// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Մշակույթ

Հայկական մշակույթի ամենագեղեցիկ, խորհրդանշական և խորհրդավոր արժեքներից են հայոց ծիսական տիկնիները: Նրանց կերպարների և գործառույթների  մեջ առավել խոսուն ձևով է խտացվել և մարմնավորվել ժողովրդի անհատակ մտածողությունը: Հատուկ ծեսերով և հմայական բանաձևերով են ուղեկցվել տիկնիկի խորհրդանշական ծնունդը և մահը: Ժողովուրդը նրանց օժտել է մոգական ուժով, չարը խափանող, վտանգից ու չարից զերծ պահող հատկություններով: Տիկնիկների միջոցով ձգտել են ապահովել բերք ու բարիքի առատությունը, պտղաբերությունը, արգասաբերությունը, ընտանեկան և անձնական հաջողությունները:

Հայաստանում հետազոտությունների ժամանակ հայտնաբերվել են բազմաթիվ մարդակերպ և կենդանակերպ տիկնիկներ, որոնք դարեր շարունակ օգտագործվել են ծիսական արարողությունների ժամանակ: Այսօր մեզանում քիչ թե շատ հայտնի  տիկնիկը Նուրի տիկնիկն է և նրան ուղեկցող ծեսը: Իրականում մեր ժողովուրդն ունեցել է բազմաթիվ այլ տիկնիկներ, որոնք ժամանակին զուգահեռ դուրս են մղվել մեր կենցաղից, քանի որ մոռացության են մատնվել ծիսական տիկնիկին  ուղեկցեղ հավատալիքները և ծիսական արարողությունները:

Սովորաբար տիկնիկ պատրաստել են կանայք, օգտագործելով ամենատարբեր նյութեր` հիմնականում փայտ, թելեր, կավ, մետաղ, կաշի, մորթի, մազ, խմոր:

Յուրահատուկ նշանակություն ունեին խմորից պատրաստված տիկնիկները` Ասիլիկ-Վասիլիկները (այլ անվանումները` Ասիլ- Վասիլ, Ասիլ-Բասիլ, Վասիլիկ,Տիկին, Խրձիկ և այլն): Ծիսական այս տիկնիկները թխվում էին Ամանորի նախօրյակին`գալիք տարվան ուղղված գուշակություններ անելու և բարիք ապահովելու նպատակով: Ասիլիկ-Վասիլիկների թխմամբ կարծես ավարտվում էր  տոնի ամենակարևոր բաղադրիչի` ծիսական Տարեհացի պատրաստումը: Ասիլիկ-Վասիլիկները տարբեր կերպարանք էին ստանում`կախված նրանից, թե ում կամ ինչ համար էին գուշակություններ անելու տվյալ տիկնիկի միջոցով: Վասիլիկները կարող էին լինել մարդու, կենդանու, քսակի տեսքով: Ծիսական  Տարեհացի (Կրկենի, Դովլաթ Կրկենի, Կլոճ, Փուռնիկ և այլն) խմորից մի կտոր էին պոկում, նրան տալիս էին համապատասխան տեսքը`զարդարելով չամիչով, ընկույզով և շաղախելով ձվով, որպեսզի գեղեցիկ լինեին: Թխելիս տիկնիկի ձեռքերը խաչում էին կրծքին: Այսպես հարսանիքի ժամանակ հարսն է խաչում ձեռքրը կամ թաղման ժամանակ հանգուցյալի ձեռքերն են խաչում: Իգական սեռի տիկնիկներին գլխի հարդարանք էին սարքում և երկար շոր` կրկին խմորից: Տղամարդկանց և պատանիների համար ևս պատրաստում էին Վասիլիկներ: Արական սեռի տիկնիները պիտի պարտադիր գոտի և արական խորհրդանիշ ունենային: Երբեմն պատրաստում էին նաև նորածնի տեսքով Վասիլիկներ: Գուշակություն անում էին ըստ տիկնիկի փքվելու աստիճանի` եթե փքվեր, հաջողության նշան էր, եթե սմքեր`հակառակը: օրինակ, եթե կին Վասիլիկի թխման ընթացքում տիկնիկի փորի մասը ուռչեր,ապա գակիք տարում տանը երեխա էր ծնվելու: Բազմաթիվ էին Վասիլիկների հետ կապված հավատալիքները: Թխելուց հետո երբեմն նրանց բաժանում էին: Առանձին շրջաններում կային Վասիլիկներ ուտելու առանձին օրեր` Զատիկի երեկոյան: Սիսիանում թխում էին միայն արական տիկնիներ և գիշերը դնում էին տան տանիքին:

Տիկնիկի սեռը, պատրաստման ժամանակը, ուտելու ընթացքը, գուշակություններն ու այլ ծիսական գործաղությունները միտված էին բերք ու բարիքի առատությանը, կանանաց պտղաբերությանը և այլն:

Հաջորդ երկու ծիսական տիկնիկները` Ուտիս տատը և Պաս պապը, ներքին խորհրդանաշական և իմաստային կապ ունեն միմյանց հետ: Նրանց ծիսական իմաստն ու դերը ամբողջանում է այն տոների և ծեսերի համալիրում, որտեղ էլ հայտնվում են այս տիկնիկները`Ուտիս տատը` Բարեկենդանին, Պաս պապը` Մեծ պասին:

Բարեկենդանը տարվա ամենազվարճալի, սպասված ու խելահեղ տոնն էր: Այն տևում էր մեկ կամ երկու շաբաթ: Երգ ու պարի, զվարճահանդեսների, թատերախաղերի, հրապարակային խնջույքների, կերուխումի, կատակների, ուրախության օրեր, որոնց ընթացքում հասարակական հարաբերությունների, ընտանեկան բարքերի, մինչ այդ ընդունված առօրեկան և ավանդութային նորմերը գլխիվայր շուռ էին գալիս. ժուժկալությունը փոխարինվում էր անհագուրդ ուտել- խմելով, երիտասարդների, հարսների ու աղջիկների զուսպ պահվածքը` նրանց վարք ու բարքի ազատությամբ և այլն: Տոնի վերջին օրը, երբ խելահեղության էին հասնում խնջույքներն ու զվարճությունները, 80-90-ամյա կանայք երեկոյան պարում էին իրենց ծիսական պարը, իսկ երիտասարդ տղաները պատրաստում էին ծիսական տիկնիկը`Ուտիս տատին: Այն կնոջը կերպարանավորող, գզգզված, քրքրված տիկնիկ էր, որ Բարեկենդանի վերջին օրը, երեկոյան, հանդիսավոր կերպով գլորում էին սարի գլխից, այլ կերպ ասած` վռնդում էին, ներս հրավիրելով Պաս պապին: Ուտիս տատը խորհրդանշում է կնոջ տիրապետության շրջանը,ուտիս օրերը, իսկ Մեծ պասի ծիսական տիկնիկը` Ակլատիզը կամ Պաս պապը, արական տիրապետության և պաս օրերի շրջանը: Ուտիս տատը և Պաս պաը գտնվում են մշտական ծիսական պայքարի մեջ: Նրանց վեճն արտահայտվում է Լոռվա բանահյուսության հետևյալ պատառիկի մեջ`«Տատը գնաց շերեփը ձեռքին, պապը եկավ չոմբախն ուսին»:

Եթե Ուտիս տատին մարմնավորում է գզգզված, քրքրված կանացի հագուստով տիկնիկը, ապա Ակլատիզին`խստահայաց ծերունու տեսքով տիկնիկը: Տարբեր գավառներում տարբեր էին Ակլատիզի անվանումները` Ախլոճ, Ախացել, Ախելուծ, Գոգոռոզ, Խուխուլիճ, Խուլուճիկ, Մոռմոռոզ, Մռմռաս, Մեծպաս, Ֆռիկ, Որոջբեկ և այլն: Նա հայտվում էր պասի առավոտյան`իր հետ բերելով ծիսական գործողությունների մի ամբողջ շարան, որոնք դարձյալ պիտի ապահովեին պտղաբերությունն ու արգասաբերությունը: Ակլատիզը պատրաստում էր տան ամենատարեց կինը` բոլորից թաքուն: Տիկնիկը իրենից ներկայացնում էր մի սոխ (կարտոֆիլ, խմորագունդ), վրան յոթ փետուր խրած: Դրանք խորհրդանշում էին պասի յոթ շաբաթները: Որոշ վայրերում փետուրները կարող էին գույնզգույն լինել կամ` չորսը սպիտակ, մեկը`սև ու սպիտակ, երկուսը`սև, քանի որ պասի առաջին 4 շաբաթները ձմռան շրջանում են, վերջին երեքը` գարնան, երբ գետինն արդեն սևացել է: Շաբաթը լրանալուն պես  մի փետուրը հանում էին: Սոխի վրա խրում էին միոտանի տիկնիկին`պատրաստված փայտից,բեղ-մորուքով, հագին`տղանարդու շորեր, աջ ու ձախ պարզած թևերից քարեր կախած :Ամբողջ ընթացքում նա հսկում էր, որ ընտանիքում ոչ ոք չխախտեր պասը: Հակառակ դեպքում պատիժը չէր ուշանա`նա քարերով կհարվածեր պասը խախտողին, կամ էլ կծու բիբարով կվառեր նրա բերանը: 



Աղբյուր: http://www.facebook.com/home.php?sk=group_147052972008199&ap=1 Կարգ: Մշակույթ | Ավելացրել է: ANI (08-Փետր-2011) | Հեղինակ: Մանան Դաֆին Դիտումներ: 1157 | Պիտակներ: Armenian culture Theatre թատրոն ծես
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]