// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Մշակույթ

Ձագաձորի (Վերիշենի) Սբ.Հռիփսիմե եկեղեցին, որը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Վերիշեն բնակավայրում, Գորիս քաղաքից 4 կմ հյուսիս-արևմուտք, ամենայն հավանականությամբ կառուցվել է 4-րդ դարի սկզբին հեթանոսական ԱՍՏՂԻ տաճարի տեղում (Ալբիրեո, Անգղի համաստեղություն): Ուսումնասիրություններով պարզել եմ, որ եկեղեցու հիմքում և շրջակայքում պահպանվում են հեթանոսական տաճարի հիմքի և կառուցվածքային տարրերի բազմաթիվ մնացորդներ, ինչպես նաև մեհյանին յուրահատուկ նյութական մշակույթի հետքեր:

Տաճարն, անկասկած, կառուցվել է ավելի հին` մեգալիթյան կառույցին կից կամ նրա տեղում: Այդ են վկայում եկեղեցու շրջակայքում պահպանված ԱՆՑՔԵՐՈՎ բազմաթիվ քարերի առկայությունը: Տարբեր անկյան տակ փորված անցքերով քարերի և տեղում հայտնաբերված ԵԶԱԿԻ ԱՍՏՂԱԴԻՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՔԻ առկայությունը հիմք է տալիս ենթադրելու, որ եկեղեցու և մեհյանի տարածքում եղել և գործել է հնագույն աստղադիտարան:

Աստղադիտարանի աշխարհագրական դիրքը ճշգրիտ համընկնում է Երկրի վրա արտացոլված Անգղի (Կարապի) համաստեղության Ալբիրեո աստղին (Անգղի համաստեղության Երկրի վրա արտացոլված հուշարձանախմբի` Անգեղակոթ, Քարահունջ և այլն, մասին մանրամասն տես Վ.Վահրադյան և Մ.Վահրադյան, «Քարահունջ հուշարձանի մասին միջդիսցիպլինար գիտական հետազոտության արդյունքները»):
Ձագաձորի մեգալիթյան աստղադիտարանը նշված հուշարձանախմբի անբաժանելի մասն է, նրա ֆունկցիոնալ կարևորագույն տարրերից մեկը:

Տեղում կատարված ուսումնասիրություններից պարզվեց, որ աստղադիտարանի շրջակայքում` նրանից 3 կմ հյուսիս-արևմուտք, պահպանվել է նրան ուղեկցող ևս մեկ
«հունջ»: Քանի որ աստղադիտարանը համապատասխանում է Կարապի b-ին` Ալբիրեոին, ուստի հայտնաբերված «հունջը» Ձագաձորի աստղադիտարանի հետ միասին արտացոլում է Ալբիերոյի կրկնակի աստղ լինելու հանգամանքը երկրի վրա:
Ձագաձորի մեգալիթյան կառույցի աստղադիտական գործիքները` անցքերով քարերի մի մասը , պահպանվել է (10 հատ` անխաթար, 7 հատ` անցքերը ջարդված վիճակում):
Գործիքների մեծ մասը ժամանակի ընթացքում օգտագործվել է այլ նպատակների համար, իսկ խորհրդային ժամանակաշրջանում, ականատեսների վկայությամբ, մի մասն էլ կտրտվել և օգտագործվել է որպես շինանյութ:

Աստղադիտարանի գործիք-քարերի չափսերը տարբեր են և տատանվում են 68 x 34 x 18-ից մինչև 235 x 96 x 28-ի, իսկ անցքերի տրամագիծը` 7-12 սմ-ի միջև:
Տեղում պահպանվել է 3 հատ ԷԿՐԱՆՈՎ, 51 հատ գծապատկերներով, 54 հատ անմշակ քար, ընդամենը` 125 հատ գործիք-քար:

Ձագաձորի աստղադիտարանի տարածքում 2008թ. իմ կողմից հայտնաբերված եզակի աստղադիտական գործիքի նախնական չափագրումների մասնակի արդյունքները ներկայացնում եմ ստորև, առանց մեկնաբանությունների (անկյուն a = 66,02; անկյուն b = 57,01; անկյուն c = 57,01):

Ամենայն հավանականությամբ, այս եզակի գործիքը աշխատել է մի շարք այլ գործիքների հետ համատեղ, որոնց մասին առայժմ կարելի է միայն ենթադրություններ կատարել: Այն իր կատարելությամբ ապացուցում է, որ Ձագաձորի աստղադիտարանի գոյության ընթացքում այստեղ ոչ միայն կատարվել են պարզագույն աստղագիտական դիտումներ, այլև դրանով աշխատողները խորությամբ ուսումնասիրել են մեզ շրջապատող Աշխարհը, բավականին ճշգրիտ պատկերացումներ ունեցել տիեզերքի, տիեզերական մարմինների, ինչպես նաև երկրի ձևի, չափերի և կառուցվածքի վերաբերյալ:

Կարգ: Մշակույթ | Ավելացրել է: Նարի (26-Դկտ-2010) | Հեղինակ: Աշխեն Մաշուրյան Դիտումներ: 1117
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]