// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| «ԷՈՒԹՅՈՒՆ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ



Ո՞ւր կտանի մեզ այս տեղադոփային նահանջը: Անցումային շրջանից ետ վիճակը թերևս փոքր-ինչ բարելավվի: Սակայն հրաշքներ չսպասենք, աշխարհում քիչ չեն անկախ երկրներ, որոնք` իրենց աշխարհագրական բարենպաստ դիրքով ու հնարավորություններով հանդերձ, շարունակում են մնալ թերզարգացած ու անապահով վիճակում: Մինչդեռ Հայրենիքն ապրելու Է թուրք-ադրբեջանական ծավալապաշտական և` Արցախից ետ, Ջանգեզուրը կորցնելու, իսկ Սփյուռքը՝ ուծացման վտանգով: Մինչ այդ, իրավիճակը հատվածային վերելք-անկումներով փոքր-ինչ կկայունանա՝ մինչև համաշխարհային խաղատախտակի վրա նոր փոթորկումների ի հայտ գալը:

Ինչպիսի՞ն կլինի Հայրենիքի ու Սփյուոքի ապագան աոանձին-առանձին և ողջ հայ ժողովրդի ճակատագիրը գալիք հարյուրամյակում (դեռ չխոսելով հազարամյակի մասին...): Ո՞րն է լինելու հայ «զինվորիկի» քայլը: Չէ՞ որ մեր խնդիրը միայն «տնտեսականը» կամ ևս մի քանի սերունդ գոյատևելը չէ: Բնական ընտրության սկզբունքով հաջորդ հազարամյակում աշխարհում կպակասի ևս մեկ քանի ազգ ու կավելանան նորերը: Մեր գերխնդիրը մնում է` հարատևել, և այն էլ գալիք նոր փորձությունների ընդմիջով: Բայց ի՞նչպես:

Ընդհանուր վազքում պուճուրի քայլը պիտի մեծ լինի, ճատրակախաղում՝ հաշվարկված ու հեռահար: Ուրեմն, «պրագմատիկ» քաղաքականությունը որքան անհրաժեշտ լինի, նույնքան էլ կարող է դառնալ կործանարար՝ անցյալ հարյուրամյակը վկա, որի կրկնությունը ողջ ազգը կառաջնորդի գերեզմանատուն: Հանուր «խաղաոճը» հանուր չի կարող լինել բոլոր «խաղաքարերի» համար՝ մասնավորապես, «էքստրեմալ» իրավիճակում գտնվող հայերիս: Մենք իրավունք չունենք «մոդելներ» ներմուծել, այն էլ արտաքին ու ներքին քաղաքականության մեջ: Մեր խաղաոճը հրամայականորեն պահանջվում է մշակել համապատասխան մեր աշխարհագրական դիրքի, ազգային յուրօրինակ իրավիճակի, խնդիրների ու առանձնահատկությունների: Մեզ կարող է փրկել միայն «հարատևման քաղաքականությունը»: Իսկ այն առանց ԻՄԱՍՏՈԻԹՅԱՆ չի կարող լինել՝ հրեաների կենսափորձը վկա: Այդ քաղաքականության հիմնադրույթներն «ԷՈԻԹՅՈԻՆԸ» հրապարակել է երկու տարի աոաջ, իր «ՀԱՐԱՏԵՎՄԱՆ ԱՐԱՀԵՏ» մանիֆեստում, որն հաջորդաբար կներկայացնենք մեր գալիք համարներում: Ահա հիմնադրույթը երկու տողով.

ՀԱՅ ԺՈՂՈՎՈԻՐԴԸ ՀԱՐԱՏԵՎՄԱՆ ՉՆՉԻՆ ԻՍԿ ՀՆԱՐԱՎՈՐՈԻԹՅՈԻՆ ՉՈԻՆԻ ԱՌԱՆՑ ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈԻՌՔ ԱՄԲՈՂՋԱՑՄԱՆ: ԱՅՆ ԿԱՐՈՂ է ԻՐԱԿԱՆԱՆԱԼ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՄԻ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ՝ ՄՇԱԿՎԱԾ ՄԵՐ ԱՐԻԱԿԱՆ ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ, ԱՆՑՅԱԼԻ ՈԻ ԱՐԴԻ ՅՈԻՐԱՀԱՏԿՈԻԹՅՈԻՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱԳԱԳԻՏԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԱՇԽԱՐՀԻ ՀԵՏ ՄԵՐ ՏՆՏԵՍԱ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ է ԶԱՐԳԱՆԱՆ ՀՆԴԵՎՐՈՊԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ...

Վերջին տարիների դեպքերն ու այս հիմնադրույթների ծավալումը տարբեր քաղաքական շրջանակներում ապացուցեցին մեր ճշմարտացիությունը: Մոտ ապագան կհաստատի ավելին, իսկ «ԷՈՒԹՅՈՒՆԸ» կշարունակի գաղափարների մշակումն ու նրանց մատակարարումն ազգային շրջանառություն:
Ազգային ապաքինման պատմական գործընթացն առավել արդյունավետ կլիներ, եթե այն որդեգրեին հայրենի իշխանություններն ու զորագրվեր նվիրյալ մտավորականությունը: Քաղաքական տարբեր հոսանքների և հասարակական ուժերի աջակցությունը չէր ուշանա, արդյունքները՝ նույնպես:
Հրամայականորեն հայ ներքին ու արտաքին քաղաքականությունը պետք է իմաստնանա, իմաստությունը՝ քաղաքականանա:
 
Մարդկության մեջ հայ ժողովուրդն այլ առաքելություն չունի, քան համամարդկային նոր մի ԻՄԱՍՏՈԻԹՅԱՆ ու ՈԳԵՂԵՆՈԻԹՅԱՆ արարումը:



Աղբյուր: http://eutyun.org Կարգ: «ԷՈՒԹՅՈՒՆ» | Ավելացրել է: ՄՀԷՐ (11-Մրտ-2011) Դիտումներ: 1165 | Պիտակներ: Էություն
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]