// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Ցեղակրօն

Գարեգին Նժդեհի կիսանդրին Երևանի Տիգրան Մեծի 36 շենքի հարակից տարածքում«Ապագա պատմաբանը Դիոգենեսի պես լապտեր վերցրած պետք է քրքրե մեր ներկա դարի պատմությունը, որ գտնե այն գաղափարական գործիչներին, որոնց գործը նմանվում է հին հեքիաթների դարու հերոսների գործունեությանը: Հայ ներկա իրականության մեջ ապագա անաչառ պատմաբանը շատ քչերին կգտնի, որոնց անունը արժանի կլինի հավերժ ացնելու... Անշուշտ ու անկասկած, դրանց թվում կլինի եւ Գարեգին Նժդեհի անունը»…
Գարեգին Նժդեհի 125-ամյա հոբելյանի կապակցությամբ «Գարեգին Նժդեհ-125» անկախ նախաձեռնությունը պատրաստվում է իրականացնելո մի շարք հոբելյանական միջոցառումներ: Նախաձեռնությունը առաջնահերթ է համարում Գարեգին Նժդեհ Հայորդու` Տիգրան Մեծի 36 հասցեում տեղադրված կիսանդրու տեղափոխությունը: Մեծ հայի կիսանդրին տեղադրված է վերոնշյալ հասցեի շենքերի, խանութների ետնամասում, գտնվում է անմխիթար, բարձիթողի վիճակում, ինչը անթույլատրելի և ամոթալի վերաբերմունք է ազգային հերոսի, գաղափարախոսի հիշատակի նկատմամաբ: Նախաձեռնությունը առաջարկում է կիսանդրին տեղափոխել Հաղթանակի զբոսայգի, որտեղից տեղի էր ունեցել Գ. Նժդեհին տրված հրաժեշտի վերջին արարողությունը: 
Նժդեհի անունը հիշատակում ենք պատեհ ու անպատեհ առիթների արժանի և ոչ այնքան մարդկանց կողմից, բայց նժդեհյան գաղափարախոսությունը Ազգային գաղափարախոսություն հռչակած երկրում ազգային գաղափարախոսի կիսանդրին գտնվում է անփառունակ վիճակում: Հայ պահանջատեր հանրության անունից «Գարեգին Նժդեհ-125» անկախ նախաձեռնությունը կոչ է անում իշխանություններին հետամուտ լինել բարձրացված խնդրին, ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ կիսանդրու տեղափոխության համար, հակառակ դեպքում պահանջում է Մշակույթի նախարարի հրաժարականը: Ինչպես նաև նախաձեռնությունը ակնկալում է հասրակական լայն շրջանակների, ԶԼՄ-ների ակտիվ ներգրավվածությունը հայրենասեր գործին: 
Նախաձեռնությունը հավատում է ՀՀ նախագահի դրական արձագանքին: 




«Գարեգին Նժդեհ-125» անկախ նախաձեռնություն
Կարգ: Ցեղակրօն | Ավելացրել է: ANI (27-Հունվ-2011) Դիտումներ: 3108 | Պիտակներ: հայրենասիրություն, Քաղաքականություն, Ցեղակրոն
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]