// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Ցեղակրօն

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՄԱՅՔԼ ԱՐԼԷՆԻՆ

 

«Զատեցի՞ր իրականութիւնը ճշմարտութիւնից՝ իրականութիւնը դառնում է կոյր,

  իսկ ճշմարտութիւնը՝ խելագար»


Դ

       Կար ժամանակ, «երբ Հրէաստանի ամբողջ հարստութիւնը մի խուրձ խոտ էր եւ մի կողով», - կը ծաղրէր Եուվենալը: Իսկ Մարցեալը կը չարախնդար. «Հրեան ողորմութիւն է խնդրում, լուցկի ծախում»: 

        Դարեր անցան: Բեւեռէ բեւեռ ցրուած մեծ թափառականը ապրեց օտար հասարակութեանց խոռոչներում, դարերով կուրծք տուեց ոչ-հրեայ մարդկութեան թշնամանքին, բայց եւ այնպէս՝ իրեն գահընկեց չյայտարարեց: Նա մնաց հոգով թագաւոր ազգ: Նա - դոգմաների եւ Մեսեանական Յոյսի ժողովուրդը - օտար ժողովուդների ծոցում ապրեց որպէս «հիւր եւ թշնամի», եւ անխօս կրկնեց մարդկութեան. «Չէ՛, Աստծու, Աշխարհի եւ Մարդու մասին ունեցած իմ ըմբռնումէն մի յովտ անգամ չեմ զիջեր քեզ»:

       Այսպէս ապրեց Հրէութիւնը, մինչեւ որ մի օր էլ իր իշխանութիւնը կը տարածէր աշխարհի մեծ մասի վրայ: 

        Նա յաղթեց, որովհետեւ նրա մօտ գերագոյն հակակշիռը պատկանում է ազ•ին, որը ներկայացւում եւ արտայայտւում է իր ընտրանիի միջոցաւ: Նա յաղթեց, որովհետեւ նրա մէջ պարտականութիւն է անհատական երջանկութեան ձգտիլը, սակայն, յօգուտ Իսրայէլի բարօրութեան. գովելի է փառասիրութիւնը, բայց Իսրայէլի փառքի համար. արդար է հարստանալու տենչը, հարստութիւնը, բայց դա ո՛չ թէ որպէս նպատակ, այլ որպէս միջոց՝ զայն Իսրայէլի դատին ու ազդեցութեան ծառայեցնելու համար: Եւ հենց այդ է պատճառը, որ հրէութիւնը այսօր տէր է մի անպարտելի ոյժի - ոսկու եւ խելքի եղբայրութեան - իր ծոցի մէջ: Այսպիսով, միայն նա յաջողեց իր մեծագոյն դժբախտութիւնը, իր արմատական տարտղնումը - կարծէք ալքիմիաբար վերածել մեծ օրհնութեան իր համար: Այսօր նա տէր է մի այնպիսի հզօրութեան - ոսկի, հեղինակութիւն, ոյժ - որը նրա համար երազ պիտի մնար ան•ամ Տիտոսէն կործանուած անկախ Հրէաստանի մէջ: 

     Գաղտնիքը գիտէ՞ք: Իր աննուազ պաշտամունքը դէպի Սիոնը, որով եւ որի համար ապրեց Աբրահամի ցեղը: Իր բոցեղէն հայրենաբաղձութիւնը, որը ո՛չ թէ միայն հայրենազուրկ Հրեան Հրեայ պահեց, այլ եւ զայն դարձուց մարդկութեան ամենահարուստ, ամենաիմաստուն եւ ամենայեղափոխական մասը: Այժմ իր բախտի կառքը կը քաշեն ե՛ւ բոլշեւիզմը, ե՛ւ ֆրանկմասոնութիւնը, ե՛ւ միջազգային բորսաները, դրամատները, մամուլի մեծագոյն մասը եւն.: Բայց քինաթաքոյց ազգը չբաւականացաւ իր յաղթանակով: Հոգեպէս միշտ քաղցած մարդկութեան նետած իր մէկ-երկու նորանշան գաղափարներով, ազգերի ծոցի մէջ նա վառեց դասակարգային արնոտ պայքարի կրակը, եւ այսօր - տէր աշխարհի ոսկու երեք քառորդին - նորանոր պատերազմների եւ ընկերային յեղափոխութեանց ուրուականով կը սպառնայ աշխարհին: Այսպէս, դարերով տանջուածը պիտի դառնար ազգերի տանջիչը: Ու միշտ հաւատարիմ իրեն՝ նա հանճարեղ է ե՛ւ տանջելու մէջ: 

      Նա դարեր ու դարեր տեւող իր անզօրութեան եւ նուաստացումի վրէժն է լուծում: 

      Եւ իրաւունք ունի:  

    Արդեօք, այժմ պարզ չէ՞ պատասխանը ձեր հարցին, թէ ինչպէ՞ս «հրեաները տէր ու տիրական եղած են աշխարհի»: 

       Իսկ հայութի՞ւնը, որը կ’ուզէիք, որ մեռած լինէր «Նինուէի, Կարկամիշի եւ Բաբելոնի հետ», աւա՜ղ, դա շարունակում է մնալ «Արարչագործութեան տարագիրը»: Այլ կերպ չէր էլ կարող լինել: Ռւ գիտէ՞ք թէ ինչո՛ւ: Այդ «ինչու»-ին որպէս պատասխան՝ երկու խօսք եւս: Մեր պատմութեան ընթացքում - գիտցէ՛ք ե՛ւ այդ - մեծահարուստ հայը չեղբայրացաւ հայ մտաւորականին, ո՛չ էլ ազգերի բախտի հետ խաղացող ոյժերի բարեկամութիւնը փնտռեց: Միայն զմիւռնիացի հայոց հարստութեամբ կարելի պիտի լինէր մի մեծ Հայաստան գնել: Այդ ծով հարստութեան մի չնչին մասն իսկ - որը քեմալականները քամուն տուին - պիտի բաւէր հրէաբար կաշառելու մարդկութեան երեք քառորդի խղճմտանքը, զայն հայասէր դարձնելու աստիճան: Բայց - անէ՛ծք մեկուսի երջանկութեան դաւանանքին - հայ ցեղի ապրած եւ ապրուելիք բոլոր տեսակի դժբախտութեանց անիծուած ակնաղբիւրին անէ՜ծք…

       Ոսկեքսակ հայը չկանգնեց ոսկեգրիչ մտաւորականի թիկունքում, եւ այդ վերջինի լեզուն՝ կարճ, խօսքն անլսելի եղաւ միջազգային արէօպագների մէջ: Եւ եղաւ այն, ինչ որ եղաւ: Խորհրդածէ՛ք, պարո՛ն արուեստագէտ, եթէ սիրտ ունիք, խորհրդածէ՛ք այդ մասին, եւ դուք - համոզուած եմ - ձեր ցեղը մեղադրելու փոխարէն, պիտի դատափետէ՛ք Հայաստանը կործանող այն յանցապարտ մտայնութիւնը, որ կ’անձնաւորեն հայ օտարասէրը եւ հայ մեծահարուստը - թշուառականներ, որոնց որքան աւելի ժպտայ բախտը, այնքան հո•եպէս կը հեռանան իրենց ցեղի կեանքէն: Պարզ չէ՞, թէ ինչո՛ւ միայն հայութիւնը կը մնայ որպէս պարտուած մասը մարդկութեան: 

 

Ե

        Արդարեւ, ազգերի պատմութիւնը աւելի անշուք կը լինէր, եթէ առաջնորդները անցեալի վրայէն պարբերաբար չվերցնէին գերեզմանաքարը՝ նրանց ախտերն ու սխալանքները ի լոյս հանելու նպատակով: 

       Մեր ցեղն էլ - երբեմն իր տկարութիւններին գերի-գործել է ի կորուստ իրեն, եւ այսպիսով պատճառ տուել, որ իր գոյութեան նաւի ղեկավարները արդար զայրոյթով խարազանեն իր հոգեբանութեան ստուերային կողմերը: 

      Ո՜հ, այդ մարգարէաշնորհ ղեկավարները, որոնց ցեղային բարոյականով օծուն սիրտը գիտցաւ կծկուել մեր ժողովրդի ամեն մի ցաւէն, եւ ցնծալ ի տես համահայկական ամեն մի յաջողութեան: Նրանք, մեր ցեղի հոգու այդ սրբազան անօթները, յաճախ իրաւունքից աւելի պարտականութիւն են զգացած գոռալու հայութեան երեսին. «Քո էութեան մէջ մի բան կայ, որը պիտի սպանես, եթէ ազգօրէն ապրել կ’ուզես»: 

    Ահա՛ սուրբ Սահակը, սրբազան զայրոյթով գինովցած. «Քահանայանալ ի վերայ տիրանենգ, եւ տիրասպան եւ մատնիչ ժողովրդոյ ոչ կարեմ»:

        Ահա՛ հայոց պատմութեան հայրը՝ Խորենացին. «Յաճախ վարդապետներ ու վարդապետութիւններ փոխող. ուսուցիչներ, ընտրուած ոսկով եւ ոչ սուրբ հոգով. աշակերտներ՝ ծոյլ ուսանելու, եւ արագ այլոց ուսուցանելու, զօրավարներ՝ անարդար, ինքնասէր, կողոպտիչ - արժանաւոր ընկերն աւազակների. իշխաններ՝ ապստամբ, ագահ, անբարոյ. դատաւորներ՝ տմարդ, կաշառուող, անօրէն՝ բոլորը զուրկ սիրուց եւ ամօթից»…

       Ահա՛ եւ Հայոց Հայրիկը, համակ սէր ու վիշտ. «Միթէ՞, հայոց ժողովուրդ, դու գռեհաց կաւ ես աշխարհիս երեսին»: 

      Հապա Ահարոնեա՞նը՝ իշխանն ու փառքը մեր նորագոյն գրականութեան, որի սիրտը արեւածաղիկի պէս միշտ էլ արեւը - Արարատեան արեւը փնտռեց: 

     Հայութեան վշտակիրը, որի հոգեւոր կեանքի հորիզոնը միշտ էլ բռնած է գերագոյն դէմքը մեր ծուատուած Հայրենիքի: 

   Հայութեան տրիբունը՝ ոսկեբերան, որի հոգին հայոց պատմութենէն ծծեց այն ամենը, ինչ որ գեղեցիկ  է, վսեմ ու հերոսական, եւ դրա համար էլ որքան ուժեղ է իր ցեղասիրութիւնը, այնքան կատաղի է իր բարոյական զայրոյթը, որը սակայն, իր սիրող սրտէն կը բխէ: 

    Նա խօսքի հոգեւոր կայծակներ ունի, եւ գիտէ շանթել այն ամենը մեր ցեղի կեանքում, որ տկար է ու տգեղ, աննուէր ու անփառ. հակառակայորդոր ու թունաւորիչ. այն ամենին, որ երկրամոլ են, որոնք անէծք ու նուաստութիւն կը շահեն մեր պատմութեան համար: 

   Հանգոյն բիբլիական մարգարէների՝ նա նզովել գիտէ,     բայց իրեն յատուկ մեծ սիրով գիտէ եւ դափնեպսակել: 

      Նրա վշտալի հանճարը անմահացուց հայ վրիժակը, որը գիտցաւ աներկիւղ շփման գալ մահուան հետ: 

        Նա երգեց հայորդին, որը դաւանել գիտցաւ ազատութիւնը, նրա համար գիտակցօրէն իր արիւնը թափելու աստիճան:

      Օրհնեց ու քաղցրացուց մահը հերոսների:

      Մարգարէացաւ գալիքը եւ եռակի զանգահարեց հայութեան վարած վերջին գուպարների մասին: 

        Հրեղէն խօսքով երկու սերունդների հոգում նա բորբոքեց ինքնազօրութեան ծարաւը, եւ սէ՛ր դէպի տիտանիզմը պայքարի եւ զոհաբերութեան մէջ: 

       Եւ գիտցաւ ներշնչել, թէ Հայաստան Երկիրը ո՛չ թէ միայն ցանկալի որսավայր է իր գայլ հարեւանների համար, ո՛չ էլ յարմար վայր՝ միայն անփառունակ գերեզմաններ ձորելու, այլ՝ որ դա յարմար է նաեւ Անկախութեան եւ փառքի տաճարներ բարձրացնելու համար: 

     Այսպէս ապրեց ու ստեղծագործեց հայ պսակաւոր քերթողը, իր ճակատագիրը ներքին հաղորդակցութեամբ կապելով իր ցեղի ճակատագրին: 

    Ահա՛ թէ ինչո՛ւ ամեն անգամ, երբ հայ մարդը կը թերթէ Ահարոնեանի հայրենաշունչ երկերը՝ կը մղուի մտովին համբուրելու նրա ներցեղային բարոյականով օծուն գրիչը: 

      Ահա՛ թէ ինչո՛ւ այսօր Միցկեւիչի պէս նա էլ ազատ է ասելու իր մասին. «Ես եւ Հայրենիքս նոյնն ենք»: 

 

* * * 

      Այսպէ՛ս, միստր Մայքլ, միայն այս ճամբո՛վ է ձեռք բերւում իրենց ցեղի հոգեբանութեան յոռի կողմերի նկատմամբ դատախազ ու դատաւոր հանդիսանալու իրաւունքը:

     Հայութիւնը քննադատելուց առաջ՝ պէտք է արիութիւնն ունենալ ապրելու նրա պատժուած խղճմտանքը. պէտք է քաջութիւն՝ իջնելու նրա խղճմտանքի խորքերը, կրկին ու կրկին անգամ ապրելու նրա ե՛ւ փառքը, ե՛ւ ամօթանքը - նրա բովանդակ ողբերգութիւնը: 

       Զայն դատապարտելուց առաջ՝ պէտք է խաչուել նրա ապրած Գողգոթայի վրայ: Իսկ այսպէս վարուելու համար՝ ընդունակ պիտի լինել անսահման սիրոյ եւ զոհաբերութեան: 

     Այլապէս՝ քննադատել պիտի չնշանակէ տառապել: Իսկ երբ քննադատողը չի տառապիր, նա վուլգար չարախնդացող է եւ ո՛չ՝ քննադատ: Արհամարհանքի աչքը միշտ էլ հակամէտ է աւելի թերիներ, քան առաքինութիւններ տեսնել: Այո՛, անսխալ տեսնելու եւ արդարախոհ լինելու համար՝ պէտք է մեծ սէր ունենալ: Ձեզ, դժբախտաբար, պակասում է դա, ասել է՝ պակասում է թէ՛ քննադատելու բարոյական իրաւունքը եւ թէ՛ հոգեբանօրէն առարկայական լինելու կարելիութիւնը:

 

Զ

    Դուք գիտէ՞ք հայ գրողի ճակատագիրը՝ ապրել ու ստեղծագործել կիսաքաղց եւ մեռնել զրկանքների մէջ: Դուք գիտէ՞ք այդ - ամերիկօրէն խելօք մարդ - եւ այսօր դասալիքօրէն հեռու կ’ապրէք մեր ցեղի կեանքէն: 

       Ի՞նչ, արդա՞ր է, որ նման մէկը, որի համար չէ ներցեղային բարոյականը, ըստ որի` ցեղակից հանճարն ու բեռնակիրը հարազատ եղբայրներ են - ասացէ՛ք, արդա՞ր է, որ նմանը իր «նշանաւորութեան» պսակին մի բան աւելացնելու ունայնասիրութեամբ, օտար մամուլի մէջ իր ազգը կենդանի մեռեալ հռչակէ: 

      Դասալիքը դատաւորի դերո՞ւմ:

    Կ’ընդունիմ, արգահատելի է անհայրենիք ժողովուրդը, բայց միթէ եօթնիցս զզուելի չէ՞ հայրենիքի զգացումէն ու պաշտամունքէն զուրկ անհատը: 

        Դո՛ւք, որ «իմաստութիւն» ունեցաք ձեր գրիչը չթաթախելու հայ Արիւնի եւ Արցունքի ծովի մէջ, դուք, որ սիրտ չունեցաք գոնէ մի անգամ կրկնելու՝ «Եղբա՛րք, հա՛յ ապրինք», ազատ էք ձեր տաղանդը զրնգուն դրամի եւ հանգստաւ էութեան վերածելու, ազատ էք ձեր քմախորժ վէպերով ընթերցող հին ու նոր աշխարհի կրքերը խաղտել, սեղմ ասած՝ թոյլ տուէ՛ք, խնդրե՛մ, վերադարձնելու ձեզ հայութեան մասին գործածած ձեր բառը - դուք կարող էք «կուրտիզան»աբար սպասաւորել օտար գրականութեան, բայց ոչ եւ վատահամբաւել ձեր ցեղը յաճս օտար ազգերի:

     Չգիտէ՞ք, որ այսօր - երբ օտարատեացութիւնը սկսել է ատամներ ցոյց տալ տարագիր հային - ձեր տողերը կարող են արդարացնել ու սնուցանել օտար ժողովուրդների արհամարհանքը դէպի հայ անունն ու դատը: 

        Չգիտէ՞ք, որ ձեր ծանօթ տողերը կարող են ինքնանուաստացումի մղել օտար ափերի վրայ ծուարուած հայութիւնը, որ առանց այն էլ, հասկանալի պատճառներով ծանր տուրք է տալիս ազգային վատասերումին: 

    Վերջապէս, ինչո՞ւ էք ուզում խախտել հայութեան հաւատքը դէպի իր ապագան: 

        Տմարդութիւն չէ՞ փողոցի լեզուով խօսիլ մարդկային արդարութեան եւ մահուան հետ անհաւասար պայքարի մտած մի բուռ ժողովուրդի մասին:

     Ինչո՞ւ էք ուզում փութացնել նրա յոյսերի մահը, որ իր ստոյգ մահը պիտի դառնայ:

     Ծագումով հայ էք, եւ կ’ակնկալուէր, որ - գիտցէ՛ք, կան      եւ օտարազգի ասպետ գրիչներ, որոնք տարիներով մեր դատին կը ծառայեն - արուեստագէտի ձեր խօսքով դուք եւս սրտապնդէիք մահու եւ կենաց կռուի բռնուած տարագիր հայութիւնը: Եւ, յանկարծ, սպասուած եղբայրական խօսքի փոխարէն՝ արհամարհանքի ծանր քարեր: 

      Մե՛ղք ձեզ:

     Գրող լինել - այն էլ հայազգի - եւ մեր ցեղի անօրինակ արհաւիրքները շահադիտող մարդկութեան երեսին թքելու փոխարէն, յարձակուել նրա զոհերի վրայ: Ամօ՛թ ձեզ: Ի՞նչ, դրանո՞ւմ է գրչի մարդու կոչումը: Տաղանդը տրւում է նրանով կուրտիզանութի՞ւն անելու, զայն հարստութեան ու հանգստի վերածելո՞ւ համար:

* * *

     Դուք տեսաք, միստր, թէ ինչպէ՛ս են խօսում ժողովրդին, ժողովրդի մասին եւ ժողովրդի անունէն:

        Տեսաք վշտակրութեամբ ու նուիրումով մեծ հրեայ եւ հայ առաջնորդներ, որոնց համար չէ ողիմպիական մեծութիւնը, որի մէջ այնքան անկարեկիր ու պաղ էք դուք: Առաջնորդնե՛ր, որոնց համար միայն նա՛ է ճշմարտօրէն մեծը, որը մեծ զաւակն է նա՛խ իր ժողովրդի, եւ ապա՝ մարդկութեան: 

       Իսկ դո՞ւք. ինչի՞ կը ծառայեցնէք ձեզ տրուած տաղանդը: Փոքրոգի՛, ինչպէ՞ս թիկունք ցոյց տուիք ձեր ցեղի գողգոթային: Ինչո՞ւ չուզեցիք, հրեայ օտարալեզու գրողների պէս, լինել նա՛խ ձեր ցեղի տաղանդաւոր զաւակը: Դժուա՞ր է: Ծա՞նր է հայ խօսքի խաչը: Կ’ընդունիմ: Բայց չէ՞ որ հենց այդ ծանր խաչը սիրով կրելու մէջ է ճշմարիտ մեծութիւնը: Սակայն, ինչո՞ւ կերակրեմ, երբ հայութիւնը դառել է «տաղտուկ ամենուն եւ բեռ մը» ձեզ համար: Չէ՞ որ դուք սկսել էք ամաչել ձեր ծագումէն: Այո՞: Ուրեմն, գրչի կոկետութիւն չէ՞ ձեր չանգռածը Հայաստանի մասին: Այդ դէպքում թոյլ տուէք, մէկ էլ գարշելու արուեստագէտի ձեր ցեղամերժ տաղանդէն, որը - մե՛ղք - առաքինութիւն չունեցաւ խոնարհուելու Հայութեան Տառապանքի, Յոյսի եւ Հերոսական մեծութեան առջեւ: 

        Մենք հաւատում ենք՝ Գողգոթայէն յետոյ Յարութի՛ւն կայ: 

       Եւ արդա՛ր է մեր հաւատքը:

      Մենք զգում ենք մեծ ապագան հայ Հայրենիքի, եւ երկիւղածօրէն ծնրադրում նրա աստուածային տեսիլքի առջեւ: Մենք նախաճաշակում ենք նրա գալիք երջանկութիւնը: 

    Եւ եօթնիցս հըպարտ ենք, որ հայ ենք: Համբո՛յր ձեր  անարգած Հայաստանին:

 

Գարեգին Նժդեհ

«Նոր Արաքս», Սոֆիա, 

1930թ., թիւ 11,12;15-18

 

Կարգ: Ցեղակրօն | Ավելացրել է: ANI (01-Փետր-2011) Դիտումներ: 1527
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]