// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Մշակույթ

Տոմարի ծագումը

Որևէ դեպքի մասին խոսելիս անհրաժեշտ է լինում պարզել ոչ միայն տվյալ իրադարձության վայրը, այլև` ժամանակը: Այն գիտությունը, որը խնդիր է դնում իր առջև զբաղվելու ժամանակի հետ կապված հարցերի ուսումնասիրությամբ և լուսաբանությամբ, հայ մատենագրության մեջ հայտնի է «տոմար» կամ «տումար» անունով:

Իր պատմության արշալույսին հանդես եկող մարդու առաջին ժամանակի չափանիշը ցերեկն ու գիշերն է հանդիսացել: Իրար հաջորդող աշխատանքային ցերեկը և հանգստի գիշերը, փաստորեն, նախնադարյան մարդու առաջին օրացույցն է եղել:

Զարգացման համեմատաբար բարձր աստիճանում մարդիկ սկսել են ժամանակը չափել լուսնի պարբերաշրջաններով. Տեսնելով լուսնի նորելու և կլորելու հաջորդականությունը` լուսինն են վերցրել հիմք և նրանով չափել ժամանակը: Հնարավոր է, որ հնագույն շրջանում լուսնական տոմարով առաջնորդված լինեն նաև Հայաստանում: Ի օգուտ դրա խոսում է Անանիա Շիրակացու մի ակնարկը լուսնի պարբերաշրջանի մասին. «Տեսնելով առաջնոցն գլուսինն լցելա և մաշեալ, իմացան զանցաւորութիւն կենաց իւրեանց և ասացին թէ` է մեզ պատկեր»: Այդ ենթադրությունն առավել քան հավանական է, եթե նկատի ունենանք, որ հայկական քանդակներում, արեգակի հետ միասն փորագրված է լինում լուսնի պատկերը, որը, հավանաբար, հեթանոսական ավանդույթի վերապատկերումն է քրիստոնեական քանդակներում:

Ժամանակի ընթացքում լուսնական տարիները մարդիկ սկսել են կապել տարվա եղանակների հետ` տարեմուտ ընդունելով գարնանամուտը և թվարկելով լուսիններն ըստ հաջորդականության` առանց ամիսներին անուններ տալու: Հետագայում, սակայն, սկսում են լուսնական ամիսներին անուններ տալ և նրա հիման վրա կազմել այսպես կոչված լուսնային տոմարը: Միջին դարերում այդ տոմարով են առաջնորդվել մի շարք ժողովուրդներ: Ներկայումս Մերձավոր Արևելքի մի շարք ժողովուրդներ ևս առաջնորդվում են այդ տոմարով:

Լուսնային տասներկու ամիսների հիման վրա ստեղծված տարին արեգակնային աստղաբաշխական ճիշտ տարուց պակաս է մոտ 11 օր` ճշգրիտ հաշվումներով լուսնական տարին ունի 354 օր, 8 ժամ, 48 րոպե, 34 վայրկյան, իսկ արեգակնային տարին` 365 օր, 5 ժամ, 498 րոպե, 46 վայրկյան տևողություն:

Տոմարի պատմության մեջ խոշոր բարեփոխություններից մեկը կապված է Հուլիոս Կեսարի անվան հետ, որի հանձնարարությամբ եգիպտացի տոմարագետ Սոզիգենեսը 46թ. մ.թ.ա. կազմել է արեգակնային կոչվող անշարժ տոմարը: Սոզեգինեսը տարվա տևողությունն ընդունել է 365 և մեկ քառորդ օր: Քանի որ հնարավոր չէր ամեն տարվա համար հաշվի առնել մեկ քառորդ օրը, ուստի չորս տարվա ընթացքում այդ մեկ քառորդ օրերը հավաքելով դրվել են փետրվար ամսվա վրա` 28 օրը դարձնելով 29: Մինչ օրս ընդունված է փետրվարը 29 օրից բաղկացած այդ տարին կոչել "նահանջ”, իսկ մյուս երեք տարիները` "հասարակ”: Բացի այդ, ըստ Հույլան տոմարի տարվա ամանորը սահմանվել է հունվարի մեկը:

Հին հայկական տոմար

Թեև հայկական տոմարի և տոմարագրության ծագման պայմաններն այսօր անհայտ են, այնուամենայնիվ առկա են իրեղեն և մատենագրական այնպիսի վկայություններ, որոնք հնարավորություն են տալիս լուսավորելու այս մշուշված հարցի ճանապարհը: Այսպես, ըստ Մովսես Խորենացու թողած մի տեղեկության, մեզ հայտնի է դառնում, որ Արտաշես թագավորը (189-160թթ. մ.թ.ա.) հատուկ ուշադրություն է դարձրել մի շարք գիտությունների զարգացմանը, այդ թվում` տոմարագիտությանը:

Իսկ ահա ըստ ավանդության, հեթանոսական շրջանի հին հայկական տոմարի սկիզբը կապվում է Հայկ նահապետի Բելի դեմ տարած հաղթանակի հետ: Եթե հավատանք ավանդությանը, ապա այդ իրադարձությունը տեղի ունեցել 2492թ/ մ.թ.ա: Այդ թվականը պարզել է Ղևոնդ Ալիշանը: Իր հաշվումների համար նա հիմք է վերցրել «սոթիսի» կամ «հայկական» կոչվող երկու պարբերաշրջանների ետադարձ հաշվումը, վերցնելով 428թ.` այն տարեթիվը, երբ հայկական շարժական ամանորը եղել է օգոստոսի 11-ը, նրանից դուրս է հանել առաջին պարբերաշրջանը (1460-ը), ստացել է 1033 մ.թ.ա., ապա հանել է երկրորդ պարբերաշրջանը, ստացել է 2492, որը և համարել է հայկական տոմարի թվաբանության սկիզբը` կապվազ Հայկի` Բելի դեմ տարած հաղթանակի հետ:

«Ափրիկանոս և Եվսեբիոս իրենց մարմանաս թիւերովը Բելայ թագաւորութեան կը նշանակեն վերոհիշեալ 2492 տարին Քրիստոսէ առաջ: Այս համաձայնութիւնքս Հայկական թուականին և օտար ժամանակագրած տուած թուականի հետ, և վկայութիւնք մեր տօմարագրաց և յայսմաւուրաց, կարծեմ բաւականապէս իրաւունք կու տան մեզի առանձ տարակուսի ընդունելու Հայկայ շրջանին և մեր ազգութեան սկիզբը` Քրստոսէ առաջ 2492 տարին»:
- Ղևոնդ Ալիշան, «Հայկայ շրջան. հին հայոց տօմար և թուական Հայադիր»

Թեև որոշ պատմաբաններ այսօր կասկածի տակ են դնում Ալիշանի արված հաշվարկները, այնուամենայնիվ, Հին հայկական տոմարի և հայ ժողովրդի «ծննդյան» տարեթիվը այնուամենայնիվ համարվում է հենց 2492 թվականաը մ.թ.ա.:

Հեթանոսական տոմարը Հայաստանում գործածությունից դուրս եկավ քրիստոնեության ընդունումից որոշ ժամանակ անց և աստիճանաբար մոռացության մատվեց: Թեև միջին դարերում նույն Ալիշանը և այլոք գիտական որոշ ուսումնասիրություններ կատարեցին, մինչև վերջերս այդ երևույթի մասին քչերն են տեղյակ: Մինչդեռ Հին հայկական տոմարը հանդիսանում է հազարամյա հայ պատմա-մշակութային ժառանգության անբաժան մասը, ինչպես Ացտեկների հանրահայտ «Արևային» տոմարը, կամ եբրայական տոմարը, որին ծանոթ է ցանկացած հրեան:

Բացի այդ, չի կարելի անտեսել այն, որ Հին հայկական տոմարի առկայությունը վկայում է հայ ժողովրդի` ավելի քան 4500 տարի առաջ ձևավորված լինելու մասին: Այնպես որ, անհրաժեշտ է շարժվել առաջ, բայց ծանոթ լինել արմատներին:

Հեթանոսական շրջանում հայերը, հույների և հռոմեացիների նման, շաբաթվա յոթ օրերը անվանում էին արեգակի, լուսնի և հինգ մոլորակների անուններով.

1. Արեգակի օր – կիրակի
2. Լուսնի օր – երկուշաբթի
3. Հրատի օր – երեքշաբթի
4. Փայլածուի օր – չորեքշաբթի
5. Լուսնթագի օր – հինգշաբթի
6. Արուսյակի օր – ուրբաթ
7. Երևակի օր – շաբաթ
Իսկ ահա ամիսների թվով, հեթանոս հայերը նման էին պարսիկներին և եգիպտացիներին` նրանք օգտագործում էին ոչ թե 12, այլ` 13 ամիս: Դրանցից 12-ը ունեին կլոր երեսուն օր, իսկ մեկը` հինգ օր.

1. Նավասարդի – 30 օր 8. Արեգի – 30 օր
2. Հոռի – 30 օր 9. Ահեկի – 30 օր
3. Սահմի – 30 օր 10. Մարերի – 30 օր
4. Տրե – 30 օր 11. Մարգաց – 30 օր
5. Քաղոց – 30 օր 12. Հրոտից – 30 օր
6. Արաց – 30 օր 13. Ավելյաց – 5(6) օր
7. Մեհեկի – 30 օր  
Ուշագրավ է, որ հայկական տոմարում անուններ են ունեցել որ միայն ամիսները, այլև ամսվա բոլոր օրերը, որոնցից ամեն մեկը նվիրված է եղել հայկական պանթեոնի աստվածներին.

1. Արեգ 16. Մանի
2. Հրանդ 17. Ասակ
3. Արամ 18. Մասիս
4. Մարգար 19. Անահիտ
5. Ահրանք 20. Արագած
6. Մադեղ 21. Գրգոռ
7. Աստղիկ 22. Կորդուիք
8. Միհր 23. Ծմակ
9. Ձոպաբեր 24. Լուսնակ
10. Մուրց 25. Ցրօն
11. Երեզկան 26. Նպատ
12. Անի 27. Վահագն
13. Պարխար 28. Սէին
14. Վանատ 29. Վարագ
15. Արամազդ 30. Գիշերավար
Հին հայկական տոմարում իրենց առանձին անուններն են ունեցել նաև օրվա 24 ժամերը.

Գիշերային ժամերը Ցերեկային ժամերը
1. Խաւարականն 13. Այգն
2. Աղջամուղջն 14. Ծայգն
3. Մթացեալն 15. Զօրացեալն
4. Շաղաւոտն 16. Ճառագայթեալն
5. Կամաւօտն 17. Շառաւիղեալն
6. Բաւականն 18. Երկրատեսն
7. Հաւթափեալն 19. Շանթակալն
8. Գիզկան 20. Հրակաթն
9. Լուսաճեմն 21. Հուրթափեալն
10. Առաւոտն 22. Թաղանթեալն
11. Լուսափայլն 23. Առաւարն
12. Փայլածումն 24. Արփողն


Աղբյուր: http://www.haytomar.com/calendar.php?l=am Կարգ: Մշակույթ | Ավելացրել է: ANI (12-Մրտ-2011) Դիտումներ: 2046 | Պիտակներ: Անանիա Շիրակացի, հին հայկական ամիսներ, հայկական տոմար, տոմարագիտություն
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]