// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Մշակույթ

 Ու՞մ կողմից եւ որտե՞ղ առաջին անգամ օգտագործվեց պատկերագրային խոսքը
Դեռեւս 1923թ. Նիկողայոս Մառը մեծ համոզվածությամբ ասում էր, որ հայերեն լեզվի հնությունը պետք է չափենք մի քանի հազար տարիներով: Նա նաեւ նշում էր, որ հայ էթնոսը հնագույն հաբեթական էթնոս է, կրողը եւ պահապանը հնագույն մշակութային ավանդապատումների, նրա տարածողը արեւելք եւ արեւմուտք, որ հայերենի լեզվական հարստությունը հեքիաթային հնարավորություններ է տալիս այլ ժողովուրդներին` իրենց լեզվական արմատը տեսնելու համար: 
Պատահական չէ, որ նյութն սկսեցի Ն. Մառի արտահայտած մտքերով, քանզի նա այն գիտնականներից է, ում աշխատանքները հայագիտության համար շատ կարեւոր են նաեւ շատ հաճախ իրար բացառող մտքերով: Ըստ այս գիտնականի, հայերեն լեզվի կարեւորության աստիճանը հնդեվրոպական (արիական) պատմա-համեմատական հետազոտություններում առանձնահատուկ է, այն ընդգրկում է նաեւ նախալեզվի խնդիրը:

Նախալեզվի խնդիրներից առանձնացնենք graphiketekhne (բառացի թարգմանությունը՝ կենդանագրություն) համակարգը` որպես Տիեզերաստեղծ Արեւապաշտական Գաղափարախոսության հիմնական մաս: Graphiketekhne երեւույթը բավականին ուսումնասիրված է, սակայն հետազոտությունները չեն կարողանում տալ այն կենտրոնական հարցի պատասխանը, թե ու՞մ կողմից եւ որտե՞ղ է պատկերագրային համակարգը առաջին անգամ, որպես կապակցված մտքի փոխանցման միջոց, օգտագործվել եւ ի՞նչ նպատակով: Վերջին տասնամյակների ուսումնասիրությունները հայագիտության բնագավառում լուրջ առաջընթաց են ունեցել, մեր տարածաշրջանի ծիսական համալիրների եւ պատկերագրային համակարգերի հետ կապված տարբեր բացահայտումները եւ դիտարկումները թույլ են տալիս հնագույն աշխարհի հավատամքային եւ պատկերագրային հիմքային համակարգի ստեղծումը ընկալել որպես մեկ ամբողջական մշակութային երեւույթ: Ա. Վարպետյանի, Դ. Նազարյանի, Ա. Մովսեսյանի, Ս. Հարությունյանի, Ա. Ավետիսյանի, Հ. Մարտիրոսյանի Ա. Եղիայանի եւ այլ հեղինակների ուսումնասիրությունները վստահաբար թույլ են տալիս մեզ կարծելու, որ Հայկական լեռնաշխարհում հայկական էթնոսի առաջնային մասնակցությամբ ստեղծվեց մի կատարյալ մշակույթ, որը եվրոասիական տարածաշրջանի հայտնի մշակույթներից հին է մի քանի հազար տարով: 
Մեր այս տեսակետը կփորձենք առավելագույնս հիմնավորել ստորեւ շարադրված նյութերով եւ կամրապնդենք մեր կարծիքը այն մասին, որ մեկ ամբողջականություն ներկայացող հավատամքային եւ պատկերագրային համակարգը ստեղծվել է Հայկական լեռնաշխարհում, իսկ մեկ ամբողջական համակարգը գործնական ներկայացնելը կապված էր արմենոիդական մարդու կամ Ավեստայի մեջ նշված առաջին մարդու` ՀԱՅԱ ՄԱՐԴԱՆԻ գործունեության հետ, որն ինքը նույն հայն է:
Մեզ հասած ամենահին ծիսական համալիրը Պորտասարն է (Գյոբեկլի թեփե) եւ դրանում պահպանված դավանաբանական քանդակները: Այս համալիրում արդեն տեսնում ենք քանդակը որպես արտահայտչամիջոց, պատկերագրի նախատիպ, հստակ գաղափարախոսություն արտահայտող պատկերները սերտ կապված են իրար հետ եւ արտահայտում են Արարչական Էության կենտրոնական միտքը եւ հավատամքի բուն գաղափարը. կյանքը արարված է եւ մահվանից հետո շարունակական է: Այս անփոփոխ եւ առանցքային համարվող տեսակետը ստեղծվել է Հայկական Լեռնաշխարհում եւ ամփոփված է Հին Կտակարանում: Այսինքն՝ 12 հազ. տարի առաջ Հայկական Լեռնաշխարհի արմենոիդ մարդաբանական տեսակի մոտ հստակ ձեւավորված էր ժամանակակից մարդու համար առանցքային համարվող դոգմատիկ կրոնական դրույթներից մեկը` հավատ անդրաշխարհի գոյության նկատմամբ: Պորտասարի հնավայրերից հայտնաբերված ծիսական նյութերը ընդհանրական են ամբողջ տարածաշրջանի համար, պատկերների եւ գաղափարանկարների հստակ զարգացումներին մենք կարող ենք հետեւել արդեն այս ժամանակաշրջանից սկսած, որոնք գրեթե նույնությամբ կրկնվում են տարածաշրջանի ուշ հնավայրերում: Պորտասար, Karahantepe, Sefertepe, Hamzantepe, Չատալ Հույուկ ծիսական կենտրոնների միջեւ ընկած ժամանակահատվածը կազմում է 3.000-5.000 տարի, սակայն հիմնական գաղափարական նշանները անփոփոխ են: Ժամանակային առումով իրարից շատ հեռու գտնվող այս հնավայրերի ուսումնասիրությունները մատնանշում են մշակույթում նույն գաղափարական դրսեւորումները, հնավայրերում հիմնական եւ անփոփոխ խորհրդանշաններն են խաչը, արեւը, անգղը, արծիվը, ցուլը, որոնք հայկական մշակույթում հիմքային երեւույթներ են: 
Եվրասիական հաջորդ մշակութային կենտրոնը դարձավ Եգիպտոսը, որը կիսալուսնի տարածաշրջանում ստեղծեց իր մշակույթը` հենվելով Հայկական լեռնաշխարհում ձեւավորված արեւապաշտական գաղափարախոսության եւ դրա գրապատկերային համակարգի վրա: Եգիպտոսի մշակույթի առանցքային զարգացումների համար ելակետ ենք համարում Հայկական Լեռնաշխարհում ձեւավորված Արարչական Էության կենտրոնական միտքը եւ հավատամքի բուն գաղափարը. կյանքը արարված է եւ մահվանից հետո շարունակական է:
Այս անկյունաքարային տեսակետը եգիպտական մշակույթում ներմուծված է Արարչական պատկերագրային համակարգ մեհենագրի հետ միասին: Զարմանալին այն չէ, որ ներմուծված է, այլ այն, որ անտեսված է Հայկական լեռնաշխարհից ներմուծված լինելու հանգամանքը: Շրջանցելով Հայկական լեռնաշխարհը եւ բրանխիցեֆալ արմենոիդ մարդաբանական տեսակի հզորագույն մշակույթը, ինչպես նաեւ Հին Կտակարանը, Ավեստան` Եգիպտոսի համար հիմնավորվեց մի տեսակետ, ըստ որի Եգիպտոսը համարվում է Ատլանտիդա կոչվող պայմանական քաղաքակրթության մշակութային արժեքների կրողը: 
Հաջորդ հետեւությունը որ կարող ենք անել, հետեւյալն է. եվրասիական տարածաշրջանում ակնհայտ նկատելի են մշակութային էքսպանսիայի բոլոր նշանները, որոնք ունեն 2 սկզբնաղբյուր` առասպելական Ատլանտիդան եւ Հայկական Լեռնաշխարհը, որը հնագույն գրավոր աղբյուրներում համարվում է Արարչագործության Կենտրոն:
Մենք հակված ենք կարծելու, որ Հայկական լեռնաշխարհը, որպես Արարչագործության Կենտրոն, ուներ բոլոր անհրաժեշտ պայմանները մշակութային էքսպանսիայի համար: Մեր կարծիքով` մշակութային էքսպանսիայի սկիզբը կապված է աշխարհաստեղծ գաղափարների բախման ավարտով, որի մասին պատմում է Հայկ եւ Բել դյուցազնամարտը:
Հաբեթի ծոռ եւ Հայկի որդի Խորը Բաբելոնյան հակամարտությունից հետո իրավունք ստացավ կառավարել կիսալուսնի տարածաշրջանը, որի մեջ մտնում էր նաեւ Եգիպտոսը: Կիսալուսնի տարածաշրջանը կառավարելու համար Խորը օժտված էր դավանաբանական աշխարհի գլխավոր ներկայացուցչին հատուկ բարձրագույն մանդատով եւ բարձրագույն ատրիբուտներով, որոնք էին Արեւապաշտական Գաղափարախոսությունը, արեւ-արծիվ խորհրդանշանը եւ գրապատկերային համակարգը: Մեր այս տեսակետի հավաստիությունը հաստատում են նաեւ եգիպտական որոշ ավանդապատումներում. դրանցից է «Սեթ եւ Խոր» ավանդապատումը, որտեղ պայքար է ծավալվում «մեծ լույս կամ արեւ» գաղափարախոսությունը ներկայացնող Խորի դեմ: Փարավոնների մումիաների մարդաբանական տեսանկյունից կատարված ուսումնասիրությունները եւս հաստատում են մեր տեսակետը եւ ավելի ամբողջական են դարձնում պատկերը. ըստ մարդաբանների, եգիպտական փարավոնները արմենոիդ են եւ պատկանում են բրանխիցեֆալ խմբին: 

շարունակելի

Արամ Մկրտչյան
Գերմանիա

«Լուսանցք» թիվ 20-24 (151-155), 2010թ.


Աղբյուր: http://hayary.org/index.php?option=com_content&task=view&id=1565&Itemid=56 Կարգ: Մշակույթ | Ավելացրել է: ANI (19-Փետր-2011) Դիտումներ: 1321 | Պիտակներ: հայ էթնոս Պորտասար հայ գիր հայերեն
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]