// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Բավարար
5. Վատ չէ
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Հատուկ

ԳԻԼԳԱՄԵՇ ||
ԵՐԿՐՈՐԴ ՊՆԱԿԻՏ

էնկիդուն՝ ցնծուհիին դեմ նստած՝ կը լսեր անոր ըսածները։ Կնոջ խորհուրդը անոր սրտին մեջ տեղ գտավ։ Կինը հագուստը պատռեց, մի լաթը անոր հագցուց եւ մյուսն ալ իրեն համար պահեց։ Մոր մը պես, ձեռքեն բռնած, որսորդին դաշտավայրը տարավ։ Հովիվները Էնկիդուն շրջապատեցին։ Սակայն էնկիդուին բնակավայրը լեռներն են։ Վիթերուն հետ խոտ կերած, տափաստաններուն վայրի կենդանիներուն հետ ջուր խմած է։ Ի՞նչ չէ կերած լեռներու եւ տափաստաններու վրա։ Ծծած է վայրի անասուններու կաթը:

Երբ առջեւը կերակուր դրին. տեսավ եւ շվարեցավ։ էնկիդուն չէր գիտեր, թե ինչպես կուտվի հացը եւ ինչպես կխմվի հարբեցնող ըմպելիքը։ Ցնծուհին բերանը բանալով ըսավ.

- Հաց կեր. էնկիդու, ապրելու պետք ունիս։ Ըմպելիք խմե, ինչպես սովորություն է այս երկրին մեջ։

էնկիդուն հաց կերավ ու կշտացավ, յոթ կճուճ ալ հարբեցնող ըմպելիք խմեց։ Կուրծքը ուրախությամբ եւ պայծառությամբ լեցվեցավ, սիրտը բացվեցավ, երեսը ճառագայթեց։ Ձեռքով իր մազոտ մարմնին վրայի աղտոտությունը շոշափեց, յուղով օծեց, հագուստը հագավ եւ այր մարդու մը կերպարանք ստացավ։
Իր զենքերը առավ, առյուծներուն դեմ ելավ՝ հովիվները գիշերը կը քնին։ Գայլերուն վրա հարձակվեց՝ պահապանները կը հանգչին։ Անոնց պահապանը էնկիդուն է, գերմարդկային ուժի տեր մարդը, միակ տղամարդը։
Անգամ մը ցնծուհիին հետ առանձնացած էր, եւ ան զվարաճացավ անոր հետ։ Հանկարծ աչքերը դարձուց եւ մարդ մը տեսավ։ Ապա ցնծուհիին դառնալով, ըսավ.

- Ա՛յ կին, ան մարդը թող տեղեն շարժի։ Ինչո՞ւ եկավ։ Իր ըսելիքը կուզեմ լսել։

Ցնծուհին մարդը կանչեց եւ ըսավ.

- Ո՞ւր կերթաս դուն մարդ, ի՞նչ բանի համար կը ճգնիս։

Եվ մարդը, բերանը բանալով, էնկիդուին ըսավ.

- Ինձի հետ ընտանիքիս տունը եկուր, որպեսզի տեսնես մարգոց վիճակը, հարսներուն տառապանքը, լաց ու կոծը, որով լեցված է քաղաքը Գիլգամեշին, Ուրուկ քաղաքի թագավորին առջեւ բաց են նորահարսներու ննջարաններուն դռները։ Ուրիշ տղամարդկանց համար հարսնացու որոշված կույսերուն քով նախ Գիլգամեշ կը պառկի եւ հետո իրենց ամուսիններուն կը հանձնե։ Աստվածային խորհրդով այդպես կարգադրված է։ Այս, բանը այն ատեն որոշվե ցավ, երբ մարդուն պորտը կտրեցին։

Արդ այդ մարդուն այս խոսքերուն վրա էնկիդուին դեմքը դժգունեցավ, սիրտը քենով լեցվեցավ։ Կուզե պարսպապատ Ուրուկ քաղաքը երթալ եւ Գիլգամեշի դեմ կռվի ելլել։ ճամփա ինկան դեպի Ուրուկ.- առջեւեն էնկիդուն, իսկ ետեւեն ալ ցնծուհին կերթար:

Երբ էնկիդուն Ուրուկի հրապարակը հասավ, բազմությունը շուրջը հավաքվեցավ ու զարմացավ։ Գլխուն եւ մորուքին մազերը իրարու խառնված՝ ամբողջ մարմինը ծածկած էին։ «Անուի լեռներեն քաղաք բերված հսկա մըն է, նման Գիլգամեշին։ Հասակով Գիլգամեշեն փոքր, բայց ավելի ուժեղ կերեւիէ Երկրիս վրա ամենագորավորն է ու անչափ ուժ ունի։ Վայրի անասուններուն կաթը ծծած է» — կը փսփսար սարսափահար ամբոխը։

Մարդիկ ծնկաչոք՝ անոր ոտքերը կը համ բուրեին ու կը ցնծային «Հերոս մը եկած Է, իսկական հսկա մը Գիլգամեշին համար։ Քաջ դյուցազն մըն Է, հակառակորդ մարտիկ մը»։

Իշխարա դիցուհիին անկողինը արդեն պատրաստված էր, որպեսզի Գիլգամեշ իրեն քով երթար. գիշերը իրեն պիտի մոտենար՝ պառկեր ու գրկվեր։ Երբ Գիլգամեշ եկավ, Էնկիդուն անոր դեմ ծառացավ, ճամփան գոցեց եւ չթողուց, որ Գիլգամեշ Իշխարայի ննջարանը մտնե։

Գիլգամեշ տեսավ անպարտելի եւ մազոտ էնկիդուն, որ լեռներում ծնած էր, եւ վրան հարձակվեցավ։ Անոնք իրարու հետ կռվի բռնվեցան քաղաքին հրապարակին վրա։ էնկիդուն ոտքը տաճարին դարպասին առջեւ դրավ եւ թույլ չտվավ, որ Գիլգամեշ ներս մտնե։

Այդպես նրանք ցուլերու պես իրարու բախեցան. երբ Գիլգամեշ եւ էնկիդու, ցուլերու պես պոռչկտալով, գուպարի բռնվեցան, դռան շեմերը ջարդ ու փշուր ըրին, պատը տեղեն շարժվեցավ։ Երբ Գիլգամեշ ծունկի եկավ, բարկությունը անցավ, կուրծքը էնկիդուին դարձուց։

Երբ Գիլգամեշ երեսը դարձուց, էնկիդուն ըսավ անոր՝ Գիլգամեշին.

- Չքնաղ ու աննման ծնած է քեզ մայրդ, Նինսուն, անտառին Վայրի Կովը։ Գլուխդ մարդկանց մեջեն դուրս ցցված է, էնլիլը քեզ այս ժողովուրդին վրա թագավոր կարգեց։ Ահռելի ուժդ աշխարհիս իշխանավորները կը գերազանցե, երբ քեզ կը տեսնեմ, բերկրանք կըզգամ։ Բարեկամ մը կը փնտրեի, քեզ գտա։

Գիլգամեշն ալ, էնկիդուին դառնալով, ըսավ.

- Դուն ամայի բացաստանում ծնած էնկիդուն ես, քո գալուստը ես գիշեր երազիս տեսա: Երբ քեզ կըտեսնիմ, այնպիսի բերկրանք կըզգամ, ինչպես կնոջ մը մոտ։ Երազներս կատարվեցան։

Երկու քաջերը՝ Գիլգամեշ եւ էնկիդուն ելան գրկախառնվեցան, համբուրվեցան եւ բարեկամություն կնքեցին։

Գիլգամեշ հետո իր մոտը տարավ էնկիդուն, բարեկամը, որ գտավ կռվի մեջ։

- Մայրիկ, ահա երազիս մեջ տեսած զավակդ քեզի կը բերեմ։ Կնկա մը պես բերկրանքով լեցուց զիսէ Երկրիս վրա ամենազորավորն է, ահռելի ուժ ունի, Անուի բերդին պես ամուր եւ հսկայակուռ է։ Ոչ ոք կըրնա դիմանալ անոր ուժին։ Շնորհդ ցույց տուր իրեն։

Գիլգամեշի մայրը, Նինսունը, Վայրի Կովը, ըսավ տղուն Գիլգամեշին,

- Զավակս, ահա այդպես երազդ կատարվեցավ։ Ինձի համար տղա մը եկավ եւ քեզ համար ալ, Գիլգամեշ, եղբայր մը,- նեղ օրերու հավատարիմ ընկեր մը։ Բայց ինչո՞ւ դեմքն այդպես մթագնած է։ Ինչո՞ւ երկար ու խառնված մազերը ամեհաբար կը ծածանին։ Իր կերպարանքով վայրի ցուլի նման է։

Գիլգամեշ ըսավ իր մորը՝ Նինսունին.

- Գոտեմարտի հետքերը, մայր իմ, վրան տակավին մնացած են։ Կռվի բռնվեցանք մեր ընտանեկան տան առջեւ, մարդիկ զինքը ինձի դեմ հանեցին։ էնկիդուն ոչ հայր, ոչ ալ մայր ունի։ Իր արձակ մազերուն դեռ մկրատ դիպած չէ։ Լեռներում ծնած է, խնամքի եւ կրթության երեսը տեսած չէ։

Երբ էնկիդուն, հոն կեցած, մտիկ կըներ անոր պատմածները, աչքերը արցունքով լեցվեցան. ինքն իր մեջ ցավ մը զգաց, եւ սկսավ վշտագին հառաչել։ Գիլգամեշ երեսը անոր դարձուց, իրար բռնեցին, ու իրար քով նստելով, սիրողներու պես ձեռք ձեռքի տվին։ Գիլգամեշ ըսավ Էնկիդուին.

- Բարեկամ, ինչո՞ւ աչքերդ արցունքով լեցվեցան։ Ինչո?ւ սրտիդ մեջ ցավ զգացիր ու դառնորեն կը հառաչես։

էնկիդուն, բերանը բանալով, ըսավ Գիլգամեշին.

- Սիրելի բարեկամս, վիշտս մինչեւ կոկորդս ելավ, լեզուս կապվեցավ. թեւերս թմրեցան, ուժերս սպառվեցան։

Գիլգամեշ, բերանը բանալով, ըսավ էնկիդուին.

- Եկուր, երթանք կռվի, փորձենք մեր թեւերը, փորձենք մեր ուժը։ Հեռավոր լեռներուն վրա անտառ մը կա, նվիրական մայրիներու անտառը, ուր կապրի ահավոր Խումբաբան։ Սպանենք այդ հրեշը, բարեկամս, եւ ես ու դու երկրիս վրայեն կվերացնենք բոլոր չարիքը։ Ջարդենք մայրին, բարեկամս։ Բախտախնդրությամբ լեցնենք կյանքներնիս, չարիքէն ազատենք մարդկությունը, քաջագործությամբ, սխրանքով փառքի տիրանանք։

էնկիդուն, բերանը բանալով, ըսավ.

- Երբ վայրի կենդանիներուն հետ լեռները կը թափառեի, իմացա այդ մասին, բարեկամս։ Այդ լայնածավալ անտառին լայնքը ու երկայնքը չափելու համար տասը հազար կրկնակ ժամ պետք է երթալ: Ո՞վ է այն քաջը, որ կամենար անոր մեջ մտնել։ Ո՜հ, բարեկամս, Խումբաբայի գոռում-գոչումը փոթորիկ է, երախը՝ հնոց մը, հարձակումը՝ մահ։ Ինչո՞ւ կուզես այդպիսի բախտախնդրություն մը ընել։ Կռիվով կարելի չէ Խումբաբայի բնակավայրը գրավել։

Գիլգամեշ բերանը բանալով, ըսավ էնկիդուին.

- Կուզեմ բարձրանալ այն լեռը, որ ցցված է հսկայական անտառներուն մեջտեղը, մայրիներու լեռը, ուր կը գտնվի Խումբաբայի եւ աստվածներու բնակավայրը։ Ինձի համար տապարն ալ կը բավե իբրեւ օգնական։ Դուն, այստեղ սպասե միայն. ես մին-մինակ հոն կերթամ։

էնկիդուն բերանը բանալով, ըսավ Գիլգամեշին.

- Ինչպես կարելի է հոն, մայրիներու անտառը երթալ, քանի որ անոր պահապանը մարտիկ մըն է, հսկայակուռ էակ մը, որ երբեք չի քնանար։ Մայրիները պահպանելու համար էնլիլը զայն, իբրեւ սարսափ մարդոց համար հոն դրած է։ Ով որ այդ անտառը կը մտնե, ողբալի կըլլա վիճակը։

1. Կրկնակ ժամ կամ երկ ժամ, ակկադերենրերու, տարածական չափ մըն է, հավասար է մոտավորապես 10 կմ

Գիլգամեշ, բերանը բանալով, ըսավ էնկիդուին.

- Բարեկամս, ո՞վ է երկրիս շառավիղը։ Աստվածները՝ արեւ-աստված Շամաշին հետ բազմած են իրենց գահուն վրա, բայց մարդկանց օրերը հաշված են։ Ինչ որ ալ ընեն, քամու պես ընդունայն եւ անցավոր է անոնց փառքը։ Բայց դուն, սիրելիս, մահ են կը վախնաս։ Ո՞ւր մնաց դյուցազնական քաջասրտությունդ։ Ուրեմն ես քեզմե առաջ պիտի երթամ։ Թող, որ քո բերանե լսեմ. «Այո, գնա, մի վախնար»։ Եթե մեռնիմ, անունս պիտի հիշվի։ Պիտի ըսեն «Գիլգամեշ ընկավ սոսկավիթխար Խումբաբա հսկային հետ մղած կռիվի մեջ»։ Արդ, կուզեմ գործի ձեռնարկել, մայրիները ջարդել, ստեղծել անուն մը, որ անմահանա։ Հիմա կուզեմ դեպի զինագործը երթալ, որպեսզի մեր աչքին առջեւ զենք շինե։

Էնկիդուն ու Գիլգամեշ, ձեռք ձեռքի բռնած դարբինին քովը գացին։ Վարպետները հոն խորհուրդի նստան. երեք տաղանդ¹ ծանրությամբ տապարներ ձուլեցին, երկու տաղանդից մեծ սուրեր ու շեղբեր շինեցին, կոթերուն վրա կես տաղանդնոց ճարմանդներ զետեղեցին, կես տաղանդնոց ոսկի պատյաններ շինեցին։ Գիլգամեշը եւ էնկիդուն, երկուքն ալ տասը տաղանդնոց զենքերով զինվեցին։

1. Տաղանղը հավասար է մոտ 30 կիլոգրամի:

Յոթը կողպեքներով գոցված Ուրուկ քաղաքին դռան մոտ գնացին։ Բոլոր քաղաքացիք հին հավաքվե ցան։ Ուրուկ քաղաքի փողոցները ցնծությամբ լեցվեցան։ Ուրուկի փողոցներուն մեջ խռնված ժողովուրդին ուրախությունը նկատեց Գիլգամեշ եւ խոսեցավ ժողովուրդին, որ իր առջեւ նստած էր.

- Ես կուզեմ հսկայակուռ Խումբաբայի քով երթար: Կուզեմ տեսնել զայն, որուն մասին այդքան կը խոսվի. կուզեմ մայրիներու անտառը հասնիլ ու տեսնել այդ ահռելի հսկան, որուն անունը սարսափ կազդե երկրիս վրա։ Կուզեմ, որ ամբողջ երկիրը լսե ու իմանա, թե որքան ուժով է ուրուկցին։ Կուզեմ գործի անցնել, մայլրիները ջարդել. կուզեմ տեւական, անուն մը թողնել։

Ուրուկի, պարսպապատ քաղաքին, ծերունիներն ալ Գիլգամեշին ըսին.

- Դուն դեռ շատ երիտասարդ ես, Գիլգամեշ, անոր համար սիրտդ քեզ այդքան հեռուները կը տանի։ Դուն ընելիքիդ մասին դեռ գաղափար իսկ չունիս։ Մեր լսելով, Խումբաբան սոսկալի հրեշ մըն Է։ Ո՞վ է, որ իր զենքերով պիտի կրնա անոր մոտենալ։ Այդ անտառին լայնքը ու երկայնքը տասը հազար կրկնակ ժամի կը հավասարվի։ Ան ո՞վ Է, որ պիտի ուզեր անոր մեջ մտնել։ Խումբաբայի գոռում-գոչումը փոթորիկ Է, երախը՝ հնոց, հարձակումը՝ մահ։ Ինչո՞ւ կուզես ասյդիպիսի բախտախնդրություն մը ընել։ Կռիվով կարելի չէ Խումբաբայի բնակավայրը գրավել։

Երբ Գիլգամեշ իր խորհրդականներուն ըսածները լսեց, ժպտալով հայացքը իր բարեկամներին դարձուց.

- Խորհրդականնե'ր, ես մին-մինակ չեմ երթար, բարեկամս ալ հե՛տս պիտի գա եւ ընկերս, որ նեղ օրերուն իր բարեկամին կօգնե։

Ուրուկի երեւելիները Գիլգամեշին ըսին.

- Մարդուն, հողեղենին ձեոքեն շատ բան չի դար, արեւ-աստված Շամաշին օգնությունը հայցե: Քու պաշտպան աստվածդ թող քեզի փորձութենեն փրկե, թող քեզի ճամփան ցույց տա, որ խաղաղությամբ վերադառնաս տուն, պարսպապատ Ուրուկ։

Գիլգամ եշ, ծունկի գալով, ձեռքը վեր բարձրացուց.

- Ինչ որ ըսին, թող կատարվի։ Շամաշ, արդկը մեկնիմ, ձեռքերս քեզի կը բարձրացնեմ. հոգիս ողջ պահե։ Կամեցիր, որ հաջողությամբ տուն, պարիսպներուն վերադառնամ։ Հովանիիդ տակ առնիս։

Գիլգամեշ իր բարեկամն ալ կանչեց։ Անոր հետ նայեցավ, թե երկինքը ինչ նախանշան ցույց պիտի տա Էնկիդուին համար։ Եվ նախանշանը չարագուշակ էր։ Գրիլգամեշի աչքերեն արցունք հոսեցավ։

- ճամփա մը, ուրկե երբեք չեմ անցած, որուն վերջավորությունը դեռ ծանոթ չէ։ Եթե ես ողջ վերադառնամ, սրտանց պիտի սիրեմ քեզ, բերկրանքով պիտի պարուրիմ, քեզի համար պիտի կամենամ , որ գահերու վրա նստիս։

Անժամ ծառաները բերին զենքերը՝ մեծ թուբերը, աղեղները, կապարճները եւ ձեռքը դրին։ Տապարները առավ, Անշանի աղեղը կապարճեն կախեց, իր նոր թուրն ալ մեջքը կապեց։

Պատրաստվեցան անոնք ճամփա երթալու։

«ՊՆԱԿԻՏ I
Կարգ: Հատուկ | Ավելացրել է: ՄՀԷՐ (29-Օգս-2011) | Հեղինակ: Նշան Մարտիրոսյան Դիտումներ: 1165 | Պիտակներ: Gilgamesh, Гильгамеш, ԳԻԼԳԱՄԵՇ
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]