// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Բավարար
5. Վատ չէ
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Հատուկ

«ԳԻԼԳԱՄԵՇ»

| ՏԱՍՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ՊՆԱԿԻՏ |


Գիլգամեշ կը թագավորե բարձր պարիսպներով շրջապատված Ուրուկի մեջ։ Բայց սիրտը անհուն վիշտով ու թախիծով լեցված է եւ հանգիստն իր խռոված։ Մեծամեծ դժվարություններ քաշելով հեռավոր երկրներ թափառեցավ, անմատչելի կիրճերե ու լեռներե անցնելով մինչեւ աշխարհիս մյուս ծայրը հասավ, ծովերե եւ մահվան ջուրերեն անցնելով, հեռավոր Ուտնապիշտիմին քով գնաց, որ իրեն ջրհեղեղի պատմությունը պատմեց եւ կենարար բույսին տեղը ցույց տվավ։ Հավիտենական կյանքը գտնելու իր բուռն ցանկությունը չիրականացավ։ Մահվան երկյուղը սրտին մեջ եւ հանգիստը խռովված, կաղաղակե. «Ուրեմն ես ալ այնպես պիտի մահանամ, ինչպես Էնկիդուն, այնպես, ինչպես ամեն մարդ։ Մեզմե որեւէ մեկը պիտի չկրնա՞ մահեն խուսափել։ Ինչի՞ պիտի վերածվի մարմինս։ Ւնչ կա վարը, Իրկալիի բնակած տեղը, մութ աշխարհը, ուրկե անգամ մը ներս մտնողը այլեւս դուրս չելլեր»։ 

Գիլգամեշ կը խորհի, կը մտմտա, բայց ճար չի կրնար գտնիլ։ Հանկարծ կորոշե սանդարամետէն կանչել տալ Էնկիդուին ուրվականը։ Կուզե խոսիլ իր մեռած բարեկամին հետ, կուզե ուղղակի անոր բերնեն իմանալ ճշգրիտ լուր մը մեռյալներու աշխարհին մասին։
Գիլգամեշ արքան բոլոր մոգերը, կախարդները եւ ոգեհարցուկները իր քով կանչեւով կը հրամայե, որպեսզի կախարդական խոսքերով Էնկիդուին ուրվականը դուրս կանչեն սանդարամետեն.

- Ըսեք ինձի, մոգեր ու քրմապետներ, զո՞վ կանչեմ, ի՞նչ ընեմ, որպեսզի տանջահար հոգուս իղձը կատարվի։ Կուզեմ խոսիլ հանգուցյալ բարեկամիս հետ, կուզեմ ուղղակի անոր բերնեն լսել ճշգրիտ լուրմը անդրաշխարհի մասին։

Քուրմերը եւ մոգերը ահ ու դողի մատնվեցան։ Գիլգամեշին առջեւ երկրպագեցին եւ զարհուրանքի բացականչություններ արձակեցին։ Քրմապետներուն երիցագույնը բերանը բանալով, ըսավ Գիլգամեշ արքային.

- Այն, ինչ որ ընել կուզես, սարսափելի է, թեպետ եւ դուն կը հրամայես։ Արդ, լսե, թե ինչ ըսել կուզեմ։ Պարիսպներուն հյուսիսը կաճի նվիրական ծառ մը, որուն տերեւները միշտ թարմ ու կանաչ են եւ կեղեւը երբեք չի չորնար։ Այդ կախարդական ծառին արմատներուն վրա իր բույնը շինած էր սողացող օձը, որ միշտ գործի վրա է։ Իմդուգուդ թռչունը իր ձագերը թխսած է այդ ծառին կատարին վրա եւ այդ հաստաբուն ծառին խոռոչին մեջ կը նստի փոթորիկներու վհուկը։ Դուն Գիլգամեշ, պետք է որ այդ ծառր արմատախիլ ընես, պսակը կտրես եւ անոր փայտից մոգական զենք մը շինել տաս, ծառին բուսած տեղը հոր մը փորես, կախարդական կապանքը անոր մեջ զետեղես ու գիշերը լռելյայն դժոխքին նվիրես։ Հետո զանազան կախարդանքներով պետք է ոգեկոչես դժոխքին ստվերները, մասնավորապես Էնկիդուին ուրվականը եւ կամ այդ մոգական կապանքովդ ու զրահովդ դուն, Գիլգամեշ, անձամբ մութ աշխարհ իջնես։

Գիլգամեշ քրմապետին խորհուրդներուն անսալով գոտին կապեց, որ հիսուն մինա կը կշռեր, բայց այդ հիսուն մինա ծանրությունը իրեն համար միայն երեսուն շեքել¹ թվեցավ։ Մեկ տաղանդ եւ հիսուն մինա կշռող ռազմական կացինը վերցնելով, մտածեց. «Եթե ծառին արմատներուն մեջ ապրող եւ շարունակ արթուն օձուն գլուխը ջախջախեմ կամ ճզմեմ։ ձառին գագաթը թառած Իմդուգուդ թռչունը պիտի վախնա եւ, իր ձագերը առնելով, լեռները պիտի ապաստանի։ Փոթորիկներու պատճառ եղող վհուկը, որ այս ծառին խոռոչի մեջ կապրի, պիտի թողու իր որջը, եւ ես անոնց ամայի բույները պիտի ավերեմ»։

1. 60 շեքելը 1 մինա է եւ 60 մինա 1 տաղանդ է, 1 մինա Հավասար է մոտավորապես 0,5 կգ:

Գիլգամեշ ծառը բռնեց արմատախիլ ըրավ եւ սաղարթապսակը կտրեց։ Երբ ձառը իր ուսին դրած քաղաքի մարդոց քով եկավ, անոնք զարմացան. «Գիլգամեշ, այդ ծառը անշուշտ Իրնինի սուրբ դիցուհիին պիտի նվիրե, իբրեւ գահ կամ մահճակալ»։

Դյուցազն Գիլգամեշ ատաղձագործին տարավ ծառը զենք ու զրահ շինել տալու համար: Հետո հրամայեց, որպեսզի բովանդակ Ուրուկի մեջ ամենուրեք լռություն ու խաղաղություն տիրե մինչեւ հաջորդ գիշեր։ Լռությունը ու խաղաղությունը պահպանելու համար փողոցներուն մեջ հսկիչ գրավ, այնտեղ ուր հիվանդ կար, բժիշկ ղրկել տվավ, այնտեղ ուր մայրեր կային, անոնց զավակներուն համար հաց ղրկել տվավ, ուր քույրեր կային, անոնց եղբայրներուն խմելու ջուր լեցնել տվավ։ Ամէնուն օգնեց, որպեսզի լռությունը եւ խաղաղությունը պահպանվի եւ չխռովվի։ 
Իրիկունը խոր փոս մը բացավ հողին մեջ, իր զենքն ու զրահը այդ փոսին բերանը դրավ, անոր շուրջ կախարդական շրջանակ մը գծելե ետք, տուն գնաց։ Ցայգալուսին մոտեցավ փոսին, որուն շուրջ շրջանակ մը գծած էր եւ ուզեց ոգեկոչել դժոխքին ստվերները։ Այդ պահուն լռության միջեն աղջնակի մը սուր ձայնը ելավ։ Առավոտյան դեմ քունին մեջ գեշ երազ մը իրեն սոսկում պատճառած էր։ Եվ այդ փոքրիկ աղջկա աղաղակեն Գիլգամեշի կախարդական զենքն ու զրահը տապալեցան դժոխքը ինկան։
Գիլգամեշ ձեռքը փոսին մեջ խրեց, բայց ձեռքը չհասավ, եւ չկրցավ, իր  կախարդական զենքը դուրս հանել։ Ոտքը երկարեց, դարձյալ չհասավ եւ չկրցավ կապանքը դուրս հանել։ Գիլգամեշ սանդարամետի աստվածներուն տաճարին առջեւ նստավ եւ արցունքները հեղեղի պես դժգույն այտերն ի վար վազեցին.

- Ա՜խ, իմ զենքն ու զրահը, ախ իմ կախարդական կապանքս, իմ անդիմադրելի ուժ ունեցող զենքս։ Ո՞վ պիտի կրնա զայն գետնին խորեն լույս աշխարհ բերել։ Ո՞վ պիտի կրնա զրահս դժոխքեն հանել։

Էնկիդուն, կրտսեր եղբայրն ու ընկերը, խորխորատեն ձայն տվավ.

- Գիլգամեշ, տեր իմ, ինչո՞ւ արցունք կը թափես։ Զենքդ դարձյալ գետնին տակեն վեր պիտի բերեմ։ Գիլգամեշ, լսե, սակայն, թե ինչ կուզեմ ըսել քեզի։ Եթե գետնին խորը, մութ աշխարհ կուզես իջնել, պետք չէ, որ տաճար մտնես, պետք չէ, որ մաքուր զգեստ հագնիս, այլապես մեռյալները կը ճչան, քեզ թշնամի կարծելով։ Պետք չէ, որ անոթին մեջեն լավ օծանելիք առնես եւ մարմինդ օծես, այլապես անոնք շուրջդ կը հավաքվին, երբ անոր հոտը առնեն։ Պետք չէ, որ աղեղդ գետնին դպցնես, այլապես կը շրջապատէն քեզ անոնք, որոնք աղեղնահար եղած են, պետք չէ ձեռքդ իշխանական գավազան առնես, այլապես հոգիները քեզ տեսնելով դող կելլեն։ Պետք չէ, որ ոտնաման հագնիս, գետնին տակը պետք չէ, որ աղմուկ հանես, սիրածդ կինդ պետք չէ, որ համբուրես, եթե վշտացած ես զավակեդ, պետք չէ, որ զայն ծեծես, այլապես դժոխային թշվառությունը քեզ կը պատե։ Նինազուի հավետ լուռ, հավետ խաղաղ մայրը, որ այստեղ կը հանգչի, մերկ է եւ իր գավաթանման ստինքները ամոթից զերծ են¹:

1. Հոս ըսել կուզե թե հանգուցյալը հողին տակ միշտ մերկ է, բայց այպանելի կամ ամոթալի չէ։

Սակայն Գիլգամեշ աստծու սուրբ տաճարը մտավ, մաքուր զգեստ հագավ - մեռյալները ճչացին զինքը թշնամի կարծելով, անոթին մեջեն լավ ոծանելիք առավ ու մարմինը օծեց, մեռյալներուն հոգիները հոտ առնելով շուրջ հավաքվեցան։ Աղեղը գետնին դպցուց, անոնք, որ աղեղնահար եղած էին, զինքը շրջապատեցին. գավազանը ձեռքը առավ հոգիները դող ելան։ Ոտնաման հագավ, քայլած ստեն գետնին տակը աղմուկ հանեց, սիրած կինը համբուրեց եւ այն կինը, որուն դեմ բարկացած էր  ծեծեց։ Իր սիրած զավակը համբուրեց, ու այն տղան, որուն դեմ բարկացած էր, ծեծեց եւ ահա դժոխային թշվառությունը զինքը պատեց։ Նինազուի մայրը հավետ լուռ, հավետ խաղաղ հոս մերկ կը հանգչի եւ իր գավաթանման ստինքները ամոթե զերծ են։ Էնկիդուն գետնին տակեն ուզեց վեր ելլելս: Ոչ Նամտարը, եւ ոչ ալ Ասակուն բռնեցին զինքը - գերհզոր հողը բռնեց զինքը։ Ներգալի անողոք պահապանը չբռնեց զինքը - գերհզոր հողը բռնեց քը։ Ան չինկավ պատերազմ ին դաշտին վրա -  գերհզոր հողը բռնեց զինքը։

Արդ, լալագին հեծեց Գիլգամեշ Նինսունի որդին Էնկիդուի համար։ Էկուրը՝ Էնլիլի տաճարը գնաց.

- Լսե ձայնս, երկնավոր հայր Էնլիլ. զենքը դժոխքը ինկավ, մոգական զենքս փոսին մեջ ինկավ. մոգական կապանքս հողին մեջ ինկավ։ Էնկիդուն, ընկերս զայն վեր հանելու գնաց, հողը բռնեց զինքը։ Ոչ Նամտարը եւ ոչ ալ Ասակու  բռնեցին զինքը - գերհզոր հողը բռնեց զինքը։ Պատերազմին դաշտիդ վրա չինկավ- գերհզոր հողը բռնեց զինքը։

Դիցահայր Էնլիլ բառով մը իսկ չպատասխանեի Գիլգամեշին։ \

Գիլգամեշ հետո լուսինի աստծուն, Սինին դիմեց.

- Հայր երկնավոր, Սին, կապանքս հողին մեջ ինկավ, զրահս հողին մեջ ինկավ, Էնկիդուն զայն վեր բերելու գնաց՝ հողը բռնեց զինքը։ Ոչ Նամտարը, եւ ոչ ալ Ասակուն բռնեցին զինքը -  գերհզոր հողը բռնեց զինքը, Ներգալի անողոք պահապանը չբռնեց զինքը - գերհզոր հողը բռնեց զինքը։ Ան չինկավ պատերազմի դաշտին վրա-  գերհզոր հողը բռնեց զինքը։

Հայր Սինն ալ անոր չպատասխանեց եւ Գիլգամեշ վերջապես գթառատ Էա դիցահոր դիմեց.

- Հայր էա, զենքս հողին մեջ ինկավ։ Էնկիդուն զայն վեր բերելու գնաց՝ հողը բռնեց վէնքը։ Ոչ Նամտարը եւ ոչ ալ Ասակուն բռնեցին, զինքը - գերհզոր հողը բռնեց զինքը։ Ներգալի անողոք պահապանը չբռնեց զինքը -  գերհզոր հո՛ղը բռնեց զինքը։ Ան չինկավ պատերազմի դաշտին վրա- գերհզոր հողը բռնեց զինքը։

Զուրերու խորությանց աստվածը՝ Էան Գիլգամեշի խոսքերը լսելով ըսավ Ներգալին՝ առնական դյուցազնին.

- Անմիջապես գետինը փոսմը բաց, որպեսզի Էնկիդուին ուրվականը հողին ընդերքեն դուրս գա եւ. իր սրտակից եղբորը պատմե մութ աշխարհին կարգ ու կանոնը։

Առնի դյուցազնը Ներգալ, գեհենի տերը, մտիկ ըրավ, գետինը վայրկենապես փոս մը բացավ եւ Էնկիդուին ուրվականր հովի նման հողին ընդերքեն դուրս եկավ։ Եվ նորեն ու նորեն գրկվեցան երկու սրտակից ընկերները։ Հետո իրարմե խորհուրդ առին, խորհուրդ տվին. եւ հարցուփորձ ըրին.

- Պատմե ինձի, բարեկամս, ըսե ինձի, բարեկամս, պատմե անդրաշխարհին կարգ ու կանոնը, որ տեսար։

- Ես այդ քեզ չեմ ըսեր, բարեկամս չեմ ըսեր։ Եթե անդրաշխարհին կարգ ու կանոնը, որ տեսա, քեզի ըսեմ, պիտի նստիս ու արտասվես։

- Ուրեմն պիտի նստեմ ու արտասվեմ։

- Մարմինս, որուն դուն ուրախ սրտով կը փարվեիր, ճճիները կուտեն հին հագուստներու պես։ Մարմինս, որուն դուն ուրախ սրտով կը փարվեիր, փետցավ փոխվեցավ եւ փոշիով լեցվեցավ։

Եվ այն ատեն ըսավ Գիլգամեշ՝ փոշիին մեջ կծկվելով, այն ատեն ըսավ Գիլգամեշ արքան, փոշիին մեջ կծկվելով.

- Իզուր անցան բոլոր ճիգերս ու չարչարանք֊ ներս, իզուր փնտրեցի հավերժական կյանքը աշխարհիս վրա։ Մահվան ու աշխարհիս կարգն ու կանոնը անգութ են։ Ամենքիս վիճակված է հպատակիլ ճակատագրին, հող դառնալ եւ խառնվել փոշիին, կորսվիլ Իրկալլի տան խավարին մեջ։

Գիլգամեշ տակավին հարցուց իր բարեկամին.

- Պատմե ինձի բարեկամս, հոգիներու մասին, որոնք վարը՝ դժոխքը կապրին:

- Ամենքն ալ նույն վիճակին ենթարկված են, լույսին երեսը չեն տեսներ, մութին մեջ կորսված են, թռչուներու պես փետուրներե հագուստ հագած են եւ իրենց սնունդը փոշի եւ ցեխ է։

- Պատմե ինձի, բարեկամս, վարը ո՞վ տեսար, ինչպիսի՞ մահով են մահացել, ի՞նչ կընեն վարը։ 

- Անթիվ հոգիներ տեսա վարը, անդրաշխարհը, որոնց ճակատագիրը իրենց մահով կորոշվի։

- Տեսա՞ր այն, որ կրակեն մեռավ։

- Այո, տեսա, անկողնին վրա փռված՝ միայն ջուր կխմե։

- Տեսա՞ր այն, որ ճակատամարտի մեջ սպանված է։

- Այո տեսա, հայրը ու մայրը գլուխը բռնած են եւ կինը վրան խոնարհած է։

- Տեսա՞ր այն, որուն դիակը դաշտը նետվեցավ:

- Այո տեսա, անոր հոգին դժոխքի մեջ հանգիստ չունի։

- Տեսա՞ր այն մարդը, որուն հոգին խնամող չունի։

- Այո տեսա, կճեկին միջի մնացորդները եւ փողոցը նետված փերթիկները ստիպված է ուտել։


Կարգ: Հատուկ | Ավելացրել է: ՄՀԷՐ (05-Սպտ-2011) | Հեղինակ: Նշան Մարտիրոսյան Դիտումներ: 1794 | Պիտակներ: Հրեշտակ, Angel, Gilgamesh, Դժողք, ԳԻԼԳԱՄԵՇ, Hell
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]