// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Մշակույթ

Լևոն Չուգասզյան 
(«Սովետական Հայաստան», 1986, թիվ 11)

Միջնադարի հայ նկարիչների ստեղծագործական վառ երևակայության և վարպետության շնորհիվ դարերի խորքից մեզ է հասել գեղանկարչական հարուստ մի ժառանգություն՝ հազարավոր գրչագիր մատյանների զարդատառերը։ Հայկական զարդագրերի ուսումնասիրությամբ զբաղվել են Գ. Հովսեփյանը, Գ. Լևոնյանը, Մ. Մաքսուդյանը, Ս. Տեր– Ներսեսյանը, Ա. Մնացականյանը, Օ. Ա վետիսյանը, Տ. Իզմայլովան և ուրիշներ։ Մեսրոպյան տառերի ինքնուրույն ձևերը ներշնչել են միջնադարյան նկարիչներին՝ հորինելու այլ ժողովուրդների տառերի ձևավորումներից խիստ տարբեր զարդագրեր։ Զարդատառերը, ձևավորման եղանակից ելնելով, բաժանվում են մի քանի տեսակների։
Ծաղկագրերը, որոնք մյուս տառերի համեմատությամբ առավել պարզ նկարագիր ունեն, կազմված են ծաղիկներից և այլ բույսերից։

Զարդատառերի ավելի բարդ տեսակն են հանգուցագրերը, որոնց ձևավորման մեջ մեծ տեղ են գրավում զանազան հյուսվածքներն ու հանգույցները։

Հայկական մանրանկարչությանը նվիրված գրականության մեջ կարելի է հանդիպել թռչնագիր, ձագագիր կամ ճնճղագիր անվանումներին, որոնք վերաբերում են տարբեր թռչուններով զարդարված տառերի։ Վիշապագիր անվան տակ միավորում են օձերի, վիշապների և այլ առասպելական կենդանիների տեսքով տառերը, սակայն երբեմն ուսումնասիրողները գործածում են նաև օձագիր բառը։

Հայկական ձեռագրերի էջերում հանդիպում են մարդկանց փոքր կերպարանքներից հորինված տառեր, որոնք կոչվում են մարդագրեր։ Մարդագրերը, վիշապագրերը և թռչուններով ձևավորված տառերը երբեմն միավորում են կենդանական կոչվող ընդհանուր խորագրի ներքո։

Կենդանականից բացի, զանազանում են նաև զարդատառերի գազանագիր տեսակը։ Գազանագրերը կազմված են տարբեր կենդանիներից՝ վագրերից, առյուծներից, եղնիկներից և այլն։

Այս զարդատառերից զատ հայտնի է նաև փառագիր կոչվող տեսակը, որը Գ. Լևոնյանը բնորոշել է հետևյալ ձևով. «…Երբ մի որևէ սկզբնագիր, գլխավորապես գրքի առաջին երեսի շարադրանքում սկսվող առաջին տառը շատ շքեղ էր զարդարվում, կոչվում էր փառագիր»։

Փառագրերի ձևակերպման հարցում մի ընդհանուր կարծիք գոյություն չունի, և Գ. Լևոնյանի բնորոշումը, թերևս, կարոտ է լրացման, որովհետև նույն անվանումը օգտագործվում է այլ տիպի զարդատառերի համար ևս։ Օրինակ, Ա. Չոպանյանը, որն իր խմբագրած «Անահիտ» հանդեսի էջերում մեծ տեղ էր տալիս հայ գրքարվեստի գոհարներին, փառագիր անվանումը կիրառում է Երուսաղեմի Սբ. Հակոբյանց վանքի գրադարանի N 2555 ձեռագրի զարդագրերի համար, որոնք ձևավորված են կետերով։

Վերջին տարիներին այլ լեզուներով հրատարակված հետազոտությունների շնորհիվ հայտնի են դարձել հայկական տառերը ծաղկելու միջնադարում քիչ հայտնի եղանակներ։ Այսպես, Եդեսիայում նկարազարդված 1171 թվականի ձեռագրին նվիրված ոաումնասիրության մեջ Տ. Իզմայլովան նշել է տառերը զարդարելու բացառիկ օրինակներ։

Հայ գրքարվեստում տառերը զարդարելու փորձերը սկիզբ են առնում 10-րդ դարից։ Այդ մասին են վկայում Էջմիածնի 989 թվականի նշանավոր Ավետարանի մեջ Օ կամ Ծ տառերի ներսում հանդիպող մարդկային դեմքերի պատկերումները և 10-րդ կամ 11-րդ դարերին վերագրվող երուսաղեմյան վերոհիշյալ մատյանի փառագրերը։

11-րդ դարի երկու շքեղ ձեռագրերում՝ Ղարսի և Տրապիզոնի ավետարաններում սկզբնատառերի ուղղահայաց ձողի վրա նկարված են թռչուններ։ Որոշ դեպքերում այդ թռչունները կտցում են Ա տառի կեսը։ Մի այլ օրինակում եղջերավոր կենդանու գլուխը կապված է տառի ուղղահայաց ձողին։ Ս. Տեր-Ներսեսյանը նշում է, որ 11-րդ դարի վերջից զարդագրերը անբաժան են նկարազարդ մատյաններից։ Ըստ որում, դրանք գործածվում են ոչ միայն իբրև անվանաթերթի սկզբնատառ, այլև որպես պարբերությունների սկզբի տառ։

Հայկական զարդատառերի արվեստում Ս. Տեր-Ներսեսյանը 11-րդ դարի վերջից երկու իրարից տարբեր հոսանքներ է զանազանում։ Բուն Հայաստանի վարպետները նախընտրում էին «արևելյան դրոշմ ունեցող» երկրաչափական և բուսական բովանդակություն։ Այս վարպետների աշխատանքներում տառի ձողը շատ անգամ բաժանվում էր ուղղանկյուն կամ քառանկյուն մասերի, և հատվածների մեջ նկարվում էին երկրաչափական կամ կեռախաչ զարդեր, հյուսվածքներ, փոքր տերևներ կամ վարդյակներ։

Կիլիկյան վարպետների ստեղծագործություններում զգալի է բյուզանդական ազդեցությունը։ Բյուզանդական զարդատառերի հետ համեմատությունը թույլ է տալիս մտածել, որ «Հայ ծաղկողների երևակայությունը ավելի վառ է, կիլիկյան զարդերը շատ ավելի ճոխ են, հետևաբար, կենդանագրերը և մարդագրերը ավելի հետաքրքրական են»։

Բուն Հայաստանի և Կիլիկիայի հոսանքներն անխառն ձևով հանդես չեն գալիս, այլ որոշ փոխազդեցություն են գործում միմյանց վրա։ Կիլիկյան նկարիչ Գրիգոր Մլիճեցու 1173 թվականին Սկևռայում ծաղկած Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի ձեռագրում և 12-րդ դարի կիլիկյան այլ մատյաններում հայտնվում են թռչնագրեր, իսկ այդ նույն ժամանակ Կիլիկիայում գործող Ներսես Շնորհալուն պատկանած Ավետարանում (1066 թ., Սեբաստիա) զետեղվում են նկարազարդ թերթեր, որտեղ հայտնվում է Ա մարդագրի տեսակը։ Այս ձեռագրում թևավոր առյուծի վրա կանգնած Քրիստոսի մանրանկարով ձևավորված տառը հաստատում է, որ մարդագրերն ու կենդանագրերն սկսում են միախառնված ներկայացվել։

Կարինում 1181 թվականին ծաղկված ավետարանում անվանաթերթի տառերը բնորոշվում են արտակարգ կոթողայնությամբ։ Անվանաթերթերից մեկում Գ տառը գերիշխող դեր է կատարում ձևավորման մյուս մասերի նկատմամբ։ Այսօրինակ կատարումը հիմնականում հատկանշական է բուն Հայաստանի վարպետների աշխատանքներին, մինչդեռ կիլիկյան նկարիչներն իրենց ուշադրությունը կենտրոնացնում էին տառերի նրբագեղությանը և շքեղությանը։ Բուն Հայաստանի վերը նշված ձևավորումը որոշ արձագանքներ է գտնում 13-րդ դարի կիլիկյան մեծանուն վարպետ Թորոս Ռոսլինի ու նրա ժամանակակիցների աշխատանքներում։ Ռոսլինյան մանրակերտներից հատկապես հիշարժան է 1256 թվականի Զեյթունի ավետարանի բնագրում հանդիպող Զ տառը, որը ձևավորված է երկու սիրամարգերի միահյուսված պարանոցներով։ Երկու թռչունների միությամբ ստեղծված այդ պատկերը շատ սիրված, տարածված է հայ միջնադարյան արվեստում։

Հայկական զարդագրերի ձևավորումներում պահպանվել են հեթանոսական արարողությունների, տոների հիշողություններ, նույնիսկ տոհմի ու տոտեմիզմի պաշտամունքի հետ առնչվող երևույթների, ծեսերի կնիքը։

«Հին տոնահանդեսների թատերական արարողությունների հուշը» կրող օրինակներից հիշարժան է 1304 թ. ավետարանի եզան պատկերով զարդարված Ք տառը։ Նկարիչը մի քիչ վերև է բարձրացրել տառը պատկերող եզան գլուխը՝ ցույց տալով նրա տակ թաքնված դերակատարի դեմքը։

Հայկական զարդագրերը շարունակում են հետաքքրել ուսումնասիրողներին, և անցյալի այդ հոյակապ ժառանգությունը այսօր մեծ չափով կարող է օգտակար լինել գեղարվեստական գրականության, դասագրքերի, ուղերձների, շնորհավորականների, հրավիրագրերի ձևավորման համար։

Այս իմաստով հայ միջնադարյան ձեռագրերի զարդատառերը շարունակում են պահպանել և միշտ կպահպանեն իրենց գեղարվեստական արժեքը:


Աղբյուր: http://historyarmenia.org/?p=717 Կարգ: Մշակույթ | Ավելացրել է: ANI (11-Ապրլ-2011) Դիտումներ: 4823 | Պիտակներ: Միջնադարի հայ նկարիչներ, հայ միջնադարյան ձեռագրեր, Հայկական մանրանկարչություն, Զարդատառեր
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]