// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Բավարար
5. Վատ չէ
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Ցեղակրօն

Գարեգին ՆԺԴԵՀ «ՀԱՎԱՏԱՄՔ»

Հայրենակիցնե'ր,

«Հանուն հայրենիքի» հկ-ի ձեռնարկմամբ, «Գարեգին Նժդեհ 125» երիտասարդական նախաձեռնության գործուն աջակցությամբ վերահրատարակվել է «ՀԱՎԱՏԱՄՔ» գրքույկը, որը ներառում է ամբողջական հատվածներ Գ. Նժդեհի տարբեր ստեղծագործություններից: 
Գրքույկն արժեքավոր և անհրաժեշտ ազգային-գաղափարախոսական և իմաստասիրական ուղեցույց կլինի բոլոր սերունդների ներկայացուցիչների, հատկապես, երիտասարդության համար:

Գրքույկը կարող եք ձեռք բերել Երևան քաղաքի հետևյալ գրախանութներում.

  • «Գրքերի Աշխարհ» գրախանութ («Բուկինիստ» ՍՊԸ)` Մ. Մաշտոցի պող. 20

  • «Նոյան Տապան» գրախանութ` Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 2

  • «Բյուրոկրատ» գրքերի խանութ` Պուշկինի 52, տարածք 26

Վաճառքի գինը` 1500 դր.

Ձեզ ենք ներկայացնում նաև «Գարեգին Նժդեհ 125» նախաձեռնության կողմից «Հավատամք» գրքույկի մուտքի խոսքը:


Ես ճշմարտութիւններ գիտեմ, որոնցից մէկն ասում է` ուզո՞ւմ ես գուշակել, տեսնել մի ժողովրդի ապագան` նայի՛ր նրա երիտասարդութեան: ... Վաղը ազգովին պիտի հնձենք այն, ինչ որ սերմանում ենք այսօր - այսօր, երբ դու նւազ խոստմնալից ես, երբ քո մէջ, շնորհիւ մեր օրերի նիւթապաշտական ոգու եւ համատարած յուսալքութեան, թուլացել է պաշտամունքը երկու աստւածութիւնների` հայրենի ժողովուրդի եւ երկիրի, քո շարքերում, գիտես այդ, օրէցօր աճում է յոգնածների, ուղեկորոյսների եւ դարպընթաց եղածների թիւը:
Գարեգին ՆԺԴԵՀ
 
Այո՛, մերօրյա Հայ երիտասարդ, այս խոսքերը նաև հենց քեզ են ուղղված: Տե՛ս և ապա մտորի'ր, թե որքան արդիական են մնացել Նժդեհի խոսքերը: Համաշխարհայնացման, աշխարհաքաղաքական վայրիվերումների այս մեծ հորձանուտն անընդհատ ցնցում է մեր Հայրենիքը, վտանգում մեր Ազգի ապագան: Միթե՞ դու անուժ ես, անկարող դիմակայելու այդ փորձություններին, միթե՞ չես կարող շտկել քո փառապանծ Ազգի մեջքը, կերտել նրա վաղեմի երազանքը` ապրել ու արարել  հայրենի հողում, հզոր պետության մեջ: Կարո՛ղ ես, ունա'կ ես, պարտավո՛ր ես, քանզի դու Հայորդի ես, զավակը հինավուրց ու արարիչ մի զորեղ ազգի, որը կա' ու դեռ կլինի: Հատկապես այսօրվա երիտասարդի համար պետք է անընդունելի լինի եսակենտրոնությունը, որը «բարոյական մահափորձ մըն է այն Մեծ Ամբողջին դէմ, որ ԱԶԳ կը կոչենք»: Նժդեհը տվել է ժամանակի այդ հիվանդության դարմանը` ասելով «տվեք ինձ ներցեղային բարոյականով առաջնորդվող մի հատիկ սերունդ, և ես կապահովեմ Ազգիս տեղը արևի տակ»: Հիրավի օրվա հրամայականն է Նժդեհի «ապագան վտանգված ժողովուրդների վերջին խաղաթուղթը - վերադաստիարակությունն է» պատվիրանը: Իսկ վերադաստիարակության ուղենիշը  Ցեղակրոնությո՛ւնն է: Այո', ցեղակրոնությունը, որը քարոզում է անմնացորդ նվիրում Հայրենիքին ու Ազգին: Ահա' Հայրենիքի զորացման բարոյականը` «կրոնների պես հայրենիքներն էլ պահանջում են, որ իրենց սպասարկողի ձեռքերը լինեն տաք եւ մաքրամաքուր»: Ցեղակրոնությունը բանալին է դեպի հուսալի ապագա, դեպի հզոր պետություն, դեպի ազգային միասնություն, դեպի Ազգի վերամիավորում, ոգեղեն և արյունակցական կապ Հայրենիքի հետ:
 
Սիրելի սերնդակից Հայորդի, թող «Հավատամք» գրքույկը դառնա քո մշտական ուղեկիցը, ինչպես այն եղել է մեր ավագ ընկերների համար, և թող նրա շնորհիվ ու հենց քո միջոցով ազգային զարթոնքը դառնա կայացած իրողություն:

 «Գարեգին Նժդեհ-125» նախաձեռնություն
Կարգ: Ցեղակրօն | Ավելացրել է: ՄՀԷՐ (12-Մյս-2011) | Հեղինակ: «Գարեգին Նժդեհ-125» նախաձեռնություն Դիտումներ: 2670 | Պիտակներ: Գարեգին ՆԺԴԵՀ «ՀԱՎԱՏԱՄՔ», Գարեգին Նժդեհ
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]