// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Մշակույթ

Իր զարգացման հաջորդ փուլում գրային համակարգը ձեռք էր բերում քաղաքացիական անկախություն, այն հնարավորություն էր տալիս ավելի ճկունորեն կատարել տեղեկությունների հավաքագրումը եւ փոխանցումը, նոր գրավոր մշակույթի հիմնական ստեղծողները համարվեցին փյունիկիացիները (phoinikoi): 
 Ամենահին մշակութային կենտրոնները պատկանում են մ.թ.ա. 2-րդ հազարամյակին, ամենաուշ շրջանի մշակույթը պատկանում է մ.թ. 2-րդ դարին, իսկ արեւմտյան միջերկրական շրջաններում այն շարունակվում է մինչեւ մ.թ. 3-4-րդ դարերը: Մ.թ. ա. 13-12 դարերում Փյունիկյան քաղաքները անկախացան Եգիպտոսից, մ.թ.ա. 10-րդ դարում Տիր Ահրիմ թագավորը ստեղծեց Տիր-Գիդոնական թագավորությունը: Մ.թ.ա. 1100-800-ը փյունիկիացիները վերահսկում էին միջերկրական ծովը: Փյունիկյան քաղաքները, որպես կանոն, շրջապատված էին հզոր ատամնավոր պարիսպներով. այդպես է պատկերված Տիր քաղաքը մ.թ.ա. 9-8 դդ.: Մ.թ.ա. 722թ. սկսած Փյունիկիան հայտնվեց Ասորիքի ենթակայության ներքո: Մ.թ.ա. 677թ. Սիդոն քաղաքը ոչնչացվեց, իսկ Բիլ, Տիր եւ Արադ քաղաքները ճանաչեցին Ասորոքի գերակայությունը: Մ.թ.ա. 539-332թ. Փյունիկիան կազմել է Հայ-Արիքի համադաշնության մասը եւ իր նավատորմով ակտիվորեն մասնակցել է Հայ-Արիքյան ճակատամարտերին: Մ.թ.ա. 332թ. սկսած գտնվել է Ալեքսանդր Մակեդոնացու, Պտղոմեոսի, Սելեկվիդների կառավարության ներքո, մ.թ. 2-րդ դարում այն համարվում էր Սիրիայի մասը: Փյունիկյան մշակույթի հնագույն կենտրոններն են Ուտիկը, Գադրումետը, Լեպտիսը, Գիպպոնը եւ Լիկսը Մարոկոյում: Բաբելոնցիները եւ ասորացիք անվանում էին նրանց «kina-an-hu», հրեաները նրանց անվանում էին «kena an»m», «kena an», «aras kena au», շատ խոսուն է «aras kena au» տերմինը` «առաջ կենացող»:
 
 Ովքե՞ր էին փյունիկիացիները եւ ո՞ր մշակութային դաշտի արդյունք էին նրանք
 
 Այդ մասին որոշակի կարծիք ստեղծում է phoinikoi կամ punae անունը, որով կոչվում էին այդ տարածքի բնակիչները: Տերմինը հիմնականում կապված է առաջին անգամ արտադրական ծավալներով կարմիր ներկանյութ ստանալու երեւույթի հետ: Purpur տերմինը կազմված է pur բառից, որն ընդհանրապես մշակույթի պատմության մեջ հայտնի է որպես կարմիր «հուր», իսկ բառի հաջորդական կրկնությունը որպես մեկ բառ տալիս է հուրհրացող իմաստը: Հունական phoinikoi, Լատինական punae եւ PURPUR բառերի մեջ (ph ) եւ (pu) եւ (PU)R մասը կրկնվում է, HUR-ը բացառիկ հայկական բառ է, այն մատնանշում է արեւապաշտությունը: Հունական եւ Լատինական phoinikoi տերմինը հստակորեն կազմված է հայկական «հուր» (ըստ Աճառյանի) արմատից, որը օտար ընկալումներում նշանակում է նաեւ արեւ, կրակ, լույս հուրհրացող: 
Հռոմեացիները նրանց անվանում էին (punae)` հիմնականում նկատի ունենալով այսօրվա Թունիսում գտնվող Carthago անունով հայտնի քաղաքի բնակիչներին: Մ.թ.ա. 825թ. փյունիկիացիները հիմնեցին Qart Hadasht (Քարտ հադաշտ) հունարեն Carhedon, Լատիներեն Carthago քաղաքը, որը համաշխարհային պատմագրությունում հայտնի է Carthago անունով: Պատմագրությունում, արատավոր սովորության համաձայն, Qart Hadasht անունը զիջեց Carthago լատինական տարբերակին. նրա հայկականացված տարբերակը դարձավ Կարթագենը: Qart Hadasht/Qarhedon/ Carthago/Qarthadasht Qart Hadasht տերմինը բաժանենք մասերի, Քար/տ/հա/դաշտ, կստանանք հետեւյալը՝ «քարի հատման դաշտ», տվյալ դեպքում հարկավոր է կատարել միայն մեկ պարզաբանում, որը կապված է «քար» բառի հետ: «Քար» բառի կիրառման դաշտը լայն է, սակայն այս տարբերակում սահմանափակ է եւ կապված է որոշակի երեւույթների հետ: Բառի իմաստը կապված է առեւտրի հետ եւ համարվում էր ճիշտ չափման միավոր, որի ֆիզիկական դրսեւորումը մեր կողմից «քար» անվանված նյութն է:
  Համաձայն ավանդույթի, Carthago-ն հիմնադրել է Էլիսա (Դիդոնա) թագուհին, նա փախել էր Տիր քաղաքից այն ժամանակ, երբ նրա եղբայր Պիտգալիոնը, որը Տիրի թագավորն էր՝ սպանեց քրոջ ամուսնուն՝ Սիհեին` նրանց հարստությանը տիրանալու համար: Ըստ առասպելի, Դիդոնային թույլ տվեցին զբաղեցնել այնքան հողակտոր, որքան կծածկի ցուլի (արեւապաշտական խորհրդանշան) կաշին, մեծ հողակտոր զբաղեցնելու նպատակով նա բաժանեց կաշին բարակ շերտերի եւ առավելագույնս օգտագործեց իրեն ընձեռնված հնարավորությունները, իրեն պատկանող մասում նա կառուցեց մի ամրոց, որը կոչվեց Բիրսա: Բիրսա տերմինը մեկնաբանվում է որպես «կաշի», սակայն բառի ծագումնաբանությունը բացարձակապես այլ իմաստ ունի, բառը կազմված է բիր/բյուր եւ սա/զա մասերից, որտեղ բիր/բյուրը նշանակում է «շատ», իսկ սա/զա-ն նշանակում է «Ա կողմից»: Միացնելով այս 2 իմաստները`  ստանում ենք Բիրսա բառի սկզբնական իմաստը, որը հետեւյալն է՝ «Արարիչ աստծո շատ կողմնակիցներ»: Որոշ ժամանակ անց այս քաղաքը դարձավ Միջերկրական ծովի խոշորագույն տնտեսական կենտրոնը, որը հսկում էր Իսպանիայից մինչեւ Եգիպտոս ընկած միջերկրական առափնյա հատվածը՝ ժամանակակից Լիբանանը, հյուսիսային Սիրիան, հարավային Կիպրոսը, արեւմտյան Սիցիլիան, հարավային Սարդինիան, հարավային Իսպանիան, հյուսիսային Աֆրիկան: Փյունիկիայում բարձր վարպետության էր հասել ոսկերչությունը, ոսկերչության հետ կապված փյունիկիացիները օգտագործում են «harus» բառը, որը նշանակում է ոսկի, հեբրայերեն այն նշանակում է մետաղ հատող, «մշակող», «harus»` հայերենում «հարուստ», որն առաջին հերթին նշանակում է ոսկի ունեցող: Հետաքրքիր է նաեւ «ձիավոր» կամ «այս ձին» բառակապակցությունը, որը փյունիկները գրում էին «hessus» ձեւով, հեբրայերենում «hassus», շատ նման է «hicsos«hajos», «hesnoc» բառին, որը մատնանշում է մարդուն, որը նստած է ձիու վրա, այսինքն` hesnoc -հեծնող կամ ձիավոր: 

 Զենդ Ավեստայի 14 գլխագրերից 11-ը հայերեն են հնչում

   Շինարարին կոչել են «bano», հեբրայերենում «bana», հայերենում` «բանվոր», «մարդիկ» գրվում էր՝ «isim» հեբրայերենում, հայերենի բառբառում «asim» «anasun» չասող-չխոսող: Հեբրայերեն «maqumim, meqomot»՝ վայր-տեղ, այն հայերենում ցույց է տալիս վայր, տեղ «mes mot»: «Sair»՝ փոքրիկ, հեբրայերեն՝ «sair», հայերեն՝ փոքրիկ եւ սուր, ինչպես նաեւ հեբրայերեն «sair»-ին համարժեք է հայերեն «ծայր-սայր» բառին, sippi՝r գեղեցիկ, հեբրայերեն՝ appir լավ, հայերեն «շպար»: Փյունիկյան is(ինչ) նույկերպ հնչում եւ գրվում է հայերենում: Շատ հետաքրքրական է փյունիկիացիների կողմից «zor» կամ seni բառի օգտագործումը որպես «այլ կամ ուրիշ»: Օրինակ բերված բառերը կապված են հայերեն լեզվամտածողության հետ: Հետեւությունը այսպիսին է՝ փյունիկյան մշակույթի հիմքում արեւապաշտական գաղափարախոսությունն է, որը կարող էր տարածվել բնականաբար նաեւ այլ էթնիկ միջուկի կողմից, սակայն լեզվական մշակույթը մատնանշում է հայկական միջուկին: Եվրասիական մշակույթի մեջ phoinikoi-ն, որպես կազմավորում, առավելագույնս կապված էր խոշոր ծավալների ծովային առեւտրի հետ, նրանք լավ ծովայիններ էին եւ աշխարհագրագետներ: Նման ծավալների ապրանքային շրջանառությունը բնականաբար պահանջում էր հաշվառում եւ որոշակի անհրաժեշտություն կար գործնական գրային համակարգի: Համակարգ, որ հեռու պետք է լիներ դավանաբանական գաղափարախոսությունից եւ չպետք է պահանջեր շատ ժամանակ եւ խորը գիտելիքներ: Իսկ ամենակարեւորը, նոր համակարգով պետք է կարողանային գրել ամեն մի նյութի վրա: Առեւտրական տեղեկատվության պահպանման եւ փոխանցման խնդիրը սկզբունքորեն լուծեց նոր գործնական գրավոր համակարգը, որը մեզ հայտնի է որպես այբուբենային կամ ֆոնետիկական, կոնսոնանտային գիր: Հարավփյունիկյան այբուբենի վրա հիմնական ազդեցություն է թողել եգիպտացիների 24 բաղաձայն նշաններից կազմված գրային համակարգը, որը, ըստ մասնագետների, ամուր կապված էր 26 բաղաձայն նշաններից կազմված հայկական կամ հիքսոսների գրային համակարգի հետ, պատմության մեջ հայտնի որպես «Սինայական գիր»՝ ըստ հայտնագործության վայրի: Հաջորդ փուլում փյունիկյան այբուբենը արամեացիների կողմից վերածվեց 22 տառից կազմված համակարգի:
  Համաձայն հայտնի տեսակետի` հույները զարգացրին փյունիկյան եւ արամեական տառային համակարգերը, կարողացան վերացնել նրանց ամենամեծ թերությունը, համակարգը համալրվեց լրացուցիչ նշաններով, որոնք կոչվեցին ձայնավորներ, եւ ձեւավորվեց 30 նշաններից կազմված տառահնչյունային նոր համակարգը: 30 տառից կազմված տառահնչյունային համակարգը անվանվեց «Alpabet»: Ընդունված է ասել, որ այս անունը գալիս է հունական գրային համակարգի առաջին երկու տառերի՝ «Alpa» եւ «bet» միասնական օգտագործումից: Հաջորդ ավանդույթի համաձայն հույները այն փոխառել են փյունիկիացիներից: Մեկ այլ ավանդապատման համաձայն, արեւմտյան-սեմիթական լեզուներում «Alpa» եւ «bet»-ը նշանակում էր, համապատասխանաբար՝ Alpa՝ «ցուլ», իսկ bet-ը՝ «տուն»:
  Կատարենք մի փոքրիկ վերլուծություն կապված «Alpabet» տերմինի ծագումնաբանության հետ, Alpa բառի նախնական ձեւն էր Arfa: Arfa-ն լարային երաժշտական գործիք է, նրա ստեղծողները համարվում են հուրիթները, որոնք ապրում էին Վանա լճի շրջակայքում, գործիքի կրող մասերը պատրաստված էին ցուլի կոտոշներից: Ինչպես գիտենք, ցուլը արեւապաշտական 4 գլխավոր խորհրդանշաններից մեկն էր, նրան բնութագրող տառագրային դրսեւորումներից մեկն է Al/-Ar-ը, որը նշանակում է «կարմիր արեւ», ph/pu/pa–ն նշանակում է «հուր»: Միացնելով 2 իմաստները` ստանում ենք արեւի նկարագիրը` «արու-հուր», որի գրաֆիկական արտահայտումը դարձավ «Ա» տառը: Կարող ենք վստահաբար ասել, որ Arfa-ցուլ երեւույթի գրաֆիկական դրսեւորումը առավելագույնս ամփոփվել է հայկական «Ա» տառի մեջ: Արտահայտության 2-րդ մասը հայտնի է որպես «bet», որը նշանակում է տուն: Գերմաներենում «bet» նշանակում է քնելու տեղ, հայերենի բարբառում «bet» նշանակում է մեծ, արաբերենում նույնպես նշանակում է «մեծ», իսկ մաշտոցյան տառերի համակարգի մեջ այն հնչում է որպես «ben» եւ նշանակում է երկրորդ, նաեւ «այն», նաեւ «խոսք»: Ելնելով արեւապաշտական գաղափարախոսության սկզբունքներից` մեր կարծիքով «Alpabet» մտքի բոլոր իմաստները կապված են կառուցողական Էության հետ, որը կարող է նշանակել «այն մեծ խոսքը, որ տուն է կառուցում» նաեւ «արեւի խոսք»: Ամփոփելով բառի հիմնական գաղափարական շերտերը` կարող ենք ասել հետեւյալը, որ «Alpabet» նշանակում է «Արեւի խոսք», այն համապատասխանում է Հին Կտակարանի «բանն էր սկիզբը» մտքին: Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ «Alpabet» տերմինի մեջ բազիսային է արեւապաշտական գաղափարախոսությունը, իսկ Alpa բառի մեջ (l=r )-(p=f) տառադարձությունը լեզվական օրինաչափություն է:
  Գրի զարգացման հաջորդ կարեւոր շրջաններից մեկը կապված է կրոնական գաղափարախոսության ընթացիկ զարգացումների հետ, որոնք տեղի ունեցան Հայ Արիքի համադաշնությունում: Հայ Արիքի համադաշնության մեջ մեհենագրությանը զուգահեռ Ահուրամազդա աստծո հովանավորությամբ գործարար շրջանառության մեջ մտավ Հայ Արիքի սեպագիրը, իսկ հաջորդ փուլում Ավեստայի Սրբազան Լեզուն, ձեւավորված գրային համակարգ՝ բաղկացած էր 48 տառերից եւ 48 հնչյուններից: Այս գրային համակարգով մեզ են հասել Ավեստայի աղոթքների գրքերը` բաղկացած «Վենդի դատ, Վիսպերեդ եւ Յըշնա» եւ այլ մասերից: Ավեստայի 2-րդ տարբերակը` Զենդ Ավեստան ներկայացնում է նույն գաղափարախոսությունը հերթականությամբ, որը հարմարեցված է ուսումնասիրման համար, ուղղորդված է մեկնաբանություններով եւ գրված փահլավունական կոչված այբուբենով եւ միջին պարսկերենով: Ավեստայի մեջ հայ մշակույթի համար կան հարցեր, որոնք անհասկանալի պատճառներով վրիպել են հայագետների տեսադաշտից: Բերենք Զենդ Ավեստայի, փահլավունական կոչվող տեքստերի գլխագրերի տրանսկրիպցիան, որպես եւս մեկ ծանրակշիռ փաստարկ եւ կարեւոր բացահայտում է այն մասին, որ արեւապաշտական հավատամքը եւ հայերեն լեզվամտածողությունը սերտորեն կապված են միմյանց, եւ լուրջ հետազոտությունների խնդիր կա:
1) Datastan i menog i crat (Դատաստան ի մենոգ ի խրատ) դատաստան, մենակ խրատ:
2) Bund ha i san (բուն տա ի զան)-հիմքի ստեղծումը:
3) Sajast na Sajast (Շայաստ նա Շայաստ)-ասվածը եւ չասվածը թույլատրելիության իմաստով:
4) Cim dron-(գամ դնեմ)-կամ դրվածի իմաստը:
5) Andarz i danag mard-(Անդարձ ի դանագ մարդ) պատվիրան մարդուն զենքի չդիմելու:
6) Hveskarih i redagan-(վեր կանգնելու կարողություն (կարիք) հետ եկողներին):
7) Ajada gar i Sareran-(Զարերանից եկած Այադա):
8) Chatang-namag (ճատրակի(շախմատ) նամակ):
9) Draxt i asurik-(Դրախտ ի ասուրիկ):
10) Arda Virasi namak-(արդար Վիրազի նամակը):
11) Draisan i Ahriman o divan (Ահրիմանի դրած օրենքը-դիվանը):
  Զենդ Ավեստայի 14 գլխագրերից 11-ը այս պահին հնչում են հայերեն, այս պատճառով է, որ Ֆրոյդը ժամանակին ասել է, թե Զորաստրը խոսում է աստվածային լեզվով: Զենդ Ավեստայից բերված գլխագրերը գալիս են հաստատելու, որ հայկական լեզվամտածողությունը եւ հոգեւոր միտքը առկա է տարածաշրջանի դավանաբանությունում մշտապես: 301թ. քրիստոնեության ընդունումով հայկական էթնոսը մտավ նոր շրջան, որը բնականաբար իր հետ բերեց նոր խնդիրներ... 

Մեր իրական Լուսավորիչը քրմապետի ժառանգ Մեսրոպ Մաշտոցն է

... 301թ. քրիստոնեության ընդունումով հայկական էթնոսը մտավ նոր շրջան, որը բնականաբար իր հետ բերեց նոր խնդիրներ... եւ լուծումներ` միեւնույն ժամանակ թողնելով շատ անպատասխան հարցեր, որոնք հրատապ պարզաբանման կարիք ունեն: Այդ չպարզաբանված հարցերի թվին է պատկանում Մաշտոց տերմինի մեկնությունը, որն ամուր կապված է նախորդ հազարամյակներից մեզ ավանդված արեւապաշտական մեհենագիր գրավոր համակարգի ոչ Արարչական հայտարարվելու եւ արգելվելու, այնուհետեւ 120 տարի հետո արեւապաշտական մեհենագիր գրավոր համակարգի վեր հառնելու երեւույթի հետ: Մաշտոցի մասին մեզ հասած կենսագրական տեղեկությունները շատ քիչ են, մեր ոչ սակավախոս պատմիչները քիչ տեղեկություններ են թողել նրա տոհմի եւ նրա սոցիալական պատկանելության մասին: Մեսրոպ, որդի Վարդանի, ծնված 361թ. Հայաստանում, քրիստոնեությունը ընդունելուց 50 տարի անց, Տարոնի գավառի գյուղ Հացեկացում: Հայագիր քրիստոնեական դպրոցի հիմնադիր եւ առաջին ուսուցիչ, լուսավորիչ, քրիստոնեության քարոզիչ, Հայաստանի եկեղեցու վարդապետ: Փորձենք լրացնել եւ վերականգնել արեւապաշտական մեհենագիր գրային համակարգի վերաիմաստավորողի կենսագրության այն բացը, որը կապված է մեր քննախուզության հետ: Առաջինը, ինչին պետք է ուշադրություն դարձնենք, Մեսրոպի ազգանունը փոխարինող Մաշտոց տերմինն է: 
  Դատելով նրա ստացած կրթությունից` կարելի է ենթադրել, որ նա սերում էր հայտնի տոհմից: Ասում են նաեւ, որ սերում է նույնիսկ Մամիկոնյանների տոհմից, սա քիչ հավանական է, եթե այդպես լիներ, ապա կշեշտվեր որեւիցե ձեւով: Հակված ենք կարծելու, որ Մաշտոցը ազնվաբարո եւ բարձր հեղինակություն ունեցող արեւապաշտական քրմապետի ժառանգ էր: Մեր այս տեսակետը ամրապնդվում է Հ. Օլկոտի կողմից: Նա ժամանակին նկատել էր, որ հավատամքի դաշտի հետ կապված երեւույթները գաղտնիքներ ունեն, եւ այդ գաղտնիքների կրողը Էջմիածինն է: Հավատամքի դաշտի հետ կապված երեւույթները, ըստ Հ. Օլկոտի, պահպանված են «Մեսրոպյան մատեաններում»: Հայկական գրի օգտագործումով Հայոց եկեղեցին նույն Մաշտոց անունով կոչեց իր ծիսական կարգերի, օրհնությունների, աղոթքների գիրքը: Պարզ է, որ այդ մատյանների հեղինակը Մեսրոպ Մաշտոցը չէր կարող լինել: Այստեղից ակնհայտ է դառնում, որ Մեսրոպ Մաշտոցը գիտեր այն, ինչ կարող էր իմանալ միայն ձեռնադրված արեւապաշտ քրմապետի ժառանգը: Հետեւաբար նշանակում է, որ Մեսրոպ Մաշտոցը Հայոց նոր եկեղեցու համար ծիսական կարգերի, օրհնությունների եւ աղոթքների գիրքը գրելիս ունեցել է հին հայկական արեւապաշտական ձոների, ծեսերի, օրհնությունների եւ աղոթքների գիրքը՝ Մաշտոցը, գրված սրբազան մեհենագրերով:
   Ուշագրավ դիտարկում է արել ժամանակին Ղ. Ալիշանը: Այն է` «Մաշտոց», «Մաժդոց» անունը ծագում է «Մազդ» արմատից, որը, ըստ նրա, պետք է ունենար «սուրբ» իմաստը: Ղ. Ալիշանը մոտ էր ճշմարտությանը: Շարունակենք Ալիշանի միտքը. վարդապետ Մեսրոպի իսկական Մաշտոց անունը կապված է մ.թ.ա. I հազարամյակի սկզբից Հայաստանում հավատամքի մեջ օգտագործվող «մաշտու», «սուրբ», «սրբազան» տերմինների հետ: «Մազդ» կամ «Մաժդ» արմատը հեշտությամբ նկատվում է «Ահուրամազդա», «Արամազդ» անվան մեջ եւ ծագում է անվան երկրորդ մասից, որ նշանակում է «մեզ տա»: Նա նաեւ շեղակիորեն ունի սուրբ իմաստը:
   Վերադառնանք նորից այն մտքին, որ Մեսրոպը պետք է լիներ ազնվաբարո եւ բարձր հեղինակություն ունեցող քրմապերտի սերունդ եւ ունենար ժառանգած մեհենական գիտելիքներ: Ուսում ստանալու ժամանակ, ըստ կարգի, Վարդանի Մաշտոց որդին պետք է ձեռնադրվեր եւ իր սոցիալական եւ հոգեւոր նոր կարգավիճակին համապատասխան անուն ձեռք բերեր: Արարողակարգը հուշում է, որ Մեսրոպը դարձավ Մաշտոցի նոր անունը, սակայն Մեսրոպ եւ Մաշտոց երկու «իրար ընդդիմախոս» կրոնական անունների հավասարազոր գործածումը հակասական է, բայց մեր կարծիքով` բացատրելի, որը կանենք մենք հոդվածի վերջում:
  Ավարտելով ուսուցումը` Մաշտոցը աշխատանքի է անցնում Արիքին լոյալ հայկական արքայական գրասենյակում, բնականաբար` առանց համապատասխան բարձրագույն երաշխավորության: Մաշտոցը չէր կարող այդպիսի բարձր դիրք ունենալ արքունիքում. ինչպես գիտենք` հայոց արքունիքը դավանում էր քրիստոնեություն, հետեւաբար` կարող ենք զարմանալ, որ հոգեւորական Մեսրոպը արքայական գրասենյակում զբաղեցնում էր զինվորական պաշտոն, ինչը հակասում էր քրիստոնեական գաղափարախոսությանը: 
   Այստեղ կարող ենք մեկ հետեւություն անել, Մեսրոպ Մաշտոցը իր հավատամքային ընկալումներում խորապես կապված էր Արեւապաշտական հոգեւոր դպրոցի Մեկարարչական Էության գաղափարախոսության հետ եւ հակասություն չէր տեսնում իր կատարած աշխատանքի եւ քրիստոնեության միջեւ: Իսկ սա նշանակում էր. այդ ժամանակաշրջանի արքունական հավատամքային ընկալումներում սկզբունքային հակասությունները Արեւապաշտական Տիեզերաստեղծ Արարչական Գաղափարախոսության եւ այդ գաղափարախոսությունը յուրովի ներկայացնող Քրիստոնեականության միջեւ շատ չէին:
   395-396թթ. ընկած ժամանակահատվածում դառնալով հոգեւորական եւ քրիստոնեության քարոզիչ` Մեսրոպը իր հոգեւոր նոր կարգավիճակին համապատասխան նորից չհրաժարվեց Մաշտոց անունից: Միայն 404թ. Դանիելյան նշագրերի ուսումնասիրման ընթացքում եկեղեցուց ստացավ վարդապետի աստիճան: Ահա, թե ինչու է Կորյունը Մեսրոպի մասին գրում. «Նա տեղյակ ու հմուտ էր աշխարհական կարգերին, իր զինվորական արվեստով սիրելի էր դարձել իր զորականներին»: 
    Վերականգնելով բացթողումները` մենք Մաշտոցին տեսնում ենք ոչ թե որպես եկեղեցական գործիչ, այլ ազգային գործիչ, հայ հոգեւոր կյանքի առաջնորդ եւ լուսավորիչ, ինչպես 20-րդ դարում Կոմիտասը: Իսկ մարդկային այս տեսակը չէր կարող հակասություններ չունենալ եկեղեցու հետ:
Հարկավոր է եւս մի կարեւոր շեշտադրում կատարել, առաջնային դավանաբանական հակասությունը Բյուզանդիայի եւ Պարսկաստանի միջեւ էր, այլ ոչ թե Պարսկաստանի եւ Հայաստանի: 387թ. Բյուզանդիան եւ Պարսկաստանը միմյանց մեջ բաժանում էին Հայաստանը, իսկ Հայոց Արշակունիների թագավորական տունը ձգտում էր վերականգնել Հայ պետականությունը, իսկ նոր եկեղեցու մեջ ցանկանում էր տեսնել Հայոց Արեւապաշտական Տիեզերաստեղծ Մեկ Արարչական Էության եւ հավատամքի կրողին: Ամփոփելով շարադրված քննախուզությունը` կարող ենք ընդգծել, որ.
ա) Հայկական Լեռնաշխարհում եւ հայկական էթնոսի առաջնային մասնակցությամբ ստեղծվել է graphiketekhne (գրապատկերային) համակարգը: 
բ) Հայկական պատկերագրային (ոչ թե նախահայկական) համակարգը ամուր կապված է Տիեզերաստեղծ Արեւապաշտական Գաղափարախոսության հետ, որը հստակ ամրագրված է Եվրոասիական տարածաշրջանի գրավոր մշակույթի մեջ, այսինքն` Մաշտոցից 4425 տարի առաջ: 
գ) Արեւապաշտությունը՝ որպես մեկ սկզբնական հավատամքի համակարգ, իսկ պատկերագրային համակարգը՝ Hieratika-մեհենագրությունը, որպես տեղեկատվության փոխանցման միջոց, տարածաշրջանի կրոնական գիտակցության եւ լեզվամտածողության մեջ ֆիքսված է որպես Հայ էթնոսի դիցաբանական եւ լեզվաբանական համակարգ: 
դ) Կատարենք լրացումը. Մեսրոպ Մաշտոցը ազնվաբարո եւ բարձր հեղինակություն ունեցող քրմապետի ժառանգ էր, կատարյալ Hieratika գիտելիքներով: Որպես Արեւապաշտական Տիեզերաստեղծ Մեկ Արարչական Էության կրող մի կողմից եւ Քրիստոնեական Էությունը ներկայացնող վարդապետ եւ երկու աշխարհներին կապող օղակ` մյուս կողմից, Մաշտոցը հայկական մշակույթի պատմության մեջ հաստատված է որպես Լուսավորիչ:
Այսպիսով, համոզված կարող ենք ասել, որ 425թ. այբուբենի վերահառնումը Մաշտոցի կողմից եւ Հայոց Արեւապաշտական հավատամքի Մեկ Արարչական Էության ընդունումը, ամրագրումը անցած դարի 90-ականներին երջանկահիշատակ Վազգեն Կաթողիկոսի կողմից վերահաստատում են «Հայկեան շրջանի» Տիեզերական եւ Արաչական Էությունը, որը եւ հայ էթնոտեսակի հարատեւման գրավականն է:

Արամ Մկրտչյան
Գերմանիա

«Լուսանցք» թիվ 20-24 (151-155), 2010թ.



Աղբյուր: http://hayary.org/index.php?option=com_content&task=view&id=1565&Itemid=56 Կարգ: Մշակույթ | Ավելացրել է: ANI (19-Փետր-2011) Դիտումներ: 1223 | Պիտակներ: փյունիկիացիներ phoinikoi Փյունիկյա
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]