// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Բավարար
5. Վատ չէ
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Հատուկ

13 ՀԱԶԱՐ ՏԱՐԵԿԱՆ ՆՇԱՆԱԳՐԵՐ


   Նախամաշտոցյան գրերի, Հայաստանի պատմության հնագույն շրջանի գրավոր աղբյուրների, տեղեկատվության փոխանակման գրային, գրանշանային, պատկերային, պատկերագրային, գաղափարագրային համակարգերի մասին առավել ամբողջական պատկերացում կազմելու համար մի շարք գիտնականների, բնագետների, հետազոտողների և Հայաստանի անձավագիտական կենտրոնի կողմից մշակվեց և կազմվեց ժայռապատկերների հետազոտման ծրագիր: Եղեգնաձորի քաղաքապետ Սիրակ Բաբայանի օգնությամբ 2006 թ. հուլիսի 23-ին արշավախումբը սկսեց իր աշխատանքները: Ծղուկի լեռնաշղթայի հարավ արևելյան լանջագոգերից մեկում գտնվող չքնաղ մի լճակի ափին, 3400 մ. ծովի մակերևույթից բարձրության վրա արշավախմբի անդամները՝ Հրաչ Ղազարյանը, Սամվել Գրիգորյանը, Համլետ Մարտիրոսյանը և ես, Սիրակ Բաբայանի ու կինոռեժիսոր Ռուբեն Խաչատրյանի օգնությամբ վրաններ կանգնեցրինք, սարքավորումները և հանդերձանքը տեղավորեցինք ու հաջորդ օրը սկսեցինք աշխատանքները:

   Այս աշխատանքների արդյունքները առանձնապես կարևորվում էին Ա.Դավթյանի և Հ. Մարտիրոսյանի կողմից հայ-շումերա-եգիպտական գրավոր առնչությունների առումով: Նրանք իրենց բազմամյա հետազոտությունների ընթացքում բազմաթիվ օրինակների էին հանդիպել, երբ եգիպտական հիերոգլիֆը, շումերական սեպագիրը կամ սրանց հնչյունային և իմաստային արտահայտությունները հին հայերեն էին հիշեցնում կամ կրկնում էին մեր ժայռապատկերները առանց որևէ շեղումների
   Հ. Մարտիրոսյանը «Հայաստանի Հանրապետություն» թերթի մայիսի 12-ի տպված հոդվածում կարդում էր ժայռապատկերները՝ համեմատելով շումերաեգիպտական գաղափարանշանների հետ: Օրինակ, նա ամբողջական տեքստ է կարդում. «Աջակցություն և զորակցություն Արևի ժողովրդի զորացմանը»: Որպեսզի հայ հետազոտողները հնարավորություն ունենային մեր ժողովրդի ծագման և մշակույթի հինավուրց գրավոր հուշարձանների վերաբերյալ ավելի շատ նյութ ունենալու, քան կա` էականորեն կարևոր է փաստացի և դասակարգված նյութի հզոր բազան, որը և պատրաստվում էր իրականացնել մեր աշավախումբը:
Ընդամենը տասն օրում մենք արձանագրեցինք, չափագրեցինք, նկարագրեցինք և լուսանկարեցինք շուրջ 1000 ժայռապատկերներ և կշարունակեինք աշխատանքը, եթե վերահաս փոթորիկը, ձյունը, իսկ ապա՝ համատարած թխպածածկույթը, չխանգարեին մեզ: Օգոստոսի 1-ին մենք կապվեցինք Սիրակի հետ, որի մեքենայով էլ արշավախմբի մնացած երեք անդամներս` Հ. Ղազարյանը, Ս. Գրիգորյանը և ես, դժկամությամբ, բայց և գոհ ձեռք բերածից, իջանք «մարդկանց երկիրը»՝ թողնելով մեր սրտին չափազանց հարազատ լեռները վերևում:

Տարածքը, որտեղ իրականացրինք հետազոտությունները, քարտեզների վրա տարբեր անուններով է հայտնի, ավելի հաճախ քարտեզագիրները օգտագործում են Ղարաբաղյան բարձրավանդակ անվանումը: Բազմաթիվ լճերից, որոնք սփռված են ամբողջ բարձրավանդակով մեկ և ապահովում են Քաշաթաղի, Քարավաճառի, Վայքի և Զանգեզուրի գետերի ջրառատությունը, քչերը անուն ունեն, այն էլ` թուրքերեն: Ինչպիսի՞ն էին այս լճերի պատմական անվանումները, ես չեմ ստուգաբանել, սակայն ցանկության դեպքում երևի դժվար չի լինի, օգտվելով պատմական, աշխարհագրական գիտական գրականությունից և տեղանունների ակադեմիական բառարանային հրատարակություններից, վերականգնել հին և, իհարկե, հայեցի անվանումները:
Այս բարձրավանդակի կամ լեռնաշատ սարահարթի երկրաձևաբանությունը յուրահատուկ է և ինքնատիպ: Ես շատ եմ ճամփորդել, բայց նման վայրի և գեղեցիկ լանդշաֆտ չեմ հանդիպել ոչ Պամիրում, ոչ Կուրիլներում, ոչ Ալպերում և կամ մեկ այլ վայրում: 
  Պատկերացրեք ժայռազուրկ և խոտածածկ մի հարթավայր, որի վերջն անհետանում է մշուշների մեջ` ստեղծելով անվերջանալիության պատրանք և բազմաթիվ առանձին հրաբխասարեր, հրաբխակոներ, որոնք տեղ-տեղ միանալով, դառնում են լեռնաշղթաներ և խաղաղ լճեր ու լճակներ, որոնք այստեղ լեռների գագաթներից դիտելիս այնպիսի տպավորություն են թողնում, կարծես ամռանը տունդրայում լինես:
Լճերից շատերը հավերժական չեն, որոշ վայրերում քարտեզների վրա նշված լճերի փոխարեն մենք հանդիպում էինք խիտ խոտածածկույթով ճահիճների, իսկ որոշ վայրերում էլ՝ մարգագետինների փոխարեն լճերի: Որոշ լճերում ձկներ կան, մյուսներում ձկները բացակայում էին, սակայն ջրլող թռչունները բազմաթիվ և բազմատեսակ լողում, որս էին անում, իսկ մոտենալիս՝ դժկամությամբ թռչում: Պարզ երևում էր, վայրի բնության մեջ ապրելով, սրանց մոտ մարդկանց նկատմամբ վախը բավականին թուլացել է: 
   Հրաչը, որը Հայաստանի թերևս ամենագործնական դաշտային հետազոտողն է և բանիմաց կենսաբան, չէր դադարում թռչունների անունները տալուց, որոնք վաղուց Հայաստանի կարմիր գրքում են գրանցված և բազմաթիվ տարիներ առաջ են միայն գրանցվել ազատության մեջ ավելի ցածր բարձրություններում տեղադրված լճերում ու ճահիճներում:

Մեկուսի այս վայրերում, որտեղ ճանապարհները միայն քարտեզի վրա են, շատ քիչ մարդ կհանդիպեք: Մենք, համենայն դեպս, 80 կմ առաջանալով դեպի Վարդենիսի լեռնաշղթա, հանդիպեցինք ընդամենը չորս մարդու և տեսանք խոտհնձի համար նախատեսված երեք գյուղատնտեսական սարքավորում ու մեքենա:
Դաշտավայրում մկները բազմաթիվ են: Երևի հենց սրանք են հրապուրում այն բազմաթիվ գիշատիչ թռչուններին, որոնք այստեղ ավելի շատ են, քան Հայաստանում որևէ այլ տեղ: Բվեճների, բազեների, անգղների, գիշանգղների հետ այս որսով հրապուրված այստեղ բազմաթիվ են գայլերը, աղվեսները, արջերը, որոնց բազմաթիվ հետքերը մենք հայտնաբերում էինք վրանների շրջակայքում կամ ոչ հեռու լճակի ավազներին ու տիղմերին դրոշմված:
Մեզ հիմնականում հետաքրքրում էին հրաբխասարերը և նրանցից արտավիժման արգասիք հանդիսացող հրաբխային լավաները կամ առանձին ժայռաբեկորները, որոնք կիլոմետրերով կուտակվել, բարդվել են իրար վրա, անանցանելի «շինգիլ»-ներ, ինչպես սիրում էր ասել լուսահոգի պրոֆեսոր Սողոմոն Բալյանը, ստեղծելով հետազոտողների անցնելիք ճանապարհին: Ասեմ, որ մեր հիմնական նպատակին սևեռվելը Հրաչին ամենևին չխանգարեց հազվագյուտ բուսատեսակների մի շքեղ հերբարիում հավաքել: Այդ հավաքածուն Երևանում բուսաբանները ցնծությամբ դիմավորեցին:

Հետազոտությունների առաջին փուլում մենք չափագրեցինք և նկարահանեցինք Ծղուկ լեռից հյուսիս-արևմուտք տեղադրված լճի շրջակայքում եղած ժայռապատկերները: Այս լիճը սխալմամբ անվանում են Ուխտասարի լիճ, իրականում թույլ տալով 30-40 կիլոմետրանոց աշխարհագրական սխալ: Այս լիճը ոչ թուրքերեն և ոչ էլ հայերեն անվանումով հայտնի չէ խորհրդային կամ նախախորհրդային որևէ քարտեզի վրա: Լիճը պայմանականորեն անվանեցինք Ժայռապատկերների լիճ, և այստեղ մեր կողմից գրանցված ժայռապատկերները կոդավորել ենք «Ժ» տառով:
Մեր նախնիները ժայռապատկերներ ստեղծելիս, նախընտրել են հոծ, առանց ծակոտիների ժայռաբեկորները, ձեռքի տակ նման նյութի բացակայության դեպքում միայն ճարահատյալ պատկերները իրականացրել են ծակոտկեն բազալտի և նույնիսկ տուֆի վրա:
Ժայռապատկերները շրջակա հրաբխասարերից դեպի ստորոտը գահավիժած լավաների մեծաչափ ապարներ են: Այս իրար վրա կուտակված, կարծես հսկա մի մուրճի զորությամբ մասերի բաժանված և իրար վրա կիտված քարակարկառների մասին մի շարք տեսակետներ կան, բայց ավելի հավանական տեսակետը հետևյալն է: Դանդաղ հոսող լավան, հանդիպելով ջրային կամ սառցային կուտակման, արագ սառչում է և չի հասցնում միասնական մարմին դառնալ, վեր է ածվում ժայռաբեկորների: Ավելի ուշ, սառցապատումների ժամանակ հոսող սառցալեզվակները և ապա ջրհեղեղները (սրանք ավելի քիչ) տեղափոխում, կուտակում են ժայռաբեկորները:
Հենց սառցապատման հետքերը մեզ հնարավորություն տվեցին ճշգրտել ժայռապատկերների տարիքը: Վերջին Վյուրմ II և III սառցապատումները Հայաստանում տեղային բնութագիր կրելով, այնուամենայնիվ, բավական ընդգծված հետքեր են թողել Գեղամա, Վարդենիսի, Ծղուկի լեռներում, Արագածի վրա, իսկ կրաքարային զանգվածների զբաղեցրած տարածքներում, ինչպիսին է, օրինակ, Եղեգնաձորի մոտ, Արփա գետի ձախ ափից սկսվող ու մինչև Խաչիկ գյուղ և ավելի արևելք ձգվող լեռնազանգվածը, սառցադաշտային երևույթները չեն պահպանվել, բայց կողմնակի բազմաթիվ փաստեր կան, որ սառույցներն այստեղ էլ կարևոր երկրաբանական գործոն են եղել և ռելիեֆի ձևավորման գործում կարևոր դերակատարում ունեցել:

Սառցադաշտի աշխատանքի հետքերի ուսումնասիրության արդյունքում հնարավոր եղավ որոշել մի խումբ ժայռապատկերների տարիքը, որոնք մեր գնահատմամբ նվազագույնը 12500 տարեկան էին:
Ժայռապատկերներն այստեղ խեղված էին սառցադաշտի հոսքի հետևանքով: Առավել
արժեքավոր էր այն փաստը, որ այս հնագույն փորագրությունները պատկերում էին, մի շարք ծիսական պատկերներից շատ` նաև թամբած ձի, արոր, խոփ, սայլ, սուր, վահան, օղապարան և այլն: Այսինքն՝ մինչև այժմ ընդունված այն տեսակետը, թե ձին վարժեցրել են 5-6 հազար տարի առաջ, իսկ հողագործությունը ծագել է Եգիպտոսում և Միջագետքում ք.ա. III հազարամյակում, հաստատ Հայաստանի համար չի ասված:

 Հայաստանում հնագույն քաղաքակրթության նվազագույն տարիքը 13 հազար տարի է: Խոսքերիս ապացույցները Ծղուկ լեռան շրջակայքի Գեղամա և Վարդենիսի լեռների ժայռապատկերներն են:

ՍԱՄՎԵԼ ՇԱՀԻՆՅԱՆ


Աղբյուր: http://www.gisher.ru/samvel-shahinyan-t24631.html Կարգ: Հատուկ | Ավելացրել է: ՄՀԷՐ (05-Սպտ-2011) | Հեղինակ: ՍԱՄՎԵԼ ՇԱՀԻՆՅԱՆ Դիտումներ: 3914 | Պիտակներ: ժայռապատկերներ, Արագածի, Արփա, Գեղամա, Վարդենիս, հնագույն քաղաքակրթություն, Ծղուկ, Եղեգնաձոր
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]