղափարագիր գրելաձևերը հնարավոր էր կազմակերպել միայն հայերենի համանունների հիման վրա: Օրինակ, Սէթ անունը երբեմն գրվում է «մազ» և «ագի, պոչ» նշանակող գաղափարագրով (): Եգիպտերենում «ագի, պոչ» և «մազ» նշանակող բառերը համանուն են իրար և Սէթ անվանն ու գրվում են միևնույն ձևով. st, sṯ , sd = , , , ,  =«մազ. ագի»: Սա մի ռեբուս է, որի միջոցով կարելի է որոշել, թե որ լեզվում են «ագի» և «մազ» նշանակող բառերն իրար համանուն և բաղաձայնային գրությամբ ունեն st կամ zt ձև:

Այդ ռեբուսի պատասխանը տալիս է հայերենը, քանի որ հայերենում ունենք ստև բուրդ, մազ», ստի մազոտ, թավ» և ձետ պոչ, մանավանդ՝ մազոտ պոչ»: Ընդ որում, «ստի» ձևը ճշգրիտ համապատասխանում է եգիպտերեն sti = գրելաձևին: Ակնհայտ է, որ բաղաձայնային գրությամբ («ստ/ձտ») այս բառերը ճշգրիտ նույնական են «պոչ» և «մազ» նշանակող եգիպտերեն st/zt բառի հետ, որը՝ «աստված» դետերմինանտիվի հետ, արտահայտում է նաև Սէթ Աստծո անունը: Անշուշտ «պոչ» և «մազ» նշանակող st բառը կապ չունի Սէթ դիցանվան իմաստի հետ: Նրանով, որպես առարկայական պատկերի, համանունության սկզբունքի հիման վրա գաղափարագրվել ու հնչեցվել է Սէթ դիցանունը, որի իմաստը կապված է արդեն մի այլ «ստ-» արմատի հետ, որից «-ող/-եղ» մասնիկների հավելումով հայերենում ունենք ստևողարարիչ», ստեղ(ծ) =«արարչագործել»: Հետևաբար կարող ենք արձանագրել, որ, ըստ հայերենի տվյալների, եգիպտական St=Ստ- դիցանունն ունի «արարիչ» իմաստ:

 Քննարկվում են նաև հիքսոսյան փարավոնների անունները (ինչպես Մանեթոնի հաղորդած, այնպես էլ հիերոգլիֆիկ գրությամբ վկայված): Այս անունները ևս ստուգաբանվում են հայերենի դաշտում:

 Ըստ ավանդական ժամանակագրության, հայոց Արամը թագավորել է Ք.ա. XIXդ վերջ- XVIIIդ առաջին քառորդ ընկած ժամանակահատվածում: Արամ թագավորի վերաբերյալ Մովսես Խորենացու «Հայոց պատմության» մեջ  բերված տվյալների, ժամանակակից պատմագիտական տվյալների, Հին Կտակարանի հրեական նահապետներին վերաբերվող պատմությունների ու հայկական էպոսի տվյալների համեմատական վերլուծության արդյունքները ցույց են տալիս, որ Արամ թագավորի հարավային հակառակորդ Բարշամը պատմական Շամշի Ադադ Ա-ն է, իսկ նրա արշավանքը դեպի Միջագետք համապատասխանում է կասիտների ներխուժմանը, Հարավ-արևմտյան ուղղությամբ Արամի արշավանքը Պայապիս Քաաղյանի դեմ համապատասխանում է հիքսոսների արշավանքին դեպի Եգիպտոս:

Ըստ Մովսես Խորենացու ժամանակագրության, հրեաների Աբրահամ նահապետը Արամի ժամանակակիցն է: Խառանից      մինչև Եգիպտոս Աբրահամի անցած ճանապարհը և աշխարհագրորեն, և ժամանակագրորեն համապատասխանում է հիքսոսների անցած երթուղուն:

ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Կարգ: Հատուկ | Ավելացրել է: ՄՀԷՐ (05-Սպտ-2011) | Հեղինակ: ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Դիտումներ: 4273 | Պիտակներ: հիքսոս, Սեթ, ասքանազ, աշքենազ, եդեմ, Եգիպտոս, շումեր, Արարատ, Մասի, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]