// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Բավարար
5. Վատ չէ
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Մշակույթ

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ

Սերը հավատի արտահանությունն է, 
իսկ հավատը մարդ մնալու կարևորագույն պայմանը:

Վահրամ Փափազյան

    Մաղթանքի խոսք, կամ բարի ցանկանալ մեր նոր սերունդին. նպատակս է այս… Սակայն ի՞նչ բառերով, ո՞րը գործածեմ այն հազարավոր ադամանդակուռ բառերից, որով հարուստ է մեր հին լեզուն, և որոնք խճողվում են այս րոպեիս իմ գրչի ծայրին: Կամ ո՞րը ընտրել այն անհամար ոսկեձույլ կաղապարներից, որոնք կոփել են դարերից ի վեր մեր գրիչները, ձուլելու համար իմ զգացմունքը` այն նորընծա ճյուղի հասցեին, որ վաղվա սաղարթախիտ ծառն է լինելու հնամենի բնին մեր ժողովրդի: Ինչ էլ որ ասեմ, ինչ էլ որ գրեմ, չեմ կարող հնարել ավելին, քան նրանք ունեն… Այն բարիքների բարիքը, որ երիտասարդություն անվանում ենք մենք թեթև սրտով ու հանդարտ անցնում:
     Մնում է միայն ցանկանալ մատաղ սերնդին, որ նա հասկանա ու գնահատի այդ անկրկնելի երջանկությունը` երիտասարդությունը, որ իր բաժինն է այսօր, և որը վաղը կլինի միայն մի անցավոր հուշք, և հասկանալուց ու գնահատելուց բացի ըմբռնի և այն պարտականությունը, որ այդ, թեև անցավոր, բայց իր էության մեջ անսգյուտ, ոսկե գեղմը,- կրկնում եմ,- երիտասարդությունը դնում է նրանց այսօր ազազուն, բայց վաղը հսկա, մանուկ ուսերին:
      Պարտականությունների պարտականությունը և կշիռ չճանաչող այն ահավոր շեղջակույտը, որ նրանց հայրերը կոփեցին, նախ կատարվածը պահելն է: Պահպանել նրան ամեն վտանգից, եղածից ու լինելիքից, և պահելուց բացի այդ սրբազան ավանդի զարգացման բնական ճանապարհները հարդարել ու պատրաստելն է, որով միայն կլինի նոր սերունդը արժանի ժառանգ իր նախորդներին: Սկսվածը շարունակողը և դեռևս չլրացածը ի կատար ածող այն ստեղծագործ ուժը, նախորդների հոգատար շնչով ստեղծված կայծը, որը այսօր բոց, բայց վաղը հրդեհ դառնալու համար ամեն մի խավար փարատող այն հսկա ջահը, որով նախորդ սերունդը ուզեց լուսավորել և լուսավորեց բոլոր հորիզոնները գալիք մարդկության:
    Կարենալ ի կատար ածելու համար այս ահավոր պարտականությունը, որ և երջանկություն է միևնույն ժամանակ, որ նախորդները ժառանգ թողեցին ներկա սերնդին, անհրաժեշտ է նախ առողջություն, պողպատյա ջղեր, հորիզոններ ընդգրկող աչքեր, ժամանակներին խոսող քամի ու որոտ ձայն, ամեն ինչ` կյանք, երջանկություն, սրտի ձայնն անգամ, պատմության կշռին կարենալ նետելու չափ անձնազոհություն, և գաղափարի պաշտամունքը` որպես դավանանք:
        Այս բոլորը և մի բան էլ ավելին ցանկանում եմ քեզ, դու ոսկե բողբոջ, ճապուկ կանաչ ճյուղ իմ պապենական խորարմատ ծառի…

***

ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ 
(1888-1968) 

Հայ  դերասան, ՍՍՀՄ ժողովրդական արտիստ:
Ուսանել է Վենետիկի Մուրադ-Ռափաելյան վարժարանում, սովորել Միլանի Գեղարվեստի ակադեմիայում: Տարբեր թատերախմբերի հետ շրջագայել է Եվրոպայում, պատրաստել դասական խաղացանկի դերակատարումներ`Օթելլո, Համլետ, Ռոմեո, Կորրադո:

Հանդես է եկել Կ.Պոլսի, Թիֆլիսի, Բաքվի հայ. Թատրոններում, Մոսկվայի Փոքր թատրոնում, Լենինգրադի «Պասաժ» թատրոնում: Ֆրանսերենով դասական պիեսներ է խաղացել Փարիզի «Օդեոն» թատերախմբի հետ, Փափազյանի Օթելլոն ճանաչվել է բեմարվեսի բացառիկ երևույթ:
Տարբեր թատերախմբերի հետ և միայնակ բազմաթիվ ելույթներով ու ներկայացումներով հանդես է եկել Սովետական Միության քաղաքներում:

1954-ից հաստատվել է Երևանի Գ.Սունդուկյանի անվ. Թատրոնում: Խաղացել է Օթելլո, Մեք Գրեգորի դերը /Վ.Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է»/, բեմադրել է Մոլիերի «Դոն Ժուան», Գուցկովի «Ուրիել Ակոսա» պիեսները:
Կյանքի վերջին տարիներին զբաղվել է գրական գործունեությամբ, գրել է հուշեր, արևմտյան գրական-մշակութային գործիչների մասին, ապա` «Իմ Օթելլոն» , «Համլետը ինչպես տեսա», «Լիր արքա» դերասանական վերլուծությունները:
Կարգ: Մշակույթ | Ավելացրել է: ANI (04-Հլս-2011) Դիտումներ: 1627 | Պիտակներ: հայրենասիրություն, արվեստ, ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ, Հայրենիք, թատրոն, երիտասարդություն
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]