// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| «ԷՈՒԹՅՈՒՆ»


Սոնա  ՄԵՋԼՈԻՄՅԱՆ: «ԷՈՒԹՅԱՆ» հիմնական միաբան. Հնէակենդանաբան, գիտ. թեքնածու: ՀԳԱ Կենդանաբանության ին-տի ավագ գիտաշխատող: Հեղինակն է 2 մենագրական (Երևան 1978 ե 1988) և 74 հոդվածքների, տպագրված Հայաստանի, նախկին Միության և արտասահմանյան մամուլում: Ռազմիցս հանդես է եկել միութենական և միջազգային գիտաժոդովներամ: Որոնումները՝ Հայաստանի հնէակենդանաբանությունը, այդ տարածքում մի շարք կենդանիների ընտելացումը, վայրի կենդանիների տեսակառաջացման գործընթացը, ժայռապատկերների վերծանումը (ըստ կենդանական սյուժեների), որսորդության զարգացումը, տոտեմիզմի և պաշտամունքի ծագումն ու զարգացումը Քարե դարից մինչև մեր օրերը...
Կատարվածը համարում է չնչին, կատարվելիքը՝ անչափ շատ:
Արիացիների բնօրրանը տեղակայելու խնդրականում տեսաբանները ղեկավարվում են մեկ քանի «արիական» տվյալներով՝ նախնյաց ու արևի պաշտամունք, աստղագիտական պատկերացումներ, մետաղ և եզրաբանական հետքեր, բայց մասնավորապես ձի և մարտակառք: Այս բոլորի նախահայրենիքը Հայկական լեռնաշխարհն է: Իսկ ձիո՞ւ:
Արփաբաշ այս կենդանին մոլորեցրել է շատ տեսաբանների, որոնք հետևելով նրա աշխարհասփյուռ ոսկորոտիքին ձիու բնօրրանը հայտարարել են հարավռուսաստանյան ստեպներն ու ձիու հետ այնտեղ տադել նաև արիացիների նախահայրենիքը:
Բողոքում է հողն հայոց ու բացահայտում իր հոգեպահոատ ապացույցները: Ձին Հայկ. լեռնաշխարհի ընդոծին Է: եվս մեկ «ձիու քայլ» արիացիների բնօրրանի վերաբերյալ: Հիշեցնենք, որ տարբեր լեզուներամ ձիու այլազան անվանումների մեջ հայերենին ամենամոտը շումերերեն s’i-s’i-ին Է իր ANSE.KUR.RA տարբերակով (բառացի՝ «լեռնային Էշ», հայ հոմանիշը՝ քուռակ) և նրա խառ. essi—ձի զուգահեռով, որոնք ոչ միայն ձիու սանձն ամուր կապում են Հայկական լեռնաշխարհին, այլև վկայում շումերների ու հայերի ժամանակակից լինելն ու սերտ փոխհարաբերությունները:

Շումերները պատմաբեմից անհայտացան 2-րդ հզ. սկզբներին և վերահայտնաբերվեցին միայն 4000 տարի հետո՝ մ. թ. 19-րդ դարի վերջերին: Հայերը հարատևեցին... կորցնելով իրենց նախաքրիստոնեական 3-4 հազարամյա փառավոր անցյալը: Վերջապես ե՞րբ ի ցույց մարդկության կբացահայավի այն: Անտարակույս մի օր: Միայն թե այն չլինի աշխարհասփյուռ ձիու ոսկորոտիքի պես...
 
Ստորև հրապարակվող նյութը 1990թ. Վաշինգտանի Միջազգային գիտաժողովում ծափահարվել է ոտնկայս: 

Մնում Է արթնանաս Դո՛ւ՝ ո՛վ երբեմնի հայարիացի: 


ԸՆՏԱՆԻ ՁԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀՈՒՄ 

  
Ընտանի կենդանիների ծագման պրոբլեմի թերևս ամենա- վիճարկեփն ձիու ընտանեցման տեղի և ժամանակի հարցն է: Հայտնի չեն այն վայրի տեսակները, որոնք հիմք հանդիսացան րնտանի ձիու սերման, պատշաճ չեն հետազոտված ըն-տանեցման բուն պրոցեսը, նրա ուղղությունները և այն փոփո¬խությունները, որոնք տեղի են ունեցել ձիու ինչպես ֆիզիկական, այնպես էլ ներքին կաոուցվածքում: Մ՛ինչև օրս գիտնականների մի մասը ձին համարում է հնագույն ընտանի կենդանիներից մեկը, մյոաները՝ պնդում են, որ նրա ընտանի դառնալը, համեմատ մյոաների, ուշ երևույթ է:
Nkar 1
Մասնագիտական գրական աղբյուրներում ձիու մնացորդները որոշելիս շատ դեպքերում խոաափում են որոշակիորեն հաստատել նրա տնային թե վայրի լինելը: Ընդհանրապես բոլոր ժամանակակից պատկերացումները ձիու ընտանեցման տեղի և ժամանակի վերաբերյալ նշմարվում են միայն ընդհանուր գծերով և դեռևս շատ թույլ են հաստատված փաս¬տացի նյութով: Նշված բացերը և տարաձայնությունները պայմանավորված են ձիու հոլոցենյան (10—12 հազար տարի րնդգրկող ժամանակաշրջան)՝ պատմությանը վերաբերող հնէակենդանաբանական տվյալների սակավաթվությամբ, որն իր հերթին կապված է հնագույն տեղավայրերում ձիու մնացորդների թե' քանակական և թե' որակական թերիության հետ:
Ահա ինչու, ամեն մի նոր գտածո, աոավել նեոլիթ-էնեոլիթյան մշակույթից հանդիսանում է ինչքան հետաքրքիր, այնքան և կարևոր ընտանի ձիու հնագույն պատմությունը լոաաբանելու հարցում:
Մ.թ.ա. VII-VI հազ. հուշարձանները Հայաստանում սակավաթիվ են, բայց բոլորն էլ պարունակում են ձիու մնացորդներ, որոնք միջին թվով կազմում են 3%: Սակայն ներկա նյութով որոշել նրանց պատկանելությունը վայրի կամ ընտանի անհատին հնարավոր չէ: Սնացորդները չափազանց բեկորային են, լինելով անկասկած կերակրի մնացորդներ: Ավելի ուշ էնեոլիթյան հուշարձաններում (V — IV հազ. մ.թ.ա.) տոկոսը հասնում է 7-9: Հիշատակման է արժանի այն փաստը, որ բացառությամբ 2 հու-շարձաններից պեղված նյութի, մյոաներում կմախքի բոլոր մասերն ամբողջական են:
Վերոհիշյալ նյութի ամենաուշագրավը Մոխրաբլուրից պեղված Ա. Գ. Արեշյանի կողմից մեզ տրամադրված հարոատ հավաքածուն է, դրանում էլ՝ մեծ գիտական արժեք ներկայացնող ձիու ամբողջական ներքին ծնոտը՝ լրիվ ատամնաշարով, և այլ բեկորներ, որոնք պատկանում են արու անհատին մոտ 5 տարեկան: Չանդրադառնալով զուտ մասնագիտական վերլուծման, ասենք միայն, որ ծնոտը պատկանում է ընտանի ձիուն, իսկ միայն մեկ «մաշված» ատամը սխալ սանձման հետևանք է:
Ընտանի ձիու ներկայությունը այնպիսի վաղ բնակատեղիում, ինչպիսին է Մոխրաբլուրը (մ. թ. ա. IV հազ. աոաջին կես), թույլ է տալիս խոսել այդ կենդանու ավելի վաղ ընտանեցման ժամանակի օգտին, քան այդ ընդունված էր մինչ այսօր: Նշված հազարամյակի վերջից Հայաստանում պեղված մեծաքանակ հուշարձաններից ձիու քանակը նկատելի ավելանում է, և արդեն III հազ. մ.թ.ա. մի շարք վայրերում միայն 17 % է զիջում խոշոր եղջյուրավորներին, իսկ հյասիսային և հյոաիս-արևմտյան շրջաններում զգալի գերակշռում է:
Մեծածավալ նյութի ոաումնասիրությունը մեզ հանգեցրեց այն համոզմունքին, որ մ.թ.ա. III հազարամյակից Հայաստանում չնչին բացառությամբ, ձիերը ուտելու համար չեն օգտագործվել:
Հնէակենդանաբանաթյան մեջ հաստատված է այն միտքը, որ ընտանի կենդանու մնացորդների ի հայտ գալը որոշ ժամանակաշրջանում իրավասու է համարում այդ պրոցեսի առկայությունը առնվազն հազար տարի աոաջ:
Այսպիսով մ.թ.ա. IV հազ. սկզբին ընտանեցված ձիու ի հայտ գալը թույլ է տալիս վստահորեն պնդել, որ մեկ հազարամյակ աոաջ, այսինքն մ.թ.ա. V հազ. Հայաստանի տարածքում արդեն սկիզբ էր առել ձիու ընտանեցման պրոցեսը: Հետևաբար, մենք գործ ունենք ընտանի ձիու ամենավաղ ձևերից մեկի հետ, և հնարավոր ենք համարում առաջադրել այն տեսակետը, որ Հայկական լեռնաշխարհը եղել է ձիու ընտանեցման օջախներից մեկը:
Ասածիս վառ վկայությունն է հանդիսանամ մ.թ.ա III հազ. թվագրվող Գեղամա լեռների ժայռագիր սանձած ձիու պատկերր (նկ. 1), Սյունիքի հեծյալների որսը (նկ. 2) և հեծյալը թամբած ձիու վրա (նկ. 3): Հասկանալի է, որ այս չափով տիրապետել ձիուն ոչ հարյուրամյակների և ոչ էլ մեկ հազարամյակի արդյունք է, և այս ամենը տեղի է ունեցել շատ ավելի վաղ, քան այդ իրողությունը իր արտացոլումն է գտել ժամանակի արվեստի հուշարձաններում:
Մեկ կարևոր հանգամանք ևս, որր գալիս է հաստատելու ձիաբուծության հնագույն ավանդույթները, տարբեր ցեղերի առկայությանն է մ. թ. ա. III հազ. երկրորդ կեսից՝ ծանր քաշող ձիուց մինչև գեղակազմ հեծկան ձին:
Արդյո՞ք պատահական է Քսևնոֆոնն իր «Անաբազիսում» (401—400 թ. մ.թ.ա.) գրում, թե, հայերի հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու անասնապահությունն է: Նրանք աճեցնում էին ցորեն, գարի, քնջութ, տնկում էին խաղողի և պտղատու այգիներ, բազմացնում էին տնային կենդանիներ: Սակայն ամենամեծ ուշադրությանը դարձնում էին ձիաբու¬ծությանը:
Գյուղական տոհմերը մեծ հոտեր (табун) ունեին, որոնց մի մասը ուղարկվում էր Պարսկաստան որպես մուրհակ: Առանձնակի ցեղի հեծկաններ մատաղ են բերվում արևի աստծուն:
Անդրադաոնալով ընտանեցված ձիու առկայությանը, Հայաստանին հարակից շրջանների համաժամանակյա հուշարձաններում, ապա ըստ Կուֆտինի՝ Դաղստանի և Հյոաիսային Կովկասի էնեոլիթում լիովին բացակայում են ձին և տնա¬յին խոզը: 
— Նստակյաց երկրագործական ցեղերը,֊ գրում է Ա. Վեկուան,— որոնք ապրում էին վրաստանի տարածքում, էնեոլիթում իրենց տրամադրության տակ չունեին ձի:
— Հատկանշական է, — շեշտում է Ն. Բուրչակ-Աբրամովիչը,— որ ընտանի ձին ի հայտ է գալիս այժմյան Ադրբեջանի տարածքում միայն բրոնզե դարի կեսերին:
Այսօր արդեն անհերքելի փաստ է, որ Առաջավոր Ասիայի ողջ տարածքը հանդիսանամ է կենդանիների ընտանեցման օջախներից մեկը: Հայկական լեռնաշխարհը որպես այդ տարածքի պերիֆերիկ շրջան լիովին կարող է դիտվել որպես վաղ կենդանաբուծության կենտրոններից մեկը (ըստ պատ շաճի հաստատված մեր հետազոտություններով) հիմնված լինելով տեղական նյութի յուրացման վրա:
Ի դեպ, այս վերջին հանգամանքը գիտնականների ճնշող մեծամասնությունը դիտում է որպես միակ գործոնը այս կամ այն կենդանու ընտանեցման համար: Մեր խորին համոզմունքով վայրի տեսակի առկայությունը գործոններից մեկն է, ելակետայինը, բայց ոչ միակը: 



Աղբյուր: http://www.eutyun.org Կարգ: «ԷՈՒԹՅՈՒՆ» | Ավելացրել է: ՄՀԷՐ (31-Հունվ-2011) Դիտումներ: 3370 | Պիտակներ: http://www.eutyun.org/S/E/EHandes/E
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]