// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Ցեղակրօն

Armenian FlagԵս    հարցնում    եմ    այնպես ,    ինչպես    ո՛չ     ոք    դեռ    չի    հարցրել  -   ու՞ր    ենք   գնում :     Մեզ    համար    տեղ    կա՞     պատմության    մեջ ...   Գիտե՞     մեկը ,    որ    եթե    դադարենք    գոյություն    ունենալուց՝     տիեզերաշենքի    մեջ   մի   հատիկ   հյուլե՛    իսկ     պիտի    չշարժվի :
 
                                          Գարեգին     Նժդեհ
 
 
   
 Համառոտ       պատմություն
 
1938 թ . ապրիլին , Սոֆիայում     սկսեց   հրատարակվել     «Տարոնի     Արծիվ»    ամսաթերթը ,   որի     խմբագիրն   էր   Հայկ    Ասատրյանը :   Ամսաթերթի   հրատարակիչն   էր   Տարոն - Տուրուբերան    հայրենակցական   միությունը :   Այս   ամսագրով   էլ   հենց   դրվեց    Տարոնական   շարժման   սկիզբը :    Մինչ   այդ ,    1937 թ .  -  ից ,    Սոֆիայում   հրատարակվող    « Ռազմիկ »   թերթի    էջերում   Գ . Նժդեհը ,   Հ.   Ասատրյանն    ու   Ն .   Աստվածատուրյանը    առանձին   հրապարակումներ   էին   լույս   ընծայել  Տարոնականության   վերաբերյալ :   Այս   երեք   գործիչների   նախաձեռնությամբ   էլ   ստեղծվեց   Տարոնական    շարժումը :   Շարժման   հենարանը   հանդիսացավ   Տարոն - Տուրուբերան   հայրենակցական   միությունը ,   որն   արդեն   հանդիսանում   էր   Ցեղակրոն   շարժման   ամուր   հենարաններից   մեկը : 
  Տարոնական   շարժման   ստեղծումը   պայմանավորված   էր   մի  շարք    հանգամանքներով ,   որոնցից  ամենագլխավորն   էր .    համագաղութային   մի   նոր   շարժման   անհրաժեշտությունը ( Ցեղակրոն   շարժումը   տեղատվություն   էր   ապրում ,   իսկ   ԱՄՆ   Ցեղակրոն   ՈՒխտերը   կուսակցականացվել    էին ) ,     որը    վերջ   կտար   գաղութի   ներքին    պառակտվածությանն  ու   փոխադարձ անհանդուրժողականությանը :   Տարոնականությունը       հոգեվերանորոգչական   մի     շարժում   էր ,   որ   իր   առջև   նպատակ    էր   դրել ՝    Ցեղի    հավիտենական     առաքինությունները   վերածնելու   ու   ոգեկոչելու    միջոցով՝      հեղաշրջելու    հայության     ճահճացած ,     այլասերումի    ենթակա   հոգեբանությունը :   Այն   նպատակ   էր   հետապնդում    հայությանը   հոգեպես    դարձնելու   Հայրենատեր ,   նախապատրաստելու    գալիք   անխուսափելի    արհավիրհքներին     և    վերջապես ,    պատրաստելու   Ազգի   և   Հայրենիքի    համար   անշահախնդիր    պայքարող    մի   սերունդ՝    անկախ   կուսակցական   ու   սոցիալական   պատկանելությունից :   
Չպետք   է   անտեսել   ևս   մի   շատ    կարևոր   հանգամանք .     անհրաժեշտ   էր   ամբողջացնել    ցեղային ( ազգային )    աշխարհայեցողությունը ,    այն    ընդունելի   դարձնել    հայության   բոլոր    հատվածների ,   այդ   թվում՝    և    Հայ    եկեղեցու   համար :    Ցեղակրոն   ուսմունքը   չէր   պատասխանում    արարչագործության    ու   ոգու   հետ   կապված  շատ   հարցերի :    Ցեղակրոնությունը   թշնամաբար    էր   ընդունվում   եկեղեցու    կողմից,   որը    գաղութահայ   կյանքում   մեծ   և   ազդեցիկ   ուժ   էր :   Ահա   այս   ամենը   հաշվի    առնելով   է ,   որ   Տարոնականության    գաղափարախոսները   նպատակ   դրեցին    ստեղծելու   համահայկական   մի   տեսություն՝    հայկականորեն   հիմնավորված   և   հայության   բոլոր   շերտերը   միավորող :
Տարոնականության   դեմ   հենց   սկզբից   էլ   հզոր    պայքար   ծավալվեց ,   որը    գլխավորվում   էր   հիմնականում   ՀՅԴ - ի   կողմից՝    հանձինս   տխրահռչակ   Ս . Վրացյանի :    Շարժմանը   վերագրում   էին   անհիմն   մեղադրանքներ ,  ընդհուպ՝    մինչև   տարոնցի   հայերի    հատվածական    շարժում :
Տարոնականության    գաղափարախոսները   հասցրեցին    ամսաթերթի   12   համարներում    ներկայացնել    ՈՒսմունքի   մի    փոքր   մասը   միայն՝    նրա   ներածությունը ,   նախապատրաստությունը :   Տարոնականության    զարգացումն   ու   խորացումը    թողնվեց   ապագա   հայաշունչ   մտավորականին  :    Ավելին    անել    չհաջողվեց .  1939 թ .    Դետրոյտում   ,   Տարոն - Տուրուբերան   հայրենակցական   միությունը՝    ՀՅԴ   ճնշմամբ   ու   պարտադրմամբ ,   արգելեց    համահայկական ,   ազգային   ուսմունքի    քարոզչությունը   « Տարոնի   Արծվի »     էջերում   :    Այսուհետև  այստեղ   լույս   պիտի   տեսնեին       այնպիսի    գրություններ ,   որոնք   վերաբերվում    են   միայն    Տարոնի՛    աշխարհին :    Այսպիսով,   Տարոնական   համահայկական   ՈՒսմունքը    փոխարինվեց    տարոնցիական    մանրապատումներով ,    ամսաթերթի    հրատարակությունը    Սոֆիայից    փոխադրվեց    Նյու - Յորք    և    այն    վերածվեց    սոսկ    տարոնցի    հայերի    պարբերաթերթի :   Ահա   այսպես .   ձախողվեց   Տարոնական    շարժումը :   Սակայն   շարժման   առաջնորդները    վստահ   էին ,   որ   դա    ժամանակավոր    ողբերգանք   է ,   առանց   որի    չեն   կերտվում    հաղթանակներ ,    և     որ    ճշմարտությունները    հաղթանակում   են՝     թաղվելուց    հետո    հարություն    առնելով :    Այսօր   այդ    ճշմարտությունները   վերստին    հարություն   են   առել ՝    մեր    առջև   դնելով    տարոնական   ոգու    առաջնորդների    հավիտենական   նշանախոսքը .   
Ցեղն   է    իմ    գոյության    իմաստը    և   Հայաստանը՝     իմ     ճակատագիրը :


Աղբյուր: http://Գևորգ Հովհաննիսյան Կարգ: Ցեղակրօն | Ավելացրել է: ANI (18-Ապրլ-2011) Դիտումներ: 2147 | Պիտակներ: Գ.Նժդեհ, Հայրենիք, Ցեղակրոն, Հայաստան, Հայկ Ասատրյան, տարոնական շարժում, Տարոն, Hayk asatryan
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]