// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Ցեղակրօն

Կարգում: 26
Ցուցադրված է: 11-20
Էջեր: « 1 2 3 »

Դասավորել ըստ: Ամսաթվի · Անվանման · Վարկանիշի · Մեկնաբանությունների · Դիտումների
     Հաճախ, միամիտ կամ միտումնավոր կերպով, Ցեղակրոնությունը որակվում է որպես փոխառյալ ֆաշիզմ կամ նացիզմ: Երբ 1933 թ.-ին, Հ.Յ.Դ. Ընդհանուր ժողովում Նժդեհին հարցրին՝ արդյոք իր քարոզածը ֆաշի՞զմ է, թե՞ հիտլերիզմ, նա պատասխանեց. «Իմ քարոզածը այդ վարդապետություններից ո՛չ մեկն է. ես կփափաքիմ ի հայտ բերել մեր պատմական հին հերոսությունները եւ հայ մշակույթի ծալքերը, որոնք փոշիներու տակ մնացած են»:
     Ֆաշիզմը ազգայնականության, ցեղապաշտության իտալական դրսեւորումն է, նացիզմը՝ գերմանական: «գերազանցորեն հայկական է ցեղակրոնության գաղափարը: Այդ շարժումը կաղապարված է մեր ցեղի էության վրա: Դեռ խոսք չկար ֆաշիզմի եւ հիտլերականության մասին, երբ ցեղակրոնության գաղափարը 1919-ին ոտքի էր հանել մեր Դավիթ-բեկյան Ուխտերը Սյունյաց աշխարհում...»: Երբ Նժդեհի ուխտյալները արշավների ժամանակ սեւ պատանքներ էին կրում («պատանակրաց» արշավանք) եւ ցեղային առյուծացման ու հպարտության դասեր առնում իրենց սպարապետից, Մուսոլինին դեռ նոր էր նախաձեռնում «Սեւ շապիկավորների» իր շարժումը:
Ցեղակրօն | Դիտումներ: 1095 | Ավելացրել է: ANI | Ամսաթիվ: 16-Փետր-2011 | Մեկնաբանություններ (0)

    Անիմաստ կը լինէր այս ճշմարտութինն ընդունիլ, եթէ դա մեզ միայն սարսափի պիտի մատնէ եւ ոչ ցնցէ: Ցնցումները ժողովուրդների կեանքում փրկութեան լծակներ են: Անբարոյական է եւ կորած մի ժողովուրդ, եթէ գոյութիւնն ապահովելու համար անընդունակ է խոր ցնցումների: Հոգեկան ցնցումների ընդունակ ժողովուրդները միայն կարող են վերանորոգւել: Աղիտաւոր չէ կորուստներ ունենալը, աղիտաւոր է զուր կորուստներ ունենալը, այսինքն՝ անցեալի դէպքերից խրատւիլ, փորձւիլ, սթափւիլ չիմանալը. պարզ՝ աղիտաւոր է վերագնահատումների անընդունակ լինելը: Առանց վերագնահատումի՝ անիմաստ է որոնումը, իսկ առանց որոնումների՝ ոչ թէ միայն ժողովուրդների միտքն է մեռնում, այլ եւ հենց իրենք՝ ժողովուրդները:
Վերագնահատումի պիտի ենթարկենք ոչ միայն դէպքերի առարկայական բնոյթը, այլ մանաւանդ մեր հոգեւոր կեանքի ենթակայական տարրերը:
Ցեղակրօն | Դիտումներ: 867 | Ավելացրել է: ANI | Ամսաթիվ: 15-Փետր-2011 | Մեկնաբանություններ (0)

Մայրերի ափի մէջ պիտ փնտռել
ազգերի ճակատագիրը:

Տկարութեան եւ կեղծիքի դէմ սկսածդ պայքարի մէջ մենակ չես դու, հա՛յ երիտասարդ: Դու պիտ ունենաս քո մեծ ու վճռական զինակիցը - հայ մայրը:
Ինչպիսի՜ աստւածային հաճոյք մարտնչողի համար՝ լսել խրախուսիչ ձայնը հայրենակրօն մօր:Ո՞վ չգիտի, թէ ազգային տագնապների օրերին, երբ հայրենասիրօրէն կը բաբախի տառապող կնոջ սիրտը՝ կորած չէ դեռ ամէն յոյս: «Միշտ էլ յիշենք, - ասում է գաղիական պատմութիւնը, - յիշենք, թէ մեր հայրենիքը ծնւած է մի կնոջ ստինքից, նրա սիրուց եւ արցունքներից, այն արիւնից, որ նա թափեց մեզ համար»:
Ցեղակրօն | Դիտումներ: 2996 | Ավելացրել է: ANI | Ամսաթիվ: 14-Փետր-2011 | Մեկնաբանություններ (0)

Կա մի ողբերգական թյուրիմացություն, որը պետք է փարատել, օր, ժամ, վայրկյան առաջ պետք է փարատել` ողջակիզված հայության և ճշմարտության հարգանքի տուրք տված լինելու համար:

Սխալ և անարդար է կարծել, որ հանկարծակիի եկած արևմտահայությունը եղեռնի օրերին դրսևորեց իր հոգու միայն մարտիրոս կողմը:

Ո´չ, ո´չ: Եթե ուշի ուշով վերլուծեք անօրինակ Եղեռնը ամբողջացնող դեպքերը, խորապես պիտի համոզվեք, որ հայն իր հագեկան արիությամբ մեծապես կը գերազանցեր թուրքին: Այդ օրհասաբեր օրերին Թրքահայաստանեն կարելի էր լսել «լացը շղթայված հերոսության», իսկ որոշ վայրերում` մռնչյունը ադվադրված առյուծների: 

Հասկանանք հետևյալը:

Ցեղակրօն | Դիտումներ: 1590 | Ավելացրել է: ANI | Ամսաթիվ: 14-Փետր-2011 | Մեկնաբանություններ (0)

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՄԱՅՔԼ ԱՐԼԷՆԻՆ

 

«Զատեցի՞ր իրականութիւնը ճշմարտութիւնից՝ իրականութիւնը դառնում է կոյր,

  իսկ ճշմարտութիւնը՝ խելագար»


Դ

       Կար ժամանակ, «երբ Հրէաստանի ամբողջ հարստութիւնը մի խուրձ խոտ էր եւ մի կողով», - կը ծաղրէր Եուվենալը: Իսկ Մարցեալը կը չարախնդար. «Հրեան ողորմութիւն է խնդրում, լուցկի ծախում»: 

        Դարեր անցան: Բեւեռէ բեւեռ ցրուած մեծ թափառականը ապրեց օտար հասարակութեանց խոռոչներում, դարերով կուրծք տուեց ոչ-հրեայ մարդկութեան թշնամանքին, բայց եւ այնպէս՝ իրեն գահընկեց չյայտարարեց: Նա մնաց հոգով թագաւոր ազգ: Նա - դոգմաների եւ Մեսեանական Յոյսի ժողովուրդը - օտար ժողովուդների ծոցում ապրեց որպէս «հիւր եւ թշնամի», եւ անխօս կրկնեց մարդկութեան. «Չէ՛, Աստծու, Աշխարհի եւ Մարդու մասին ունեցած իմ ըմբռնումէն մի յովտ անգամ չեմ զիջեր քեզ»:

Ցեղակրօն | Դիտումներ: 1507 | Ավելացրել է: ANI | Ամսաթիվ: 01-Փետր-2011 | Մեկնաբանություններ (0)

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՄԱՅՔԼ ԱՐԼԷՆԻՆ

 

«Զատեցի՞ր իրականութիւնը ճշմարտութիւնից՝ իրականութիւնը դառնում է կոյր,

  իսկ ճշմարտութիւնը՝ խելագար»

 

Ա

       Բաներ կան, միստր, որոնք յաւիտեան պաշտելի են - Աստուած, Հայրենիք, Մայր - որոնց մասին մարդ արարածը, եթէ հոգեպէս խաթարուած չէ, չի՛ կարող առանց կրօնական յարգանքի խօսել: Այդ տարրական պաշտամունքի դէմ, խօսելով Հայաստանի մասին, դուք մեղանչել էք կոպտօրէն: 

    Ամերիկեան մի լուրջ ամսագրի էջերէն դուք արհամարհանքի ծանր քարեր էք նետել մեր ցեղի հասցէին: Ձեզ՝ «պատուով մեռնելու անընդունակ ցեղի մը զաւակ»ը համարելով, դուք բացագանչել էք աներկիւղածօրէն. «Դարերով անարգ նահատակութեանց եւ  գձուձ փախուստների ժողովուրդ…ո՛վ Հայաստան, ո՛վ տգեղ դարպասող», եւայլն:

      Այսպէ՛ս, հայածին Մայքըլ, այսպէս էք խօսել հայութեան մասին: 

      Չասե՞մ՝ "Well roared lion” - լա՛ւ ես մռնչել, առի՛ւծ:

Ցեղակրօն | Դիտումներ: 3845 | Ավելացրել է: ANI | Ամսաթիվ: 01-Փետր-2011 | Մեկնաբանություններ (0)

Գարեգին Նժդեհի կիսանդրին Երևանի Տիգրան Մեծի 36 շենքի հարակից տարածքումԳարեգին Նժդեհի 125-ամյա հոբելյանի կապակցությամբ «Գարեգին Նժդեհ-125» անկախ նախաձեռնությունը պատրաստվում է իրականացնելո մի շարք հոբելյանական միջոցառումներ: Նախաձեռնությունը առաջնահերթ է համարում Գարեգին Նժդեհ Հայորդու` Տիգրան Մեծի 36 հասցեում տեղադրված կիսանդրու տեղափոխությունը: Մեծ հայի կիսանդրին տեղադրված է վերոնշյալ հասցեի շենքերի, խանութների ետնամասում, գտնվում է անմխիթար, բարձիթողի վիճակում, ինչը անթույլատրելի և ամոթալի վերաբերմունք է ազգային հերոսի, գաղափարախոսի հիշատակի նկատմամաբ: Նախաձեռնությունը առաջարկում է կիսանդրին տեղափոխել Հաղթանակի զբոսայգի, որտեղից տեղի էր ունեցել Գ. Նժդեհին տրված հրաժեշտի վերջին արարողությունը: 
Ցեղակրօն | Դիտումներ: 3065 | Ավելացրել է: ANI | Ամսաթիվ: 27-Հունվ-2011 | Մեկնաբանություններ (0)

Женщин нужно знать и ценить по их сыновьям.

 

Гарегин Нжде

 

Впервые я увидел ее фотографию в 1990 году в доме Вазгена Тер-Арутюняна – племянника Гарегина Нжде – среди уложенных в старый сундукообразный чемодан реликвий – одежды, вещей, документов и писем. Она сразу привлекла мое внимание своим обликом – загадочным и обаятельным, хотя и немного строгим, стройной, гордой осанкой, в то же время хранимой в глазах добротой и милосердием... Это была фотография женщины, родившей, вырастившей и воспитавшей легендарного Гарегина Нжде...

Ցեղակրօն | Դիտումներ: 2193 | Ավելացրել է: ANI | Ամսաթիվ: 25-Հունվ-2011 | Մեկնաբանություններ (0)

ՑԵՂԱՅՆԱՑԻՐ ՑԵՂԱՅՆԱՑՈՒՐ
Օնիկ Զարմունի

(Օնիկ Զարմունին հանդիսանում է Ցեղակրոնության հիմնադիրներից մեկը, Գարեգին Նժդեհի գաղափարական ընկերն ու Ցեղակրոն Ուխտեր հայրենատիրական շարժման ղեկավարներից մեկը:)

Ցեղակրօնութիւնը ոչ միայն գեղեցիկ անուն մըն է, այլեւ ադամանդեղէն յաւիտենական ներքին բովանդակութիւն մը, որ դարերուն դիմանալու, տոկալու ոյժ եւ անսասանութիւն ունի իր մէջ: Ցեղակրօնութիւնը վարդապետութիւն մըն է, որ ոչ մէկ ժողովուրդի այնքան անհրաժեշտ է, որքան հայ ժողովուրդին: Ցեղակրօնութեան մէջ կայ անցեալի ապրում, ներկայի կեանք ու պայքար, ապագայի նուաճում եւ յաւիտենականի տենչ:
Ցեղակրօն | Դիտումներ: 2802 | Ավելացրել է: ANI | Ամսաթիվ: 25-Հունվ-2011 | Մեկնաբանություններ (0)

Գ. Նժդեհը  (1886-1955)  ստեղծեց ազգային միասնության գաղափարախոսություն, որի հիմքում ընկած է ներցեղային բարոյականով առաջնորդվելու վեհ գաղափարը. ազգի անդամները, երկրորդական համարելով կրոնական ու քաղաքական իրենց անհատական համոզմունքները, միավորվում են Հայ լինելու հանգամանքով` «Չկա՛ն կուսակցական նահատակներ ու հերոսներ, կա՛ն ու կմնան ազգային մարտիրոսագրությունը և հերոսականը»: Դա պահանջում է յուրաքանչյուր հայից մեծագույն զոհողություն` հանուն հայ ցեղի ու Հայաստանի ապագայի զոհաբերել իր Ես-ը, պատվիրում է  հայության տարանուն հատվածներին ու անհատ հայորդիներին առաջին հերթին լինե՛լ Հայ, մնա՛լ հպատակն ու մարտիկը ազգի` անկախ կրոնական կամ կուսակցական համոզմունքից, սոցիալական դիրքից և աշխարհում գտնվելու վայրից: Ցեղակրոնությունը ձգտում է ապահովել մեր ներքին համերաշխությունը և հաշտեցնել հայության տարբեր շերտերը, քանզի «առանց գերագույն հաշտարարի, որպիսին է Ցեղը, գերեզմանի հողը միայն կարող է հաշտություն պարտադրել օրվա ոգեսպառ հայությանը»:

    Հայրենակիցնե՛ր, ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ ՀԱՅԻ 125 ամյակի կապակցությամբ  «Գարեգին Նժդեհ 125» անկախ նախաձեռնությունը նախատեսում է հրատարակել գրպանի օրացույց ի հարգանս Մեծ Հայի: Նախաձեռնող խումբը ակնկալում է Ձեր բոլորի ներդրումը հանգանակությունների տեսքով: Ստորև ներկայացնում ենք բանկային հաշիվը, որի վրա կարող եք փոխանցում կատարել.

Հաշվի տեսակ` Քարտային հաշիվ
Հաշվի համար` 14220160100
Converse Bank
Կոնտակտային էլ.հասցե`  njdeh125@mail.am
http://www.facebook.com/home.php?sk=group_148349951887404&ap=1

 Կանխավ` շնորհակալություն:
Ցեղակրօն | Դիտումներ: 1747 | Հեղինակ: «Գարեգին Նժդեհ 125» նախաձեռնո | Ավելացրել է: ANI | Ամսաթիվ: 24-Հունվ-2011 | Մեկնաբանություններ (0)

1-10 11-20 21-26