// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Բավարար
5. Վատ չէ
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Մշակույթ

ՏԻՐ/ՏԻՒՐ ԱՍՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ «ՀԱՅՈՑ ՄԵԾԱՑ» ՍԵՐՆԴԱՇԱՐՔՈՒՄ 

ՔՈՉԱՐՅԱՆ Գ. Գ. 

Տիր/Տիւր °1 դիցաբանական կերպարի ընկալումը մեզանում խարսխված է Ագաթանգեղոսի սեղմ, իմաստալից վկայության վրա °2: Այսուհանդերձ, ցարդ չի վերծանվել նրա հաղորդածի ենթատեքստում առկա այլաբանորեն արտահայտված ընդգրկուն տեղեկատվությունը: Ագաթանգեղոսը վկայում է, որ «…թագաւորն (Տրդատ Մեծը - Ք.Գ.) խաղայր գնայր ամենայն զօրօքն հանդերձ ի Վաղարշապատ քաղաքէ՝ երթալ յԱրտաշատ քաղաք, աւերել անդ զբագինսն Անահտական դիցն, և որ յԵրազամոյն տեղիսն անուանեալ կայր: Նախ դիպեալ ի ճանապարհի երազացոյց երազահան պաշտաման Տրի դից, դպրի գիտութեան քրմաց, անուանեալ Դիւան գրչի Որմզդի, ուսման ճարտարութեան մեհեան. նախ ի նա ձեռն արկեալ` քակեալ այրեալ աւերեալ քանդեցին»: Այս վկայությունից բխում է, որ Տիր/Տիւր աստվածը 
  • երազացույց է - միջնորդ մարդկանց և աստվածների միջև, աստվածային պատգամաբեր, ավետաբեր
  • երազահան - գուշակող, ճակատագիր տնօրինող, ապա- քինող, երազմեկնիչ, դյութաբան - 
  • քրմական գիտության դպիր - իմաստության, դյութանքի, հմայագրերի, գաղտնագրերի մեկնիչ և հովանավոր
  • գրիչ Որմզդի[Արամազդի] - գրող (մեռյալների հոգիներ անդրաշխարհ ուղեկցող), Արամազդի կամքը հայտնող, նախնիների լրաբեր
  • ճարտարություն ուսուցանող - աստվածային ուժ, շնորհներ, ձիրք, ներ- շընչանք պարգևող, արհեստների և ար- վեստների հովանավոր: 

Ագաթանգեղոսը շարունակում է. «Ուր և երևեալ կերպարանեալ դիւացն ի նմանութիւն առն և ձիոյ բազմութեան, կազմութեան գնդի և հետևակազօրու, մկնդաւորք և ուռնաւորք, …նիզակօք և նշանօք, ի զէն և ի զարդ վառեալք, …փախստեայք յԱնահտական մեհեանն անկանէին, …նետս անոյժս քարավէժս թանձրատարափս ի վերուստ ի շինուածոցն ի խոնարհ զմարդկաւն ցնդէին»: 

1. Տիր/Տիւր աստվածության ծագումնաբանության մասին սեղմ շարադրված է մեր հոդվածում. տե՛ս Քոչարյան Գ., Դվին ամրոց–սրբավայրը Հայոց դարձի նախօրեին (Հայոց սրբերը և սրբավայրերը, Ե., 2001, էջ 289 - 296): 
2. Ագաթանգեղայ Պատմութիւն Հայոց, Ե., 1983, էջ 436-438: 

Այս գերխիտ տեղեկատվության մեջ Տիրի մեհյանի՝ առանց դիմադրության փախուստի մատնված քրմական զորքը ներկայանում է սպառազինության մանրամասն նկարագրով, իսկ հաջորդ՝ Անահիտի մեհյանի դիմադրության տեսարանում բացակայում են համարժեք մանրամասներ, նշվում է միայն անուժ նետերի ու քարերի տարափ: Այստեղ ակնհայտ է հեղինակի դիրքորոշմամբ պայմանավորված հակադարձ ձգտում՝ «ի զէն և ի զարդ վառեալք» փախչող քրմական զորքի զենքի ու զրահի անզորությամբ («նետս անոյժս») ցուցադրել նրա երկրպագած, հովանավոր Տիր/Տիւր աստծու անզորությունը՝ նոր, ճշմարիտ և միակ Աստծո հավատի հանդեպ: Գաղափարախոսությունը նոր է, սակայն քարոզչության արտահայտչամիջոցները անվերապահորեն հին են, վաղնջական: Եվ գաղա- փարաբանական քողի տակից ակնհայտորեն թափանցում են նախորդ ժամանակներից պահպանված մնացուկային (rudimentum) ըմբռնումների անթաքույց շերտեր: Այս այլաբանական դրվագում հիշատակված զինատեսակները [մկունդ = վահան, ուռն = մուրճ, նիզակ, նետ (-աղեղ) և քարեր] ներկայանում են որպես ծանուցանիշ (attributum), քանի որ որևէ զենք զենք է ընդհանրապես և առանձնահատուկ է դառնում, հմայական ուժ է ստանում այն կրող աստծու կամ առասպելական հերոսի ունեցած զորությամբ [հմմտ. Հայկի լայնալիճ աղեղը, Ապոլոնի ճակատագիր տնօրինող նետ-աղեղը, Տիր-Տիշտրյայի և Տիշյայի երկնային բախտորոշ աղեղները, Սասունցի Դավթի տիրկավունը (միջին պարսկ. tir=նետ, ֆր. tir=հն. նետաձգարան, հայ. թիրախ=նշանակետ), Զևսի ամպրոպաբեր վահան - էգիսը, Մարսի անպարտելի նիզակն ու երկնային վահանը, Օդհինի անվրեպ նիզակը, Թորի քարե մուրճը և, վերջապես, Ինդրայի և Պերունի հրեղեն քարերը, Տորք Անգեղի նետած բլրաձև ժայռերը, Հեփեստոսի շիկացած քարերը…]: Այսպիսով, ըստ իր առասպելաբանական հենքի՝ Տիր/Տիւր աստվածության զենք– ծանուցանիշների շարքը խորհրդանշում է երկնքի, ամպրոպային–շանթառաք, ռազմի, հաղթանակ պարգևող աստվածներին բնորոշ երկնային իշխանության, հմայական ուժի, արգասավորության – պտղաբերության հատկանիշներ: Տիր/Տիւր դիցանունը ստուգաբանելիս Էդ. Աղայանը այն համարում է բնիկ հայ. բառ, բխեցնելով ՀՆԽ *dei- «փայլել, շողալ, լուսավորել, երևալ» արմատի *diur-, *dir’- ձևերից, և եզրակացնում, որ այն «նախապես նշանակել է ընդհանրապես աստված» °3: Նույն արմատահիմքից բխած ձևերի «աստված», «երկինք», «օր» (հայ. «տիւ») իմաստներում դիտում են «լուսավոր աստվածային երկնքի» պաշտամունքային հետք հնդեվրոպական միասնության շրջանակում °4: Այս առումով ուշագրավ է, որ Ժ. Դյումեզիլը գերմ-սկանդ. Tiwaz, Ziu, Tֆr (> հ. ե. *dyu-կամ *deiwo- ) դիցանունը ևս վերագրում է լեզվական հնագույն շերտին °5: 

°3 Աղայան Է., Ակնարկներ հայոց տոմարների պատմության, Ե., 1986, էջ 61: 
°4 Ջահուկյան Գ. Բ., Լեզվական նոր տվյալներ հայոց նախաքրիստոնեական կրոնի և հավատալիքների մասին (Պատմա-բանասիրական հանդես, 1992, № 1, էջ 15): 
º5 Дюмезиль Ж., Верховные боги индоевропейцев, М., 1986, с. 145-146, 155. 

Նա հնարավոր է համարում, որ այդ անունը կրող [ստուգաբանորեն հուն. Զևսին, հռոմ. Յուպիտերին, հնդկ. Դյաուսին (> հ. ե.* Dyeu-) անվանակից °6] աստվածությունը սկզբնապես եղել է երկնքի աստված, հավանաբար, գերագույն աստված: Ուշագրավ է Ղ. Ալիշանի նշումը, որ հայոց մեջ ծիածանը «ռամկօրեն Կարմիր- կանաչ կոչած են …, իսկ այլ աւելի հին և անծանօթ կրօնից աւանդութեամբ՝ Տիրկան կամ Տիրական գօտի, թերեւս Տիր դից ընծայուած» °7: Հայ. ծիածան = Տիրական գոտի [ջուր-լույս-լուսավոր երկինք] իմաստաբանական նույնությունը և ծագումնաբանորեն ՀՆԽ *dei-հիմքից բխող «աստված», «երկինք», «տիւ» (օրվա լուսավոր մաս) և «Տիր» զուգադրությունը բացահայտում է Տիր/Տիւր աստվածության առնչությունը լուսավոր երկնքի պաշտամունքի հետ: Տիր-ծիածան զույգի սրբագործման terminus post quem non պետք է համարել Ք. ա. II հազարամյակը, քանի որ Զագրոսի նախալեռների սահմանի վրա, Միջագետքից հյուսիս-արևելք գտնվող խուռական Առապխա պետության դիվանի, Ք. ա. XV դ. կեսով թվագրվող Նուզիի աքքադական սեպագիր սալիկների վրա աստվածացված ծիածանը արձանագրված է Tir-an-na անունով °8: Տիր-ծիածան զույգի իմաստաբանական կապը դրսևորվում է նաև Տիր/Տիւր աստվածության երազահան-գուշակող հատկանիշի հետ առնչվող, ծիածանի շերտերի լայնությամբ և պայծառությամբ կատարվող ապագայի գուշակության °9 բանաձևի մեջ. 

Ծիածան=Տիրական գոտի 1. Կանաչ - ցորենի առատություն 2.Կարմիր - գինու առատություն 3. Դեղին հիվանդություն

1. Եթե ծիածան = Տիրական գոտու կանաչ գույնը մյուսներից ավելին է, ապա այդ տարի ցորենի բերքը առատ է լինելու:
Տիր դիցանունով է կոչվել Վանա լճի ավազանում, Կոգովիտում, մինչև XX դ. սկիզբը Արարատի հարավային ստորոտի բնակչության շրջանում կիրառվող «տիր դնել»՝ անջրդի հողերի յուրացման վաղագույն միջոց °10: Նկատելի է որոշակի կապ՝ հայ. Տիր/Տիւր դիցանունից բխող Տրէ - IV ամսանվան °11 և «խոնավություն պահպանող, ջուր խնայող», «երաշտից չվախեցող, երաշտի դեմ պայքարող» «տիր դնել» 

°6 Дьяконов И. М., Архаические мифы Востока и Запада, М., 1990, с. 144. 
°7 Ղևոնդ Ալիշան, Հին հավատք կամ հեթանոսական կրոնք հայոց, Վենետիկ, 1895, էջ 119:
°8 Տե՛ս Gelb I. J., Purves P. M. and Macrae A. A., Nuzi personal names, vol. LVII, Chicago, 1943, p. 267: 
°9 Լալայան Ե., Վարանդա (Ազգագրական հանդես, գիրք Բ, Թիֆլիս, 1897, էջ 221): 
°10 «Տիր դնել» նշանակում է «ծիր քաշել, ակոսել և ծիր-ակոսի մեջ ձեռքով ցորեն ցանել, շարացան կատարել» (այդ մասին մանրամասն տե՛ս Բդոյան Վ. Հ., Երկրագործական մշակույթը Հայաստանում, Ե., 1972, էջ 251-265, 465-484): 
°11 Էդ. Աղայանը Տրէ ամսանունը համարում է հայ. Տիր/Տիւր դիցանվան սեռական հոլովը (տե՛ս Աղայան Է., նշվ. աշխ., էջ 62):

շարացան համակարգի, նույն IV ամսին կատարվող «տրի հերկոցի» պարբերաշրջանի սկզբի միջև: Այս համակարգում Տիր դիցանվան բազմակի կիրառումը՝ որպես գործող անձի («տրի մաճկալ», «տիր դրող»), գործիքի («տրի արոր», «տրի տախտակներ», «տրի մանգաղ») կամ գործողության («տիր դնել», «տրի հերկոց») մակդիր միանշանակորեն խոսում է այդ անձի, գործիքի կամ գործողության նվիրագործված լինելու, սրբազան արարողակարգում ունեցած կարևորության մասին: Գութաներգերում (>հին արորերգեր) պահպանված լծանունները դրսևորում են երկրագործության հովանավոր աստվածության կապը աստեղային (արև, աստղ, Կշեռք) և տոտեմական (արծիվ, ճնճուղ, շուն, մուկ …) վաղնջական աշխարհայեցողության հետ: «Տրի արորի» առաջին լուծը [Տիր] աստծու զորությամբ գնում էր ինքնուրույն՝ առանց հոտաղի: Հերկոցը սկսելիս նվիրական առաջին ակոսը բանալուց առաջ կատարվող ծիսական արարողությունները (լծկանների նախշազարդում, պարանոցից գինդեր, ծաղկեպսակներ, դաղդղաններ կախել, ջուր ցողել…, ծնկաչոք աղոթքներ, հորովելներ…, գործիքների, արորի, լծի օրհնություն), իսկ վարն ավարտելիս զոհի մատուցումն ու տոնախմբությունը կազմում էին գործողությունների ամբողջական համակարգ՝ ձոնված երկրագործության հովանավոր աստվածությանը՝ առատ բերքի աղերսով: «Հայբուսակում» ևս դիր/տիր անունով է կոչվում «ցամաք տեղերում ցանելի» կարմրահատ-մեծահատ ցորենը °12: Այսինքն, ստացվում է՝ «Տիրը ինքն է ցորեն սերմանեալ» °13: Նա և՛ ակոսի մեջ նետած կարմիր հատիկ է (տրի հատիկ), և՛ կանաչ ծիլ (տրի բուղ), և՛ հասուն ցորեն (տրի ցորեն): Նա կյանք է, մահ է, հարություն (հմմտ. բուսականություն մարմնավորող մեռնող-հառնող աստվածներ՝ հայ. Արա Գեղեցիկ, եգիպտ. Օսիրիս, հին արևել. Դումուզի-Թամուզ, փյունիկ. Ադոնիս, փռյուգ. Ատտիս): Գույնի իմաստային ընկալման ժողովրդական ստուգաբանության ուշագրավ դրսևորում է նկատվում «տիր դնել» շարացան համակարգի և հայ. ծիածան =Տիրական գոտի = «Կանաչ-կարմիր» զուգադրության մեջ. 

«տիր դնել» տրի բուղ = կանաչ ծիլ տրի ցորեն = կարմիր հատիկ «Կանաչ–կարմիր» = Տիրական գոտի = ծիածան: 

2. Եթե ծիածան = Տիրական գոտու կարմիր գույնը մյուսներից ավելին է, ապա այդ տարի գինին առատ է լինելու: Տիրիփ է կոչվում ուռենու բարակ, ճկուն ճյուղը, 

°12 Ղևոնդ Ալիշան, Հայբուսակ կամ հայկական բուսաբառություն, Վենետիկ, 1895, էջ 624: 
°13 Նմանօրինակված է «Ադոնիսը ինքն է ցորեն սերմանեալ» արտահայտությունը. տե՛ս Ադոնց Ն., Հին հայոց աշխարհայեացք (Պատմական ուսումնասիրութիւններ, Պարիս, 1948, էջ 289): 



 որով կապում են խաղողի որթի մատները °14: Ծիսական ամենալայն գործածություն ունեցող, հին ծառերի շարքում ամենահինը համարվող, արգասավորող– պտղաբերող, բերքառատություն–սերունդ-երկարակեցություն ապահովող, փարատող-բուժող-ապաքինող, մահ հաղթահարող, հոգևոր ուժեր վերականգնող, բանաստեղծական ներշնչանք, ձիրք ու շնորհներ պարգևող և, վերջապես, գուշակություն իրականացնող ուռենին–ուռենու ճյուղ = տիրիփը իր առասպելաբանական հատկանիշներով °15 զուգամիտվում-նույնանում է նույնահունչ Տիրի վերականգնված (տե՛ս ստորև) դիցաբանական կերպարի հետ: Ըստ առասպելաբանական ընկալումնների, ստացվում է, որ խաղողի որթի մատները կապող Տիր-տիրիփը նպաստում է խաղողի աճին ու պտղաբերմանը, ապահովում է խաղողի բերքի-գինու առատություն °16

°14 Հայերեն բացատրական բառարան, հ. IV, Ե., 1945, էջ 416: 
°15 Օրհնած ուռենու ճյուղեր են պահել ցորենի ամբարում, գցել խնոցու մեջ, որ հացն ու կաթը առատ լինի, ուռենու ճյուղերից են պատրաստել «առատության ծառը» հայկ. հարսանիքում և ուռենու ճյուղերով՝ որպես տղաբերքի խորհրդանշան, կատակածեծ տվել աղջիկներին և հարսներին, ուռենու ճյուղեր են փռել ազնվազարմ տիկնանց մահիճների վրա՝ արգասավորություն – պտղաբերություն խորհրդանշող աթենական Թեսմոփորիաների տոնա- խըմբությունների ժամանակ, ուռենիների մացառուտում է հղիացել Եվրոպեն՝ արծվի կերպարանք ստացած Զևսից. ուռենու օրհնած ճյուղերով են միմյանց թեթևակի հարվածել և ասել՝ «Քամու տեղ /Սրտի դեղ», որպեսզի հիվանդությունները փարատվեն, ուռենու հետ է նույնացվել բժշկության հովանավոր աստված Ասկլեպիոսը, և ուռենու բնի փայտից է փորագրվել նրա արձանը Սպարտայում, ուռենու ճյուղերով են հյուսել մարմինը պահպանող վահանները Լացիումի քաղաքներում. ուռենիներ են աճում անդրաշխարհի տիրուհի Պերսեփոնեի ստոր- գետնյա պուրակում, ուռենիների հովանու տակ էր կախարդուհի Ցիրցեայի գերեզմանատունը՝ Կողքիսում. ուռենու ծառն է ձոնվել մուսաների եռյակին, ուռենու ծառին է հենված, սրա ճյուղերին է հպվում Օրփեոսը՝ Դելփյան տաճարի որմնանկարում, ուռենին էր բանաստեղծների և երգիչների ծառը, որ պարգևում էր բանաստեղծական ներշնչանք և ճարտասանության ձիրք՝ միջնադարյան Եվրոպայում և, վերջապես, ուռենու ճյուղերով են, ըստ նախնիներից ավանդված սովորույթի, գուշակություններ արել սկյութները (նաև ալանները)…: Ներկայացված ազգա- գըրական և առասպելաբանական տվյալները ըստ՝ Ազգագրական հանդես, գիրք Բ, էջ 268, Ազգագրական հանդես, գիրք IX, Թիֆլիս, 1902, էջ 22-23, Բենսե (Մովսիսյան Ս.), Հարք (Մշո Բուլանըխ), (Հայ ազգագրություն և բանահյուսություն, հ. 3, Ե., 1972, էջ 45), Харатян З. В., Культовые мотивы семейных обычаев и обрядов у армян (Армянская этнография и фольклор,17, Е., 1989, с. 15-16), Мифы народов мира, Энциклопедия, т. I (այսուհետև՝ Мифы I), М., 1980, с. 396, Мифы народов мира, Энциклопедия, т. II (այսուհետև՝ Мифы II), М., 1982, с. 370, Вергилий, Энеида (այսուհետև՝ Verg. Aen.)(Буколики, Георгики, Энеида, М., 1979, с. 281 /7.632/), Афанасьев А. Н., Живая вода и вещее слово, М., 1988, с. 292, Грейвс Р., Мифы древней Греции, М., 1992, с. 82, 123, 135, 153, 445, 540, Павсаний, Описание Эллады или путешествие по Греции во II-м веке по р. Х. (այսուհետև՝ Paus ¤, СПб., 1887-1889, VIII, 23, 5, X, 30, 6, Геродот, История в девяти книгах (այսուհետև՝ Her.), М., 1972, IV, 67, Дюмезиль Ж., Осетинский эпос и мифология, М., 1976, с. 37- 38, с. 210. 
°16 Հայտնի է «ուռի խաղող» կոչված խաղողի հատուկ տեսակ. տե՛ս Սուքիասյան Ա., Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Ե., 1967, էջ 645:

 (հմմտ. խաղողի և գինու հովանավոր աստված, խաղողի որթի հետ նույնացված նորածին Դիոնիսոսի` ուռենու շիվերից հյուսված խորհրդանշական զամբյուղ օրորոցը) °17:

3. Եթե ծիածան=Տիրական գոտու դեղին գույնը մյուսներից ավելին է, ապա այդ տարի բազում հիվանդություններ են լինելու: Ժողովրդական անեծքներում հիշատակված է «տրացավ» անունով համաճարակային, մահաբեր հիվանդություն՝ «տրացավն առնե քու կող ու կուշտ» º18
Տիրը Արամազդի գրիչն է, մարդկանց ինչպես բարի գործերն ու արարքները, այնպես էլ մեղքերն ու զանցանքները գրառողը, գրողը՝ մեռյալների հոգիներ անդրաշխարհ ուղեկցողը: «Տրացավը» որոշակի զանցանքի դիմաց՝ Տիր աստծո տված, Տիրատուր պատիժն է, «որ զարկում և տանում է անմիջապես, այսինքն, մահացնում է, դրա համար էլ կոչվում է նաև զարկս (հարված) » º19, հետևաբար՝ «Տրին տարին Զատիկ չի ըլլալ» º20: Եթե հիվանդությունը որոշակի զանցանքի դիմաց աստվածային պատիժ է, մահվան նախանշան, ապա հիվանդին բուժել – նույնն է՝ մահը կանխել: Երազի միջոցով պարգևվող տիրատուր շնորհով °21 օժտված ընտրյալի գործողություններում 

°17 Դիոնիսոսի սրբազան գավազանը՝ խաղողի բաղեղով և տերևներով փաթաթված, գլուխը եղևնու կոնով պսակված 2bDF@l-ը, ըստ Շանթրենի ստուգաբանական բառարանի, փոխառյալ բառ է, թերևս համարժեք հեթիթ. հիերոգլիֆային տեքստերի tuwarsa (=խաղողի որթի մատներ) բառին (տե՛ս Chantraine P., Dictionnaire e’tymologique de la langue grecque. Histoire des mots, Paris, 1968, p. 447): Ըստ ժողովրդական ստուգաբանության, 2bDF@l <Լյուդիայից գաղթած տիրեններ/տիրսենները (=էտրուսկներ, ընդ որում էտրուսկների երկնքի գերագույն աստված Tin- ի /=տիւ/ վաղնջական արձանը պատրաստված էր խաղողի որթից.) տե՛ս Немировский А. И., Этруски в греческой литературе и историографии (Вестник древней истории, 1976, № 3, с. 76), ÝáõÛÝǪ Этруски от мифа к истории, М., 1983, с. 185, 219: ºñÏáõ ¹»åùáõÙ ¿É 2bDF@l - Դիոնիսոս առասպելաբանական համադրության ծագման ակունքները խորագնա են և տանում են դեպի հնդեվրոպական նախամշակույթ: Հատկապես որ վերջինիս տիրույթում գտնվող Զագրոսի նախալեռներում, խաղողագործության և գինեգործության վաղնջական օջախում է ենթադրվում Դիոնիսոս-Զագրևսի պաշտամունքի ծագումը (Պետրոսյան Ա., Արամի առասպելը հնդեվրոպական առասպելաբանության համատեքստում և հայոց ազգածագման խնդիրը, Ե., 1997, էջ 157: Տե՛ս նաև Փալանջյան Ռ., Զագրոսի նախալեռների հնագույն ժողովուրդների մասին /հոդվածը` ձեռագիր/), այստեղ է դեռևս Ք. ա. III հազարամյակում գրավոր վկայված Տիր դիցանունը [<Տիրսենոս < տիրսեններ] (մանրամասն տե՛ս ստորև) և, վերջապես, այստեղի քրդերը, ըստ կուրմանջի բարբառի՝ խաղողը կոչում են tyri (Егиазаров С. А., Краткий этнографический очерк курдов Эриванской губернии /Записки Кавказского отдела Импе- раторского русского географического обшества, кн. XIII, вып. II, Тифлис, 1891, с. 54/). Հիշյալ տվյալները թերևս հ. ե. Տիր/Տիւր և 2bDF@l ուղղակի առնչությունների ակնարկներ են՝ տակավին կարոտ լուսաբանման, ինչպես Ապոլոնի նույնքան ուշագրավ 2bD>,bl մակդիրը (Apollon 2LD>,bl - ի պատգամախոսարանը գտնվում էր Փոքր Ասիայում, Լիկիայում. տե՛ս Paus. VII, 21, 13), որի մեկնությունը թերևս նույն 2bDF@l- ի միջոցով է ենթադրում Շանթրենը. տե՛ս Chantraine P., նշվ. աշխ., էջ 447: 
°18 Բենսե, նշվ. աշխ., էջ 131: 
°19 Նույն տեղում, էջ 47, հղում 1: 
°20 Ղանալանյան Ա. Տ., Առածանի, Ե., 1960, էջ 133: 
°21 Հմմտ. օրինակ, աշուղների պարտադիր ուխտագնացությունը Տիրի քրիստոնյա հետնորդի՝ ս. Կարապետի գերեզմանին՝ գիշերը երազում շնորհ ստանալու փափագով (այդ մասին մանրամասն տե՛ս Հարությունյան Ս., Հայ առասպելաբանություն, Բեյրութ, 2000, էջ 149- 152):

ախտորոշելը գուշակել է, գալիքը կանխորոշել, իսկ բուժելը՝ օրհասը կանխել °22: Այսինքն՝ «ողջերի աշխարհ – հիվանդություն – մահ – մեռյալների աշխարհ» իմաստային շարքում ակնհայտ է Տիրի անթաքույց կապը անդրաշխարհի, ուստի և նախնիների պաշտամունքի հետ: Նույն ըմբռնման արտահայտություն է «Սասնա ծռերում» Ջոջ Մհերի գերեզմանից ելնող կանաչ-կարմիր կրակ-բոցը °23, որ «Կանաչ- կարմիր»=ծիածան=Տիրական գոտի - անդրաշխարհի կապի վերհուշ է (հմմտ. գերմ. ավանդ. ծիածան=կամուրջ, որով արդարների հոգիներն անցնում են դրախտ, Ավագ Էդդայում ծիածան=Բիֆրոստ կամուրջը կապում է Միդգարդը՝ «մարդկանց կացարանը», Ասգարդի՝ «աստվածների տան» հետ) °24: Այսպես, ուրեմն Տիրը ցավը տալիս է, Տիրը՝ ապաքինում դրսևորելով վաղնջական դիցաբանությանը բնորոշ կյանքի և մահվան համատեղելիություն (հմմտ. Տիրի հետ համադրված Ապոլոնը և՛ կործանարար ու մահաբեր է, և՛ «Հիվանդություն բացահայտող», «Բժիշկ-բուժարար», «Կասեցնող», «Կանխող») °25: Տիր աստվածության «քրմական գիտության դպիր» և «ճարտարություն ուսուցանող» հատկանիշների հիշատակն է պահպանվել հայ. «Մեղրի քարեր» ավանդության մեջ °26: Տիրի` Տիրակատար լեռան լանջին, Մեղրագետից ոչ հեռու, «Մեղրի քարերի» վրա նստած, մեղուների կողմից հատուկ իր համար պատրաստված, մոտակա քարայրի տասը կարասների մեջ պահվող մեղրն ուտելու ավանդության խորհրդապաշտական իմաստը բացահայտվում է սկանդ. համահունչ առասպելի միջոցով: Այստեղ (Tֆr-ին փոխարինած) Օդհինը °27, ժայռի մեջ երեք անոթներում պահված սրբազան մեղրն ըմպելով, ստացավ իմաստություն, գաղտնագրերի գիտելիքներ, բանաստեղծական խոսքի շնորհ և գուշակելու ձիրք °28 (հմմտ. Զևսի դուստրերը գուշակության շնորհ ստացան մեղրից. էպիկական պոեզիայի և գիտության մուսա Կալիոպեն պատկերված է մեղրամոմե 

°22 Կիլիկիայում, բժշկության հովանավոր, մեռյալներին հարություն տվող Ասկլեպիոսի պաշտամունքի կենտրոն Էգգայի տաճարում երազահանությամբ էին ախտորոշում հիվանդությունը և մատնանշում բուժման ուղիները (տե՛ս Тайлор Э. Б., Первобытная культура, М., 1989, с. 319): Փոքր Ասիայում, Կարիայի Նիսա քաղաքի մոտ, անդրաշխարհի տիրակալ Պլուտոնի սրբավայրում գտնվող, մեռյալների հոգիները փոխադրող Քարոնի անձավում նույնպես՝ հիվանդի տեսած երազի մեկնությամբ էր քուրմը բուժում նշանակում (տե՛ս Страбон, География в 17 книгах (այսուհետև՝ Strab.),М., 1964, XIV, I, 44): 
°23 Սասնա ծռեր, հ. Դ, Ե., 1999, պր. ԺԴ, էջ 349: 
°24 Тайлор Э. Б., նշվ. աշխ., ¿ç 137, Старшая Эдда, М.-Л., 1963, с. 105. 
°25 Лосев А. Ф., Античная мифология в ее историческом развитии, М., 1957, с. 290-291. 
°26 Ղանալանյան Ա., Ավանդապատում, Ե., 1969, էջ 74, N 195: 
°27 Дюмезиль Ж., Верховные боги…, с. 146, Дьяконов И. М., նշվ. աշխ., էջ 144. 
°28 Мелетинский Е. М., ,,Эдда” и ранние формы эпоса, М., 1968, с. 155, 169, նույնի` Мед поэзии (Мифы, II, с. 128). 

տախտակով և քարե գրչով: Ըստ ավանդության, Ապոլոնի Դելփյան պատգամախոսարանի տաճարը մեղուների թևիկներից և մեղրամոմից է առաջացել) °29: Տիր աստվածության առասպելական կերպարի ևս մեկ գործառույթ է վերականգնվում հայ. «Զագրոշ» ավանդության °30 տիեզերաստեղծ արարչագործության վաղնջական նկարագրի համեմատական վերլուծությամբ: Տավրոս [հուն. «ցուլ»] և Զագրոշ եղջերավոր վիշապների մենամարտում պոկվում են վերջինիս եղջյուրները, դառնում լեռներ, պատռվում է մարմինը, բացվում խոր ձոր, որով հոսում է, նրա արյունից կազմված, անմահական ջրով Զաբ գետը, իսկ փորոտիքից հոսող աղի ջրերից կազմվում է Վանա ծովը: Տավրոսի հարվածից նոր լեռներ են բարձրանում ու բաժանում ջրերը, իսկ Զագրոշը մեկուսանում է: Այս վաղնջական ավանդության մեջ ակնհայտ են հնդեվրոպական համընդհանուր առասպելի՝ վիշապամարտի տարրերը: [Տիրակատար լեռ] Տավրոս(=ցուլը) լեռնաշղթա[յում] – եղջերավոր վիշապ – վիշապամարտ – լեռներ – ջրեր իմաստաբանական շարքում արարչագործ Տիր (Տիւր) աստվածը Տիրակատար լեռան կատարին է՝ իր մեհյանում °31, իսկ մարտնչողը նրա երկրային մարմնավորումն է՝ Տավրոս=ցուլը, որը ճեղքելով, մասնատելով Զագրոշ-վիշապին, վերստին արարչագործում է և կազմակերպում բնաշխարհը, և բացված հուներով հոսում են ջրերը (հմմտ. վեդ. վիշապամարտիկ Ինդրա «կատաղի ցուլը» սպանում է Վրիտրա վիշապին, ճեղքում լեռները, բացում գետերի հուները, և հորդում են ազատված ջրերը °32): Ուշագրավ է, որ Տարոնի Վիշապ քաղաքը հայոց հին վիպական ավանդությունում հիշատակված է նաև [Տիր<] Տիրակատար անունով °33: Նույն տեղավայրը առասպելադիցաբանական բնույթով հակոտնյա երկու անունով կոչված լինելու հանգամանքը վիշապամարտիկ (ցուլ)/վիշապ երկհակադրության ծիսական շրջադասության °34 բնորոշ օրինակ է: Իսկ «տիր դնել» շարացան համակարգի հովանավոր-աստված Տիրը երաշտը մարմնավորող ջրարգել վիշապի դեմ հավերժ մարտնչող հերոս- վիշապամարտիկն է: Այսինքն, ըստ վերակազմված հնդեվրոպական համընդհանուր առասպելի, կարող ենք արժեքավորել՝ Հայկական Տավրոս լեռնաշըղթայում Տիրի կատար < Տիրինկատար, թերևս նաև Տիրկախուլի (Նաիրի երկրի 16 հզոր լեռներից մեկը՝ հիշատակված Թիգլաթպալասար I–ի տարեգրությունում °35), Կոտուր-Զագրոշյան լեռնաշղթայում Տիրկան երկնաքեր գագաթները` որպես Տիր ամպրոպային վիշապամարտիկ-աստծու սրբազան նվիրական 

°29 Мифы I , с. 616. Paus., X, 5, 9. 
°30 Ղանալանյան Ա., Ավանդապատում, էջ 23, № 50: 
°31 Նույն տեղում, էջ 74, № 195: 32 Ригведа, М., 1972, I, 
°32, 57; IV, 17, 19… . 
°33 Մամիկոնյան Հովհան, Տարոնի պատմություն, Ե., 1989, էջ 40: 
°34 «Ցուլը ծնեց վիշապ, վիշապը՝ ցուլ» ծիսական բանաձևի մասին մանրամասն տե՛ս Հարությունյան Ս., նշվ. աշխ., էջ 107-109: 
°35 Арутюнян Н. В., Топонимика Урарту, Е., 1985, с. 185. 

հանգրվան-կացարաններ, որտեղից Տիրն ուղարկում էր շանթ ու որոտ և փրկարար անձրևներ: Տիր – լեռ – ջուր առասպելաբանական հարաբերակցությունը ընդհանուր հնդեվրոպական բնույթ է կրում, քանի որ «տիր» բաղադրիչով կազմված լեռների, բարձունքների, ջրային ավազանների և սրանց անմիջականորեն առնչվող բնակավայրերի տեղանուններ են վկայված հնդեվրոպական մշակույթը կրող ժողովուրդների զբաղեցրած՝ Հնդկաստանից մինչև Սկանդինավյան երկրներ լայնածավալ տիրույթում °36: Ի լրումն ասվածի, հավելենք նաև, որ Տիր աստվածության պաշտամունքի վաղեմությունը հավաստող գրավոր փաստարկ է պարունակում կուտիական ցեղերի՝ Ք. ա. III հազարամյակի վերջին քառորդով թվագրվող արքայացանկը °37: Իսկ կուտիները դեռևս Ք. ա. XXIV դ. հիշատակված են Զագրոշի հյուսիս-արևմուտքում, որը վաղնջական ժամանակներից ընդգրկված էր հնդեվրոպական նախամշակույթի տիրույթում °38: Ուսումնասիրողները կուտիներին համարում են հնդեվրոպական ցեղեր և նրանց արքաների որոշ անձնանուններ բխեցնում դիցանուններից °39: Հիշյալ արքայացանկի վերջին արքայի (Ք. ա. 2109-?) Տիրիկան անձնանվան ավանդված լինելը տարածաշրջանի տեղանուններում (լեռնագագաթը՝ Կոտուր-Զագրոշյան լեռնաշղթայում, գյուղը՝ Բարձր Հայքում) °40 հիմք է տալիս այս անձնանունը ևս բխեցնել՝ հ. ե. միասնության շրջանում արդեն կրոնապաշտամունքային արժեք ձեռք բերած Տիր/Տիւր դիցանունից: Ավելացնենք նաև, որ դիցանունից - անձնանվան անցնելու գործընթացը պահանջում է որոշակի ժամանակահատված: 

°36 Տիրիչմիր լեռնագագաթ (Հինդիկուշ լեռնային զանգվածում), Տիրու Անանտապուրամ = «Բազմագլուխ կոբրայի վայր», քաղաք-նավահանգիստ (Արաբական ծովի ափին, Հնդկաս- տանում), Տիրամբեն քաղաք (Կուբանի գետաբերանի մոտ), Տիրաս (Դնեստր) գետ, Տիրիստրիա լեռներ և Տիրիքսիս հրվանդան (Թրակիայում), Տիրոդիզան քաղաք (Մարմարի ծովի ափին, Թրակիայում), Տիրինթոս քաղաք ժայռոտ բլրի վրա (Արգոլիդայում, Հունաստանում), Տիր կղզի (Էգեյան ծովում), Տիրիսո քաղաք (Կրետե կղզու հյուսիսային ափին), Տիրսոս գետ (Սարդինիա կղզում), Տիրսենյան կղզիներ (Միջերկրական ծովում), Տիրենյան ծով և ծովածոց և այլն: Ներկայացված ցանկը չծանրաբեռնելու համար նշենք միայն, որ, ըստ Ժ. Դյումեզիլի, Tֆr դիցանունը առկա է հատկապես Դանիայի, ինչպես նաև Շվեդիայի և Նորվեգիայի տեղանուններում (ներկայացվածը՝ ըստ Her. IV, 11, 47; VI, 76, 77, 83; VII, 25, Strab. VII, III, 15-17; VII, IV, 2; VII, VI, 1; XI, II, 4, Paus. X, 17, 6, Գրգեարյան Հ. Ղ., Հարությունյան Ն. Մ., Աշխարհագրական անունների բառարան, Հ-Ֆ, Ե., 1989, էջ 386 և այլն, Дюмезиль Ж., Верховные боги…, с. 149): 
°37 Бикерман Э., Хронология древнего мира (Ближний Восток и античность), М., 1975, с. 181. 
°38 Гамкрелидзе Т. В., Иванов Вяч. Вс., Первые индоевропейцы в истории: предки тохар в древней Передней Азии (Вестник древней истории, 1989, N 1, с. 37-38). 
°39 Նույն տեղում, էջ 14-34: Տե՛ս նաև Փալանջյան Ռ., Զագրոշի նախալեռների հնագույն ժողովուրդների մասին (հոդվածը՝ ձեռագիր, որից օգտվելու համար մեր երախտագիտությունն ենք հայտնում հեղինակին) : 
°40 Տե՛ս Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (այսուհետև՝ Տեղանունների բառարան), հ. 5, Ե., 2001, էջ 104:

Գրավոր աղբյուրների, համեմատական լեզվաբանության և դիցաբանության, ազգագրական տվյալների համատեղ վերլուծությամբ ստացված պատկերում °41 հայ. Տիր/Տիւր աստվածությունը ներկայանում է տիեզերքի ուղղաձիգ բաժանման երեք ոլորտներում: Տիր/Տիւր աստվածության վերականգնված եռաստիճան կերպարի մեջ որոշակի հստակությամբ դիտվում է լուսավոր երկնքի, հմայական զորության, ռազմի, ամպրոպի, արգասավորության հատկանիշների համատեղում, որը բնորոշ է հնդեվրոպական դիցաբանության գերագույն աստվածներին (հմմտ. Զևսի, Յուպիտերի, Օդհինի առասպելական կերպարների դրսևորումները): Տիր/Տիւր աստվածության՝ Ագաթանգեղոսի հիշատակած և համեմատական վերլուծությամբ մեր վերականգնած հատկանիշների քանակական ու որակական տարբերությունը պայմանավորված է գերագույն աստվածների սերնդափոխությամբ և դիցարանում նոր հայտնվող աստվածներին որոշ գործառույթներ զիջելու հանգամանքով (հմմտ. օրինակ՝ խուռահեթիթ. Ալալու - Անու – Կումարբի – Թեշուբ, հուն. Հիպսիստ – Ուրան – Քրոնոս - Զևս և այլն) °42: Տիր/Տիւր աստվածությունն իր դիրքը որոշ առումով զիջած պիտի լիներ մինչև հնդեվրոպական ընդհանրության տրոհումը, քանի որ այդ նույն ընդհանրությունից ծագած դիցարաններում պահպանվել են նրա միայն առանձին հատկանիշներ ու գործառույթներ կրող նույնանուն աստվածներ կամ առասպելական հերոսներ. - իրան. Տիր-Տիշտրյան՝ դպիրների տիրակալ, աստվածային նետաձիգ, հերոս-վիշապամարտիկ (Տիրիկանը նրան ձոնված մեծահանդես «Տօն ջրոց» է) °43 - սկանդ. Տյուրը՝ արդար պատերազմի աստված, քաջ այրերի պահապան °44 - կելտ. «Տիր Տաիրնգիրե» = անդրաշխարհ °45 - հուն. Տիրեսիասը՝ կույր գուշակ նաև անդրաշխարհում °46 - Լյուդիայից գաղթողների առաջնորդ Տիրենոս < տիրենները՝ բացառիկ գուշակներ °47: Այստեղ հարկ է նշել, որ տիրեններին համարում են Հին կտակարանի Թիրասից ծագած ժողովուրդ °48, այսինքն՝ անտիկ հեղինակների հիշատակած 

°41 Տե՛ս նաև «տիր» բաղադրիչով կազմված տեղանուններ Հայկական լեռնաշխարհում. Տիրինկատար – լեռնագագաթ ու քաղաք Տուրուբերանում, Տիր լեռ - գյուղ Ծոփքում, Տիրկան-գյուղ Բարձր Հայքում, Տիրառիճ - գյուղ Այրարատում, Տիռիս - Երասխի վտակ, Տրունյաց - գետ և ձոր, Տրունիք (Տրունիս), Տրի, Տրետուք, Տրեայ - գյուղեր Սյունիքում և այլն (Ղևոնդ Ալիշան, Սիսական, տեղագրութիւն Սիւնեաց աշխարհի, Վենետիկ, 1893, էջ 4, 64, 101, 283, 289 և այլն. Տեղանունների բառարան, հ. 5, էջ 103-104):
°42 Гютербок Г. Г., Хеттская мифология (Мифология древнего мира, М., 1977, с. 180-182). 
°43 Бойс М., Зороастрийцы. Верования и обычаи, М., 1987, с. 77, 90, Russell J. R., Zoroastrianism in Armenia, Cambridge, 1987, p. 292. 
°44 Дюмезиль Ж., Верховные боги…, с. 146-147. 
°45 Мифы I, с. 636. 
°46 Hom. Od. X, 490-495, Strab. XVI, II, 39. 
°47 Տիրեններ = էտրուսկներն էին կազմում բախտացույցներ հռոմեացիների համար և սովորեցնում նրանց գուշակության տարբեր ձևեր. տե՛ս Strab. XVI, II, 39, Verg. Aen., 10, 176-177, Немировский А. И., Этруски от мифа к истории, с. 215: 
°48 Толковая Библия, т. I, СПб., 1904-1907 (вт. изд. Стокгольм, 1987, с. 69). 

տիրենների անվանադիր Տիրենոսը °49 նույնանում է Սուրբ գրքի Թիրասի հետ: Սա, անշուշտ, խնդրի լուծման բանալի չէ, այլ ընդամենը մեր մեկնաբանման հնարավոր լինելը հաստատող ևս մի մոտեցում: Հայտնի բան է, որ «Խորենացին ստեղծեց [Հայոց] ազգային Գիրք ծննդոց» °50՝ սրբագրելով և լրացնելով Հին կտակարանի սերնդաշարքը: Այստեղ մեզ հետաքրքրում է Թիրասի տեղաշարժը: Ըստ Սուրբ գրքի՝ Թիրասը Հաբեթի զավակն է (Գամերի կրտսեր եղբայրը) °51, իսկ ըստ Խորենացու՝ Հաբեթի թոռն է (Գամերի զավակը) °52: Եթե այս տեղաշարժի դրդապատճառը Հայկին ու Բելին սերնդակից դարձնելը լիներ °53, ապա Քամի սերնդացանկում Մեստրայիմին նման տեղաշարժի չէր ենթարկի (Հայկի ու Բելի միջև մեկ սերնդի տարբերություն, միևնույն է, կա): Ըստ Մովսես Խորենացու գտած «մերով մասամբ ամենեւին անսուտ» հավաստի աղբյուրի՝ Թիրասը պիտի որ անուրանալի դեր ունեցած լիներ «Հայոց մեծաց» շարքում՝ առասպելական հերոսի այնպիսի դեր, որ հնարավոր է դարձրել Հաբեթի սերնդաշարքում նրան տեղաշարժելն ու մեր նախնիների շարքը դասելը: Խորենացու համար Թիրասը նախնի է, նահապետ, պատմական անձնավորություն, բայց ոչ երբեք աստված (հմմտ. Հայա աստծո կերպարը իր մեջ կրող °54 Հայկը Խորենացու համար շեշտված անհատականություն է, առասպելական հերոս, ազգածին նահապետ): Արդ կարող ենք եզրակացնել. 
1. Հայ. Տիր/Տիւր և՛ դիցանունը, և՛ դիցաբանական կերպարը բխում են հնդեվրոպական մշակութային ընդհանրությունից, առանց իրանական միջնորդության °55
2. Տիր/Տիւր աստվածության՝ մեր վերականգնած կերպարը բազմաշերտ է և երկարակյաց, նախորդել է Հայոց գերագույն աստվածների կաճառին, հնդեվրոպական ընդհանրության տրոհումից առաջ [թերևս Հաբեթ, Տիր-Տիւր-Թիր(աս)՝ նախահայկական շրջանում, Թորգոմ՝ տրոհման շրջանում, Հայկ > Հայա և Հայկյանններ՝ բուն հայկական շրջանում], իսկ Հայոց դարձի նախօրեին Տիրը դպրության, գիտության և արվեստի աստված էր: 

°49 Her. I, 94, Strab. V, II, 2. 
°50 Մարտիրոսյան Ա., Քրիստոնեությունը և ազգային ինքնությունը (Աշտանակ, հայա- գիտական պարբերագիրք, հ. Ա, Ե., 1995, էջ 11): 
°51 Տե՛ս Ծն., Ժ, 1-3: 
°52 Մովսիսի Խորենացւոյ Պատմութիւն Հայոց, Տփխիս, 1913, I, Ե: 
°53 Այս մասին տե՛ս Մովսես Խորենացի, Հայոց պատմություն, Ե., 1996, էջ 246, ծանոթ. 17 (Ստ. Մալխասյանց): 
°54 Միջագետքյան Էնկի-Հայա աստծու և Հայկ Նահապետի համադրության մասին տե՛ս Եսայան Ս. Գ., Նորից «Վիշապ» կոթողների մասին (Բանբեր Երևանի համալսարանի, 1985, N 2, էջ 84-93), Մովսիսյան Ա., Հնագույն պետությունը Հայաստանում. Արատտա, Ե., 1992, էջ 40-41, Փիլիպոսյան Ա., Քամալյան Հ., Շումերա-աքադական տիեզերաստեղծ Էնկի-Հայա աստծու և հայոց ազգածին Հայկ Նահապետի համադրության փորձ («Հայ ժողովրդական մշակույթ» հան- րապետական IX գիտական նստաշրջանի զեկուցումների հիմնադրույթներ, Ե., 1997, էջ 67-69): 
°55 Թեպետ գիտական գրականության մեջ բավական տարածված է Տիր աստվածության ծագումը իրանական դիցարանում փնտրելու միտումը, այսուհանդերձ, առասպելաբանական ըմբռնումների ոլորտում հայկական ընկալման մոնիստական, իսկ իրանականի՝ դուալիստական (տե՛ս Мовсес Хоренаци, История Армении, пер. с древнеарм., введение и прим. Г. Саркисяна, Е., 1990, с. XLII, с. 231, прим. 172) գաղափարաբանական հակադրությամբ) բացառվում է դիցա- բանական կերպարի ուղղակի փոխառություն: 

3. Նա հայ իրականության մեջ (գրավոր աղբյուրներում, ազգագրական նյութերում, տեղանուններում) անուրանալի խոր հետք, խոր հետագիծ է թողել, քան հայտնի է հնդեվրոպական մյուս, առավել ուսումնասիրված դիցարաններում: 

БОЖЕСТВО ТИР/ТЮР В РОДОСЛОВНОМ РЯДУ ,,ВЕЛИКИХ ПРЕДКОВ АРМЯН” КОЧАРЯН Г. Г. 

Рез юме Сопоставления данных древних литературных первоисточников, а также этнографии и топонимики на фоне достижений сравнительного языкознания и мифологии выявляют генезис и мифологический образ древнеармянского божества науки, искусства и письменности Тира/Тюра. 1 Арм. Тир/Тюр (как теоним, так и мифологический образ) восходит к и.-е. общности, без иранского посредничества (вопреки бытующему в науке мнению). 2 Восстанавливаемый нами образ Тира – многослоен и долговечен; он предшествовал плеяде армянских верховных богов [возможно Яфет; Тир- Тюр-Тир(ас) – протоармянский период, Торгом – период распада и.-е. общности, Хайк>Хайя и Хайкиды – исконно армянский период (генеалогический ряд потомков по Мовсесу Хоренаци)]. 3 Образ и функции этого божества в армянской действительности (первоисточники, данные этнографии, топонимики и т. д.) бесспорно оставили более глубокий след, чем в других, гораздо детальнее исследованных и.-е. пантеонах.•
Կարգ: Մշակույթ | Ավելացրել է: ՄՀԷՐ (21-Մրտ-2012) Դիտումներ: 2281
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]