// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Մշակույթ

Ժամադրութեան ու ճաշի շտապող Կոմիտասը քարացած մնում է տեղում` անձկութեամբ նայելով անցորդներին: Ով կորցրել է` շուտով կը յայտնուի: Եթէ հեռուից երեւում է շատ համեստ հագնուած մեկը, վարդապետը յոյսով է լցւում, բա՜յց… չի յայտնւում քսակի տէրը:
Անցնում է կէս ժամ, մի ժամ, երկու ժամ, ոչ ոք չի գալիս կորցրածը փնտրելու, ոչ ոք չի հարցնում, թէ արդեօք տեսե՞լ է մի քսակ:
Կոմիտասը անհանգստանում է. արդէն շատ է ուշացել ժամադրութիւնից: Չէ՞ որ հիմա Բաբաեանները չեն ճաշում եւ իրեն են սպասում: Տգեղ ու անյարմար վիճակ ստեղծուեց:
Մի ժամ եւս անցնում է սպասողական լարուած վիճակում: Կոմիտասը սկսում է ջղայնանալ:
Նորից ստուգում է ժամանակը: Երեք ժամ է որ կանգնած է փողոցում: Եւ ահա հեռուից նկատում է, թէ ինչպէս մայթն ու մայթեզրերը պրպտելով, դանդաղ մոտենում է մանկամարդ մի կին: Հասարակ զգեստ է հագին. դժգոյն է ու անհանգիստ:
Կոմիտասը հարցնում է անմիջապէս.
- Ի՞նչ եք որոնում տիկի՛ն:
- Հա՛յր սուրբ, հացի գնալիս` կորցրել եմ վերջին սանտիմներս. իսկ տանը, քաղցած երեխաներն ինձ են սպասում:
Արտասուքներ են նկատւում կնոջ կապոյտ, տագնապալի աչքերում:
- Կարո՞ղ եք ասել, ի՞նչ գոյնի էր ձեր կորցրած դրամապանակը:
- Մոխրագոյն, մաշուած քսակ էր:
Կոմիտասը ժպտում է գոհունակ, գրպանից հանում քսակը, հանձնում մանկամարդ տիկնոջը, յաջողութիւն ցանկանում եւ շտապում Բաբաեանների բնակարանը: Հուզուած էր. կեանքում առաջին անգամ ժամադրութիւն չէր յարգել:

հ.գ. հատուածը վերցուած է Ստեփան Կուրտիկեանի "Կոմիտասեան ղողանջներ" գրքից, 1969թ:
Կարգ: Մշակույթ | Ավելացրել է: Լեռնցի (07-Հլս-2011) Դիտումներ: 965
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]