// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄|

Բաժնում: 352
Ցուցադրված է: 1-10
Էջեր: 1 2 3 ... 35 36 »

Col Dan

ԻՆՉՊԵՍ ՓԼՈՒԶԵԼ ԵՐԿԻՐԸ ՆԵՐՍԻՑ

Գնդապետ Դանի նոթերը

Եթե դուք մտադիր եք ծնկի բերել մի հզոր մրցակից երկրի, որի փիլիսոփայությունն ի սկզբանե հիմնադրվել է որպես` ուժեղ, անկախ եւ ամբողջական, և որը ձեր սեփական երկրի շահերի հակառակորդն է, և դուք չեք ցանկանում այդ երկրին պատերազմով` ռազմական ուժով ծնկի բերել, ապա նման հարցադրման պատասխանը շատ հասարակ է։ Այդ երկիրը ու նրա հասարակությունը պետք է ոչնչացնել ոչ թե դրսից` պատերազմելով, այլ ներսից` փլուզելով։
Թեև, ի տարբերություն ռազմական գործողություններով հաղթանակի, այս տարբերակը պահանջում է մեծ համբերություն ու ավելի երկար կարող է տևել, սակայն հասարակությունը ներսից փկուզելու պատերազմական այս մարտավարության դեպքում, վնասը կլինի նույնքա՛ն արդյունավետ, եթե ոչ ավելի շատ: Երբ դուք ընտրում եք «ներսից ոչնչացման» տարբերակը, ապա դուք օգտագործում եք այդ երկրի սեփական ժողովրդին։ Եվ այս դեպքում, թե՛ ձեր ռազմական գործողությամբ արյունահեղությունն է բացառվում, թե՛ ձեր ռազմական կամ ֆիզիկական ենթակառուցվածքն է անվնաս մնում։
Յուրաքանչյուր երկրում, կան մի քանի կարեւորագույն ոլորտներ, որոնք սահմանում ու ձևավորում են հասարակության հասուն քաղաքացիների համոզմունքները և կյանքի ընթացքը։ Հենց այդ ոլորտներն են այն առանցքային կետերը, որոնք պետք է ենթարկվեն հարձակման: Գնդապետ Կլաուզիվիցը (Clausewitz) իր «Պատերազմում» գրքում անդրադարձել է այս հայեցակարգին, թե ինչպե՞ս է պետք հայտնաբերել, եւ կենտրոնանալով հարձակվել ընտրված այն ոլորտների վրա, որոնք հանդիսանում են այդ երկրի հասարակության ծանրության կենտրոնը։

Հատուկ | Դիտումներ: 4450 | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 28-Հլս-2013 | Մեկնաբանություններ (0)

ԱՌԱՋԻՆ ԲՌՆԱԿԱԼՆ ՈՒ ՀԱՅՈՑ ԵՐԿՐԻ ԶՈՐՔԵՐԸ

Ք. ա. III հազարամյակում Միջագետք էին ներթափանցել սեմական ցեղեր: Շումերական Քիշ քաղաքում իշխանությունը զավթում է սեմական ծագում ունեցող Սարգոնը: Այդ ժամանակաշրջանում ողջ Շումերն իր իշխանության ներքո էր միավորել Ուրուկի III դինաստիայի արքա Լուգալզիգեսին: Հալածվելով ու փախուստի մատնվելով Լուգալզիգեսից` Սարգոնը հաստատվում է մինչ այդ աննշան Աքադ քաղաքում (Շումերից հյուսիս), վերափոխում զորքը և պատերազմ սկսում շումերական քաղաքների դեմ: Սարգոն Ա Աքադացին (Ք.ա. 2316-2261թթ.), տալով 34 ճակատամարտ, նվաճում է Շումերն ու կենտրոնական Միջագետքը` ստեղծելով պատմությանը հայտնի առաջին բռնապետությունը:
Պատմություն | Դիտումներ: 3555 | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 10-Մրտ-2013 | Մեկնաբանություններ (0)

Մարտի 8/փետրվարի 23, թե՞ «Պուրիմ»…
 
Սիրասուն տիկնայք և օրիորդներ Հայոց Աշխարհի, մեծ սիրով ու ջերմությամբ կշնորհավորեմ ձեզ, գարնան ամեն մի բերկրալի օրվա առիթով, բայց ոչ այսօր: Քանզի այս «տոնի» նախապատմության իմացությունը, թուլյ չի տալիս ցուցաբերել, նման անմարդկայնություն.
 
Մի փոքր նախապատմություն՝ ըստ եբրայական հնագրության (հին կտակարանի՝ Էսթերի գրքի) ադար ամսի 13-ին նշվում է Էսթերի պասը իսկ 14-ին Պուրիմը(համապատասխանում է նոր տոմարով մարտի 8-ին, հին տոմարով՝ փետրվարի 23-ին): Պուրիմին կանդրադառնանք քիչ հետո, իսկ այժմ հիշենք, թե ինչպե՞ս և ո՞ւմ կողմից շրջանառության մեջ դրվեցին «կանանց» և «տղամարդկանց» տոները:
Ֆեմինիստ կանանց միջազգային կազմակերպություն ստեղծելը, երևի թե քրտնաջան աշխատանք էր, որը հաջողությամբ իրականացրեցին՝ ժամանակին հանրահայտ Կլարա Էյսները (ամուսնությամբ՝ Ցետկին) և լեհական ջհուդների ընտանիքում ծնված Ռոզա (Ռոզալիա) Լյուքսեմբուրգը: 
Մշակույթ | Դիտումներ: 5968 | Հեղինակ: Հիքսոս Արթուր | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 08-Մրտ-2013 | Մեկնաբանություններ (0)


Բաց նամակ ՀՀ Նախագահին` ընդդեմ սերիալների

Հայաստանի Հանրապետության Նախագահ
Պարոն Սերժ Սարգսյանին

Մեծարգո պարոն Նախագահ, Ձեր ուշադրությունն ենք հրավիրում հետևյալ փաստի վրա` ակնկալելով Ձեր գործուն միջամտությունն այս կարևորագույն խնդրի լուծման հարցում:

Հասարակության վրա հեռուստատեսության բովանդակային սխալ քաղաքականության կործանիչ հետևանքներն ապացուցված են գիտականորեն: Վերջին տարիներին հայկական գրեթե բոլոր հեռուստաընկերությունները, հետևելով բացառապես իրենց նեղ կոմերցիոն շահերին, եթերը լցրել են հայկական արտադրության ագրեսիվ, քրեական և պոտենցիալ քրեածին, հակասոցիալական սերիալներով և այսպես ասած` «հումորային» ծրագրերով: Ուսումնասիրությունները ցույց են տալիս հայկական արտադրության հեռուստասերիալների բացասական ազդեցության հնարավորությունները:
Մշակույթ | Դիտումներ: 3862 | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 23-Հնս-2012 | Մեկնաբանություններ (0)

ՍՈՒ ԱՐմեն
Աֆղանցի Արմեն, «ՍՈՒ» Արմեն, Հայի զավակ Արմեն

Արմենին առաջին անգամ 1994-ի Օգոստոսի 2-ին հանդիպեցի աֆղանական պատերազմի մասնակիցների օրը: Տղաներից մեկն ասաց.
- Արմենին գիտե՞ս:
- Չէ,- ասացի:
Ասաց՝ մեր աֆղանցիներից է, ինքնաթիռ է խփել: Մոտեցա Արմենին, երկար զրուցեցինք՝ ուզում էի գրել նրա մասին: Դեպքերի բերումով գրում եմ հիմա: Հիմա, երբ արյունալի մարտերը, ծանր կորուստների մասին հիշողությունները պատմություն են դարձել, բայց մանր կրքերն էլ մեզ ամրացնելու, ճղճիմացնելու փորձեր են անում, եւ Արմեն տեսակին, որին իր մասին ես հարցնում, ինքն իր ընկերների մասին է պատմում, հիշել եմ ուզում:
Հայրենասիրություն | Դիտումներ: 1936 | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 15-Հնս-2012 | Մեկնաբանություններ (0)


ՄԻՀՐ-ԱՐՏԱՎԱԶԴ

Հայոց պատմության մեջ կան դեմքեր, որոնց կերպարը թերի է լուսաբանվել պատմագրության մեջ, և արդյունքում նրանց հայրենանվեր գործունեությունը արժանի գնահատական չի ստացել: Այդպիսին է հայ բանահյուսության (առասպելի, վիպերգերի) խորհրդավոր հերոս դարձած հայոց արքա Արտաշես Ա-ի ավագ որդի Արտավազդ Ա-ն՝ գահակալած մ.թ.ա. 160-115թթ.:


Արտավազդի գործունեությունը ծավալվեց այն ժամանակ, երբ Մուրացյան (մարաց) օտարացեղ տոհմը հաստատվել էր Այրարատ աշխարհում դեռևս Հայկազյան Տիգրանի օրոք, ով ճակատամարտում սպանելով մարաց Աժդահակին, գերեվարեց նրա տոհմը և բնակեցրեց Մասիս լեռան ճեղքվածքի մոտ: Ողջ այդ ժամանակ Մուրացյան տոհմը հասցրել էր հզորանալ այն աստիճան, որ տեր ու տնօրինություն էր անում երկրի տնտեսապես զարգացած գլխավոր ճանապարհի մի մասն ու Նախճավանը ընդգրկող արքունի կալվածքներին ու մայրաքաղաքներին (Երվանդակերտ, Արտաշատ) հարևան շրջանում (խոսակցականում այս տարածքը Մարաստան էր կոչվում)
Պատմություն | Դիտումներ: 3064 | Հեղինակ: Վարդան Լալայան | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 11-Հնս-2012 | Մեկնաբանություններ (0)

 

ԶՕՐ. Գ. ՆԺԴԵՀԻ ԽՕՍՔԸ

 

Հայաստանի Անկախութեան 25-ամեակի տօնակատարութեան առթիւ 
 
Հայրենակիցներ, 
Այսօր, Եւրոպայի պատմութեան ամենախռովքոտ մոմենտին, երբ մահու եւ կենաց պայքարի մէջ են ազգաւեր մարքսիզմն ու ցեղային գաղափարաբանութիւնը, երբ վերաստեղծւում են աշխարհն ու մարդը, հայ երիտասարդութեան մի մասը դեռ շարունակում է ողորմելիօրէն քարշ գալ բախտորոշ անցքերի ետեւից:  Նա շարունակում է սնուել հին, մեռնող աշխարհի հոգեւոր փշրանքներով, նրա հնոտիներով եւ սնոտիներով:  Կտրուած Մայր հողից եւ հայրենի ժողովրդի կենցաղից` նա դարձել է հոգեպէս անհող եւ անհայրենիք: Գաղափարաբանօրէն մոլորուած ու պատեհապաշտ` նա չի հասկանում, որ սեմիտական ազգաքանդ ու պառակտիչ մտածողութիւնը վաղուց է իր կնիքը դրել օտարամոլութեամբ հիւանդ բոլոր ժողովուրդների հոգու վրայ: 
 
Սեմիտականութիւնը - հոգեւոր այդ քաղցկեղը - վաղուց է կրծում եւ թունաւորում ազգերի հոգին: Դա կեղծում է ամէն արժէք, կասկածի տակ դնում ամէն ճշմարտութիւն, տրորում ազգային ամէն հեղինակութիւն, ծիծաղելի յայտարարում ամէն սրբութիւն: Անիշխանացուցիչ եւ ստրկացուցիչ է դա: Նրանով բռնուած ժողովուրդները յիմարանում են ազգովին եւ դադարում անգա՜մ իրենց հայրենիքում մնալ տէրը իրենց սեփական ճակատագրի:  Մեր երիտասարդութեան անցեղակրօն մասը դեռ չի հասկացել, որ Հայաստանից դուրս, օտարութեան մէջ, միայն Ցեղի գաղափարն ու պաշտամունքը կարող են փոխարինել հայրենի հողն ու ժողովուրդը. որ Ցեղակրօնի մտածողութիւնն է հարազատօրէն հայկական ու արիական, որ կտրուելով Ցեղից` անհատը խորթանում է իր էութիւնից եւ բաց աչքով` նաւարկում դէպի անդունդ եւ կորուստ, որ մի ժողովուրդ այնքա՜ն համերաշխ է, մարտունակ ու ստեղծագործ, որքան որ ցեղաշունչ է. որ միայն Ցեղակրօնութի՜ւնն է ընդունակ ստեղծելու անհրաժեշտ հոգեբանական մթնոլորտը ազգային ընդհանուր աշխատանքի ու յաջողութեան համար` համախմբելով բոլորի՜ն, բոլորի՜ն մի նպատակի շուրջ: 
Գարեգին ՆԺԴԵՀ | Դիտումներ: 2119 | Հեղինակ: Գարեգին ՆԺԴԵՀ | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 28-Մյս-2012 | Մեկնաբանություններ (0)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԻ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 15.06.2006
Հատուկ | Դիտումներ: 1558 | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 27-Մյս-2012 | Մեկնաբանություններ (0)

Գարեգին Նժդեհ

ԵՕԹԸ ՊԱՏՈՒԻՐԱՆՆԵՐ ԻՄ ԶԻՆԱԿԻՑՆԵՐԻՆ 
 
Քաջերին, միայն քաջերին է լսում եւ զօրավիգում պատերազմների քմահաճ Աստուածը: Վախկոտներն ի զուր են կանչում նրան: Խուլ է նա նրանց համար:
* * *
Նա է միշտ յաղթում, որը արդէն յաղթել է իրեն, այսինքն՝ որն իր մէջ մեռցնելու չափ թուլացրել է մահուան երկիւղը:
* * *
Նրանք, որոնք ծառայում են բարձր հայրենասիրութիւնից, կամ փառասիրութիւնից դրդուած, միայն նրանք են աւելացնում իրենց զէնքի ու ցեղի փառքը: Հէնց այնպէս ծառայել, ծառայել, որովհետեւ պահանջում են, կամ ստիպուած ես մի զոյգ ուսադիրներ կրել մի կտոր հացի համար - նշանակում է դատապարտուած լինել կատարելու սովորական մահկանացուի յատուկ ամենաաննշան ու անփառունակ գործեր: Վա՜յ քեզ, բանակ, եթէ նմաններով հարուստ են շարքերդ: Ունեցի՛ր բոլոր մարտական առաքինութիւնները, բայց մի՛ մոռանար, որ առաջինը, առանց որին պատերազմների քմահաճ Աստուածը քեզ քիչ անգամ կը ժպտայ՝ դա խիզախութիւնն է:
* * *
Քեզ վրայ նայիր որպէս դատապարտուածի, որը յանուն իր երկրի ու ժողովրդի պաշտպանութեան՝ պիտ միշտ պատրաստ լինի ընդունելու մահը:
* * *
Եղի՛ր խիզախ, խստաբարոյ ու չարքաշ: Յատկութիւնների այդ բարձր երրորդութիւնը քեզ կը մօտեցնէ կատարեալին: 
* * *
Երկար ու լուրջ տքնութեամբ մեռցնելու աստիճան թուլացրո՛ւ քո մէջ մահուան վախը եւ դու չես մնայ առանց փառքի, պատմութիւնից դուրս:
* * *
ճապոնացու արեւոտ սիրով սիրի՛ր հայրենիքդ եւ ամէն օր, որպէս աղօթք, կրկնի՛ր ճապոնական կայսրի խօսքերը. - Եթէ խորապէս գիտակցենք, որ սէրը դէպի հայրենի երկիրն ու ժողովուրդը աւելի՛ բարձր է կանգնած մեծ ու գեղեցիկ Արեւին, քան մեր հայրենիքի ամենաբարձր լեռները՝ այն ժամանակ մահը ամէն մէկիս համար թռչնի փետուրից էլ թեթեւ կը թուայ:
Հրամանատար՝ ՆԺԴԵՀ
Գարեգին ՆԺԴԵՀ | Դիտումներ: 1547 | Հեղինակ: Գարեգին ՆԺԴԵՀ | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 19-Մյս-2012 | Մեկնաբանություններ (0)

Գարեգին Նժդեհ
Կ Ո Ր Ծ Ա Ն Ի Չ , ԿՈՐՍՏԱԲԵՐ ԵՐԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԱՐՀԵՍՏԱԿԱՆ, ԽԱԲՈՒՍԻԿ ԴՐԱԽՏԸ 
 

Որոնք են նախապատճառները՝ հաշիշի, մորֆինի եւ կոկաինի միջոցով արբենալու պահանջի. երեք են պատճառները՝ անձնական, հասարակական, միջազգային: Բարձր կյանքի կարիքը, ֆիզիկական եւ հոգեւոր ուժերի ազատ արտահայտության կյանքի կարիքը, հարստանալու ծարավը, քանզի առօրյան հաճախ ծանր եւ անուրախ է: Այնքան պարտականություններ կծանրանան ու կճնշեն անհատի հոգու վրա, դա վարում է մի անհավասար գոյության պայքար, ենթակա այնքան զրկանքների եւ ստորացումների: Ոչինչ խորապես չի շոշափում մեր հոգին: Չկան տոներ, չկա շեփոր, չկա խենթացուցիչ ուրախություն: Այդ պայմաններում մարդուս թե՛ ֆիզիկական եւ թե՛ հոգեւոր ուժերը նվազում են եւ աշխարհը սկսվում է թվալ միօրինակ եւ անհրապույր: Կյանքի տնտեսական եւ ընկերային պայմանները, ուր իշխում են անիրավությունն ու անարդարությունը, ուր հաղթական են ճարպիկ, անգրոշ միջակությունները, անձնակենտրոնները, սակավարժեքները, ուր ավելորդ մարդ են սեւատեսները, մելանքոլիայի ենթակաները, տկարակամները եւ ազնիվները: 

Գարեգին ՆԺԴԵՀ | Դիտումներ: 1514 | Հեղինակ: Գարեգին ՆԺԴԵՀ | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 17-Մյս-2012 | Մեկնաբանություններ (0)