// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Մշակույթ

Կարգում: 73
Ցուցադրված է: 21-30
Էջեր: « 1 2 3 4 5 ... 7 8 »

Դասավորել ըստ: Ամսաթվի · Անվանման · Վարկանիշի · Մեկնաբանությունների · Դիտումների
ՄՀԵՐԻ ՈՒ ՄԱՐԷԻ ԶՐՈՒՅՑԸ

Երգ գ (լուսին- գելէր- էլեր)

Տի տամ հազար Արեւ ՊստիկՄհերին,

Տի տամ հազար Արեւ Գոհար թագուհուն,

Տի տամ հազար Արեւ Ձենով Հովանին

Տի տամ հազար Արեւ Քեռի Թորոսին,

Տի տամ հազար Արեւ յոթ ճուղ Դավթին,

Տի տամ հազար Արեւ վեր Մհերի ճուղին։

Յոթ ավր ու յոթ գիշեր

Խանդութ Մարէն Մհերի հետ զրից էրավ,

Մարէն ա բախտավոր, Մհերն ա Զորավոր,

Մեր ու Որդի վէր Մարութա Սարին,

Էրգնքին հասնող Կրակի Բոցին,

Կողի կուտան, հին ու նորը կըդնեն, կվերցեն,

Չարն ու բարին, սիպտակն ու սեվը զիրարից կբաժնեն:

Խանդութ կպատմե Զիր զորավոր Աստված Մհերին

Սասնա գլխին Էգած- գացածը:

Հայրենասիրություն | Դիտումներ: 1706 | Հեղինակ: Կարինե Հայրապետյան | Ավելացրել է: ANI | Ամսաթիվ: 02-Հլս-2011 | Մեկնաբանություններ (0)

ՊԱՏՐԱՆՔԻ ՊԱՏԱՆՔԸ

Եվ շատ ավելի վատթար է ցավը,
Քան անարգանքն ու անպատվությունը,
Եթե այդ ցավը ծնունդ չի տալիս վեհ ու վսեմին:

Վե՛հ ու վսեմի՜ն,
Լսո՞ւմ եք, տղե՛րք,
Վե՛հ ու վսեմի՜ն:

Եգիպտոսն ինքն է ավազ ներմուծում,
Այն էլ ո՞ւմ համար, իր ... Սահարայի՜:
Ծաղրուծանա՞կ է: Կատա՞կ է հիմար:
Բայց Սահարայի ավազն իսկապես
Շինարարական շաղախ չի՜ դառնում.
Մանր է չափազանց:

Ապրելով նույնիսկ համակ-անսպառ ավազի վրա՝
Մեզ հարկավոր է,հատկապես հիմա, ավազ ներմուծել մեր շենքի համար,
Հարկավո՜ր ավազ:

Իսկ պատրանքներից ու պատրանքներով հղիանալը
Մեղք չէ հասարակ, այլ մեղք այնպիսի՛,
Որ հավասար է...(բառը չե՛մ ասում):
Եվ բավական չէ՞,
Որքան մերպեսին
Այլասերեցին այդ պատրանքները՝
Այդ հանդերձափոխ գործակալները... (բառը չե՛մ ասում):

Մշակույթ | Դիտումներ: 819 | Հեղինակ: Պարույր Սևակ | Ավելացրել է: ANI | Ամսաթիվ: 30-Հնս-2011 | Մեկնաբանություններ (0)

ՌԱԶՄԱԿՈՉ

Գիշեր է մռայլ, ամպամած գիշեր:
Հողմեր են փչում, շաչում են հողմեր
Դաւաճան երկրից մեր նենգ թշնամու
Մեր նուիրական դաշտերի վրայ:
Գոռ ալիքներն են լեռնանում ընդոստ
Մեր խռովայոյզ ծովերի վրայ:

Է՜յ ազատ Մասիս, երկնասոյզ գահեր,
Է՜յ երկաթակուռ խրոխտ գագաթներ,
Շանթե՞ր էր զօդում, սուրե՞ր էք կռում,
Հրեղէն ցասում ընդդէմ թշնամուն:

Հայրենասիրություն | Դիտումներ: 2940 | Ավելացրել է: ANI | Ամսաթիվ: 24-Հնս-2011 | Մեկնաբանություններ (0)

Նա ինքը Հայրենիքն էր
Մահից ես վախ չունեմ,
Իմ անունը վկայ,
Մեռնելու պէս հին գործ
Ու հին արհեստ չկայ…
Բայց մեր մահից յետոյ՝
Դժուար մահն է գալիս -
Մեր երգերի ահեղ
Դատաւորը կը գայ…

Գուրգեն Մահարի

      Մեր ժողովրդի կռահումը հասել էր մի զարհուրելի մտքի՝ թե մեր հողը ծերացել է, մեր հերոսների ոտքերի տակ չի դիմանում, տեղի է տալիս. դա միայն կռահում էր, դա չէր հաստատվում իրողություններով կամ այդ հաստատումները չնչին դեպքեր էին այն բանի դեմ, ինչը կոչվելու էր 1915: Ջախջախիչ պարտությամբ տանուլ տրվեցին մեր վերջին ճակատամարտերը, ռազմական հանճարները դարձան խեղճուկրակ զորապետներ, կիրճերում արյան մեջ խեղդվեցին մեր կռվողների վերջին փոքրիկ խմբերը, պատառոտվեցին նոր գնդեր ոգեկոչող դրոշները, և սերունդներ ու սերունդներ սնած երազների շքեղությունը մի այլանդակ ձեռնածվությամբ վերաճեց խղճուկ իրականության - տասը հազար վերստ գետին և յոթ հարյուր հազար որբ: Այսինքն՝ այնպիսի մի վիճակ, երբ ուզվում է, ինքնիրեն ուզվում է, որ հիվանդը մեռնի, և այդ ցանկությունն ավելի քան մարդասիրական է, քանի որ ապաքինումը հիվանդին առողջ չի դարձնի:
     Եվ փառք ոգևորված այն սերնդին, որ Արարիչ Աստծու նման ի չգոյե ստեղծեց մեզ համար հայրենիք: Դա Ալեքսանդր ՄյասնիկյանիԱղասի Խանջյանի և Արամայիս ԵրզնկյանիՉարենցի և ՄահարուԿոջոյանի և Սարյանի, Թորամանյանի և Թամանյանի, Աճառյանի և Աբեղյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի և Արշակ Չոպանյանի փառահեղ սերունդն էր, մատյան մի գունդ՝ որ մարտի նետվեց մեզ համար ամենաողբերգական պահին, երբ կարող էինք կորցնել ազգ և երկիր լինելու վերջին հնարավորությունները նույնպես: Տանջահար ժողովուրդն ըստ երևույթին ոգեկոչեց նաև իր ապագայի ուժերը, այլապես երկու տասնամյակը մեզ այդքան մեծեր չէր նվիրի: Դա առաջամարտիկների հերոսական սերունդն էր, և որպես իսկական առաջամարտիկներ նրանց խիտ շարքերը մեր օրերին հասան նոսրացած, բզկտված, հոշոտված, պատառոտված, ուխտադրժորեն թիկունքից զարկված և, զարմանալիորեն, դարձյալ ոգևորված: Մահարին դեռ ոտքի վրա էր և չէր նկատում, որ հազիվ է ոտքի վրա: Այդպես լինում են սևեռուն նպատակի մարդիկ: Նպատակը նրան հմայել-ձգում էր: Նրա ուժասպառ մարմինը դժվար էր հասնում նրա ձգտման ետևից, ապա ետ մնաց, ապա՝ ոգին հիսուն թվականների մեջ մի տեղ թողեց այդ դավաճան մարմինն ու տարիներ շարունակ սավառնեց դեպի նպատակ առանց մարմնի: Եվ հասավ ու գամեց բարձր գրականությունը մեծ հայրենասիրությանը: Բանաստեղծության աստվածը, երբ ջախջախվում էին մեր երազները, այն հեռավոր տարիներին Մահարուն շշնջացել էր մի մեծ գաղտնիք՝ պետք է գրականությամբ ետ խլել այն, ինչ պահել չենք կարենում ռազմիկների գնդերով: Երբեմն «պարտիզանական կռիվներով», երբեմն՝ կեղծ նահանջներով և վերջապես փայլուն մի ճակատամարտով նա անհայտությունից խլեց ու իր հայրենիքին վերադարձրեց իր Վանը, և մեծ գրող ու այդպիսով մեծ հայրենասեր Գուրգեն Մահարու այդ Վանն արդեն անկորնչելի է: Դա ոչ միայն այլևս անկողոպտելի մասն է հայ գրականության, այլ նաև հայ ապագա իրականության: Դա թռիչքային հրապարակ է դեպի իրական Վան: Դա Արևմտյան Հայաստանի մեծ խավարից Մահարու լույսով բացազատված այն հովիտն է, որ դեպի իրեն կգրավի խարխափող սերունդներ ու սերունդներ:
Գանգրահեր այն պատանին՝ հեռու տարիների Մահարին, գաղթելիս ձեռքին ունեցել է դասագիրք «Մեղրագետը» և հոր ատրճանակը. հոր ատրճանակը փոխել է հացով, իսկ մանկության «Մեղրագետը» տարել են Բերկրիի Բանդիմահու ջրերը: Այդ ժամանակ նա վերցրել ու դժվար ճանապարհներով մեզ է հասցրել մի պարկ հող՝ փռելու համար համակերպվող արշակներիս ոտքերի տակ:
Մշակույթ | Դիտումներ: 839 | Ավելացրել է: ANI | Ամսաթիվ: 16-Հնս-2011 | Մեկնաբանություններ (0)

ԱՆՊԱՐՏԵԼԻ ՈԳԻՆ

Եփրատից հեռու, անապատում կային մի քանի խղճուկ տաղաւարներ:
Հայրենի ողբալի սպանդից մազապուրծ մի քանի տասնեակ Հայեր էին ծուարել, նրանց ներքեւ՝ ծերեր, կանայք ու մանուկներ:
Ցնցոտիներով էր ծածկուած նրանց ոսկրացած մերկութիւնը, եւ նրանց հայեացքների մէջ մշտական սարսափն էր սառած, ինչպէս կախաղանի տակից հրաշքով ազատուած մահապարտների աչքերն են լինում:
Ժպիտ եւ ուրախութիւն սպաննուած էին նրանց աչքերի մէջ. միայն անմեռ յոյսի մի կայծ կար, որ տակաւին կեանքի նշոյլ էր տալիս նրանց բիբերին:
Երկնքից հրաշէկ արեւը կրակ էր մաղում, եւ առաւօտը կիզիչ էր ինչպէս միջօրէին:
Հեռուն, դեղնաւուն հողերի վրայ, հորիզոններն էին իջնում պղնձէ պատերի պէս:
Ծերերն ու պառաւները՝ հիւանդ ու դալուկ, կուչ էին գալիս տաղաւարների մի անկիւնում, գոց աչքերով իրենց երդիքների անդորր ծուխն ու պարտէզնների ծաղկած ծառերը վերապրելով: Եւ քանդւում էր ու հատնում նրանց չարչարուած հոգին...
Գիշերները թեթեւ անդորրում էին այդ թշուառների հուր ու զարհուրանք տեսած աչքերը, սակայն յաճախ, քրքրւում էին նրանց հոգիները կարմիր, ահաւոր տեսիլներով...
Առաւօտ էր: Վաղահաս պառաւած կանայք ստուերի մէջ նստած չորացած մատներով կար էին անում, հազար խնդրանքով ձեռք բերուած աշխատանքներ, որոնցով իրենց հարազատների չոր հացն էին վաստակում:
Անխոնջ, անդուլ կարում էին նրնաք, իրենց ճմլուած սրտերի մէջ սեւ արցունք թափելով: 
Տաղաւարների առջեւ մանուկներ՝ պզտիկ աղջիկներ ու մանչեր, մոռանալով իրենց խղճալի օրը, խաղ էին անում, նոյնիսկ երբեմն ուրախ ճիչ արձակելով:
Հայրենասիրություն | Դիտումներ: 1461 | Ավելացրել է: ANI | Ամսաթիվ: 16-Հնս-2011 | Մեկնաբանություններ (0)

ԱԶԳԱՅԻՆ ԵՐԳԸ
(Հատուած)

...Աշնան մի պայծառ առաւօտ էր. Արարատեան դաշտի հրաշագեղ աշունը. փոշոտ ցանկերի միջից փայլփլում էին խաղողի ոսկեղէն ողկոյզները, նուռն ու խնձորները, ասես՝ հրեղէն գնդակներ լինէին. յուռթի այգիներից լիութեան անուշ բուրմունքն էր խնկում. վերեւ,           բաց-կապոյտում, հաւքերի շղթան էր ձգւում, ներքեւ, ցօղաթուրմ արահետներով հայ գեղջուկի սայլերն ու ձիերն էին անցնում՝ բարձած աշնան հազար ու մէկ բերքերով:

Երկու ընկերով գնում էինք հինաւուրց Արմաւիրի բլուրի տակով. մեր գլխի վրայ ծփում էր մեհենական սօսիների խորհրդաւոր սօսափը. երկուսս էլ լուռ էինք, տարուած մեր տեսիլներով:

Մեր ցուպերը՝ հովիւների պէս, մէջքերնիս լայնքով դրած արմուկներիս մէջ, քայլում էինք Երասխի հին հունով դէպի մի գիւղ՝ Երասխի ձախ ափին:

Սքանչելիք է Արարատեան դաշտը:

Մասիսը ուղղակի դիմացներս էր. այնպէ՜ս պարզ ու վճիտ էր, որ նրա ոտքերից մինչեւ գագաթը մէկ-մէկ կարելի էր դիտել: Մի հսկայ սպիտակաբաշ առիւծի է նման նա, նստած յետի ոտքերի վրայ, ալեւոր գլուխը անհունի մէջ, հանգիստ եւ անվրդով:

Աշնան քաղցր ու մեղմ արեւը Մասիսի վերից վար, եւ Արարատեան երկրի լայնքին ու երկայնքին իր տարածուն ծիրանին էր փռել:

Մտանք մեր նպատակադրուած գիւղը:

Մշակույթ | Դիտումներ: 2178 | Ավելացրել է: ANI | Ամսաթիվ: 13-Հնս-2011 | Մեկնաբանություններ (0)

«Մեր հայրենիքը մենք պիտի պաշտպանենք»

 
Մեր հայրենիքը մեզնից դատարկվեց
Բայց ոչ մի վայրկյան, ոչ մի ակնթարթ
Մենք չենք դատարկվել մեր հայրենիքից
Մենք սպանվեցինք մեր հայրենիքում,
Բայց հայրենիքը մեր մեջ չսպանվեց…
 
Պ.Սեւակ
 
     Այս գիշեր մի հրաշք եղավ իմ կյանքում…
    Ձնաբուքը խուլ հորզոններից զարկվում էր դեմքիս, ծեծում էր կուրծքս, ներխուժում խրամատի մեջ, սուրում, ոռնում, դուրս պրծնում, փաղչում, վազում հեռուներ, դարձյալ հետ վերադառնում մոլեգնած…Խլացնում են ինձ գայլերն ու բորենիներն իրենց աղիողորմ ոռնոցներով խառնված թշնամու զազրելի հռհռոցներին:
Իսկ ձյունոտ գիշերը դանդաղ պարուրում է ինձ, ձյունամրրիկը կամաց-կամաց ինձ տանում հեռու…
Ու հանկարծ կատարվում է անսպասելին`հրաշքը, տեսիլք ու հայտնություն է լինում ինձ մինչ ես հենված էի իմ սառը դիդակետին…
   «Ահա տեսնում եմ հայրենիքս պայծառակերպված: Երևում է ինձ սիրտը նրա բացված, հոգին տեսանելի: Նախ` տեսա Հայրենիքիս ծնունդը. Աստծո դրախտներից հանկարծ մի կաթիլ դրախտ ծորաց մի ամայի հողագնդում, ապա դարձավ լուսափայլ մի կանթեղ այդ մութ ու խավար երկրի վրա: Հետո կարծես ջրհեղեղ եղավ, ապա հայրենիքն իմ իր կրծքով պաշտպանում էր մի մարդու, որից սերվեց ողջ մի ժողովուրդ, ապա հենց այդ ժողովուրդը տարածվելով ու բազմանալով հետ է գալիս ու թունավոր բաղեղի նման փաթաթվում է նրան, ճանկում, խրում իր մագիլները հողի մեջ նրա…
     Ահա լսում եմ աղմուկը վայրի քուշանաց, դղրդոցը բարբարոս հոների, դոփ ու դրոփն ալանաց, պարսից ապա բիրտ հունաց: Լսում եմ հռոմեական մարտակառքերի զարհուրելի կռինչը, բութ խռխռոցը պարսից մարտափղերի: Ապա սելջուկյան սրերի շառաչ, բոց ու վայնասուն, մահացու հառաչ ու սարսուռ: Մոնղոլների թունավոր կոկորդից ժանտ պոկվում են պողպատյա նետեր, խոցում, խոցոտում…Տեսնում են, թե ինչպես է սիրտը քո վերածվում անսպառ արյան ջրվեժների քարափ: Վաչկատուններն են լլկում անողոք, Լենկ-Թեմուրն անցավ` ինչպես փոթորիկ, եկան թաթարներ, եկան արաբներ մոլեգնած, խոլ, արյունարբու, ահեղ, ավելի քան անապատի քամին… արյամբ լճացած նրանց ոտնահետքերը…
Հայրենասիրություն | Դիտումներ: 2470 | Հեղինակ: Սերժանտ Արշակ Հակոբյան | Ավելացրել է: ANI | Ամսաթիվ: 07-Հնս-2011 | Մեկնաբանություններ (0)

ԵՐԿԻՐ ՆԱԻՐԻ 
 Եղիշե Չարենց


Վաղո՜ւց, վաղո՜ւց մտորում է իմ մեջ մի անհուն ցանկություն։ Վաղո՛ւց ելք է փնտրում կուտակված մի կարոտ։ Մթի մեջ, գիշերի կեսին, կամ ցերեկը, երբ ես զբազված եմ լինում առօրյա հոգսերով, կամ անգամ երբ ես տարված եմ լինում գինու կամ կնոջ հմայիչ հաճույքով,— ներսը, սրտիս խորքում, գողի պես զգույշ, կամացուկ շարժվում է նա։
Ինչպես վազուց տրված մի խոստում, կամ ինչպես ժամանակին չվճարած պարտամուրհակ — ծանրանում է սրտիս, անողոք — ուտում է սիրտս։
Հաճախ պատկերանում է նա ինձ, որպես մի վաղեմի բարեկամ, վաղեմի ծանոթի մի նման, որին ես շատ առաջ եմ հանդիպել, բայց կորցրել եմ հետո — օրերի մշուշից ելնում է նա հաճախ, օրերի մշուշից նայում է ինձ։ Երկա՜ր-երկա՜ր նայում է աչքերիս։ Ասում է՝ չե՞ս ճանաչում։ Մոռացե՞լ ես,— ասում է նա։ — Ու սահում է էլի, թաղվում է օրերի մշուշում — կորչում է օրերում։
Հազար-հազար տեսքով ու կերպարանքով պատկերանում է նա ինձ։ Լինում է, որ ես թերթ եմ կարդում, կամ, ասենք, գնում եմ շուկա փայտ գնելու։ Փայտ ծախողն է, ասենք, մի սովորական գյուղացի, մի սայլ փայտ է բերել շուկայում ծախելու։ Հարցնում եմ՝ ի՞նչ արժե, բարեկամ, փայտդ։ — Այսքան, կամ այսքան։ — Ու մի պահ, հարցական, նայում է ինձ։ Եվ, երևակայո՞ւմ եք,— հանկարծ, այդ ամենասովորական գյուղացու աչքերից — աչքերի մշուշից — սահում է, ինձ է նայում — նա։ Նայում է երկա՜ր-երկա՜ր։ Ասում է՝ չե՞ս ճանաչում։ — Մոռացե՞լ ես,— հարցնում է նա։ Եվ ես, փայտ գնելու փոխարեն անողոք մորմոքը սրտիս —վերադառնում եմ տուն։
Երբեմն էլ ես տեսնում եմ նրան... հորս, Աբգար աղայի դեղնած, դեղնափայլ... մազերում։ Հորս, Աբգար աղայի դեղնափայլ մազերից ելնում է նա, հազարամյա — նայում է ինձ։ Հազար-հազար տեսքով ու կերպարանքով պատկերանում է նա։ Ապրում է, աներևույթ, մեր ամեն ինչում։
Բայց ո՞վ է, կամ ի՞նչ է նա — ահա ամենաէականը։ Գուցե մեծ լինի զարմանքդ, սիրելի ընթերցող, եթե ասեմ, որ ե՛ս էլ չգիտեմ։ Գիտեմ, որ նա — կա, եղել է և հին է, որպես իմ արյունն է — հին։ Կա,— զգում եմ, շոշափում եմ սրտով, տեսնում եմ,— բայց հենց որ ուզում եմ բռնեմ, տեսնեմ մարմնավոր, կանգնեցնեմ հաստատ,— կորչում է, դառնում է աներևույթ, ցնդում է, որպես ծուխ, կամ ցնորք։
Գորշ, ամենօրյա, առօրյա մեր կյանքում, կենցաղում, մորմոքում է նա մութ, աներևույթ, կանչում է — ո՞ւր... Երբ, իրիկնադեմին, մեղմ, հատ-հատ ղողանջում է զանգը հին, խարխուլ զանգակատնից — կանչում է նա։ Ո՞վ է լսում։ — Ո՞վ էլ որ լսում է — շա՞տ բան է հասկանում։ Ես էլ, որ մանկությունից լսել եմ նրա կանչը — շա՞տ բան եմ հասկացել։ Բայց էլ ինչո՞ւ է խեղդում ինձ, ինչո՞ւ է կարոտը խեղդում։ Ինչո՞ւ է կանչում — մտերիմ, կանչում— անվերջ։ Եվ ես ինչո՞ւ եմ ուզում, ինչո՞ւ եմ կամենում փնտրել, գտնել նրան, խոսել նրա հետ — սրտով, սիրել նրան։
Մշակույթ | Դիտումներ: 1555 | Ավելացրել է: ANI | Ամսաթիվ: 03-Հնս-2011 | Մեկնաբանություններ (0)

ԳԱՂԱՓԱՐԻ ԵՎ ԱԶԱՏՈԻԹՅԱՆ ՋԱՀԱԿԻՐԸ
Խրիմյան Հայրիկ

Գայ Մասեաց սարէն, նա ձախն ու աջը
Մովսէսի քընարն՝ Ղևոնդի խաչը,
Աստղի մի նայուածք, քընարի մը ձայն,
Աղեաց խորերէն կը սիրէ նա Հայն.
Դեռ չը ճանչցա՞ք զայն, ճակա'տք վշտակո,
Հրեշտա'կն է Հայոց:

Պ. Դուրյան



Մկրտիչ Խրիմյանը պատմական այն դեմքերից է, որ իրենց ժամանակակիցների աչքում արդեն առանձնանում են հասարակ մահկանացուներից, դառնում խորհրդանիշ, օրինակ, ուղեցույց: Եվ հենց ժամանակակիցները նրան մեծարել են Հայոց Հայրիկ պատվանունով, արվեստագետները գծել են նրա դիմանկարը, բանաստեղծները փառաբանել են նրան որպես ճշմարտության անդուլ որոնողի, «գաղափարի և ազատության ջահակրի» (Սիամանթո):
1820 թ. ապրիլի 4 (16)-ին, Վանում է ծնվել Մ. Խրիմյանը: Նախնական կրթություն է ստացել ծննդավայրում, Լիմ և Կտուց անապատներում գրաբար և հայագիտություն է ուսանել: Ուշիմ ու հարցասեր պատանին ծրագրում է հիմնավորապես ուսումնասիրել հայրենի երկիրը, նրա պատմությունը, ներկան, պատրաստվում է կռվելու խավարի ու հետամնացության դեմ, անձնուրացաբար աշխատելու «գյուղաբնակ եղբարց» լուսավորության համար, նրանց պաշտպանելու ընկերային չարիքներից, վերջապես, պայքարելու անմարդկային անարդարությունների դեմ՝ հանուն «խաչեալ ճշմարտութեան»: Այս ժողովրդանվեր ծրագիրն իրագործելու երեք ճանապարհ էր նա ճանաչում՝ գրիչ, տպագրության և կենդանի խոսք: Շատ վաղ հմտացավ Խրիմյանը խոսքարվեստի մեջ: Մասնավորապես կենդանի խոսքի անզուգական վարպետ էր. արտաքուստ պարզ ու անզարդ՝ նրա քարոզն ու ճառը ունակ էին ոչ միայն մտքեր արթնացնելու, այլև հուզելու, ալեկոծելու սրտեր... Եվ խոսքն ազդեցիկ էր ոչ թե մոգիչ գեղեցկությամբ, այլ հենց նրանով, որ արտահայտում էր կյանքի ճշմարտությունը, սրտաբուխ էր, անկեղծ ու անպաճույճ:
Պատմություն | Դիտումներ: 1739 | Ավելացրել է: ANI | Ամսաթիվ: 01-Հնս-2011 | Մեկնաբանություններ (0)

Վանի թագավորության պետական կրոնը


Վանի թագավորության կրոնն ուսումնասիրելու համար կան երկու հիմնական աղբյուրներ` սեպագիր արձանագրությունները և պատկերազարդ հուշարձանները:
Սեպագիր արձանագրությունների հաղորդած տեղեկությունները սահմանափակ են. դրանցում հայտնվում են Աստվածների անունները, պատմվում է տաճարների կառուցման մասին, և թվարկվում են զոհաբերությունները:
Բուն կրոնական բնույթի այնպիսի տեքստեր, ինչպիսիք են առասպելները, աղոթքները, մոգական հմայությունները, համարյա թե հայտնի չեն: Պաշտամունքային առարկաներն ու պատկերները լրացնում են գրավոր աղբյուրների տեղեկությունները:
Վանի թագավորության դիցարանում կենտրոնական տեղ է գրավում Խալդի(ՀալդիԱստվածը: Նա գերիշխող դիրք ուներ և համարվում էր Երկրի ու թագավորի հովանավոր Աստվածը:
Սեպագիր արձանագրություններում, որոնք պատմում են տաճարների շինարարության և նախատեսվող զոհաբերությունների մասին, Խալդիից հետո հիշատակվում են Թեյշեբա և Շիվինի Աստվածները: Նրանք միասին առանձնանում են մյուս աստվածների շարքից և կազմում են Աստվածների գերագույն երրորդությունը: Խալդին պատկերվում էր ռազմիկի կերպարանքով: Նա օրհնում էր թագավորին արշավանքի մեկնելիս և օգնում նրան հաղթելու թշնամուն: Խալդի Աստծու կինը դիցարանի գլխավոր Աստվածուհի Արուբանին էր: Մհերի դռան արձանագրությունում թվարկվում են Վանի թագավորության Աստվածների անունները և նրանց մատուցվող զոհաբերությունները (ցուլեր,կովեր, ոչխարներ, այծեր, զենքեր, գինի և այլն):
Պատմություն | Դիտումներ: 3658 | Ավելացրել է: ANI | Ամսաթիվ: 30-Մյս-2011 | Մեկնաբանություններ (0)