// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| «ԷՈՒԹՅՈՒՆ»

Կարգում: 6
Ցուցադրված է: 1-6

Դասավորել ըստ: Ամսաթվի · Անվանման · Վարկանիշի · Մեկնաբանությունների · Դիտումների
 ՀԱՅԱԳԻՏՈԻԹՅԱՆ «ՄԻԱԿ ՏՂԱՄԱՐԴԸ»
    Գյուղացի Համբոյի տունը իրապես կռիվ էր ընկել… Բայց այս անգամ քաղաք էր գնալու ոչ թե խեղճուկոտոր Գոքորը` այլ հենց Համբոն, հասնելու էր ոչ թե Թիֆլիս` այլ… Հոլանդիա և վերադառնալու էին ոչ թե նրա քրջերը` այլ անձամբ, համարյա …  Ռոմբոն…

                                                          «Ավանակին ավանակություն ցուցաբերելը անշուշտ անմարդկություն է,
                                                                       բայց մարդկայնություն ցուցաբերելը` այլ մեկ ավանակություն»

    Ավանդույթը զորավոր ուժ է: Անգամ, եթե այն շեղված է կամ կատարելապես թյուր: Գիտաբանական փաստարկներ չորոնելու համար բավական է հիշատակել աստվածաշնչյան ծագումնաբանությունը, որի դեմ թեև դեռևս այնժամ ըմբոստացան պատմահայր Խորենացին և ապա շատ այլք, այդուհանդերձ այն շուրջ երկհազարամյակ ի վեր շարունակում է ներգործել պատմագիտական մտքի ու հոսանքների վրա: Առավել ևս, որ առկա են քաղաքական շահարկումներ և շահագրգիռ զորեղ բևեռներ: Զի, ծագումնաբանությունը մնում է քաղաքականության անբաժանելի բաղադրիչը: Վկա խորհրդային պատմագիտությունը կամ ղարաբաղյան հարցի վերաբերյալ  Մ. Գորբաչևի, ավելի ուշ` Հ. Ալիևի հորդորանքները պատմաբաններին: Իսկ եթե որևէ անձի կամ էթնոսի զրկում եք հիշողությունից, նույնն է ինչ խաթարեք նրա ինքնությունը և «Հոգին առաք` մարմինը ձերն է ու ձերը»  սկզբունքով հեշտությամբ ենթարկեք մուտացիայի, պարզապես ուծացման կամ հաստատեք ձեր գերակայությունը: Անհիշելի ժամանակներից ի վեր այդ են եղել բոլոր բռի թե «բարի» հավատափոխումների, հոգե-գաղափարախոսական «մշակումների» թե քաղաքակրթական գաղութարարությունների սքող թե զուգահեռ նկրտումներն ու ռազմավարությունը: Այդ է եղել նաև դրանց դեմ մեր հակազդեցությունն ու նախ հոգևոր անկախության հրամայականի հորդորանքները:  
«ԷՈՒԹՅՈՒՆ» | Դիտումներ: 3738 | Հեղինակ: Ալեքսանդր ԱՐՈՐԴԻ Վարպետյան | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 30-Մյս-2011 | Մեկնաբանություններ (0)

PlatonՀին հույն մեծ իմաստասեր Պղատոնի (Պլատոնի) (այս թ.ա. 5-4 դդ.) գործերում կան մի շարք թաքնատեսական՝ կամ իր՝ հեղինակի կողմից այդպես ներկայացված կամ էլ՝ հետագայում այդպիսին դարձված դրվագներ: 
Դրանցից մեկը ուղղակիորեն հային վերաբերող է: Խոսքը «Պետություն» ստեղծագործության մեջ արծարծված «Արմենիայի զավակ Էրի» մասին առասպելին է վերաբերում: Առասպելում, մասնավորապես, պատմվում է հետեւյալի մասին. «Ես քեզ կպատմեմ ոչ թե Ալկինոսյան հեքիաթը*, այլ մի քաջ մարդու պատմածը, Էր անունով՝ Արմենիայի զավակը, Պամֆիլյան տոհմից: Պատերազմում նա սպանվում է: 
Պատմություն | Դիտումներ: 4138 | Ավելացրել է: ANI | Ամսաթիվ: 05-Ապրլ-2011 | Մեկնաբանություններ (0)

Սրբազան Արարատը. նոր մեկնաբանություններ 
Նաև այսպես 
 
Վերջերս հրապարակված «Արարատ լեռը` տիեզերքի անտենա» հարցազրույցից հետո շատ ընթերցողներ մանրամասներ են խնդրել թեմայի շուրջ: Ուստի պատմաբան Գուրգեն Կարապետյանին խնդրեցինք փաստերով կրկին հիմնավորել իր տեսակետը: Ժամանակ առ ժամանակ մարդկությունը ստիպված է լինում վերանայել իր պատկերացումներն ու աշխարհաճանաչողական ընկալումները: Դարեր շարունակ համարվում էր, որ մարդկությունը մի մեծ ժամանակահատված ապրել է բարբարոսության ու տգիտության մեջ: Իսկ նրա հնագույն աշխարհաճանաչողական դրսևորումներն ընկալվել են որպես շրջապատի վերաբերյալ մանկական պարզամիտ պատկերացումներ և սնոտիապաշտության հետևանք: Մինչդեռ այսօր միանգամայն այլ տեսակետ է իշխում: 
«ԷՈՒԹՅՈՒՆ» | Դիտումներ: 1749 | Հեղինակ: Գուրգեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 02-Ապրլ-2011 | Մեկնաբանություններ (0)

ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ

Ազգերը մեռնում են... տխմարությունից 

  
«Պրագմատիկ» այս դարաշրջանում կարծես թե իմաստությունն ու քաղաքականությունն այնքան էլ պիտի չառնչվեն: Փարավոնների խորհրդատու հին իմաստունների դերն այսօր ստանձնել են «էքսպերտները», որոնց իմաստուն լինելը, նույնպես, պարտադիր չէ: Նրանց բավական է լինել այս կամ այն ասպարեզի հմուտ մասնագետ, բանիմացորեն վերլուծել վիճակագրական տվյալներն ու եզրահանգումները, գրագետ զեկուցել երկրի նախագահին, որն էլ թելադրում է տվյալ ժողովրդի արտաքին ու ներքին քաղաքականությունը:
Ի տարբերություն երբեմնի արքաների, արդի նախագահները ցմահ չեն ու չեն փոխանցում «սեփական» իշխանությունն իրենց ժառանգներին: Որոշակի ժամանակահատվածի համար նրանք ընտրվում են ամբոխավարական սկզբունքով և այդ կարճ ընթացքում նրանք առավելաբար մտահոգված են առօրյա հրամայականներով, իրենց նախագահության ակնբախ արդյունավետությամբ և, հաճախ, քաղաքական հակառակորդների մրցակցությամբ: 
«ԷՈՒԹՅՈՒՆ» | Դիտումներ: 1201 | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 11-Մրտ-2011 | Մեկնաբանություններ (0)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ո՞ւր կտանի մեզ այս տեղադոփային նահանջը: Անցումային շրջանից ետ վիճակը թերևս փոքր-ինչ բարելավվի: Սակայն հրաշքներ չսպասենք, աշխարհում քիչ չեն անկախ երկրներ, որոնք` իրենց աշխարհագրական բարենպաստ դիրքով ու հնարավորություններով հանդերձ, շարունակում են մնալ թերզարգացած ու անապահով վիճակում: Մինչդեռ Հայրենիքն ապրելու Է թուրք-ադրբեջանական ծավալապաշտական և` Արցախից ետ, Ջանգեզուրը կորցնելու, իսկ Սփյուռքը՝ ուծացման վտանգով: Մինչ այդ, իրավիճակը հատվածային վերելք-անկումներով փոքր-ինչ կկայունանա՝ մինչև համաշխարհային խաղատախտակի վրա նոր փոթորկումների ի հայտ գալը:
«ԷՈՒԹՅՈՒՆ» | Դիտումներ: 1134 | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 11-Մրտ-2011 | Մեկնաբանություններ (0)


Սոնա  ՄԵՋԼՈԻՄՅԱՆ«ԷՈՒԹՅԱՆ» հիմնական միաբան. Հնէակենդանաբան, գիտ. թեքնածու: ՀԳԱ Կենդանաբանության ին-տի ավագ գիտաշխատող: Հեղինակն է 2 մենագրական (Երևան 1978 ե 1988) և 74 հոդվածքների, տպագրված Հայաստանի, նախկին Միության և արտասահմանյան մամուլում: Ռազմիցս հանդես է եկել միութենական և միջազգային գիտաժոդովներամ: Որոնումները՝ Հայաստանի հնէակենդանաբանությունը, այդ տարածքում մի շարք կենդանիների ընտելացումը, վայրի կենդանիների տեսա¬կառաջացման գործընթացը, ժայռապատկերների վերծանումը (ըստ կենդանական սյու¬ժեների), որսորդության զարգացումը, տոտեմիզմի և պաշտամունքի ծագումն ու զարգացումը Քարե դարից մինչև մեր օրերը...
Կատարվածը համարում է չնչին, կատարվելիքը՝ անչափ շատ:
Արիացիների բնօրրանը տեղակայելու խնդրականում տեսաբանները ղեկավարվում են մեկ քանի «արիական» տվյալներով՝ նախնյաց ու արևի պաշտամունք, աստղագիտական պատկերացումներ, մետաղ և եզրաբանական հետքեր, բայց մասնավորապես ձի և մարտակառք: Այս բոլորի նախահայրենիքը Հայկական լեռնաշխարհն է: Իսկ ձիո՞ւ:
Արփաբաշ այս կենդանին մոլորեցրել է շատ տեսաբանների, որոնք հետևելով նրա աշխարհասփյուռ ոսկորոտիքին ձիու բնօրրանը հայտարարել են հարավռուսաստանյան ստեպներն ու ձիու հետ այնտեղ տադել նաև արիացիների նախահայրենիքը:
Բողոքում է հողն հայոց ու բացահայտում իր հոգեպահոատ ապացույցները: Ձին Հայկ. լեռնաշխարհի ընդոծին Է: եվս մեկ «ձիու քայլ» արիացիների բնօրրանի վերաբերյալ: Հիշեցնենք, որ տարբեր լեզուներամ ձիու այլազան անվանումների մեջ հայերենին ամենամոտը շումերերեն s’i-s’i-ին Է իր ANSE.KUR.RA տարբերակով (բառացի՝ «լեռնային Էշ», հայ հոմանիշը՝ քուռակ) և նրա խառ. essi—ձի զուգահե¬ռով, որոնք ոչ միայն ձիու սանձն ամուր կապում են Հայկական լեռնաշխարհին, այլև վկայում շումերների ու հայերի ժամանակակից լինելն ու սերտ փոխհարաբերությունները:

Շումերները պատմաբեմից անհայտացան 2-րդ հզ. սկզբներին և վերահայտնաբերվեցին միայն 4000 տարի հետո՝ մ. թ. 19-րդ դարի վերջերին: Հայերը հարատևեցին... կորցնելով իրենց նախաքրիստոնեական 3-4 հազարամյա փառավոր անցյալը: Վերջապես ե՞րբ ի ցույց մարդկության կբացահայավի այն: Անտարակույս մի օր: Միայն թե այն չլինի աշխարհասփյուռ ձիու ոսկորոտիքի պես...
 
Ստորև հրապարակվող նյութը 1990թ. Վաշինգտանի Միջազգային գիտաժողովում ծափահարվել է ոտնկայս: 

Մնում Է արթնանաս Դո՛ւ՝ ո՛վ երբեմնի հայարիացի: 

«ԷՈՒԹՅՈՒՆ» | Դիտումներ: 3324 | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 31-Հունվ-2011 | Մեկնաբանություններ (0)