// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Բավարար
5. Վատ չէ
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Հատուկ


Գամփռ շան տարեգրությունը հայկական ժայռապատկերներում
ՀԱՅԿԱԿԱՆ ԳԱՄՓՌԻ ԾԱԳՈՒՄԸ – ԺԱՅՌԱՊԱՏԿԵՐՆԵՐ

Ժայռարվեստի կարևոր օջախներ Սյունիքի ՈՒխտասար և Ջերմաջուր հնավայրերը գտնվում են Սիսիանի շրջանում, ծովի մակերևույթից շուրջ 3300 մետր բարձրության վրա: Տեղանքը շրջափակված է լեռներով և բլուրներով և 9 ամիս շարունակ ծածկված է լինում ձյունով: Ծովի մակերևույթից 2900-3300 մետր բարձրության վրա փռված են ալպիական գորգերը: Լեռանցամեջ տարածության ձորակներում, քարակարկառների մոտ, լճակների բոլորքը, երևում են հնագույն կացարանների, կիսավեր պատերի հետքեր, արհեստական քարակույտեր և դամբարաններ:Հեռավոր անցյալում անասնապահ ցեղերի կողմից յուրացված այս վայրերի, ամառային արոտատեղիներ լինելու պերճախոս վկայություններ են հնագույն կացարաններն ու դամբարանները, ինչպես նաև քարաբեկորների վրա փորված պատկերները: Նախնադարյան նկարիչները պղնձագույն և սև ժայռաբեկորները բնական հարմար կտավ են ծառայել պատկերներ դրոշմելու համար:Սյունիքի ժայռարվեստի հնագույն՝ առաջին մ.թ.ա. V- IV հազարամյակների ստեղծագործություններ են եղջերուների և գիշատիչների մեծադիր պատկերներն, որոնք դրոշմված են զանգվածեղ ժայռաբեկորների վրա:Երկրորդ խումբը ներկայացնում են մ.թ.ա. III-II հազարամյակների կենցաղային և այլ տեսարաններով, առավելապես բազմաֆիգուր ժայռապատկերներ:Սյունիքի ժայռարվեստի հուշարձաններում պատկերված է Հայաստանի ֆաունայի ողջ հարստությունը. այծի, մուֆլոնի, վիթի, եղջերուի, տուրի, ձիու, վարազի, շան, գայլի, շնագայլի, հովազի, առջի, առյուծի պատկերները: Նախնադարյան նկարիչը պատկերել է կենդանու շարժումները, բնավորությունը որսալու և արտահայտելու մեծ կարողություն: կենդանիները, հառկապես գիշատիչները, գծված են դիպուկ, սակայն սեղմ, առանց մանրամասնությունների, սոսկ էականի, բնորոշի շեշտումով: Հաճախ հանդիպում են որսի տեսարանները: Որսորդները զինված են և նրանց հաճախ ուղեկցում են որսկան շներ: Ժայռապատկերներում վերարտադրված են ինչպես շուրջկալ, կենդանուն քշելու, հետապնդելու և այլ եղանակներ,ինչպես նաև անհատական որսի տեսարաններ: Նկարիչը կարողացել է տալ կեհդանիների տեսակային առանձնահատկությունները, բնորոշել կենդանատեսակը (շուն, հովազ, առյուծ և այլն):Հայկական լեռնաշխարհի երկրագործ և անասնապահ ցեղերի կյանքում որոշակի դեր է ունեցել որսորդությունը: Որսի խոսուն տեսարան է Ջերմաջրի այն ժայռանկարը, որտեղ արտակարգ շատ են հովազների, որսկան շների պատկերները:Անհատական որսի պահը պատկերող հետաքրքիր պատկերներ են ՈՒղտասարում և Ջերմաջրում պահպանվածները: Ժայռակտավներից մեկում քանդակված են շուն, այծ, օղապարան և որսորդը:Ոլորաձև նետած պարան և շուն է պատկերված Ջերմաջուր հնավայրում: Մեծ հետաքրքրություն է ներկայացնում մանր եղջերավորների հոտ պատկերող ՈՒղտասարի մեկ այլ ժայռակտավը, որտեղ վերարտադրված է այծերի հոտը գիշատիչների ոհմակի հարձակումից պաշտպանող հոտապահ շունը: ժայռարվեստի հուշարձաններում որսի թեմայով բազմաքանակ կոմպոզիցիանների գոյությունը հաստատում է այն հետևությունը, թե կիսաքոչվորական անասնապահություն ծագման հետ կապված՝ վերստին ուժեղանում է որսի նշանակությունը: Բրոնզե գոտիների, խեցեղենի վրա պատկերված որսի տեսարաններում մարդուն ուղեեկցող շան պատկերումը ցույց է տալիս, որ տվյալ դեպքում շունը երկակի դեր է կատարել, եղել է և՛ հոտապահ. և՛ որսի ժամանակ իբրև մարդու գործակից: Ուղտասարի քարերի վրա հոտի կողքին շան պատկերումը, ինչպես նաև հոտը գազանների հարձակումից պաշտպանող, գիշատիչներին դիմագրավող շան առկայությունը անվերապահորեն հաստատում են այդ հետևության ճշմարտացիությունը և հայկական գամփռի՝ որպես հոտապահ շուն ձևավորվելու հնությունը:
Ժայռապատկերներն ուսումնասիրողները միշտ դեմ են ընկել մի դժվարին հարցի, դա ժայռարվեստի ստեղծագործությունների հասակի խնդիրն է: Պատկերների ժամանակը որոշելիս կարևոր են կատարման եղանակն ու ոճը, թեմատիկան: Այդ առումով մեծ հետաքրքրություն է ներկայացնում Սևանի ավազանում, Մարտունու շրջանի Ներքին Գետաշեն գյուղում գտնված գունազարդ անոթը5:
Մ.թ.ա. III հազարամյակի վերջերին II հազարամյակի սկզբին վերագրվող անոթի կարմիր ֆոնի վրա սև ներկով պատկերված է որսի չափազանց հետաքրքիր տեսարան (նկ. 1): Անոթի պարանոցից ներքև , շարքով իրար հաջորդող վեց կարապների պատկերներն են: Առավել հետաքրքրական է անոթը բոլորող երկրորդ գոտին. վերարտադրված են շների, վիթի, էգ ու արու այծերի, եղջերուի պատկերներ, որոնք կատարյալ նման են Ուղտասարի քարերին փորված կենդանիների պատկերներին: Ժայռակտավներում հանդիպող պատկերների համադրումը Հայաստանի, Անդրկովկասի, Առաջավոր Ասիայի հյութական մշակույթի հուշարձանների հետ հիմք է տալիս Սյունիքի ժայռարվեստի հուշարձանները համարելու մ.թ.ա. V-II հազարամյակնների ստեղծագործություններ:
Սյունիքից բացի ժայռապատկերներ են հայտնաբերված Սևանա լճի ավազանը եզերող մյուս լեռների՝ Գեղամա, Վարդենիսի, Ջերմուկի լեռնագագաթներին ու լանջերին: Սրանց մեջ պատկերների առատությամբ, ժամանակագրական լայն ընդգրկումով, պատմական նշանակությամբ, արվեստի ոճերի բազմազանությամբ առանձնապես աչքի են ընկնում Գեղամա լեռների ժայռապատկերները:Գեղամա լեռների ժայռապատկերները մանրակրկիտ ուսումնասիրված են և նրանց ժամանակագրությունը ավելի որոշակի է:Գեղամա լեռները իբրև բարձրաբերձ լեռնապատնեշ եզերում են Սևանի ավազանը արևմտյան կողմից և բոլորում Փոքր Կովկասյան լեռների օղակն այդ մասում: Սրանց երկրաբանական կառուցվածքի մեջ ընդգրկված են չորրորդական շրջանի նստվածքներ, միջին և չորրորդական անդեզիտա- բազալտների լավային ծածկույթներ, որոնք նախնադարյան նկարիչների համար դարձել են հարմարավետ «կտավներ» դարձել:Ժայռապատկերների այժմ հայտնի հիմնական խմբերը տարածվում են Գեղամա շղթայի լեռնագագաթների մոտ, 120-130 քառ. կմ ընդհանուր տարածության և 2000-3000 մետր բարձրության վրա, ներգծվելով սպիտակասար, Զիարաթ, Նազալ-թափտ հրաբխային բուրգերի և Թոխմախան գյոլ արհեստական լճի շրջանակների մեջ:Ժայռապատկերների վերոհիշյալ խմբերը տեղադրված են բնական գոգավորությունների մեջ, քամուց պաշտպանված ու աղբյուրների մոտ գտնվող հրաբխային քարակարկառների վրա:
Տարբեր ժամանակներում ու նպատակներով կատարված երեք-չորս հազար պատկեների օգնությամբ, որոնք, չնայած կատարման պայմանական ձևերին, աչքի են ընկնում բնորդի բնորոշ առանձնահատկությունների ճշգրիտ, բայց ընդհանրացված արտահայտման, դինամիկ էության արտաբերման, սուր դտողականության, փորձված աչքի ու ձեռքի ներգործուն նրբություններով: Ժայռապատկերները գաղափար են տալիս ոչ միայն տեղական համայնքների գոյատևման ու զարգացման հիմնական նախապայմանների՝ կենդանական աշխարհի հարստության, բազմազանության մասին, այլև ժամանակի տնտեսական զբաղմունքների՝ որսորդության, անասունների վայրի տեսակների ընտելացման ու բուծման պայմանների, մասին: Ժայռապատկերներում զգալի տեղ են բռնում որսորդական ու անասնապահական ծեսերն ու արարողությունները, որոնցից անբաժան է հայկական հռչակավոր շունը՝ գամփռը::
Գեղամա լեռների պատկերներ մեջ աչքի են զարնում վայրի կենդանիների ամենատարբեր տեսակների, նրանց մեծ ու փոքր խմբերի ահռելի քանակն ու բազմազանությունը: Հստակորեն նշմարվում են ինչպես չորրորդական ժամանակներից պահպանված, այժմ Հայստանում գոյություն չունեցող, այնպես էլ մեր օրերին բնորոշ կենդանիների պատկերներ: Դրանք են՝ զուբրը, վայրի ցուլը (կամ կովը), կովկասյան ազնիվ եղջերուն, առյուծը հեպարդը, իշայծամը, կխտարները, ընտելացված ու վայրի ձիերը (շատ ուշ), աղվեսն ու գայլը, շների շատ տարատեսակներ, վարազը, լուսանը, ընձառյուծը, նապաստակն ու մանր կենդանիների վատ որոշվող մի քանի տեսակները, սողունների զանազան տիպերը, վերջապես՝ բադը, սագը, արագիլը, կարապը, կաքավը: Այս կենդանիներից շատերը այժմ էլ ազատ ապրում են Գեղամա լեռներում:Ընտանի կենդանիների վայրի նախնիների ու վայրի հացաբույսերի առատությունը հնարավորություն տվեց հավաքչությունից ու որսորդությունից երկրագործությանն ու անասնապահությանն անցնել պատմական զարգացման շատ վաղ աստիճանում, ինչպես այդ դիտվում է առաջավոր ասիական տաք գոտու մի քանի երկրներում:Նյությական արտադրության հարուստ բազա ունենալով, Հայկական Լեռնաշխարհը դարձավ Ասիայի պատմական արենայի ձևավորման կաևորագույն հանգույցներից մեկը: Այստեղ ամենուրեք գտնում ենք զարգացած հավաքչության ու որսորդության հետքեր՝ վաղ բնակավայրերում պահպանված հացաբույսերի ու վայրի կենդանիների մնացորդների ու ժայռապատկերնորում փորագրված որսի տեսարանների ձևով:Որսի տեսարանները կենտրոնական տեղ են գրավում Գեղամա լեռների ժայռապատկերների մեջ: Մեծ թիվ են կազմում այն պատկերները, որտեղ հանդես են գալիս միայնակ կամ զույգ որսորդները՝ շների ուղեկցությամբ: Բազմաթիվ ուրիշ ժայռապատկերներում հանդես են գալիս կենդանիների շրջափակման կամ որսորդական այլ գործողությունների կապակցված տեսարաններ՝ կենդանիների բազմաթիվ պատկերներով: Նման կոմպոզիցիաներից մեկը պատկերում է եղջերուների ու այծերի սլացիկ մի խումբ շուրջանակի հետապնդող որսորդների ու դիմացից հարձակվող շների օղակի մեջ: Բոլոր կենդանի արարածներն այստեղ ներկայացված են արտահայտիչ դինամիկայի, բուռն գործողության, բնորոշ շարժումների մեջ:Գեղամա լեռների ժայռապատկերներից շատերը կարող են գեղագիտական հաճույք պատճառել: Այդպիսին է օրինակ, N 180-ի տակ ներկայացած փառավոր կոմպոզիցիան, որի մեջ սեփական, փարթամ ու խճողված եղջյուրների տակ ընթացող եղջերուների հոտը, թավ անտառի տպավորություն են թողնում, իսկ կենտրոնում կանգնած աղեղնավորն ու հոտապահ գամփռը հազիվ են նշմարվում ճյուղածածկ հորիզոնի ետևում:Բազմաքանակ տեսարաններն ակնհայտորեն ցուց են տալիս որսորդության զգալի դերը նախնադարյան տնտեսության զարգացման ընփացքում, որ հաստատվում է նաև Արարատյան դաշտի մ. թ. ա. V - I հազարամյակների բնակավայրերի պեղումներով ի հայտ բերված վայրի կենդանիների ոսկորների առկայությամբ: Հնարավոր է, որ Արարատյան դաշտի նախնադարյան բնիկները հազարամյակների ընթացքում, գարնան հետ միասին, քշել են իրենց հոտերը դեպի Գեղամա լեռնալանջերն ու գագաթները, հետևելով ձյան տակից դուրս պրծնող թարմ բուսական կերին ու գարնան զարթոնք ապրող վայրի կենդանիների որսին: Մանավանդ, որ Արարատյան դաշտի որսորդները, վղ անասնապահներն ու երկրագործները բնակավայրերով ու ցանքատարածությունների ոռոգելի պատառիկներով մեկընդմիշտ, սերնդե-սերունդ կպել էին բարեբեր հողին:Հազարամյակների ընթացքում հիմնականում չէին փոխվում ո՛չ Արարատյան բնակավայրերի ու ցանքատարածությունների, ո՛չ էլ Գեղամա ալպյան արոտավայրերի տեղերը, նախնադարյան բնիկներին ընձեռելով հարուստ ավանդների պահպանման և ստեղծագործ զարգացման հնարավորություններ:Հարկավոր է հոգու աչքով տեսնել այս բոլոր նկարները, պատկերացնելու համար մարդու վտանգավոր ու դժվարին պայքարը կենդանիների սանձահարման, ընտելացման, բուծման, անասնապահություն ստեղծելու երկարամյա ուղիներում, երբ նա հնազանդեցնում է կատաղի ցուլերին մահակների, ցանցերի, փոկերի, շների օգնությամբ:Գեղամա լեռների մի շարք պատկերախմբերում հանդես են գալիս կապկպված կենդանիներին հսկող երեխաներ ու շներ (նկ. 208, 209): Ժայռապատկերներից մեկի մակերեսի վրա (նկ. 234) պահպանված վերին աստիճանի դինամիկ, գծանկարային տեխնիկայով խոշոր կոմպոզիցիայում ձախից աջ շարժվող այծերը պատկերված են շների, աստղային սինվոլների, հետաքրքրաշարժ նշանների միջավայրում:Բազմաթիվ ժայռագրություններում ներկայացված՝ անասուններին հսկող, նստած, պպզած մարդկանց ու մանչուկների, փոքրիկ ու մեծահասակ հոտաղների ու շների շատ տիպիկ պատկերներ ւս պայմանավորվոծ են կենդանիների բուծման, աճի, գլխաքանակի ավելացման, նրանց փոքրիկ ծմբերը բազմացնելու, նոր հոտեր բուծելու հոգսերով (նկ. 210, 219, 271): 283 համարի տակ բերված հսկա ժայռապատկերներից մեկը իր չորս քառ. մետր տարածությամբ լցված է բեզոարյան այծերի 24 ավարտուն և մի քանի անավարտ պատկերներով, որոնք ուղղված են ձախից աջ: Դրանց դիմաց կանգնած կապկպված ներին և մի ուրիշ այծ կարծես փակում են արածող հոտի ճամփան ու ավարտում կոմպոզիցիան: Հովիվը կանգնած է անասունների ետևում, գամփռ շան հետ միասին և ձեռքերի շարժումներով կարծես հավաքում է հոտը:Լեռնային արոտավայրերի աստիճանական յուրացումը անսահմանափակ պայմաններ ստեղծեց ոչ միայն որսորդության զարգացման ու անասունների ընտելացման, այլև անասնապահության կիսաքոչվորական ձևի կազմավորման և սրա հետ կապված զբաղմունքների ու արհեստների, հավելյալ մթերքի կուտակման ու փոխանակության ընդլայնման համար: Պատահական չէ, որ մ. թ. ա. VI - IV հազարամյակներում Հայկական լեռնաշխարհի ողջ տերիտորիան բնակավայրերի ցանցով:
Արագածից մինչև Սյունյաց լեռները, ուղիղ գծով 180 - 200 կմ ընդհանուր տարածության վրա, կարելի է տեսնել որսորդության, կենդանիների ընտելացման, անասնապահության նախնական զարգացման հետ կապված ժայռապատկերներ, որոնք համահայաստանյան խորը խորը տնտեսական փոփոխությունների արգասիքն են և գամռ շան ծագման հավաստի պատմությունը:Գեղամա լեռների ժայռապատկերները աչքի չեն ընկնում բազմաքանակությամբ և լայն տարածությամբ, որ ապացույց է այս վայրերի ալպիական մարգագետինների յուրացման առաջին քայլերի7: Ակնհայտ է, որ նեոլիթյան ժամանակներից սկսած, որսորդության, անսնապահության և երկրագործության զարգացմանն առընթեր, տնտեսական կարևոր նշանակություն ունեցող այս վայրերն հաստատապես իրացվում են ավելի ու ավելի լայն չափերով: Համապատասխանորեն մեծ տարածում են ստանում լեռնային սրբատեղիները:, որոնք ստեղծվում էին բաց երկնքի տակ՝ վերը նկարագրված պատկերախմբի ձևով:Վաղ բրոնզե դարի բնորոշ հուշարձաններով հարուստ են Փոքր Պայտասարի գագաթից հարավ, հարավ-արևելք, հարավ-արևմուտք ընկած երեք պատկերախմբերը: Այստեղ տեսարաններում, իբրև կանոն, հանդես են գալիս շները (աղ. 15, նկ. 4, աղ. 33, նկ. 2):Քնարկվելիք ժայռապատկերների սյուժեները բովանդակում են ժամանակի նյութական ու հոգևոր կյանքի գրեթե բոլոր ասպարեզները, որով դառնում են արժեքավոր նախնադարի ուսումնասիրության համար:ժայռապատկերների առաջացումն ու զարգացումը Գեղամա լեռների գագաթնամերձ վայրերում անմիջականորեն կապված էր ալպյան արոտավայրեր իրացման և նրանց հարատև օգտագործման հետ: Սրանք նոր զարգացող անասնապահության հզոր բազաներ էին իրենց զովաշունչ օդով, թարմ կանաչով, հրաբխային կոներում առաջացած լճերով, գետ ու գետակներով, լեռնային ջինջ աղբյուրներով:Սակայն սրանց իրացումը վաղ անասնապահ-երկրագործների համար դյուրին չէր: Անհշելի ժամանակներից սկսած այս արոտավայրերը պատկանում էին վայրի կենդանիներին, և դրանց տիրելու համար հարատև, անզիջում պատերազմ էր պետք: Կենդանիներին հարկավոր էր իենց «տիրույթները», իսկ մարդիկ այլևս չէին կարող ապրել առանց անսնապահության: Այդ պատճառներով լ քարեդարյան ժամանակներից սերված որսորդությունը էնեոլիթ-բրոնզեդարյան փուլերում ապրեց իր երկրորդ ծաղկումը, դարձավ ոչ միայն հանրային հոտը աճեցնելու ու պահպանելու միջոց, այլև տնտեսության հիամանական ճյուղերից մեկը: Որսորդությունը հասավ բարձր մակարդակի:Հիշյալ հանգամանքը մատնանշող բազմաթիվ պատկերներ կան Գեղամա լեռների ժայռապատկերների խմբում. ներկայացված են մեկուսի կամ խմբային կենդանիների պատկերներ, ոտքերը կամ պոզերը կապված խաչասերվող կենդանիներ, գամփռ շների հսկողությաբ արածող հոտեր (աղ. 12) և այլն, և այլն:
Կարգ: Հատուկ | Ավելացրել է: ANI (24-Մյս-2011) Դիտումներ: 1746 | Պիտակներ: Գամփռ շան տարեգրությունը հայկական ժ
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]