// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Ցեղակրօն


    Անիմաստ կը լինէր այս ճշմարտութինն ընդունիլ, եթէ դա մեզ միայն սարսափի պիտի մատնէ եւ ոչ ցնցէ: Ցնցումները ժողովուրդների կեանքում փրկութեան լծակներ են: Անբարոյական է եւ կորած մի ժողովուրդ, եթէ գոյութիւնն ապահովելու համար անընդունակ է խոր ցնցումների: Հոգեկան ցնցումների ընդունակ ժողովուրդները միայն կարող են վերանորոգւել: Աղիտաւոր չէ կորուստներ ունենալը, աղիտաւոր է զուր կորուստներ ունենալը, այսինքն՝ անցեալի դէպքերից խրատւիլ, փորձւիլ, սթափւիլ չիմանալը. պարզ՝ աղիտաւոր է վերագնահատումների անընդունակ լինելը: Առանց վերագնահատումի՝ անիմաստ է որոնումը, իսկ առանց որոնումների՝ ոչ թէ միայն ժողովուրդների միտքն է մեռնում, այլ եւ հենց իրենք՝ ժողովուրդները:
Վերագնահատումի պիտի ենթարկենք ոչ միայն դէպքերի առարկայական բնոյթը, այլ մանաւանդ մեր հոգեւոր կեանքի ենթակայական տարրերը:
   Պիտի որոնենք, փնտռենք, գտնենք մեր դժբախտութեանց իրական պատճառները, ճանաչենք մեր իսկական վէրքերը, ախտորոշանքի պիտի ենթարկենք մեր ժողովուրդի հոգին, որից յետոյ միայն խօսք կարող էլինել բուժումի մասին:
  Իսկապէս, ինչո՞ւ պարտւեց եւ բարեկամներից լքւեց հայ ժողովուրդը: Ո՞վ է մեղաւոր, երկրի աշխարհագրական դի՞րքը, քրիստոնէական Եւրոպա՞ն. մահմեդական Ասիա՞ն, ճակատագի՞րը:- Բոլորը՝ բացի մեզնից,- այսպէս կը տրամաբանէ մեր անուղղայքաղքենիամտութիւնը:Այս մտայնութի՜ւնը... գանգատւում, դժգոհում է նա, անիծում է ճակատագիրը եւ կրկնում անվերջ, թէ ընկած ենք աշխարհի մեծ ճամբաներիվրայ, թէ աշխարհագրական ճամբաները վատ են:Այստեղ կայ մի խղճուկ ճշմարտութիւն, բայց դրա հանդէպ ի՜նչ հոյակապ առաւելութիւններ: Չէ՞ որ մեր բարձրաւանդակն անառիկ է, մեր լեռները՝ մէկ մէկ անխոցելի պատնէշներ: Անտեսել այս իրողութիւնը եւ ողբալ ճակատագիրը ոչ այլ ինչ է, քան թոյլի, անարիի ինքնարդարացում: Թոյլի ինքնարդարացում - տկարի հոգեբանութիւն: Այստեղ ոչ միայն նախապաշարում կայ, այլ եւ առաքինութեան թերի:Անարդար կը լինէր հաւատալ հիւանդներին, երբ սրանք գանգատւում են աշխարհից:Աշխարհը պատկերացում է, իսկ պատկերումի աղբիւրը հոգին է: Հոգու հիւանդութիւն ունին ժողովուրդները, երբ դժգոհում են իրենց հայրենիքից: Գուցէ իրօք աշխարհի ամենէն անառիկ բարձրաւանդակներից մէկի վրայ բազմած ժողովուրդը անարժան է իր ճակատագրին, բայց ճակատագիրը՝ երբեք ապերախտ:
    Լինէր հզօր՝ աշխարհի այդ հոյակապ կամուրջի վրայ հրաշքներ կը գործէր հայութիւնը: Տկար էր, տկարացաւ - դառաւ անարժան իր բնաշխարհին: Հիւա՜նդ, դժբախտ ժողովուրդ, որ մինչեւ այժմ երկու առաքինութիւնէ ունեցել՝ իր դժբախտութիւները վերագրել արտաքին պատճառների եւ փրկութինը յուսալ արտաքին ոյժերից: Այստեղ է պատճառը մեր տարօրինակ հաւատի եւ խանդավառութեան, երբ օտարը խոստումներ է կատարում, եւ նոյնքան տարօրինակ հիասթափութեան եւ յուսալքումի, երբ նա դրժում է խոստումները: Աղիտալի ինքնաժխտում, որ մեզ հոգեբանօրէն այնքան անարժէք է դարձրել, որ անգամ մեր դժբախտութեանց մէջ մեղքի որոշ բաժին էլ մեզ տալը զլանում ենք: Մենք այնքան անարժէք ենք թւում մեզ, որ չենք կարծում, թէ քաղաքական աշխարհում ոեւէ բանի պատճառ - անգամ դժբախտութեան - մենք կարող ենք լինել: Ամէն ինչ լինում է, գուցէ մեզ համար, բայց մեզնից դուրս, անկախ մեզնից: Քաղաքական մի կոյր պատեհապաշտութիւն, որ մթագնել է մեր բանականութիւնը անգամ մի կոպիտ, մի աղաղակող ճշմարտութիւն տեսնելու - այն է, թէ մեր դժբախտութիւնների համար մեղաւոր են ոչ թէ բոլորը, բացի մեզնից, այլ նախ եւ առաջ մենք:

ԳԱՐԳԵԻՆ ՆԺԴԵՀ


Կարգ: Ցեղակրօն | Ավելացրել է: ANI (15-Փետր-2011) Դիտումներ: 888 | Պիտակներ: ցեղակրոնություն, Գարգին Նժդեհ
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]