// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Մշակույթ

Կարմիր դագաղով անիծյալ
Կյանքն են տանում թաղելու
 
Երբ վերջալույսի կրակվող աչքը ըլնում է սեղան,
Եվ որտեղ որ է երկինքը հիմա թատրոն է տալու,
Մարդիկ ոռնում են մենակ մնացած գայլըրի նման.
Կարմիր դագաղով երազ ու սեր են տանում թաղելու:
Հորիզոնները վառվեցին կրքից՝ վայրենի ու խենթ,
Մութը ցրվում է՝ քարանձավներում իր վիշտը լալու,
Մարդիկ մենակ են ցավի ու թախծի թաց տրտմության հետ.
Կարմիր դագաղով թախիծ ու սեր են տանում թաղելու:
Աէյունոտ կեսօր. Հրդեհվե կյանքի ամայության մեջ,
Շուրջը ալիքվեց՝ Թանատոսի սև ստվերին հլու,
Գեղեցկությունը մեռավ մահացող թաց աջքերի մեջ.
Կարմիր դագաղով կյանք ու իղձեր են տանում թաղելու:
Արշալույսները լուռ խարխափում են մայրամուտի մեջ,
Այսօրվա օրը ո՞ւմ թարթիչներն է արցունքոտվելու,
Մարդիկ վշտի մեջ կանգնել են մենակ.
Կարմիր դագաղով սիրտ ու կրակ են տանում թաղելու:
Օրը էլ չունի ժամ ու ժամանակ՝ հաշված է ժամը,
Երկինքը տարավ արևին ուրիշ հողում վառելու,
Մարդկանց թողել են վախից դողալու մահվան սև վարակ.
Կարմիր դագաղով հառաջ ու լաց են տանում թաղելու:
 
 
հեղ. Արցախյան պատերազմի զոհված ազատամարտիկ բանաստեղծ Աղվան Մինասյան
 
Մեր էպիկական տեքստի մի հատվածն է Աղվան Մինասյանի խոսքը: Նա եկել էր, որ ուժ հաղորդեր իրականությունից հոգնած մեր տեքստին և ապահովեր մեր վերպատմական ծիրի իր հատվածը, բայց պատմությունն իր արյունամած աչքերով դարձյալ ընդառաջ եկավ մեր Բանաստեղծությանը: Ու Աղվանը հասկացավ, որ Մահը նույնպես պատմության հաղթահարումն է, ու իր մահը միացրեց մեր Մահին: Ասել է թե Աղվան Մինասյան անունն ու անվանակիրը չեն լինի միայն այն ժամանակ, երբ չենք լինի մենք: Աղվանի բանաստեղծությունն այնտեղ է, որտեղ բառերը ցավ են պատճառում, այնտեղ, որտեղ իրար հետապնդում են մարդն ու ճակատագիրը, այնտեղ, որտեղ իրար դեմ կանգնած են կյանքն ու մահը, այնտեղ, որտեղ իրար կողքի կանգնած են երկու եղբայր…


ՄԵՆՔ ԿԱՆԳՆԱԾ ԵՆՔ ԻՐԱՐ ԴԵՄ, ԵՒ ՊԻՏԻ ՄԵԿՍ ԶՈՀՎԻ

Մենք կանգնած ենք իրար դեմ, և պիտի մեկս զոհվի,
Տեսնես որի՞ս կտանի ճակատագիրը զորեղ,
Ես կանգնած եմ նրա դեմ՝ թող իմ մեջքը չտեսնի,
Մարդիկ ասում են, իբր, մեջքին հեշտ է կրակել։

Մենք կանգնած ենք իրար դեմ, ու մեր դիմացը՝անդունդ,
Այնտեղ կրակ են վառել և ըսպասում են զոհի,
Մեր գլխում եռք է հիմա, երակներում՝ գինի՝թունդ,
Որը երկար կմխա ուղեղի մեջ հաղթողի։

Եվ ես ելնում եմ անահ, կանգնած եմ ողջ հասակով
Ու կրակում եմ հերթով։ Փամփուշտս է մտածված։
Ես քո թիրախն եմ դարձել ու ըսպասում եմ սրտով
Քո գազազած վրեժին, քո գնդակին արձակած։

Բայց որոշված էր արդեն, և դու խփվում ես կրծքից
Ու ցատկում ես տեղիցդ վերջին ճիգով քո սրտի,
Հետո ընկնում ես հողին. — խաղաղվում է ամեն ինչ,
Ու լռություն է տիրում գեհենի մեջ ամեհի։

Հիմա գնում ենք առաջ, ու ծարավն է տանջում մեզ,
Ու քրտինքն է հեղեղում մեր աչքերը պղտորված,
Հասնում ենք մենք բարձունքին, սիրտս զգում է կարծես,
Որ այս անհուն բարձունքում մի ողջ խորհուրդ է թաղված։
Կարգ: Մշակույթ | Ավելացրել է: ANI (17-Ապրլ-2011) | Հեղինակ: Աղվան Մինասյան Դիտումներ: 2066 | Պիտակներ: Աղվան Մինասյան, մշակույթ, Արցախյան պատերազմ
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]