// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Հատուկ

«ԳԻԼԳԱՄԵՇ»
| ՏԱՍՆԵՐՈՐԴ ՊՆԱԿԻՏ |


Դիցուհի Սիդոլրին ծովեզրի գահին վրա բազմած, աստվածներուն պարտեզին կը հսկե։ Քրմուհիները անոր հրաշալի պատմուճաններ հագցուցած են, մեջքը գոտի մը կապած եւ ճակատը զարդարած են։
Գիլգամեշ մորթ մը հագած, գլուխը աղտոտ, հանկարծ կը հայտնվի։ Անոր մարմինը կազմված է աստվածային միսե, բայց ան իր մեջ անսահման, խոր ցավ մը ունի եւ իր արեւախանձ դեմքով հեռավոր ճամփաներե եկողի մը կը նմանի։
Ծովադիցուհին, իր հայացքր դեպի հեռուն ուղղելով, կը խոսի, կը մտածե ինքնիրեն, խորհուրդ կուզե իր սրտեն ու կաղարկե. «Ան, որ այս կողմը կու գա, ոճրագործ մըն է։ Բայց ո՞ւր կը փութա այդքան արագ քայլերով»։
Երբ դիցուհին անոր մոտենալը տեսավ, փակեց դուռ ու երդիկ, կողպեց դուռը ու փականը քաշեց։
Բայց Գիլգամեշն անհապաղ բիրը առավ ու դուռը բախեց։
Գիլգամեշ, Սիդուրիին դառնալով, ըսավ.

- Դիցուհիդ, ի՞նչ տեսար, որ դուռդ ու երդիկդ առջեւս գոցեցիր ու կողպեցիր։ Եթե դուռը գոցես եւ փականքը քաշես, դուռդ կը ջախջախեմ եւ փականքը ջարդ ու փշուր կընեմ։

Սիդուրին դուռը բացավ եւ դռան առջեւ քաջարի Գիլգամեշին ըսավ.

- Օտարակա՛ն, ո՞վ ես դուն եւ ո՞ւր կերթաս այդպես արագաքայլ։ Ըսե, թե ինչպե՞ս կրցար անցնիլ Մաշու լեռան արեւի դռնեն եւ ինչո՞ւ տապարովդ դուռս ջախջախել կուզես։

Գիլգամեշ, բերանը բանալով, պատմեց դիցուհիին.

- Ես պարսպապատ Ուրուկ քաղաքին Գիլգամեշն եմ, ջուրերուն, տափաստաններուն եւ սարերուն վրա չեն եւ Մաշու լեռան մեջեն անցնելով նախահորս՝ Ուտնապիշտիմին քովը կերթամ։

Ծովադիցուհին այսպես ըսավ իրեն.

- Դուն, որ պարսպապատ Ուրուկ քաղաքին Գիլգամեշն ես, պատմե տեսնեմ, թե ի՞նչ քաջագործություններ ըրած ես։

Գիլգամեշ կը պատմե Սիդուրիին.

- Ես բռնեցի ու սպանեցի այն ցուլը, որ երկնքեն վար իջած էր. սպանեցի անտառին հզոր պահապանը։ Մայրիներու նվիրական անտառին մեջ բռնեցի եւ խորտակեցի ահավոր Խումբաբան եւ լեռնային կիրճերու մեջ ապրող առյուծները։

Սիդուրին ըսավ անոր՝ Գիլգամեշին.

- Քանի որ դուն այն Գիլգամեշն ես, որ անտառապահը սպանեց, մայրիներու նվիրական անտառին մեջ ապրող Խումբաբան խորտակեց, լեռներուն կիրճերուն մեջ ապրող առյուծները սպանեց եւ երկնային ցուլը մեռցուց, ուրեմն ինչո՞ւ դեմքդ այդպես ծյուրած եւ գլուխդ կախ է, սիրտդ տխուր, երեսներդ մաշած։ Ինչո՞ւ հոգիդ վիշտով եւ թախիծով վեցված է: Հեռու վայրերե եկող ճամփորդի կը նմանիս, երեսներդ ցուրտին եւ արեւին շողեն այրած է։ Ինչո՞ւ, գահդ թողած, տափաստանները ու լեռները կը թափառիս։

Եւ Գիլգամեշ պատմեց դիցուհիին.

- Բարեկամս, Էնկիդուն, որ ես անսահմանորեն կը սիրեի, Էնկիդուն, որ ինձի հետ բազում դժվարություններե անցավ, ան մարդկային ճակատագրին արժանացավ։ Գիշեր ցերեկ վրան լացի եւ ողբացի։ Յոթը օր եւ յոթը գիշեր չթողուցի, որ թաղեն զինքը, հուսալով, արդյո՞ք լաց ու կոծս լսելով ոտքի չելլեր սրտակից բարեկամս։ Մինչդեռ որդը ինկավ երեսը։ Բարեկամս անհետանալե հետո, այլեւս չկրցա գտնել հանգիստ։ Անոր համար վայրի ավազակի մը նման տափաստանները կը թափառեի։ Արդ, հիմա, Սիդուրի՛,երեսդ տեսա, երանի՜ չտեսնեի մահը, որմե այնքան կը սարսափիմ։

Ծովադիցուհի Սիդուրին հարցուց Գիլգամեշին.

- Քաջարի Գիլգամեշ, ո՞ւր կը վազես, ո՞ւր կը փութաս։ Կյանքը զոր կը փնտռես, չկրնա՜ս գտնել։
Երբ երկնային ասավածները մարդկությունը ստեղծեցին, մահը անոր բաժին հանեցին, իսկ կյանքը իրենց վերապահեցին. Ինձ լսիր, Գիլգամեշ, կեր ու խմի՛ր, գիշեր ցերեկ զվարճացիր, ամեն օր ուրախության հանդես սարքիր, զգեստներդ թող մաքուր ըլլան, գլուխդ լվացված ըլլա, մաքուր ջուրով լոգանք ըրե: Փոքրիկիդ երեսը նայե, որուն ձեռքեն բռնած ես, եւ կինդ թող ծոցդ ուրախանա եւ դուն ալ կնոջդ ծոցը։ Ահա, այս է մարդկային կյանքին իմաստը։

Գիլգամեշ թեեւ մտածեց Սիդուրիի տված խրատներուն վրա, բայց չկրցավ համոզել իր վրդովված սիրտը։ Եւ այդպես բերանը բանալով ըսավ ծովադիցուհիին.

- Սիդուրի ցույց տուր այն ճամփան, որ դեպի Ուտնապիշտիմը կը տանի։ Ի՞նչն է այդ ճամփայի հայտարար նշանը։ Ըսե, ցույց տուր այդ ճամփէն նշանակ: Եթե կարելի է, կուզեմ ծովը ճեղքել ու անցնել, եթե անկարելի է, կուզեմ տափաստաններեն վազելով երթալ:

Սիդուրին պատմեց խռովահույզ Գիլգամեշին, 

- Այս ծովը ծածնաղ տեղ մը չունի, ուրկե մարդ անցած ըլլա: Անհիշատակ ժամանակներե իվեր, շատ շատեր փորձած են անցնիլ այս ծովեն, բայց որեւէ մեկը չէ տակավին հաջողած։ Միայն արեւ-աստված Շամաշը, ամենակարող դյուցազնը, կրնա այս ծովեն անցնիլ։ Շամաշեն զատ ո՞վ կրնա այս ծովուն մյուս կողմը անցնիլ։ Անցքը անմատչելի է, ուղեւորվիլ-անցնիլ մինչեւ մյուս ափը դժվարին եւ տաժանելի է, մահվան ջրերը այնտեղ շատ խոր են։ Գիլգամեշ, ինչպե՞ս կուզես անցնիլ ծովեն։ Հետո ի՞նչ պիտի ընես, երբ մահվան ջուրերուն հասնիս։ Սակայն տե՛ս, Գիլգամեշ, ահավասիկ այնտեղ է Ուբշանաբին՝ Ուտնապիշտիմի նավավարը, այնտեղ, ուր տաշված քառակուսի քարերը կը գտնվին։ Ինքը քիչ առաջ անտառ գնաց աղցան եւ հացապտուղ հավաքելու համար: Ուրեմն, գտիր զինքը, թող երեսդ տեսնե։ Եթե կարելի է, իրեն հետ ծովուն մյուս կողմը անցիր։ Եթե կարելի չէ, ետ դարձիր։

Գիլգամեշ այս խոսքերը լսելով, տապարը վերցուց, սուրը մեջքին կապեց, պատյանեն հանեց եւ անտառը մտավ։ Հետո նետի պես սուրալով քարակերտ կամուրջին քով գնաց։ Նավը ծովափը կեցած էր, բայց մեջը մարդ չկար: Նավավար Ուրշանաբիին կը կանչեք բայց իզուր, որեւէ մեկը երեւան չելլեր։ Եւ ցասումեն քարերը ջարդ ու փշուր ընելե հետո ետ կը դառնար ճամփան անտառին մոտ տեսավ Ուրշանաբիին, որ եւ ըսավ Գիլգամեշին.

- Ըսե տեսնեմ անունդ ի՞նչ է։ Ես Ուրշանաբին եմ, հեռավոր Ուտնապիշտիմի ծառան ու նավավարը։

Եվ Գիլգամեշ պատասխանեց նավավար Ուրաշանաբիին, 

- Անունս Գիլգամեշ է, պարսպապատ Ուրուկեն կուգամ։ Անուի երկրեն կուգամ, որ հեռուն, այն լեռներուն ետեւը կը գտնվի։ Կուգամ հեռավոր ճամփով՝ Շամաշի արահետով։ Հիմա, երերեսդ տեսա,ցույց տուր ինձ Ուրշանաբի, հեռավոր Ուտնապիշտիմի տեղը։
Ուրշանարին հարցուց Գիլգամեշին.

- Ինչո՞ւ այտերդ ծյուրած են։ Ի՞նչ կը նշանակե մթագնած ճակատիդ խորշոմները։ Ինչո՞ւ տխուր է սիրտդ ու դեմքդ մաշած, ինչո՞ւ հոգիդ թախիծով եւ վիշտով լեցված է։ Դեմքդ հեռու վայրերե եկող ճամփորդի կը նմանի. երեսներդ ցուրտեն եւ արեւին շողեն այրված են։ Ինչո՞ւ գահդ թողած տափաստանները կը թափառիս։

Գիլգամե շ պատասխանեց Ուրշանաբիին.

- Ո՜հ, ի՞նչպես այտերս ծյուրած չըլլան, ի՞նչպես մթագնած ճակատս խորշոմած չըլլա, սիրտս տխուր, դեմքս մաշած չըլլա, ի՞նչպես հեռու վայրերե եկող ճամփորդի մը չնմանիմ։ Ի՞նչպէս երեսներս ցուրտեն ու արեւին շողեն այրված չըլլան, ինչպե՞ս գահս թողած տափաստանները չթափառիմ։ Կրտսեր եղբայրս ու բարեկամս՝ Էնկիդուն, տափաստաններուն հովազը, որ ինձի հետ մայրիներու լեռը բարձրացավ, սարսափազդու Խումբաբան զգետնեց, լայնատարած տափաստաններուն հովազը որսաց, ան հող դարձավ։ Մեր փափագը կատարվեցավ, լեռները բարձրացանք, մայրիներու անտառին Խումբաբան խորտակեցինք, լեռներուն կիրճերուն առյուծները բռնեցինք, սպանեցինք։ Սպանեցինք, նաեւ երկնային ցուլը։ Բարեկամս՝ Էնկիդուն, զոր անսահմանորեն կը սիրեի, որ ինձի հետ ամեն նեղություն քաշեց, ինձմե զատվեցավ։ Կրտսեր եղբայրս, որ անսահմանորեն կը սիրեի, ինձի հետ ամեն դժվարություն քաշեց, մարդկային ճակատագրին արժանացավ ու ինձմե բաժնվեցավ: Վեց ցերեկ եւ յոթը գիշեր վրան լացի ու ողբացի, թույլ չտվի, որ զինքը թաղեն, մինչեւ որ երեսը որդ ինկավ։ Բարեկամիս այս տխուր տեսքեն սարսափեց ա, մահեն սոսկալով տափաստանները փախա։ Բարեկամիս դառն ճակատագիրը ծանրացած է վրաս, ահա անոր համար ելա, տափաստաններուն ճամփան բռնեցի։ Էնկիդուին անողորմ ճակատագիրը ծանրացած է վրաս, անոր համար ելա տափաստաններուն ճամփան բռնեցի։ Ո՜հ, ինչպե՞ս կրնամ լուռ ու մունջ մնալ, ինչպե՞ս կրնամ տանիլ։ Բարեկամս, որ այնքան կը սիրեի, հող դարձավ։ Արդյոք ես ալ անոր պես պիտի չպառկի՞մ, որպեսզի հավիտյանս հավիտենից չկրնամ պառկած տեղեն ելլել։

Եւ Գիլգամեշ նորեն ըսավ անոր՝ նավավար Ուրշանաբին.

- Արդ, Ուրշանաբի, ո՞ւր է ճամփան, որ դեպի Ուտնապիշտիմը կը տանի։ Ի՞նչ նշան ունի։ Ըսե, ի՞նչ կըլլա, ըսե ինձի այդ ճամփուն հայտանշանը։ Եթե կարելի է, կուզեմ ծովե անցնիլ, եթե կարելի չէ, կուզեմ իրեն երթալ տափաստաններէն անցնելով:

 Ուրշանաբին ըսավ Գիլգամեշին.

- Ձեռքերդ, Գիլդամեշ, արգելք եղան անցնելուն: Դուն ջարդեցիր կոփածո քարերը, որոնք ինձի համար իբրեւ կամուրջ էին մահվան խաղաղ ջուրերեն անցնելու համար: Առանց անոնց կարելի չէ: Սակայն դուն, Գիլգամեշ, տապարդ առ եւ դարձյալ անտառ գնա, ծառի հարյուր քսան շիտակ բուն կտրիր վաթսուն կանգուն երկարությամբ։ Կեղեւաթափ ըրե տաշե ու ինձի բեր։

Գիլգամեշ այս խոսքերը լսելով կացինը առավ, սուրը մեջքեն հանեց եւ անտառը մտավ։ Հարյուր քսան սլացիկ ծառի բուն կտրեց, վաթսուն կանգուն երկարությամբ, կեղեւահան ըրավ տաշեց եւ Ուրշանաբիին բերավ։
Ուրշանաբի եւ Գիլգամեշ նավը ելան եւ կոհակները ճեղքելով հեռացան։
Մեկ ամսվան եւ տասնեւհինգ օրվան ճանապարհը միայն երեք օր կտրեցին երկուքը միասին։ Ահա այսպես Ուրշանաբին մահվան ջուրերուն հասավ։
Եւ այն ատեն Ուրշանաբին ըսավ Գիլգամեշին.

- Հառա՜ջ, հառա՜ջ, Գիլգամեշ: Ձող մը առ ձեռքդ եւ առաջ մղե նավը։ Բայց նայե, որ ձեռքդ մահվան ջուրին չդպչի՛: Երկրորդ, երրորդ եւ չորրորդ ձողն ալ վերցուր, Գիլգամեշ։ Հինգերորդն, վեցերորդն եւ յոթներորդն ալ վերցուր, Գիլգամեշ։ Տասնրմեկերորդ եւ տասներկուերորդ ձողն ալ վերցուր, Գիլգամեշ:

Եվ քաջազոր Գիլգամեշը հարյուրքսան ձողը ամբողջությամբ սպառեց։ Բայց չվարանեցավ, գոտին արձակեց, հագուստները պատռեց, հանեց եւ ձեռքերովը վեր բարձրացուց իբրեւ առագաստ։ Մինչ Ուտնապիշտիմը դեպի հեռուները կուղղե հայացքը եւ իր սրտին հետ խոսելով կը մտածե, «Ինչպե՞ս կըլլա, որ նավուն կոփածո քարերը ջախջախված են ու նավով մեկը այս կողմը կուգա, որ իրավունք չունի։ Եկողը իմ մարդկանցից չէ ։ Կը տեսնեմ, որ եկողը մարդ ալ չէ։ Կը նայիմ, թե արդյոք մարդ մը չէ՞։ Այդ արարածը բոլորովին ինձի կը նմանի։ Արդյոք ի՞նչ է սրտին փափագը»։

Գիլգամեշ եւ Ուրշանաբի վերջապես ծովափը կը հասնին։ Գիլգամեշ նավակեն դուրս ելլելով կմոտենա Ուտնապիշտիմին, որ կհարցնե իրեն.

- Անունդ ի՞նչ է, ըսե ինձի։ Ո՞վ ես դուն, որ հանդգնեցար մինչեւ քովս գալ։ Ես Ուտնապիշտիմն եմ, որ կյանքը գտավ։

Գիլգամեշ պատասխանեց Ուտնապիշտիմին.

- Անունս Գիլգամեշ է, պարսպապատ Ուրուկեն կու գամ, Անուի երկրեն։ Հեռավոր ճամփաներ կտրելով հոս եկած եմ, Շամաշի արահետով։ 

Ուտնապիշտիմը հարց տվավ Գիլգամեշին.

- Ինչո՞ւ այտերդ ծյուրած են։ Ինչո՞ւ գլուխդ կախ է, ինչո՞ւ սիրտդ տխուր է. դեմքդ մաշած։ Ինչո՛ւ հոգիդ ծանրաթախիծ վիշտով լեցված է։ Հեռու վայրերն եկող ճամփորդի կը նմանիս, երեսներդ ցուրտեն ու արեւին շողեն այրած են։ Ինչո՞ւ գահդ թափուր թողած, տափաստանները կը թափառիս:

Գիլգամեշ պատասխանեց Ուտնապիշտիմին.

- Ո՜հ, Ուտնապիշտիմ, ինչպե՞ս այտերս ծյուրած չըլլան, ինչպե՞ս գլուխս կախ չըլլա, ինչպե՞ս սիրտս տխուր չըլլա ու դեմքս մաշած։ Ինչպե՞ս հոգիս ծանրաթախիծ վիշտով լեցված չըլլա, ինչպե՞ս հեռու վայրերե եկող ճամփորդի մը չնմանիմ: Ինչպե՞ս երեսներս ցուրտեն ու արեւի շողեն այրած չըլլա, ինչպե՞ս թափուր չթողեի գահս եւ չթափառեի տափաստանները։ Կրտսեր եղբայրս եւ բարեկամս՝ Էնկիդուն, տափաստաններուն հովազը, որ ինձի հետ մայրիներու լեռը բարձրացավ, զարհուրելի Խումբաբան զգետնեց, լայնատարած տափաստաններուն հովազը որսաց, հող դարձավ։ Մեր փափագը կատարվեցավ: Lեռները բարձրացանք, մայրիներու անտառը բնակող Խումբաբան խորտակեցինք, լեոներու կիրճերուն մեջ առյուծներ բռնեցինք սպանեցինք։ Կործանեցինք նաեւ երկնային ցուլը։ Բարեկամս, Էնկիդուն զոր անսահմանորեն կը սիրեի, որ ինձի հետ ամեն դժվարություն քաշեց, Էնկիդուն, կրտսեր եղբայրս, որ ինձի հետ ամեն նեղություն քաշեց, ինձմե բաժնվեցավ, մարդկային ճակատագրին, արժանացավ։ Վեց ցերեկ եւ յոթ գիշեր վրան լացի, թույլ չտվի, որպեսզի զինքը թաղեն, մինչեւ որ երեսը որդ ինկավ։ Բարեկամիս տխուր տեսքեն սարսափեցա, մահեն սոսկալով տափաստանները փախա։ Բարեկամիս դառն ճակատագիրը ծանրացած է վրաս, անոր համար ելա տափաստաններուն ճամփան բռնեցի։ Ո՜հ, ինչպե՞ս կրնամ լուռ ու մունչ մնալ։ Ինչպե՞ս կրնամ հանդուրժել։ Բարեկամս, որ այնքան կը սիրեի, հող դարձավ։ Արդյոք ես ալ օր մը անոր պես պիտի չպառկիմ, որպեսզի հավիտյանս հավիտենից չկրնամ պառկած տեղես ելլել։

Եւ նորեն Գիլգամեշ պատմեց Ուտնապիշտիմին.

-  Որպեսզի Ուտնապիշտիմին՝ հեռավորին, երանելիին քով գամ եւ զինքը տեսնեմ, երկրե-երկիր թափառեցա, բարձրաբերձ եւ անմատչելի լեռներե անցա, բազմաթիվ հեղեղատներե եւ ծովերե անցա, աչքերս քաղցրանուշ քունի վայելքը չտեսան, անհուն ցավ ու տանջանք կրեցի, անդամներս ու հոգիս վշտաբեկ թախիծով լեցվեցան, ծովադիցուհի Սիդուրիին քով չհասած, հագուստներս արդեն վաղուց մաշած էին։ Արջ, բորենի, առյուծ, հովազ, վագր, եղնիկ, վիթ, վայրի քարայծ, տափաստաններուն եւ լեռներուն վայրի անասունները որսացի, որոնց միսը կերա եւ մորթը հագա։ Դիցուհին ինձ տեսնելով իր դուռը գոցեց։ Կուպրով ձողերը ծածկեցի, մահվան ջուրերին ձեռքս չդիպցրի, Ուտնապիշտիմ, Ուտնապիշտիմ արդ՝ պատմիր, թե ինչպե՞ս կյանքին տիրացար։

Ուտնապիշտիմը ըսավ Գիլգամեշին.

- Թափառումներդ ու ջանքերդ իզուր են։ Կյանքը, զոր կը փնտրես, չես կրնար հայթայթել.  դուն մահկանացու էակ մըն ես, այդ մարդկության ճակատագիրն է, որուն դուն ալ ենթակա ես։

Գիլգամեշ ըսավ Ուտնապիշտիմին.

- Ուրեմն ես ալ Էնկիդուին նման պետք է մահանա՞մ, քնիմ առանց արթնանալո՞ւ, հո՞ղ դառնամ։ Ուրե՜մն իզուր էին տառապանքներս ու ջանքերս, մահը հաղթելու համար, իզուր է նաեւ մարմնիս աստվածային-անմահական մասը։

Ուտնապիշտիմ ըսավ Գիլգամեշին,

Թո՜ղ, Գիլգամեշ, տրտունջդ եւ ցասումդ: Աստվածներուն ու մարդկանց ճակատագիրը նույնը չէ։ Հայրդ ու մայրդ քեզ մահկանացու ծնեցին։ Ճիշտ է, որ դուն երկու երրորդով աստված, իսկ մեկ երրորդով մարդ ես, բայց մարդկային մեկ երրորդ մահվան ենթակա է, եւ այդ է որ քեզ մարդկանց ճակատագրին կը կապե։

Գիլգամեշ հարց տվավ Ուտնապիշտիմին.

- Ինչպե՞ս, ըսե , կարելի չէ՞ միթե մահեն խուսափել, կարելի չէ՞ անոր հաղթել եւ փոխել մահկանացուին ճակատագիրը։

Եւ Ուտնապիշտիմ պատասխանեց Գիլգամեշին.

- Մահ դաժան է եւ անգութ. նա ամեն կյանքի վերջ կու տա մշտապես ։ Շարունակ տուն չենք շիներ։ Հավիտենապես դաշինք չենք կնքեր։ Եղբայները մշտնջենական ժառանգություն չեն բաժներ։ Մարդ միշտ բազմանալու հաճույքը չի վայելեր։ Ատելությունը աշխարհիս վրա հավիտենապես չի մնար։ Անընդհատ եւ անվերջ գետը չի հորդիր եւ երկրին միշտ ջրհեղեղ չի բերեր։ Աչքը միշտ արեւին երեսը չի նայիր։ Նախաժամանակներե ի վեր տեւական ու հավերժ մնայուն չկա։ Քնացողր եւ մեռյալը որքա՜ն նման են իրարու։ Մի՞թե երկուքն ալ մահվան պատկերին չեն նմանիր։ Ամենակարող Անհունակիները, մեծ աստվածները եւ Մամմետումը,— ճակատագիրը ստեղծող դիցուհին, մարդուս ճակատագիրը կսահմանին, հոգիներուն կյանք եւ մահ կը բաշխեն, բայց մահանալու օրը չեն թողներ իմանալ։


Կարգ: Հատուկ | Ավելացրել է: ՄՀԷՐ (02-Սպտ-2011) | Հեղինակ: Նշան Մարտիրոսյան Դիտումներ: 1497 | Պիտակներ: Gilgamesh, ГИЛГАМЕШ, ԳԻԼԳԱՄԵՇ
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]