// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Բավարար
5. Վատ չէ
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Հատուկ

«ԳԻԼԳԱՄԵՇ» ||
| ՀԻՆԳԵՐՈՐԴ  ՊՆԱԿԻՏ |

Այնտեղ կեցած, հանդարտորեն անտառին կը նայեին։ Կը զմայլեին մայրիներու բարձրությամբ։ Նաեւ անտառին մուտքը իրենց զարմանք կը պատճառեր։ Ուրկե Խումբաբան անցած էր, ոտքերուն հետքը դեռ հայտնի էր՝ ուղիղ եւ գեղեցիկ էին ճամփաները: Կը տեսնեին մայրիներու լեռը, աստվածներուն բնակավայրը, Իրնինիի նվիրական սուրբ տաճարը։ Լեռան փեշերուն վրա կը բարձրանային հաստաբուն մայրիները, որոնց շուքը բերկրանքով ու զովությամբ լեցուն էր։ Մայրիներուն տակը ծածկված էր խոլորձներով, լվիճներով, բաղեղներով, անուշահոտ ծաղիկներով, թավուտներով ու մացառներով։
Էնկիդուն տապարը ձեռք առավ, ուրագ ալ ունեին, եւ սկսավ ընկերոջը հետ մայրիները ջարդել։ Բայց երբ Խումբաբան անոնց հարվածներուն աղմուկը լսեց, զայրացավ.

- Այդ ո՞վ է, որ եկեր լեռան նվիրական ծառերը կը՝ պղծե. մայրիները կը կտրե: 

Եվ անոր ձայնը փոթորիկի մը նման թնդաց ու տարածվեցավ։
Երկնքեն արեւ-աստված Շամաշ ըսավ անոնց.

- Մի վախենաք, էլ ավելի մոտեցեք։

Գիլգամեշ, բերանը բացավ եւ ձայնը դեպի երկինք բարձրացուց,

- Միշտ հնազանդած եմ իրեն, երկնքի տեր հերոսին, քայլած եմ այն ճամփեն, զոր ինձի համար որոշած է։

Երկնազոր Շամաշը, լսելով Գիլգամեշի պաղատանքը, կատաղի քամիներ բորբոքեց Խումբաբայի ճամփուն վրա՝ հյուսիսային հողմ, խորշակ, մրրիկ, փոթորիկ, ավազաբեր քամի, ցրտաշունչ քամի եւ տաք քամի։ Անոր դեմ ութը տեսակ հողմեր հանեց, որոնք Խումբաբային քթին, բերնին եւ աչքերուն կը փչեին։ Առաջ գնալն անկարելի էր, ետ դառնալն ալ կարելի չէր Խումբաբային համար։
Արդ Խումբաբան ըսավ Գիլգամեշին.

- Քաջ Գիլգամեշ, թող ինձի։ Դուն իմ տերս եղիր, ես ալ ստրուկդ կըլլամ։ Ես քեզ համար կը ջարդեմ ծառերը, լեռներուս ձեռնասունները, եւ մայրիի քաղցրաբույր փայտերով քեզի տուներ ու շենքեր կը կառուցեմ։

Քաջ Էնկիդուն ըսավ Գիլգամեշին.

- Մի լսիր, մի հավատա Խումբաբային խոսքերուն։ Պետք չէ, որ ողջ մնա լեռներուն չար ոգին՝  Խումբաբան: 

Ու միասին Խումբաբային դեմ ելան: Ճիվաղը ծառերուն տակը տեսան. գլուխը վայրի ցուլի նման եղջյուրներ ուներ, մետաղյա ձուլվածքով ծածկված էր մարմինը. առյուծի թաթ եւ անգղի մագիլ ուներ, պոչը օձի կը նմաներ։

- Ելիր Էնկիդու։ Արեւ-աստված Շամաշը թող մեզի կյանք պարգեւե։

Նիզակներով ու աղեղներով Խումրաբային վրան կը հարձակին։ Նետերը անոր մարմինին մեջ չէին թափանցեր, ետ կը նետվին եւ ան կը մնար անհողդող եւ անվթար։ Հիմա իրեն առջեւ կեցած է լեռան հսկան եւ ճիրանավոր թաթերով բռնած Էնկիդուն։ Բայց Գիլգամեշ արքան մարտական տապարը անոր գլուխին կիջեցնե եւ Խումբաբան գետին կը փռվի։ Դեռ քանի մը վայրկյան վիթխարի մարմինը կը գալարվի. ոտքերը եւ պոչը կատաղորեն կը շարժե օդին մեջ։ Գիլգամեշ տապարով մը գլուխը վիզեն կը բաժանե։ Հսկա մարմինը կը տանին, ժայռեն վար կը գլորեն, որպեսզի անգղներուն կեր դառնա։ Եղջուրավոր գլուխը երկար նիզակի մը վրա կամրացնին հետեվնին կը տանին, իբրեւ հաղթական ավար։ Խումբաբայի հնամյա ծառերուն մեջեն նեղ կածաններե ու խութ կիրճերե անցնելով՝ վերջապես կը տեսնեն մայրիներով շրջապատված լեռը, ուր կը կգտնվեր մեծազոր աստվածներուն բնակավայրը։ Երբ Իրնինի դիցուհիին ձյունաթույր, շողշողուն ու նվիրական աշտարակին կը մոտենային, հանկարծ աստվածային ձայն, մը կըլսվի լեռան կատարեն։ Ան Իրնինին էր, որ կըսեր.

- Ետ դարձէք։ Զեր գործը վերջացավ։ Քայլերնիդ դարձուցեք դեպի Ուրուկ՝ քաղաքը, որ ձեր գալուն կը սպասե։ Եվ ոչ մի մահկանացու չկրնար ոտք դնել այս լեռան նվիրական կատարը, ուր աստվածները կը բնակին։ Քանզի ով երկնային աստվածներուն երեսը նայի, կը մահանա։ Տուն վերադարձեք։

Գիլգամեշ եւ Էնկիդու քայլերնին դեպի տուն դարձուցին։ Անցան, անմատչելի անտառներե, լեռներու գահավեժ կիրճերեն. սեպ անդունդներե ու տափաստաններն, ուր վայրի գազանները կը վըխտային։ Իրենց վրա հարձակվող զարհուրելի առյուծներուն եւ հովազներուն հետ հաճախ կռվի բռնվելով կը սպանեին, եւ անոնց մորթը կառնեին։ Գիշեր ցերեկ անդնդախոր կիրճերե, ահեղավազ գետերը անցնելե եւ դժվարամատույց երկար ճամփաներ կտրելե ետք, վերջապես կը հասնին պարսպապատ Ուրուկ, որուն բնակչությունը ցնծագին աղաղակներով կընդունի էնկիդուին եւ Գիլգամեշը, որ Խումբաբայի սարսափազդու գլուխը նիզակին ծայրը անցուցած, ուսին վրա դրած կբերեր։


Կարգ: Հատուկ | Ավելացրել է: ՄՀԷՐ (29-Օգս-2011) | Հեղինակ: Նշան Մարտիրոսյան Դիտումներ: 1014 | Պիտակներ: Gilgamesh, Гильгамеш, ԳԻԼԳԱՄԵՇ
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]