// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| «ԷՈՒԹՅՈՒՆ»

ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ

Ազգերը մեռնում են... տխմարությունից 

  
«Պրագմատիկ» այս դարաշրջանում կարծես թե իմաստությունն ու քաղաքականությունն այնքան էլ պիտի չառնչվեն: Փարավոնների խորհրդատու հին իմաստունների դերն այսօր ստանձնել են «էքսպերտները», որոնց իմաստուն լինելը, նույնպես, պարտադիր չէ: Նրանց բավական է լինել այս կամ այն ասպարեզի հմուտ մասնագետ, բանիմացորեն վերլուծել վիճակագրական տվյալներն ու եզրահանգումները, գրագետ զեկուցել երկրի նախագահին, որն էլ թելադրում է տվյալ ժողովրդի արտաքին ու ներքին քաղաքականությունը:
Ի տարբերություն երբեմնի արքաների, արդի նախագահները ցմահ չեն ու չեն փոխանցում «սեփական» իշխանությունն իրենց ժառանգներին: Որոշակի ժամանակահատվածի համար նրանք ընտրվում են ամբոխավարական սկզբունքով և այդ կարճ ընթացքում նրանք առավելաբար մտահոգված են առօրյա հրամայականներով, իրենց նախագահության ակնբախ արդյունավետությամբ և, հաճախ, քաղաքական հակառակորդների մրցակցությամբ: Առավել պայծառատեսներն` ի շահ սերունդների, վարում են հեռահար քաղաքականություն՝ թեև իրենց նախագահության կարճ ժամանակահատվածում երբեմն չեն հասցնում անգամ ամրապնդել ապագա ծրագրերի հիմքերը: Հաջորդ նախագահը կարող է ամբողջովին քանդել դրանք ու երկիրն առաջնորդել համապատասխան իր բարոյաբանական կարողությունների: Այսպես թե այնպես, ետուառաջ հաջողություններով, յուրաքանչյուր ազգ ու պետություն ջանում է ամրապնդել իր տեղն ու դերն այս արևի տակ ու ապահովել իր ապագան:
Փոխվել են ժամանակները, քաղաքական ճատրակախաղը դարձել Է համաշխարհային, խաղատախտակը՝ սեղմ, «քառակուսիները»՝ հագեցված, իսկ խաղը վերածվել Է «բլիցի»: Արագացել են պատմության «քայլերը», պատմական դեպքերի ու դեմքերի վերելքն ու անկումը՝ նույնպես, հեղափոխություններն ու գաղափարախոսություններն հաջորդում են մեկզմեկու, օրըստօրե փոխվում Է աշխարհն, ազգերը խտացնում են իրենց շարքերը և ընդլայնում դաշնակցային խմբավորումները:
Միայն թե քաղաքական այս «բլիցում» տուժում են փոքր «խաղաքարերը», զի զորեղներն ու ծավալուններն ունեն համապատասխան հնարավորություններ և ապահովության պաշարներ՝ ընդունակ բարելավելու իրենց իրավիճակներն հաջորդ խաղաքայլերի ընթացքում: Մինչդեռ փոքրերն այդ «բլիցում» կարող են կորցնել ոչ միայն իրենց վերջին «քառակուսին», այլ ընդհանրապես գոյությունը:
Այս է նաև հայ ժողովրդի պարագան: Բավական է միայն կիսախուփ աչքերով դիտարկել հայոց ճակատագիրը վերջին հարյուրամյակում, բացահայտելու համար նրա շրջադարձային կետերն անկումային «կենսագրաֆիկի».
19-րդ դարի վերջեր: Աշխարհը մեծ վերափոխությունների շեմին է: Ճաքճքում է Օսմանյան կայսրությունը՝ հայերիս դարավոր լծից փրկության հույս ներշնչելով: Աոաջին զանգվածային ջարդերը: Հույսներս տեղափոխվում է երիտթուրքերի հեղափոխության վրա: Աոաջին համաշխարհայինը՝ հաջորդում է Մեծ Եղեռնը: Կորցնում ենք պատմական Հայաստանի մեծագույն մասը և ազգի կեսը: Մնացյալը սփռվում է աշխարհով մեկ, մի մասը՝ կծկվում «ոասահայաստանամ»: Փլվում է ռուսական կայսրությունը՝ կորցնում ենք Կարսն ու Արդահանը, ինքնաբերաբար ձեռք բերում երկամյա անկախություն: Խորհրդայնացում - կորցնում ենք Նախիջևանն ու Արցախը՝ ձեոք բերում գոնե գոյության և քաղաքակրթական զարգացման որոշ հնարավորություն: Երկրորդ համաշխարհայինը - մի բուռ Հայրենիքը փրկվում է Ստալինգրադով, զի Թուրքիան պատրաստվում էր ներխուժել Կովկաս: Հայրենիքը փոքր-ինչ կայունանում է և Սփյուռքի համար վերածվում փրկության «կղզու»: Մերձավոր Արևելքում ծագած խժդժությունների հետևանքով քայքայվում են առավել կայուն սփյուռքահայ գաղութները՝ ժամանակավորապես աշխուժացնելով օրըստօրե ապազգայնացող արևմտյան գաղթօջախները:
Դարեվերջ: Աշխարհը նոր փոթորկումների մեջ Է: ԽՍՀՄ-ի վերակառուցումն Արցախի փրկության հույսեր է ներշնչում: Հաջորդում են՝ Սումգայիթի, Կիրովաբադի և Բաքվի ջարդերը: Ընդարմացած ժողովուրդն ելնում է ոտքի, կարգակոչը՝ «Պայքար, պայքար մինչև վերջ...»: Փակվում են վտանգավոր «Նաիրիտն» ու ատոմակայանը: Եղեռնը մոռացած շրջվում ենք դեպի Թուրքիա, մինչ Արցախի գոյամարտում կորցնում ենք մի քանի տասնյակ հայաբնակ գյուղեր: Վերջնականապես փլուզվում Է ԽՍՀՄ-ը: Անկախություն և աննախադեպ ճգնաժամ: Պարզվում Է, որ արտաքին ճանապարհներ չունենք, ինքնաբավ տնտեսություն և պաշտպանություն չունենք...: Վերաշխատում Է «Նաիրիտը», ատոմակայանը՝ ծրագրավորվում: Արցախը հրդեհվում Է, Թուրքիան՝ բացահայտում իր դիրքորոշումն հօգուտ Ադրբեջանի: Հանրապետությունում մշակույթն ու գիտությունը գահավեժ անկում են ապրում, ընդհակառակն, աճում են գները, «վայրենի» առևտուրը, հանցագործություններն ու արտագաղթը, փոխարենը ներմուծվում է արևմտյան «պատրանք»...
Այս է անկումային լոկ մեկ հարյուրամյակի հիմնագծային դիմանկարը, մնացյալը «լիցք» է ու լրացում: Իսկ եթե որևէ ընդդիմախոս ջայլամի «լավատեսությամբ» իրավիճակը մեկնաբանի «1918 թ. համեմատությամբ»՝ մենք պիտի առաջարկենք նույնն անել նաև Ադրբեջանի համար, երբ այնժամ այնտեղ բնակվում էին լոկ «կովկասյան թաթարներ», իսկ այսօր՝ համարյա արդիական ժողովուրդ:
Այսինքն` համաչափորեն «չաճելով», մենք կորցրել ենք նաև որակ (համեմատեք այսօրն ու հայոց Ոսկեդարը...):


Աղբյուր: http://eutyun.org Կարգ: «ԷՈՒԹՅՈՒՆ» | Ավելացրել է: ՄՀԷՐ (11-Մրտ-2011) Դիտումներ: 1226
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]