// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Մշակույթ

Նորից Տորք Անգեղի, Գեղեցիկի ու Սիրունի մասին

Հնագույն քաղաքակրթության ամենաանմիջական կրողները մենք ենք՝ հայերս, քաղաքակրթություն, որը տրվել է մարդկանց մեկ այլ ռասսայի կողմից, որը այսօր գոյություն չունի, դրանց մեր նախնիները Հսկաներ են ասել, հույները Ատլանտներ, հիշենք, օրինակ, Պլատոնի պատմությունը Ատլանտիդայի վերաբերյալ։ Պատահական չէ, որ ըստ հայոց լեգենդի Հայկի հայրը Թորգոմն էր, որը նույն Թորգ–Տորքն է, որը հսկա էր և ամուսնացավ հենց Հայկանուշի հետ, այս անունը ուղղակի պատահականություն չէ ի դեպ։ Այդ Տորքին նաև Անգեղ են կոչել, որը իմաստնության աստվածն էր ու մարդուն նա էր արարել, նրան Միջագետքում Հայա էին կոչում, որի զուգահեռ տոտեմը օձն է, և որը մինչ օրս էլ օձ է նշանակում որոշ սեմական լեզուներում։ Մեր նախնիների մոտ շոտ հզոր էր օձի պաշտամունքը, և մեր նախնիները իրենց օձ են անվանել հաճախ, դրա մասին շատ վկայություններ կան, մեր ծնողները մեզ որդի են ասում, որը նույն որդն է, որը հնում օձի ձագ է նշանակել, այլ ոչ թէ ճիճու, որի իմաստն ունի այսօր։ Ի դեպ այդ աստվածությունը Աստվածաշնչում, որոշ դրվագներում հանդես է գալիս որպես Դեմիուրգ Եհովա, նաև որպես Սատանա, օրինակ երբ համոզում է Եվային ուտել իմաստնության արգելված պտուղը Եդեմական այգում, պատահական չէ, որ Աստվածաշնչի առաջին հայերեն թարգմանության մեջ Սատանային Անգեղ են կոչել։ Անգեղ բառը կազմված է «ան» ժխտական մասնիկից ու «գեղ»–գեղեցիկ արմատից, ամբողջ մոլորությունը գալիս է այն բանից, որ այսօր «գեղեցիկ» բառը չունի իր սկզբնական իմաստը և դարձել է ուղղակի «սիրուն» բառին հոմանիշ, սակայն այն հին հայերենում ավելի լայնընդգրկուն իմաստ է ունեցել ու նշանակել է հիմնականում՝ նյութական կյանք։ Այդ իսկ առումով Անգեղը նշանակում է ոչ նյութական կյանք, նյութական աշխարհից դուրս։ Մեր նախնիները ունեցել են, օրինակ, Արա Գեղեցիկ աստվածությունը, ինչու՞ Գեղեցիկ, այսօր շատերը մտածում են, որ նա սիրուն է եղել, դրա համար էլ Գեղեցիկ են կոչել, սակայն դա այդպես չէ, Գեղեցիկը նյութականն է նշանակում, իսկ Արան հոգևորը, մեր նախնիների աստվածն էր նա, և եթե Արա աստծուն կպցրել են Գեղեցիկ մակդիրը, դա նշանակում է, որ դրանով Արան նյութականացել է, մարմնեղենացել է, այսինքն դարձել է Գեղեցիկ։ Արա Գեղեցիկը Քրիստոսի նախատիպերից մեկն է, որովհետև Քրիստոնեության մեջ էլ աստված ի դեմս Հիսուսի մարմնեղենացավ, ի դեպ ԱՐան նույն հԱՐությունն է, հիշեք Հիսուսի խոսքերը՝–«Ես իսկ եմ հԱՐություն և կյանք...»,  հիմա տեսնու՞մ ես, թէ որտեղ են թաքնված Քրիստոնեության իսկական արմատները։ Ձեզ նաև մի ուրիշ գաղտնիք բացեմ Գեղեցիկի հետ կապված, հիշու՞մ ես ուրարտական արձանագրություններում Գեղարքունիք գավառը Վելիքուխի է կոչվում, առաջին հայացքից միմյանց բոլորովին չնմանվող բառեր են, սակայն մասնագետ լեզվաբանը իսկույն կնկատի, որ այս բառերի արմատը նույնն է, այն է՝ Գեղ–Վել, հայերենում գոյություն ունի գ–վ անցումը և ղ–լ անցումը, այդ իսկ պատճառով Գեղ–ը նույն Վել–ն է, ի դեպ ռուսերեն великий բառի, կամ великан բառի, կամ волк բառի հիմքում, որը մեր Վել–Գելն է, ընկած է նույն արմատը։ Ինչու՞ եմ այս ամենը ասում, մենք ունենք պատմական կերպար, որին Գայլ Վահան էին կոչում, ու շատերը տարբեր ապուշություններ են մտածել ժամանակին, թէ ինչու մեր այդ մարզպանին այդպես են կոչել, սակայն իրականությունը այն է, որ չնայած այդ ժամանակ հայերը արդեն Քրիստոնեա էին, սակայն հեթանոսական սովորությունները դեռ պահպանվել էին ու այդ սովորության համաձայն իրենց սիրելի առաջնորդներին ու թագավորներին աստվածացնում էին, հիշենք որ, օրինակ, Արա Գեղեցիկ անունով թագավոր է եղել նաև, իհարկե դա նախաքրիստոնեական շրջանում է եղել, ու որովհետև Գայլ Վահան նշանակում է նույնպես նյութականացած, մարմնեղենացած աստված, այս դեպքում նյութականը «Գայլն» է նշանակում, իսկ աստվածայինը «Վահանը», որովհետև գիտենք, որ մեր նախնիները աստվածներին Վահ են կոչել, օրինակ ՎահԷ, ՀահԱգն, ՎահՐամ և այլն, և այլն, ապա հասկանալի է դառնում, որ այդ մարզպանին ուղղակի այդ անունը տալով աստվածացրել են։ Վերջապես հիշեմք, որ Անգեղը նույն ангел–ն է, որն նշանակում է աննյութական, սա ևս մեկ անգամ ապացուցում է այն փաստը, որ մեր լեզվի մեջ պիտի փնտրել հնագույն քաղաքակրթության դռները բացող բանալին։ Իսկ դուք երբեմն չես խորհել այն մասին, թէ ինչու՞ մեր հեռավոր նախնիները Բրիտանական կղզիներում բնակվեցին ու կառուցեցին երբեմնի ամենա մեծ սրբավայր–աստղադիտարանը նվիրված Անգեղի պաշտամունքին, որը այսօր Ստոուն հենջ է կոչվում, ու դրանից հարյուրամյակներ հետո մայրցամաքային Գերմանիա–Հերմենիա–Արմենիայից նորից այդ Անգղի պաշտամունքի կենտրոն հանդիսացող կղզիներն են ներխուժում Անգլո«Անգղի»–Սաքսերը, որտեղի՞ց գիտեյին նրանք, որ իրենք հետագայում պիտի այդ կղզիներում բնակություն հաստատեին, և ըստ այդմ իրենց նախօրոք Անգղի ժողովուրդ էին անվանել։ Մի գուցե նրանք իսկապե՞ս կարողանում էին տեսնել ապագան։ Գիտեք, վերջերս մի հետաքրքիր բան կարդացի, Սիբիրում տեղի ունեցած Տունգուսյան աղետի մասին, որը ըստ որոշ գիտնականների մետեորիտի ընկնելու արդյունք էր։ Բանը նրանումն է, որ այդ հզոր պայթյունի հետևանքով, որը հազարավոր հեկտարներ տարածության վրա վերացրեց ամեն ինչ, պարզվում է, մարդիկ չեն մեռել, և ոչ թէ այն պատճառով, որ այդ վայրերում մարդկային բնակչություն չի եղել, պարզվում է այդտեղ մարդիկ թեկուզ շատ քիչ, բայց բնակվել են, ուղղակի նրանց շամանները, նախօրոք իմացել են վերահաց աղետի մասին ու իրենց ցեղերին դուրս են բերել այդ վտանգավոր վայրից։ Այնպես որ, եթե տունգուսների շամանները կարողացել են ներթափանցել գալիքի հանելուկների մեջ, ապա մեր նախնիների քրմերը իհարկէ անտարակույս այդ վայրենիներից շատ ավելի մեծ ծավալի գիտությամբ են օժտված եղել։
Կարգ: Մշակույթ | Ավելացրել է: ՄՀԷՐ (16-Ապրլ-2011) | Հեղինակ: Թորոս ԱԼԵՔՍԱՆՅԱՆ Դիտումներ: 1773 | Պիտակներ: Տորք Անգեղ, Торк Ангех, Torq Angegh
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]