// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Բավարար
5. Վատ չէ
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Ցեղակրօն

"Ցեղակրօնություն - ահա համադարմանը, առանց որին հայությունը կը մնայ մարդկության ամենատնանկ մասը, քաղաքականապես տնանկ:

Անցեալի պաշտամունք չէ ցեղակրօնությունը, ոչ էլ հոգևոր պորտաբուծություն է: Ծույլ յուսադրություն չէ դա, ոչ էլ` մեղկ ապագայապաշտություն: Մեր փառաշատ անցյալի և ապագայի մեծ յոյսի ստեղծագործ կենակցությունն է դա, որից ժողովրդի հոգին իր ամենաշքեղ յղիացումները կառնէ:

Ցեղակրօն է նա, ով ապրում է Ցողօրեն` Ցեղի կյանքով, Ցեղի վախճանաբանությամբ և Ցեղի համար:

Ցեղակրօնությամբ պետք է փարատել մեր ժողովրդի ներքին տկարությունները:

Ցեղապաշտության կրակով պետք է մոխրացնել հնոտին ու սնոտին մեր մտավորականության կյանքում:

Ցեղայնությունն այն շաղախն է, որ իրար է կապում սերունդները, ինչպես կիրը` հոյակապ շենքի քարերը:

Երբ ցեղակրօն է ժողովուրդը, նրա սակավաթվությունը դառնում է երկրորդական:

Ժողովուրդի համար իր խավերի միջև եղած ցեղային յօդակապությունն է էականը:

Ցեղն է ներգործոնացնում էությունը: Նա է տալիս  ներգործոն մարդը` նախակարապետը ցեղային գերմարդու:

Ահա թե ինչու եմ ասում - ՑԵՂԱԿՐՕՆՈՒԹՅԱՆ ՃԱՄԲՈՎ ԴԵՊԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՓՐԿԱՐԱՐ ՄԻԱԿՐՕՆՈՒԹՅՈՒՆ:

Մեր ցեղընկալ մտավորականությանն է մնում աշխատել, որ Ցեղակրօնությունը դառնա արդի հայ ոգու երրեակ ձևը` ՆՐԱ ՄՏԱԾՈՒՄԸ, ԶԳԱՑՈՒՄԸ ԵՎ ԿԱՄՔԸ, մասնավորապես կամքը:

Ցեղի գերհզօր կամքը, որի կարիքը կը զգանք մեր կամքերը մտրակելու: Ահա ժողովրդի փրկության լծակը:

 

Մինչ հայն իր Ցեղի մեջ մարդկություն, թուրքը դարերով իր հոգում գայլություն մշակեց: Այդ իսկ պատճառով թուրքի մօտ ատելությունն ավելի հարուստ զինարան ունի, հայու մոտ` սերը:

Թուրքը իժն է, որ դեռ իր մոր արգանդում զինված է թույնով:

Մի յանցանք ներել թուրքին, ասել է` երկու նորերն արտօնել նրան:

Թուրքը "զօրավոր" է մեր ժողովրդի համար. դա առհամարհելի է մեր Ցեղի համար:

Թուրքը դեռ ծանոթ չէ մեր ցեղի բազկի ուժին: Նա գործ է ունեցել մեր ժողովրդի, բայց ոչ ցեղի հետ: Նրա զենքի յաջողությունը սեփական ուժի լիությունից չէ, այլ` մեր ժողովրդի դիմադրության պակասից: Մեր ժողովուրդը իր տկարության մեջ կարող է և մոռանալ թրքության` մեզ հասցրած չարիքները: ՑԵՂԸ ՉԻ ՆԵՐԻ...

Ցեղօրեն, ցեղօրեն ապրինք, որպեսզի սրտով մեծ և զօրավոր Վարդաններն ու Վահաններն անպակաս լինեն Հայոց Աշխարհում:

ՑԵՂՆ Է ԺՈՂՈՎՐԴԻ ՀՈԳԵՎՈՐ ԶԻՆԱՐԱՆԸ...

Այնտեղից, նախ այնտեղից առնենք մեր սպառազինությունը` թրքության դեմ:

Գիտակցեք, որ երբ Ցեղն է գործում, գարահիսարցի մի հյուսն դառնում է Անդրանիկ, և սեբաստացի մի շինական` Մուրատ...

Երբ Ցեղօրեն ապրինք, ամեն մի հայ զոհի փոխարեն աշխարհ կուգան երկու վրիժակներ:

Ժողովրդի կրծքի տակ վրեժխնդրության հիդրան Ցեղն է ապրեցնում:

Իր հերոսների և նահատակների գերեզմանների վրա Ցեղն է սրել տալիս ժողովրդի սուրը, զայն ավելի հատու, զարհուրելի և յաղթական դարձնելու համար:

Ժողովրդի սրտին նստած շանթակիր ամպն է Ցեղը:

 

Որքան տիրական է Ցեղի ազդեցությունը ժողովրդի կեանքում, այնքան հեշտ է ինքնապաշտպանվում վերջինս:

ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԱՆՃԳՆՈՒԹՅՈՒՆ Է, ՑԵՂԸ` ՄՏՐԱԿՈՂ ԿԱՄՔ...

Ժողովուրդը դպիրներ է ծնում, Ցեղը` ՄԱՐԳԱՐԵՆԵՐ: Միշտ էլ նահանջելու տրամադիր զինվորն է ժողովուրդը, Ցեղը` միշտ էլ Վահագն է:

Ցեղն արիություն է, նաև` արիապաշտություն, ահա թե ինչու հեթանոս, այլ Ցեղակրօն հայությունը Վահագնին նվիրած էր իր բոլոր ամիսների 27-րդ օրը:

 

Խաղաղության ժամանակ գուցե և կարելի ` ապրել առանց Ցեղակրօնության, վտանգի ժամանակ` երբեք:

Ճակատամարտերում ճերմակած հազարավերք զորավարն է Ցեղը, որը միշտ էլ կը երիտասարդանա վտանգների ժամանակ:

Ժողովուրդի ուղեցույցն է Ցեղը, որն իր մեծ մեռելների գերեզմաններով է նշանադրում ժողովուրդի փրկության ճամբան:

Ցեղն աստվածանման Հայկն է, որ իր եռացող զայրույթը եռաթևության աղեղի մեջ դրած` թշնամուն ուղղեց:

Դա հայ սպարապետի հպարտությունն է, որ սաստեց թշնամուն` "ԵԹԵ ՀԱՐՎԱԾՆ ԻՄՆ Է` ՉԻ ՓՐԿՎԻ":

Դա այն խորախորհուրդ ուժն է, որ Նպատ լեռան վրայ լարուած պահեց Մեծ Պարթևի երկնամարձ բազուկները, մինչև որ հայերը յաղթեցին:

ՑԵՂԱԿՐՕՆՈՒԹՅՈՒՆՆ Է ՄԵՐ ԱՊԱՎԵՆԸ..."


                                                                                         ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ

Կարգ: Ցեղակրօն | Ավելացրել է: ANI (27-Դկտ-2010) | Հեղինակ: Գ. Նժդեհ Դիտումներ: 908 | Պիտակներ: հայրենասիրություն, Ցեղակրօն
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]