// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Բավարար
5. Վատ չէ
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Մշակույթ

Բաց նամակ ՀՀ Նախագահին` ընդդեմ սերիալների

Հայաստանի Հանրապետության Նախագահ
Պարոն Սերժ Սարգսյանին

Մեծարգո պարոն Նախագահ, Ձեր ուշադրությունն ենք հրավիրում հետևյալ փաստի վրա` ակնկալելով Ձեր գործուն միջամտությունն այս կարևորագույն խնդրի լուծման հարցում:

Հասարակության վրա հեռուստատեսության բովանդակային սխալ քաղաքականության կործանիչ հետևանքներն ապացուցված են գիտականորեն: Վերջին տարիներին հայկական գրեթե բոլոր հեռուստաընկերությունները, հետևելով բացառապես իրենց նեղ կոմերցիոն շահերին, եթերը լցրել են հայկական արտադրության ագրեսիվ, քրեական և պոտենցիալ քրեածին, հակասոցիալական սերիալներով և այսպես ասած` «հումորային» ծրագրերով: Ուսումնասիրությունները ցույց են տալիս հայկական արտադրության հեռուստասերիալների բացասական ազդեցության հնարավորությունները:

Հայաստանի հասարակության տարբեր շերտերի կողմից պարբերաբար բողոքներ են հնչում սերիալների դեմ, ցավոք, հասարակությունը հեռուստաընկերությունների այդ հակահասարակական գործունեության վրա ազդելու լծակներ չունի: Հեռուստաընկերությունների հակասոցիալական եթերային քաղաքականության վրա գործնականորեն չազդեց նույնիսկ մոտ երեք տարի առաջ Ձեր հանձնարարությունը, համաձայն որի`Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահը պետք է առաջարկեր ձևաչափ, որըքաղաքացիական և հասարակական կառույցներին հնարավորություն կտար ներազդելուհեռուստառադիոընկերությունների գործունեության բովանդակության վրա:

ՀՀ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի 22 հոդվածով («Հեռուստառադիոհաղորդումների չարաշահման անթույլատրելիությունը») արգելվում է բռնության և դաժանության քարոզ կամ պաշտամունք պարունակող հաղորդումների, էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումների, սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի և անչափահասների առողջության, մտավոր ու ֆիզիկական զարգացման,դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների հեռարձակումը:

Սակայն իրականում տեսականորեն անսխալ այս օրենքը չի ապահովում ոլորտի կարգավորումը, քանի որ մի կողմից` օրենքը չի կիրառվում, մյուս կողից` գործնականում չկան այն գիտավերլուծական մեխանիզմները, որոնք կտան արգելվող բովանդակության սահմանման, որոշման չափանիշները (օրինակ` անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման վրա բացասական ազդեցություն) և որոնց համաձայն կիրականացվեն հեռուստատեսային բովանդակության, հատկապես` հեռուստասերիալների բովանդակության բարեփոխումները: Բացի այդ, վարչական օրենսգրքում բացակայում են հեռուստատեսության կողմից խախտումների կատարման դեպքում պատժամիջոցների կիրառման վերաբերյալ դրույթները (վարչական օրենսգրքում առկա են միայն գովազդին վերաբերող խախտումների մասին դրույթներ): Ստացվում է, որ հեռուստաընկերությունները կարող են խախտել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքը, և շատ դեպքերում նրանց պատասխանատվության ենթարկել հնարավոր չէ: 

Իրավիճակից դուրս գալու ելքերից են.
1.Օրենքով սահմանել հստակ չափորոշիչներ, ինչպես նաև վարչական օրենսգրքում ավելացնել օրենքի խախտման դեպքում պատժամիջոցների մասին դրույթը:

2.«Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի» շրջանակներում ստեղծելգիտահետազոտական կենտրոն, որն էմպիրիկ մակարդակով կզբաղվի հայկական հեռուստաեթերիբովանդակային հետազոտություններով և կանխատեսումներով: Աշխատանքային խմբում անհրաժեշտ է ներգրավվել ակտիվ գիտական գործունեությամբ զբաղվող սոցիոլոգների, հոգեբանների,ազգագրագետների և ոլորտի հետ կապ ունեցող այլ մասնագետների, ովքեր հեռուստաեթերի ամենօրյա գիտական ուսումնասիրություններ կանեն ու «անվնաս հեռուստաարտադրանք» ստեղծելու վերաբերյալ լուծումներ կառաջարկեն «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին»:

3.«Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին» պարտավորեցնել, որպիսի ամենամիս կազմակերպի հանրային քննարկումներ, որոնց շրջանակներում վերջինս հանդես կգա նախորդամսվա վերաբերյալ հաշվետվությամբ:

4.Քանի որ օրենքի խախտումների վերահսկողությունը դրված է «Հեռուստատեսության և ռադիոյիազգային հանձնաժողովի» վրա, համապատասխան պայմաններ ստեղծել և աջակցել, որ այն պատշաճ կերպով կատարի իր պարտականությունները:

Պարոն նախագահ, խնդրում ենք հետամուտ լինել հայկական հեռուստաեթերի կարգավորման գործին, քանի որ ներկա հեռուստատեսության հակասոցիալական քաղաքականությունը հանգեցնում է հայ հասարակության սոցիալ-բարոյական առավել դեգրադացմանը, խեղմանը և վերջնական քայքայմանն իր բոլոր` սոցիալ-մշակութային, քաղաքական և տնտեսական հետևանքներով:

ՀԳ. Կից ուղարկում ենք ՀՀ գիտական ամսագրերից մեկում հրապարակված հեռուստասերիալների բացասական ազդեցության վերաբերյալ ուսումնասիրություն («21-րդ ԴԱՐ», N 5, 2011 թ.) և մեկ գիտական մենագրություն այդ թեմայով.

http://noravank.am/upload/pdf/05.Vahram%20Miraqyan_21_dar_05_2011.pdf

http://www.scribd.com/doc/83318951/

Երիտասարդական կազմակերպություններ և կառույցներ

  • ՀՀ նախագահին կից հանրային խորհրդի Երիտասարդության հանձնաժողով
  • «Հայ առաջադեմ երիտասարդություն» (APY) հ/կ
  • «Անկախության սերունդ» հ/կ
  • «Պարենք Հայերեն» երիտասարդական նախաձեռնություն
  • «Բնապահպան տնտեսագետների երիտասարդական կազմակերպություն»
  • Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի «Ուսանողական ձայն» ծրագիր
  • «Ալավերդու Երիտասարդների Միասնություն» ՀԿ

Հայ մշակույթի և գիտության ներկայացուցիչներ

  • Սոս Սարգսյան, դերասան
  • Արևշատ Ավագյան, ակադեմիկոս
  • Ռուբեն Սաֆրաստյան, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, ԳԱԱ թղթակից անդամ
  • Աշոտ Մելքոնյան, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, ԳԱԱ թղթակից անդամ
  • Լևոն Շիրինյան, քաղաքական գիտությունների դոկտոր, փիլիսոփայական գիտությունների թեկնածու
  • Արտակ Մովսիսյան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
  • Սամվել Շահինյան, ճարտարապետական գիտությունների դոկտոր
  • Վահան Ստեփանյան, ռեժիսոր («Վանա ծովուն արշալույսը» ֆիլմի ռեժիսոր)
  • Արմեն Վաթյան, սցենարիստ («Վանա ծովուն արշալույսը» ֆիլմի ռեժիսոր)
  • Խաչատուր Գասպարյան, Երևանի Պետական Բժշկական Հալամսարանի հոգեբանության ամբիոնի վարիչ
  • Արթուր Շահնազարյան, կոմիտասագետ
  • Հովհաննես Գրիգորյան, ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոս, IPSC քաղաքական և սոցիոլոգիականխորհրդատվությունների ինստիտուտի տնօրեն
  • Վաչագան Վահրադյան, կենսաբանական գիտ. թեկնածու
  • Կոմիտաս Վարդապետ Հովնանյան
  • Արտավազդ Եղոյան, լրագրող
  • Ցոլակ Գալստյան, «Միհր» թատրոնի գեղարվեստական ղեկավար
  • Գագիկ Գինոսյան, մշակույթի վաստակավոր գործիչ
  • Մենուա Սողոմոնյան, պատմական գիտությունների թեկնածու
  • Գասպար Կարապետյան, Եվրոպայի Հայոց դատի փոխատենապետ
  • Արծրուն Պեպանյան, լրագրող
  • Արթուր Էբար, ռեժիսոր
  • Վահան Տեր-Ղազարյան, գրողների միության անդամ
  • Դավիթ Ամալյան, երգիչ
  • Արամ Թերզյան, ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող
  • Տիգրան Քոչարյան, տեղեկատվական անվտանգության փորձագետ
  • Մկրտիչ Մկրտչյան, երգիչ
  • Նարեկ Գալստյան, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ
  • Արսեն Գրիգորյան (Մրո), երգիչ
  • Քրիստինե Կոստիկյան, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու
  • Հովհաննես Խորիկյան, Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու
  • Անուշ Թամրազյան, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող
  • Արամ Գասպարյան, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու
  • Հովհաննես Գալաջյան, «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր
  • Վահե Սարգսյան, պատմական գիտութունների թեկնածու
  • Դավիթ Ջամալյան, հոգեբանության գիտությունների թեկնածու, դոցենտ
  • Էդվարդ Զորիկյան, երգահան
  • Վախթանգ Հարությունյան, երգահան
  • Լիլիթ Հարությունյան, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու
  • Մհեր Բաղդասարյան, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող
  • Տարոն Տոնոյան, «Երևան» բժշկական կենտրոնի տնօրեն
  • Նարինե Թուխիկյան, Հ. Թումանյանի Երևանի թանգարանի տնօրեն
  • Սահակ Սահակյան, երգիչ
  • Ստեփան Ոսկանյան, դեկան «Հայբուսակ» համալսարանում
  • Ալվինա Աղաբաբյան, ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի Ռազմավարական հետազոտությունների բաժնի վարիչ
  • Կարեն Բալայան, "Կիլիկիա” նավի նավապետ, "Այաս” ծովային հետազոտությունների կենտրոնի ղեկավար
  • Ժասմեն Ասրյան, ՀՀ նախագահին կից հանրային խորհրդի պատմական-ազգային արժեքների
  • Սամվել Նադարյան, ՀՀ նախագահին կից հանրային խորհրդի կրոնի ենթահանձնաժողովի նախագահ
  • Ալեքսանդր Ամարյան, «Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական» հ/կ ղեկավար

ՀԿ-ներ և կազմակերպություններ

  • «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամ
  • «Մշակույթի հայկական ֆոնդ» 
  • «Ծիրանի» հ/կ
  • «Մեկնություն» հոգեբանական հետազոտությունների կենտրոն 
  • «Հեռուստաեթերի մաքրման պահանջ» հասարակական նախաձեռնություն 
  • «Հայազն» միություն 
  • «Ժայռ» հ/կ 
  • «Մխիթարիչ» հասարակական բարեգործական կազմակերպություն 
  • «Հայֆոն» շարժում 
  • «Արգիսդի» հայրենասիրական հ/կ 
  • «Հույսի Մեծամոր» հ/կ 
  • «Կարին» ազգագրական համույթ 
  • «Հայրենապաշտ» հ/կ 
  • «Միտք» վերլուծական կենտրոն
  • Երևանի Պետական Բժշկական Հալամսարանի հոգեբանության ամբիոն
  • «Ոսկե միջին» հ/կ
  • Կողբի գեղարվեստի դպրոց
  • «Հայ միասնության խաչ» հ/կ
  • «Հույսի կամուրջ» ՀԿ (Նոյեմբերանի մասնաճյուղ)
  • Տավուշի մարզ, Բարդավանի միջնակարգ դպրոց
  • «Հայկական Ազգային Խոհանոց» հ/կ 
  • «Հայկական տեղեկատվական կենտրոն»
  • «Արատտա» ազգագրական երգ ու պարի խումբ
  • «Թաթուլ Կրպեյան» հ/կ
  • «Ազգային հնչյուն» ստուդիա
  • «Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական» հ/կ
  • «Երիտասարդ Տավուշ» հ/կ
  • «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հ/կ»
  • Հ. Թումանյանի Երևանի տուն-թանգարան
  • «Ցեղակրոն ուխտեր» հ/կ
  • ԵՊՀ «Վարդանանք» ակումբ
  • «Հայաստանի անձավագիտական կենտրոն» հ/կ
  • «Հերոսների պանթեոն» բարեգործական հիմնադրամ
  • «Ակոս» մշակութային հ/կ
  • «Stage 7» արտիստների և գրողների համագործակցության կենտրոն
  • «Նախնյաց հետքերով» հ/կ
  • «Հայրունի» պահանջատերների համախմբում հասարակական նախաձեռնություն

Նախաձեռնող խումբ
  • «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամ (093999390)
  • «Հեռուստաեթերի մաքրման պահանջ» հասարակական նախաձեռնություն (099 008 999)
  • Վահրամ Միրաքյան (09887237)
Կարգ: Մշակույթ | Ավելացրել է: ՄՀԷՐ (23-Հնս-2012) Դիտումներ: 3536 | Պիտակներ: բաց նամակ ՀՀ նախագահին, սերալներ
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]