// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Բավարար
5. Վատ չէ
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Հատուկ

ԳԻԼԳԱՄԵՇ
ԱՌԱՋԻՆ ՊՆԱԿԻՏ

Ան էր, որ ամեն բան տեսավ աշխարհիս վրա. ամեն ինչ ճանչցավ, ամենամութ գործերուն իսկ թափանցեց, իմաստությունը ունեցավ մարդոց կյանքն ու գործը ըմբռնելու. գաղտնի եւ թաքուն բաները լույս աշխարհ բերավ։ Ան էր, որ նախաջրհեղեղյան ժամանակեն լուր բերավ մեզի, հեռավոր եւ վտանգավոր ճամփաներ կտրեց, երկար ժամանակ թափառեցավ եւ հոգնեցավ, իր բոլոր տառապանքները ու քաջագործությունները կարծր քարե սալերուն վրա սեպաձեւ նշաններով փորագրեց։
Ան՝ Գիլգամեշ, Ուրուկ քաղաքին պարիսպները շինել տվավ։ Ահա տե՛ս, բուրգի նման բարձրացած է նվիրական Էաննան՝ Իշտարի ամրակուռ տաճարը, որուն հիմը ապառաժ քարի նման նստած է: Դիտե անոր պատերուն ներքնամասերը, ուր վաղեմի ժամանակներե ի վեր կը փայլին անոր զարդարանքները։
Մոտեցիր Իշտարի բագինին, որուն նմանը ասկե առաջ ոչ մեկ թագավոր եւ ոչ մեկ մարդ չէ շինած։ 
Բարձրացիր նաեւ Ուրուկի պարիսպներուն վրա եւ լավ մը քննե անոր շինվածքը թե իսկապե՞ս թրծված աղյուսներե կերտված է, թե արդյոք յոթը իմաստունները դրած չե՞ն անոր հիմը։
Երկնային դիցահոր բնական հոյակապ եւ բարձրաքանդակ շենքին տակը կը տարածվի քաղաքին ցորենի ընդարձակ շտեմարանը։ Թագավորին ճերմակ եւ փառավոր պալատը լույսերուն մեջ կը շողա։ Պահապանները գիշեր ցերեկ պարիսպներու վրա կը հսկեն։
  Գիլգամեշ ստեղծված է ամբողջությամբ դյուցազնի մը կերպարանքով։ Աստվածներն են ստեղծել զայն, արեւ-աստված Շամաշը տված է անոր գեղեցկություն, Ադադը շնորհած է անոր դյուցազնական իմացականություն։ Մեծ աստվածները Գիլգամեշին շնորհած են նաեւ փառահեղ հասակ մը՝ տասնեւմեկ կանգուն, կուրծքին լայնքը՝ ինը թիզ է:
Գիլդամեշ մեկ երրորդով մարդ եւ երկու երրորդով աստված է իր էությամբ։ Մեծ զարմանքով ու պատկառանքով կը նային մարդիկ անոր կերպարանքին ու կազմին։ Կը նմանի վայրի ցուլի մը իր վեհաշուք քայլվածքով։ Ոսոխներեն որեւէ մեկը հավասար չէ անոր։ Իր հպատակ ժողովուրդը վրդովված է. ուժգնորեն կը լսվի Ուրուկի բնակիչների գոռում-գոչումը։ Գիլգամեշ տղան հորը քով չի ձգեր։ Գիշեր ցերեկ կը սպառնա ժողովրդին։ Գիլգամեշն է Ուրուկ քաղաքին հզոր հովիվ, վեհ եւ իմաստուն։ Ան կը ճնշե կույսը իր սիրականին, չի թողուր, որ կինը իր ամուսինին քով երթա։
Անոնց հեծեծանքը մինչեւ մեծ աստվածներուն, երկնադիցերուն՝ նվիրական Ուրուկի տերերուն հասավ:

- Դուն՝ Արուրու, որ Գիլգամեշն՝ այս վայրի ցուլն ստեղծեցիր. արդ՝ ստեղծե նաեւ Էակ մը, որ անոր պերճ պատկերին նման ըլլա եւ անոր պես կորովալիր: Թող մրցեն, Ուրուկը հանգիստ առնե։
Եվ Արուրուն, երբ որ լսեց այս խոսքերը, դիցահոր Անուի հրամանով ձեռքերը լվաց, հողը շաղախեց իր աստվածային շողիքովն եւ ստեղծեց Նինուրտայի՝ պատերազմի աստծո ռազմիկը, քաջ Էնկիդուն, որ ահա առանձին կեցած է իր մազոտ մարմնով ամայի դաշտագետնին վրա։ Նիսաբային նման գլուխը երկար մազեր ունի, որոնք կախված են ցորենի խուրձի պես։ Աշխարհես ու մարդոցմե լուր չունի։ Արոտավայրերու եւ վայրի արջառներու աստված Սումուկանի նման կենդանիի մորթ հագած Է։ Վիթերուն հետ կարածի ու անոնց պես խոտ կուտե։ Երեին հետ միասին ջուր խմելու կերթա։ Հետո կը լողա գետին խայտող ալիքներուն մեջ։
Որսորդ մը, բռնավոր մարդ մը, ջրարբուքին մոտերը թակարդը լարած կը սպասե։ Էնկիդուն, երբ իր արջառները ջրելու կը բերե, հոգ կը տանի, որ անոնք թակարդը չիյնան: Մեկ օր, երկու օր, երեք օր - ջրեզերքը կեցած էնկիդուն կը սպառնա որսհրդին:
Երբ որսորդը զինքը կը տեսնեի ահ ու դողի, կը մատնվի։ Եվ Էնկիդուն խռով սրտով երեներուն հետ միասին իր որջը կքաշվե եւ կատաղած անդ պոռալ- գոռալ կսկսեք թնդացնելով լեռ ու ձոր։ Որսորդը տուն վերադարձավ, բերանը բացավֆ սկսավ պատմել իր հորը.
- Հայրիկ, լեռնեն մարդ մը եկավ, որ Անուի մեծ ամրոցին կը նմաներ։ Ահեղ ուժ ունի, թերեւս ամենազոր է երկրիս վրա։ Նա շարունակ լեռներու վրա կը թափառի ու միշտ վայրի կենդանիներուն հետ կարածի, խոտ կուտե, ջուր կը խմե միշտ անոնց հետ։ Վախես չեմ կրնար անոր մոտենալ։ Փոսերը, որ փորեցիք նա քարերով ու հողով լեցուց թակարդը, որ լարեցի, իսկույն քակեց, կտրատեց, այլեւ ցանցը, որ հյուսեցի, քաշեց կտոր կտոր ըրավ, բացաստանի այն վայրի անասունները աչքիցս նա հեռացուց։
Հայրը խորհուրդ տվավ որսորդ իր տղային։ 
Չես գիտեր դուն, որ Գիլգամեշ Ուրուկ քաղաք կը բնակի, գնա պատմե անոր վայրի այդ էակին անանցնելի ուժի մասին։ Ւշտարի՝ սիրո դիցուհիին տաճարին նվիրված ծաղկահասակ ու հրապուրիչ ցնծուհիներեն մեկը թող հետդ ղրկե։ Առ եւ հետդ արոտավայրը տար։ Երբ էնկիդուն վայրի անասուններուն հետ ջուր խմելու գա, ցնծուհին թող իր հագուստները հանե, կուրծքերը ու գոգը բանա։
Որսորդը եւ ցնծուհին ջորիով երեք օրեն տեղ կը հասնին։ Երկու օր գետափը սպասելե հետո, վերջապես կը տեսնեն, որ վայրի անասունները ջուր խմելու կուգան։ կենդանիները հորձանքին մեջ պտույտ կուտան։ Հոն է նաեւ դյուցազուն էնկիդուն, վայրի կենդանիներու անբաժան ընկերը ու պաշտպանը։ Վիթերուն, վայրի այծերուն ու եղնիկներուն հետ խոտ կուտե եւ ջուր կը խմե։ Ուրախ եւ խնդավառ կը լողա ալիքներուն մեջ։
Նվիրական ցնծուհին ալ կը նշմարե էնկիդուն՝ լեռներու հսկան, գերմարդկային կորովի տեր բնամարդը, որ զննելով ու վարանոտ քայլերով դաշտն ի վար իրեն կը մոտենա։
- Ահա, ան է, ո՛հ ցնծուհիդ, դու կուրծքերդ ու գոգդ բաց, որպեսզի գա քովդ պառկի, շվայտանքի մեջ մխրճվի։ Երկար մի սպասիր, մի վախենար եւ փափագը կատարե: Եվ երբ որ ան քեզ տեսնե, քեզի պիտի ան մոտենա։ Հագուստդ հանե, սիրաբլուրդ բաց արա, որպեսզի կրնա իր կուրծքը քու կուրծքիդ սեղմել։ Արդ կատարե կանացիական պարտքը քո։ Եվ վայրենի անասունները, որոնց հետ ան տափաստաններու մեջ մեծցած Է, շուտով պիտի օտարանան եւ այլեւս իրեն չպիտի մոտենան։
Եվ ցնծուհին կը բանա իր կուրծքը եւ ուրախության բլուրը։ Արդ լեռներու հզոր հսկան՝ Էնկիդուն, երբ գրգռիչ կինը կը տեսնե, իսկույն գետին կը պառկեցնե եւ իր մազոտ կուրծքը Իշտարի նվիրական քրմուհիին կուրծքին վրա կը հանգչեցնե։
Վեց օր եւ յոթ ամբողջ գիշեր Էնկիդուն ճանչցավ կինը եւ. գիրկընդխառն, ճաշակեց նրա սերը։
Նվիրական քրմուհիին սերն ու գեղը վայելելե հետո, հսկա էնկիդուն իր աչքն ու հայացքը կը դարձնե դեպ բացաստանը՝ դիտելու իր վայրենի անասուններն։ Մինչդեռ վիթերը էնկիդուն տեսնելուն. պես, կը խրտչին ու կը փախին։ Ու դաշտերուն վայրի կենդանիները բոլորն ալ իրմե խրտնած կը հեռանան։
Սարսափը կը պատե էնկիդուն, ան չի կրնար տեղեն շարժիլ. իր ծունկերը կը թուլնան։ Կախարդիչ կնոջը դառնալով ոտքերուն քովը կը նստի, աչքերուն կը նայի եւ անոր ըսածները մտիկ կընե։
- էնկիդու, գեղեցիկ ես, աստվածորդի մըն ես։ Ինչո՞ւ կուզես վայրի կենդանիներուն հետ դաշտերը թափառել։ Եկո՛ւր, հետս երթանք Ուրուկ պարսպապատ քաղաքը։ Անուի եւ Իշտարի սուրբ տաճարը երթանք, Գիլգամեշի ճաճանչագեղ պալատ տանիմ քեղ, հոն տանիմ քեզ, ուր կատարյալ հերոսը՝ Գիլգամեշը կը բնակի, որը վայրի ցուլի մը չափ կորով ունի։ Ժողովրդին մեջը երբեք իր նմանը դու չես գտներ։
Կնոջ պատմածները լսելով, էնկիդուն կուրախանա, ապա կըսե իրեն.
- Ցնծուհի՛, զէս Անուի եւ հշտարի շողշողուն տաճարը տար. տար զիս հոն, ուր Գիլգամեշը՝ իրական հերոսը կիշխե կատարյալ ցուլ մը, ամենա հզորը մարդոց մեջ։ Բարձրաձայն կուզեմ զինքը կանչել. մարտի հրավիրել զինքը Ուրուկի մեջ հրապարակով ծանուցանել. «Ես ինքս ալ ծուռ մըն եմ։ Ես կրնամ ճակատագիրը փոխել. ծնած է զիս լեռը, ուժ ունիմ անդամներուս մեջ։ Աչքովդ պիտի տեսնես, թե ինչ պիտի ընեմ. ինչ որ պիտի պատահի, արդեն գիտեմ։
- Երթանք, թող Գիլգամեշ քեզ տեսնե, երթանք պարսպապատ Ուրուկ։ Գույնզգույն գորգերով ծածկըված են քաղաքին պողոտաները։ Ճերմակ հագուստներով ու գլխակապերով մարդիկ կուգան ու կանցնին։ Տավիղները հեռվեն կը հնչին եւ սրինգներուն մեղմ ձայնը կը լսվի: Գեղակազմ աղջիկն եր իրենց հեզաճկուն պարով կուգան, կանցնին, կենսուրախ ժպիտն երեսներուն։ Վշտի եւ ուրախության մարդը՝ Գիլգամեշը կուզեմ քեզի ցույց տալ։ Զէնքը պիտի տեսնես եւ անոր երեսը պիտի նայիս. արեւի պես կը փայլին անոր աչքերը։ Իբրեւ այր՝ գեղեցիկ եւ վիթխարի հասակ ունի։ Ուժն ըսես, թերեւս քուկինեդ ալ ավելի է։ Գիշեր ցերեկ հոգնել չի գիտեր։ 
Ամպրոպի աստված Ադադի նման սարսափ կազդե։ Արեւ-աստված Շամաշի շնորհքը կը վայելե եւ ծովերու եւ ջուրերու խորությանց աստված էան ալ անոր առատ խելք ու իմաստություն տված է։ Այս աստվածներուն երրորդությունը զինքը թագավոր կարգեց եւ մտքի պայծառություն շնորհեց։ Լեռնաստանեն իջնելեդ եւ տափաստաններուն վրա երեւալեդ շատ առաջ Գիլգամեշ կը զգար, որ դուն աշխարհ պիտի գաս։ Ուրուկի մեջ երազ մը տեսավ քու մասին. քունեն վեր թռավ եւ իր մորը պատմեց երազը.
«Մայր իմ, այս գիշեր տարօրինակ երազ մը տեսա: Աստեղազարդ երկինք մը կար։ Անուի երկնակամարը իր աստղերու բանակով հանկարծ վրաս ինկավ շողշողուն մարտիկի մը նման։ Ուզեցի բռնել, վերցնել զայն, բայց չափազանց ծանր Էր. ուզեցի տեղեն շարժել, բայց նորեն չկրցա։ Ուրուկի ժողովուրդը, քովց կեցած, կը դիտեր այս տեսիլքը։ Մարդիկ կը համբուրեին այդ Էակին ոտքերը։ Բոլոր ճիգս թափեցի, վեր առի եւ քեզի բերի զայն։ Դուն զայն իբրեւ զավակ ընդունեցիր եւ իբրեւ եղբայր քովս կեցուցիր»։
Նինսուն, որ իմաստուն Է եւ բոլոր գիտությանց տեղյակ, ըսավ իր տղունք Ուրուկի իշխանին.
«Եթե դուն աստեղազարդ երկինքը տեսարք որ Անուի շարաստղերուն նման վրադ ընկավ, դուն զայն վերցնելու փորձ ըրիր» չափազանց ծանր ըլլալով չկրցար վերցնել եւ հետո կուրծքիդ սեղմելով, բերիր ոտքերուս տակը դրիր եւ ես զայն իբրեւ զավակ ընդունեցի, որպեսզի քեզի եղբայր ըլլա, ուրեմն այս կը նշանակե, թե զորավոր մեկը պիտի գա, որ բանակի մը չափ ուժ ունի։ Ահա այս հաղթանդամ էակը էնկիդուն է, քաջ հսկա մը, սրտակից ընկեր մը, նիզակակից մը, որ նեղության մեջ կօգնե իր բարեկամին։ Աշխարհիս վրա ամենազորավորն ու ամենաքաջն է, Անուի ամրոցին կը նմանե ան»։
Գիլգամեշ, մորը մոտենալով, ըսավ. «Երանի թե այդ մեծ բախտին արժանանայի եւ այդպիսի ընկեր մը եւ բարեկամ մը ունենայի»։
Ահավասիկ, տե՛ս, էնկիդո՛ւ, այս է Գիլգամեշի երազին մեկնությունը։ Ուրեմն բարձրացիր թրջված գետնեն եւ հետս եկուր։
Քրմուհին այսպես պատմեց էնկիդուին, երբ նստած էին վայրի կենդանիներուն ջուր խմած տեղը։


Կարգ: Հատուկ | Ավելացրել է: ՄՀԷՐ (28-Օգս-2011) | Հեղինակ: Նշան Մարտիրոսյան Դիտումներ: 1665 | Պիտակներ: Gilgamesh, ГИЛГАМЕШ, ԳԻԼԳԱՄԵՇ
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]