// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Բավարար
5. Վատ չէ
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Մշակույթ


ՔԱՐԿՏԻԿ, ԾԱՎԱԼԱՁԵՎԵՐ
(Հնագույն թաքնագիտական իմաստներ)

 
Տիեզերքի ձեւավորումը՝ վիշապի պտույտով 
երկրաչափական ֆորմաների ձեւավորումը:

Բնության մեջ, նույնիսկ միկրոբյուրեղների աշխարհում, գոյություն ունեն հինգ հիմնական ծավալաձեւեր, որոնց եզրերը եւ ներքին անկյունները հավասար են: 
Դրանք են՝ 
  1. Իկոսահեդրոն - ՋՈՒՐ, ունի 20 հավասարաչափ նիստ,
  2. Օկտահեդրոն - ՕԴ, ունի 8 հավասարաչափ նիստ,
  3. Խորանարդ - ՀՈՂ, ունի 6 հավասարաչափ նիստ,
  4. Տետրահեդրոն - ՀՈՒՐ, ունի 4 հավասարաչափ նիստ,
  5. Դոդեկահեդրոն -ԵԹԵՐ, ունի 12 հավասարաչափ նիստ:
  
Վերջինի՝ Դոդեկահեդրոնի մասին, հին փիլիսոփաներն արտահայտվել են որպես առաջին չորս էլեմենտներն իրենում ներառող ընդհանրական կոմպոզիցիա:


 
Մինչեւ այժմ գիտության համար առեղծված է, թե ինչպես է առանց միկրոսկոպային տեխնիկայի հնարավորության, միկրոբյուրեղային Պլատոնյան կոչվող այս ծավալաձեւերի մասին հայտնի եղել հնագույն գիտուններին: Այս սոլիդները Պլատոնյան են կոչվում, որովհետեւ Մ.Թ. առաջ 4-րդ դարի հույն փիլիսոփա Պլատոնն այս մասին իր «Timaeus» աշխատության մեջ հանգամանալից խոսում է հինգ ծավալաձեւերի մասին: Սակայն այս ծավալաձեւերը հայտնի են եղել Պլատոնից առնվազն 1000 տարի ավելի վաղ՝ նեոլիթյան ժամանակներում: Բրիտանիայի տարածքում հայտնաբերվել են նեոլիթյան ժանակների այս հինգ ծավալաձեւերի նմանությամբ պատրաստված քարերը:

 
Բրիտանիա, Աշմոլինի թանգարան

Ավելացնենք նաեւ, որ ըստ Պլատոնյան փիլիսոփայական դպրոցի աշխարհճանաչողության, բարձրագույն էությունը սկզբում ստեղծում է թվերի եւ ֆորմանների գաղափարական էությունը, որից հետո նախագոյաբանական քաոսից ստեղծվում են՝ հուր, ջուր, օդ, հող, չորս էլեմենտները եւ նրանցից կազմված 5-րդը՝ եթերը, որոնց միջոցով ձեւավորվում է նյութական տիեզերքը: Այս հինգ էլեմենտներն, ըստ Պլատոնի, ներկայացված են երկրաչափական սոլիդների տեսքով: Ավելին, արարչության մասին Պլատոնից մի քանի հազարամյակ ավելի վաղնջական համարվող Վեդայական տեքստերում աստվածներն աղերսվում են այս հինգ էլեմենտների եւ հինգ հավասարաչափ ծավալաձեւերի հետ:
Մեր ուսումնասիրությունները ցուցեցին, որ թե՛ հայկական «Սասնա Ծռեր» էպոսում, թե՛ հնագույն ժողովուրդների աստվածների բոլոր պանթեոններում, աստվածների ֆունկցաները եւ էությունները անպայմանորեն զուգորդվում են՝ հուր, ջուր, օդ, հող եւ եթեր բնույթների հետ (Տես՝ Արթուր Արմին, «Հնագույն Հեթանոսական Աստվածաշունչ Սասնա Ծռեր էպոսը», 2007թ.):   

Հինգ երկրաչափական ծավալային մարմինների հետ է կապված հնագույն ժամանակներից մինչեւ մեզ հասած ՔԱՐԿՏԻԿ խաղը: Այս խաղում անպայման են տարբեր հինգ ծավալաձեւերի քարերը (տե՛ս նկարը), որ համանման են Բրիտանական տարածքում նեոլիթյան ժամանակների գտածո նմուշներին: Քարկտիկ խաղն ունի վեց փուլ:
Աոաջին փուլը կոչվում է մին պար, երկրորդը` մեկնուկ, երրորդը` երկնուկ, չորորդը` թաք ու երեքնուկ, հիգերորդը` շնուկ, վեցերորդը` ճանտաս: Հինգ քարերից յուրաքանչյուրի չափսը մոտավորապես բթամատի եղունգի չափ է. խաղում են մեկ ձեռքով: 

1-ին փուլ՝ ՄԻՆ ՊԱՐ
Ընտրվում է բազմանիստ մեկ քար, ապա ափի մեջ հավաքելով մնացյալ բոլոր քարերը, պետք է աոաջին քարը վեր նետել, իսկ չորս քարերը հասցնել դնել գետնին եւ բռնել վար իջնող քարը. Սա կոչվում է` մին պար

2-րղ փուլ՝ ՄԵԿՆՈՒԿ:
Բազմանիստ քարը վեր նետելով, մինչեւ քարի վար իջնելը, հատ-հատ՝ չորս անգամով, մեկ առ մեկ հավաքվում է գետնի վրայի քարերը: Սա կոչվում է մեկնուկ

3-րդ փուլ՝ ԵՐԿՆՈՒԿ:
Այս անգամ բազմանիստ քարը վեր նետելով, մինչեւ քարի վար իջնելը, գետնի վրա գտնվող երկու քարերը պետք է հասցնել վերցնել (ճանկել): Կրկնվում է երկու անգամ: Կոչվում է երկնուկ

4-րդ փուլ՝ ԹԱՔ-ԵՐԵՔՆՈՒԿ:
Այս անգամ բազմանիստ քարը վեր նետելով, մինչեւ քարի վար իջնելը, գետնի վրա գտնվող երեք քարերը պետք է հասցնել վերցնել (ճանկել), իսկ ապա քարը վեր նետելով վերցնել մնացած մեկ քարը (1 + 3 եւ 1+1 կարգով): Կոչվում է թաք-երեքնուկ:
 
5-րղ փուլ՝ ՇՆՈՒԿ-դարպաս:
Ձախ ձեռքի ցուցամատն ու միջնամատն իրար միացնելով եւ բթամատի միջոցով սարքում են կամարաձեւ կիսաշրջան, եւ այն դնելով գետնին ներկայացնում են «դարպաս», որը կոչվում է՝ շնիկ-դարպաս: Մեկ քարը վեր նետելով, մինչեւ նրա վար իջնեյը պետք է մնացած քարերը մեկ առ մեկ անցկացնել դարբասով, որը կոչվում է շնուկ

6-րդ փուլ՝ ՃԱՆՏԱՍ
Մեկ քարը վեր նետել եւ չորսը իրար կողք-կողքի քարերը միանգամից ճանկելով հավաք անել բռում, եւ ապա կարողանալ նույն բռան մեջ վերցնել վերեւից վար իջնող քարը: Խաղի այս վերջին փուլը կոչվում է ճանտաս:

ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ

ՄԻՆ ՊԱՐ (մեկ պար)
Աստվածային գաղտնաթաքույց մեկը` արարչության ներունակությունը, արտահայտվում է "քառադեմք", որը արտահայտված ամբողջ գոյաբանական աշխարհն է (ըստ Պյութագորյան թաքնագիտական դպրոցի մոտեցման՝ ներկայացվում էր որպես «շրջանագիծ»): Վեդայական ուսմունքում նյութական տիեզերքը համարվում է Արարչի մտքի արտահայտություն, ինչպես նաեւ՝ իլուզիա, շրջապտույտ, որն ունի սկիզբ ու վերջ, իսկ հետո նորից կրկնում (փուլային արտահայտություն): Հնահույն հնդ-արիական աշխարհճանաչողության համաձայն, տիեզերքի արարումը շրջապտույնտ է, որը նաեւ հայտնի է՝ «Շիվայի պար» անունով: 

ՃԱՆՏԱՍ
Ճանտասը խաղի վերջին փուլն է, որ 1-ին փուլի հակադարձն է: Եթե աոաջին փուլում, բոլոր քարերը բռի մեջ են, եւ մեկ քարը վեր նետելով, ափի միջի մնացյալ չորս քարերը դրվում են գետնին, ապա վերջին փալում բոլոր քարերը մեկ ճանկով գետնից պետք է հավաքվեն բռում, որը նախնական, մեկնարկային սկիգբն էր. այսինքն վերադարձ նախաելակետ: 

  • Թե՛ հնագույն փիլիսոփայական ուսմունքներում, թե՛ ժամանակակից ֆիզիկայում ընդունվում է, որ  տիեզերքն ունի սկիզբ եւ վերջ: Այն արտահայտվում է ներունակությունից, ձեւավորվում է որպես գոյաբանական ամբողջություն, ապա եւ նորից վերադառնում է դեպի չդիֆերենցված նախնականություն, փակ համակարգ, աննյութ տիեզերք (S. Hawking, «The Universe In A Nutshell», UK, 2001):

Բոլորին լավ հայտնի մեր տատիկների սովորեցրած այս խաղը գալիս է հազարամյակների խորքերից: Ինչո՞ւ այս խաղը ես հիշեցի, եւ ինչպիսի՞ վեց հանգամանքների պատճառով այն արժանի հատուկ ուշադրության:

ԱՌԱՋԻՆ. խաղի համար քարերը հատուկ ընտրվում էին վերեւում հիշատակված պլատոնյան հինգ սոլիդներին համապատասխան: 

ԵՐԿՐՈՐԴ. քարերն ամպայման պետք է լինեն հինգ հատ: 

ԵՐՐՈՐԴ. խաղը բաղկացած է վեց փուլերից: 

ՉՈՐՈՐԴ. փուլերի անունների իմաստները եւ կանոնները համապատասխանության մեջ են Պլատոնի «Timaeus» աշխատության մեջ կոսմիկական փուլերի 1 - 4 կաոուցվածքին: 

ՀԻՆԳԵՐՈՐԴ. բոլոր հավատամքային հնագույն միֆական պատումներում, անդրաշխարհի դարբասամուտքը պահպանում է շունը: Հունական դիցաբանության մեջ Կերբեր անունով շունը, հին եգիպտականում Անիբուս անունով շունը, հայկական Էպոսում՝ Գեորգիզը (թարգմանաբար նշանակում է՝ «գայլ» կամ «գայլաշուն»), Արա Գեղեցիկ-Շամիրամ միֆական պատումում՝ Հարալեզ անունով երկու շները, Արտավագդի շղթաները կրծող շները եւ այլն: Նաեւ, անդրաշխարհի դարբասները պահպանող «գայլաշան» խորհրդապաշտությունն առկա է հնագույն աստղագիտության մեջ: «Կարիճի» համաստեղության մոտ, Lupus (գայլ) աստղատունն է, որ ըստ հների, Ծիր Կաթնի կենտրոն-երախի՝ «դարբասների» պահապան շան աստեղատունն է: Ըստ նորագույն գիտական հետազոտությունների, մեր գալակտիկայի կենտրոնում, հենց «Lupus» աստեղատան կողքին է գտնվում մեր գալակտիկայի կենտրոնը, որտեղ կա սեւ խոռոչ (գեր գրավիտացիոն դեռեւս ոչ լիարժեք հասկացված երեւույթ):

ՎԵՑԵՐՈՐԴ. քարկտիկ խաղը 6-ական համակարգի հետ աղերսելու հայտնության պատճառը՝ մորս տատին հիշելն էր. երեխա ժամանակ, մորս տատն ինձ ասում էր, որ այս խաղը՝ «Արեւաբաշդի» խաղ է:

 
ԱՐԹՈՒՐ ԱՐՄԻՆ 


Աղբյուր: http://arthurarmin.com Կարգ: Մշակույթ | Ավելացրել է: ՄՀԷՐ (03-Սպտ-2011) | Հեղինակ: Արթուր ԱՐՄԻՆ Դիտումներ: 4362 | Պիտակներ: 4 ՏԱՐԵՐՔՆԵՐ, ՀՈՂ, ՕԴ, ջուր, Լուփուս, էպոս, ՀՈՒՐ, ՔԱՐԿՏԻԿ, ՀԱՐԱԼԵԶ, ԵԹԵՐ
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]