// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Ցեղակրօն


NjdehՄարդկութիւն: Փորձեցէ՜ք ազգային ոգին դատարկել այն բովանդակութիւնից, որ պատմութիւնը կուտակել է նրանում, եւ դուք ազգը կը վերածէք մի դիմազուրկ զանգուածի:
Մարդ եւ մարդկութիւն հասկացողութիւններն, ընդհանրապէս, որոշ իմաստ են ստանում միայն այս կամ այն ազգի ոգու միջոցաւ:
Ազգային հանճարն է որոշ բովանդակութիւն հաղորդում համամարդկայինին: Ազգութեանց փլատակների վրայ ճշմարիտ մշակոյթ չի՜ կարող ծաղկել: Տուեալ ազգութիւնից դուրս` կեղծ են մարդն ու մարդկութիւնը:
Մարդկայինը ազգայինին ներդաշնակելով` շահում է թէ՜ մէկը, թէ՜ միւսը: Եւ, ընդհակառակը, ազգայինը «համամարդկայինին» զոհելով` կորցնում է թէ՜ ազգը, թէ՜ մարդկութիւնը: Ո՜չ թէ մարդն, ընդհանրապէս, որ անգոյ մի բան է, այլ` դիմագծօրէն ազգային մարդը, որ խորհում էր ազգութեան միջոցաւ. մարդը, որ բովանդակում է իր հայրենի բնութիւնն ու պատմութիւնը: Օրուայ մարդը, աշխարհաքաղաքացիական խորթացուցիչ վարդապետութիւնների ազդեցութեան տակ, կորցնելու վրայ է իր իրական հոգեւոր կերպարանքը, իր բնացեղային էութիւնը: Անհրաժեշտ է մի արմատական յեղափոխութիւն, մի դարձ անարիւն վերացական մարդկայնութիւնից` դէպի օրգանականը, դէպի ցեղամարդը – իրակա՜ն մարդը, որն իր հողին եւ ցեղին կապուած է իր էութեան բոլո՜ր թելերով:
«Եւրոպական մարդկութիւն» (ԺԸ. եւ ԺԹ. դարերի), «Համաշխարհային մարդկութիւն» (Ի. դարի) – ես չեմ հաւատում ո՜չ մէկին, ո՜չ էլ միւսին: Եթէ գոյութիւն ունեցած լինէր եւրոպական մարդկութիւն` տեղի պիտի չունենային եւրոպականութեան համար դարերով ասիական խաւար ոյժերի դէմ ճակատած մեր ժողովրդի աննախընթաց ջարդերը:

Անհատ: Դասակարգային սոցիալիզմը, քարոզելով սէր դէպի հեռաւորը – երբ համազգի մերձաւորների մեծագոյն մասը վատասերւում էր թշուառութեան մէջ – հակամարտութեան մէջ դրեց անհատն ու հաւաքականութիւնը, եւ այսպիսով խախտեց ազգն իբրեւ հոգեւոր ամբողջութիւն: Անհա՜տ, դու ազատ ես երջանկութիւնդ կառուցելու անգա՜մ նմաններիդ դժբախտութեան վրայ – այս էր երէկ եւ է՜, մասամբ, եւ այսօր:
Իրերի այդ անբնական ու անբարոյական դրութեան մէջ, մարդկային բարոյական միտքը որդեգրեց ընդհանրապաշտութիւնը (ունիվերսալիզմը) իբրեւ հակոտնեայ` անհատապաշտական լիբերալիզմի: Անհա՜տ, ոյժերդ միացո՜ւր արիւնակիցներիդ ոյժերին` յանուն մեծ ամբողջի երջանկութեան – ա՜յս է օրուայ եւ վաղուայ ընկերային հրամայականը: Այլ խօսքով` անհատն իր բարիքը պիտի փնտռէ հանրութեան բարօրութեան մէջ: Ո՜վ հակադրում է անհատն ընդհանրութեան` մեղանչում է թէ՜ մէկի, թէ՜ միւսի դէմ: Ազգի կեանքից, բովանդակութիւնից դուրս ոչինչ է անհատը: Ընդհանրականութիւնն է կամուրջ ձգում անհատների էութեանց միջեւ: Եւ ոգեխառնուելով միայն անհատը դառնում է հոգեւոր անձնաւորութիւն – արժէքաստեղծ ոյժ: Դասակարգային վարդապետութիւնները, պառակտելով ազգը, զայն վերածում են դիմազուրկ զանգուածների: Զանգուածն սպանում է ցեղազգացումը, առանց որի անհատի մէջ մեռնում է նաեւ ազգականութեան զգացումը: Ահա՜ թէ ինչո՜ւ մենք ժխտում ենք լիբերալիստօրէն խորհող եւ գործող անհատն ու դասակարգը եւ դաւանում ազգն իբրեւ արժէքային ամբողջութիւն:

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ
Կարգ: Ցեղակրօն | Ավելացրել է: ANI (03-Մրտ-2011) Դիտումներ: 1191 | Պիտակներ: Njdeh, Գարեգին Նժդեհ
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]