// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Բավարար
5. Վատ չէ
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Հատուկ

ՀԱՐԱԼԵԶ կամ՝ ՅԱՐԱԼԵԶ

Աղերսվում է՝ Արային կամ Արեւին լիզող եւ նրան հարություն տվող աստվածության հետ: 
Ձայնավորով սկսվող բառից առաջ գործածվող «ի» նախդիրը գրաբարում վերածվում էր «յ»-ի (ինչպես` ի+ար+ութիւն (ՅԱՐՈՒԹՅԻՒՆ), ի+արա+լէզ(ՅԱՐԱԼԵԶ) եւ այլն:

«ՀԱՐԱԼԵԶՆԵՐ»-ը՝ այսօրվա Լուփուս (Lupus) անունով համաստեղությունն է, որը հնում կոչվել է՝ գայլ, գայլաշուն: Երկնային «տեղաշարժվող» աստեղատների քարտեզում, Lupus համաստեղությունը գտնվում է Կարիճի համաստեղության մոտ, Կենտավրոս համաստեղության կողքին: Այս համաստեղությունը Ծիր Կաթին գալակտիկայի կենտրոնին մոտ է (որտեղ կա սեւ խոռոչ) եւ համարվել է անդրաշխարհ տանող դարբասները պահպանող շուն, գայլ, գայլաշուն, շնաղվես եւ այլն (կամ՝ երկու շներ): Եգիպտական հավատամքում անդրաշխարհ տանող մուտքի պահապանը՝ աղվեսաշան նմանությամբ Անիբուսն է, հունականում՝ Կերբերը, Սասնա Ծռեր էպոսում՝ քաջանց (քաջք՝ ոգի) թագավորությունում ապրող աստվածուհի Խանդուդի դռանապան Գեորգիզն է (հին պարսկերենով Գեորգիզ, նշանակում է՝ գայլ), իսկ մեկ ուրիշ պատումում (Ս. Ծ., հատոր 1-ին, Է պատում) այս աստեղատունը՝ երկվորյակներ Սանասար եւ Բաղդասարի (Արեւի եւ Լուսնի)՝ դեպի անդրաշխարհ տանող ճանապարհին հայտնված աղվեսն է: 

Ըստ հայկական հնագույն պատումների, այս երկնային գայլաշունը կամ զույգ շները, լիզելով մեռնող արեւի վերքերը նրան հարություն են տալիս: Անդրաշխարհի դարբասները պահպանող այս դիցաշան մասին կա հայկական թե՛ «Արա Գեղեցիկ եւ Շամիրամ», թե՛ «Արտավազդի» մասին պատումներում (Մասիս լեռան ընդերքում բանտարկված Արտավազդի շղթաները կրծում են նրա հավատարիմ երկու շները, որպեսզի ազատեն նրան): Ինչպես «Արա Գեղեցիկ եւ Շամիրամ» պատումը, որտեղ մեռնող Արեւի՝ Արա Գեղեցիկի վերքերը լիզելով Հարալեզները նրան պիտի հարություն տային, այնպես էլ շղթայված «Արտավազդի» պատումը, որտեղ Արեւ-Արտավազդի շղթաները կրծելով նրա հավատարիմ Հարալեզները նրան պիտի ազատեին անդրաշխարհից, աղերսվում է ԱՐԵՎ-ի եւ ձմեռային արեւադարձի ֆենոմենի հետ: Իսկ Մասիս լեռը՝ արեւածագի լեռն էր համարվում, եւ երկրի վրա, «ինչպես վերեւում՝ այնպես ներքեւում» մոտեցման համաձայն՝ բնորոշում էր «ընդերք», «անդրաշխարհ» հասկացությունը: Եվ ուրեմն, «Յարալեզն» աղերսվում է մեռնող ու կրկին հարություն առնող Արեւի աստվածության վերքերը լիզող եւ նրան հարություն տվող հավատամքային իպոստասի հետ, որը նաեւ աստեղատուն է: 


ԻՆՉ ԻՄԱՍՏ ԷՐ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ՀՆԱԳՈՒՅՆ ԱՅՍ ԴԻՑԱՊԱՏՈՒՄԸ

Ինչպես հայտնի է Արեւը ծագում է արեւելքում եւ օրվա ընթացքում կորագիծ անելով աստիճանաբար մայր է մտնում արեւմուտքում: Որքան մոտենում է ձմեռը, այնքան արեւի ուղեծիրը, երկրից նայելու դեպքում, փոքրանում է, եւ արեւի ընթացքը ավելի փոքրիկ աղեղ է գծում երկնքում: Սա միայն երկրից նայելու՝ տեսողական  պերսպեկտիվայի հիման վրա երեւույթ է, որն իր ներկայացումն է գտել հնագույն մեր դիցապատումներում: Ձմեռը, Դեկտեմբեր 22-ին, 23-ին, 24-ին, Արեւն արդեն կորագիծ չի գծում, այն ծագում է նույն տեղում՝ հորիզոնին «կպած»: 

Արեւի հետ կապված այս երեւույթը Քրիստոնեության մեջ նույնացված է Յիսուսի խաչ հանվելու, մահվան, եւ երեք օրից հետո հարություն առնելու գաղափարի հետ: Դեկտեմբեր 22-ին, 23-ին, 24-ին, Արեւը ծագում է հորիզոնին մոտ նույն տեղում եւ նրա հետեւում, առավոտյան 5-6-ի կողմերը, նշմարվում է «Հարավային Խաչ» համաստեղությունը (Southern Cross): Իսկ Դեկտեմբեր 25-ին, ձմեռային արեւադարձին, Արեւը նորից սկսում է վեր բարձրանալ եւ նորից աղեղնաձեւ ընթացք ունենալ, որը նրա հարություն առնելու մասին է: Երկրից այս ֆենոմենը հնարավոր է տեսնել միայն մոտավորապես մեր թվարկության սկզբից սկսած (մ.թ. 4 թվից) մինչեւ այսօր, սակայն շատ ավելի հնում, եթե ժամանակով մեր թվագրությունից հետ գնանք եւս 2160 տարի, այսինքն այսօրվանից մոտ չորս հազար տարի, ապա Արեւի ծագման հետեւի ֆոնին  (Դեկտեմբեր 22, 23, 24) ուրիշ համաստեղություն էր երեւում: Դա Լուփուս (Lupus)- ԳԱՅԼԱՇԱՆ կամ Հարալեզների համաստեղությունն է, որոնք նաեւ համարվել են երկնային աստվածություններ

Սա տեսողական պերսպեկտիվայի օրենք է, քանի որ երկրագնդի առանցքն ունի մոտ 22.1-ից մինչեւ 24.5 աստիճան տատանում: Այսինքն, մոտավորապես 4000 տարի մեզնից առաջ, արեւը, երբ Դեկտեմբեր 22, 23, 24-ին կանգ էր առնում, այսինքն ծագում էր նույն տեղում՝ հորիզոնին մոտ, ապա նրա հետեւի պլանում ոչ թե երեւում էր «Հարավային Խաչ» համաստեղությունը, այլ ԼՈՒՓՈՒՍ (Lupus) Գայլաշուն կամ՝ Հարալեզներ անունով համաստեղությունը, որոնք «լիզելով» Արեւին, նրան «հարություն» են տալիս, եւ Դեկտեմբեր 25-ին Արեւը նորից «հարություն» առնելով, նորից սկսում է իր կորագիծն անել: Հայկական հնագույն այս պատումում Արա Գեղեցիկը՝ Արեւը, նորից հարություն է առնում, սակայն իր որդի Արամանյակի մեջ (արեւի շղթա), որն ըստ Խորենացու 12 տարեկան էր: Այսինքն, թաքնագետ Խորենացին նկատի է առնում Արեւի ծնունդը ձմեռային արեւադարձին (Դեկտեմբերի 25-ին) եւ կրկին նրա 12 զոդիակներով ընթացքը: Այս նույն մոտեցումը կա նաեւ Եգիպտական Օզիրիսի եւ նրա որդի Հորոսի մասին պատումում: Թե՛ Արտավազդի շղթաները կրծող երկու շների մասին պատումը  (շները փորձում են ազատել Արեւ-Արտավազդին անդրաշխարհից), եւ թե՛ Արա Գեղեցիկի եւ Շամիրամի  (Շամիրամի ճիշտ անունը՝ Սինա-րամա,- նշանակում է՝ Լուսինը բարձրացավ) պատումները, նաեւ հետագայում Յիսուսի խաչհանումը՝ արեւի ընթացքի եւ երկրագնդի առանցքի տատանումով տեսողական պերսպեկտիվայի (պրեցեսիայի օրենքի) մասին են:

Եվ այսպես, նախ տեղին եմ համարում ընդգծել հետեւյալը.
Մեռնելու եւ կրկին հառնելու գաղափարը՝ ռեինկորնացիան, հների հավատամքային աշխարհճանաչողության մաս էր կազմում: Երկրորդ, այո՛, այսօրվա գիտական տվյալներով, Ծիր Կաթին գալակտիկայի կենտրոնում, Կարիճ եւ Լուփուս համաստեղությունների մոտ կա «սեւ խոռոչ» կոչվող գեր-գրավիտացիոն «զանգված», որը հնագույն պատումներում աղերսվում էր «անդրաշխարհի մուտք» գաղափարի հետ:
Փաստորեն հայ Քրմերը  գիտեին մեր գալակտիկայի կենտրոնի տեղադրությունը, գիտեին երկրագնդի առանցքի տատանման հետ կապված պրեցեսիայի օրենքը, որի հիմքով տիեզերական մեծ տարին հաշվում էին՝ 25920 տարի, տասներկու բաժանումներով (12 x 2160 տարի), եւ աստղագիտական բացառիկ իմացության հիմքով, հասարակ ժողովրդի համար ստեղծել էին բազմաթիվ առասպելական գեղեցիկ պատումներ:

Ըստ Հայկական հնագույն պատումի, Շամիրամի զորքի դեմ կռիվ դուրս եկած Արա Գեղեցիկը զոհվում է, իսկ Շամիրամը, որն Արային սիրահարված էր եւ ուզում էր ոչ թե նրա մահը, այլ՝ սերը, թեկուզ պատերազմի բռնությամբ, տեսնելով Արային արյունաքամ, հրամայում է նրա դին դնել բարձ լեռան կատարին, որ Արալեզ դիցաշները նրա վերքերը լիզելով նրան հարություն տան: Փաստորեն, մենք պրեցեսիայի օրենքի հիման վրա ունենք հավատամքային պատում, որն ունի իր եգիտական (Օզիրիս-Իսիս-Սեթ) եւ շումերական (Ինանա-Դումուզի) պատումային զուգահեռ տարբերակները:


ՊՐԵՑԵՍԻԱ
Տարբեր դարաշրջաններում, նույն տեղից, նույն ժամին երկրից դեպի երկինք նայելիս մենք տարբեր պատկերներ կարող ենք տեսնել՝ Երկրագնդի առանցքի տատանման պատճառով: Սա այսօրվա աստղագիտության մեջ կոչվում է պրեցեսիայի օրենք: Հնագույն գիտունները սա գիտեին: Այսինքն, Գարնանային գիշերահավասարին՝ Մարտի 21-ին, վերջին 2000 տարիների ընթացքում հորիզոնում, առավոտյան առաջինը բարձրացող աստեղատունը ՁՈՒԿՆ է: Այսինքն, նույն օրը, նույն ժամին, նույն տեղանքից մոտ 2160 տարի շարունակ դուք առավոտյան առաջինը բարձրացող նույն աստեղատունը կարող եք տեսնել: Իսկ եթե 1 թվից դեպի հետ գնանք 2160 տարի, ապա այդ աստեղատունը կլինի ԽՈՅԸ, եւս 2160 տարի եթե հետ գնանք, ապա կտեսնենք ՑՈՒԼԻ համաստեղությունը, եւս 2160 տարի հետ գնալու դեպքում, 
Մարտի 21-ին, առավոտյան առաջինը բարձրացող աստեղատունը կլինի՝ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐԸ եւ այլն: Այսինքն, շատ դանդաղ, 30 աստիճան "լողալով եւ թվացյալ մնալով յուրաքանչյուր աստեղատան մեջ", յուրաքանչյուր 2160 տարվա փուլն ավարտվելով մենք "մտնում" ենք նոր աստեղատուն: Իսկ ամբոջի՝ 12 զոդիակ-աստեղատներով "լողալով անցնելու ցիկլը" անում է՝ 12 x 2160 = 25920 տարի, որը հին գիտունները կոչում էին տիեզերական մեծ տարի (կամ՝ 30 աստիճան x 12 = 360 աստիճան, որն ամբողջական շրջան է): 
Հիմա, ինչպես երկնքի միջին գոտու 12 զոդիակ-աստեղատներն են իրարից հեռու 30 աստիճան, 2160 երկրային տարի, այնպես էլ հարավային աստեղատներ՝ ԼՈՒՓՈՒՍԸ (Գայլ) եւ Քրուքսը (Հարավային խաչ) համաստեղություններն են իրարից հեռու 30 աստիճան: Եվ փաստորեն, մեզանից մոտավորապես 4000 տարի առաջ, Արեւի մայր մտնելու ժամանակ ոչ թե «Հարավային խաչ» համաստեղության ֆոնին է Արեւը մայր մտել (խաչվել), այլ՝ «Գայլաշան» համաստեղության ֆոնին է մայր մտել, որը մեր դիցաբանության մեջ հայտնի է ԱՐԱԼԵԶ անունով (Արեւին լիզող) Գայլաշուն կամ Երկու Շներ աստեղատուն


Արթուր ԱՐՄԻՆ




Աղբյուր: http://bnaban.am Կարգ: Հատուկ | Ավելացրել է: ՄՀԷՐ (01-Սպտ-2011) | Հեղինակ: Արթուր ԱՐՄԻՆ W Դիտումներ: 2329 | Պիտակներ: Արտավազդ, ՅԱՐԱԼԵԶ, Բաղդասար, Կարիճ, ՀԱՐԱԼԵԶ, Սանասար, Լուփուս, Շամիրամ, Արա Գեղեցիկ, Գեորգիզ
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]