// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Բավարար
5. Վատ չէ
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 3
Հյուրեր: 3
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Մշակույթ

Կարգում: 73
Ցուցադրված է: 1-10
Էջեր: 1 2 3 ... 7 8 »

Դասավորել ըստ: Ամսաթվի · Անվանման · Վարկանիշի · Մեկնաբանությունների · Դիտումների

Մարտի 8/փետրվարի 23, թե՞ «Պուրիմ»…
 
Սիրասուն տիկնայք և օրիորդներ Հայոց Աշխարհի, մեծ սիրով ու ջերմությամբ կշնորհավորեմ ձեզ, գարնան ամեն մի բերկրալի օրվա առիթով, բայց ոչ այսօր: Քանզի այս «տոնի» նախապատմության իմացությունը, թուլյ չի տալիս ցուցաբերել, նման անմարդկայնություն.
 
Մի փոքր նախապատմություն՝ ըստ եբրայական հնագրության (հին կտակարանի՝ Էսթերի գրքի) ադար ամսի 13-ին նշվում է Էսթերի պասը իսկ 14-ին Պուրիմը(համապատասխանում է նոր տոմարով մարտի 8-ին, հին տոմարով՝ փետրվարի 23-ին): Պուրիմին կանդրադառնանք քիչ հետո, իսկ այժմ հիշենք, թե ինչպե՞ս և ո՞ւմ կողմից շրջանառության մեջ դրվեցին «կանանց» և «տղամարդկանց» տոները:
Ֆեմինիստ կանանց միջազգային կազմակերպություն ստեղծելը, երևի թե քրտնաջան աշխատանք էր, որը հաջողությամբ իրականացրեցին՝ ժամանակին հանրահայտ Կլարա Էյսները (ամուսնությամբ՝ Ցետկին) և լեհական ջհուդների ընտանիքում ծնված Ռոզա (Ռոզալիա) Լյուքսեմբուրգը: 
Մշակույթ | Դիտումներ: 4101 | Հեղինակ: Հիքսոս Արթուր | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 08-Մրտ-2013 | Մեկնաբանություններ (0)


Բաց նամակ ՀՀ Նախագահին` ընդդեմ սերիալների

Հայաստանի Հանրապետության Նախագահ
Պարոն Սերժ Սարգսյանին

Մեծարգո պարոն Նախագահ, Ձեր ուշադրությունն ենք հրավիրում հետևյալ փաստի վրա` ակնկալելով Ձեր գործուն միջամտությունն այս կարևորագույն խնդրի լուծման հարցում:

Հասարակության վրա հեռուստատեսության բովանդակային սխալ քաղաքականության կործանիչ հետևանքներն ապացուցված են գիտականորեն: Վերջին տարիներին հայկական գրեթե բոլոր հեռուստաընկերությունները, հետևելով բացառապես իրենց նեղ կոմերցիոն շահերին, եթերը լցրել են հայկական արտադրության ագրեսիվ, քրեական և պոտենցիալ քրեածին, հակասոցիալական սերիալներով և այսպես ասած` «հումորային» ծրագրերով: Ուսումնասիրությունները ցույց են տալիս հայկական արտադրության հեռուստասերիալների բացասական ազդեցության հնարավորությունները:
Մշակույթ | Դիտումներ: 3535 | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 23-Հնս-2012 | Մեկնաբանություններ (0)


ՄԻՀՐ-ԱՐՏԱՎԱԶԴ

Հայոց պատմության մեջ կան դեմքեր, որոնց կերպարը թերի է լուսաբանվել պատմագրության մեջ, և արդյունքում նրանց հայրենանվեր գործունեությունը արժանի գնահատական չի ստացել: Այդպիսին է հայ բանահյուսության (առասպելի, վիպերգերի) խորհրդավոր հերոս դարձած հայոց արքա Արտաշես Ա-ի ավագ որդի Արտավազդ Ա-ն՝ գահակալած մ.թ.ա. 160-115թթ.:


Արտավազդի գործունեությունը ծավալվեց այն ժամանակ, երբ Մուրացյան (մարաց) օտարացեղ տոհմը հաստատվել էր Այրարատ աշխարհում դեռևս Հայկազյան Տիգրանի օրոք, ով ճակատամարտում սպանելով մարաց Աժդահակին, գերեվարեց նրա տոհմը և բնակեցրեց Մասիս լեռան ճեղքվածքի մոտ: Ողջ այդ ժամանակ Մուրացյան տոհմը հասցրել էր հզորանալ այն աստիճան, որ տեր ու տնօրինություն էր անում երկրի տնտեսապես զարգացած գլխավոր ճանապարհի մի մասն ու Նախճավանը ընդգրկող արքունի կալվածքներին ու մայրաքաղաքներին (Երվանդակերտ, Արտաշատ) հարևան շրջանում (խոսակցականում այս տարածքը Մարաստան էր կոչվում)
Պատմություն | Դիտումներ: 2842 | Հեղինակ: Վարդան Լալայան | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 11-Հնս-2012 | Մեկնաբանություններ (0)


Ի՞ՆՉ ՄՇԱԿՈՒՅԹ ԵՆՔ ԿՐՈՒՄ ԱՅՍՕՐ

ԱՐԾՐՈՒՆ ՊԵՊԱՆՅԱՆ

Օրերս ելույթ ունեցա ուսանողների առջև` «Երիտասարդությունը որպես հայ մշակույթի կրող և պահապան» թեմայով: Զարմանքով նկատեցի, որ մեր ժողովրդի ստեղծած պատմական մշակույթի, համաշխարհային քաղաքակրթության մեջ նրա ունեցած դերի մասին իմ բերած տվյալները գրեթե հարյուր տոկոսով նորություն են լսարանի համար: Եվ այդ փաստը հարկադրեց ինձ ելույթս հրապարակայնացնել:

8000-ամյա արիստոկրատիա

Պատասխանելու համար այն հարցին, թե որ չափով ենք մենք կրում և պահպանում հայ ժողովրդի ստեղծած մշակույթը` նախևառաջ հարկավոր է պարզել, թե ինչ մշակույթ է ստեղծել հայությունը և ով է ընդհանրապես հայը: Հնարավոր է, չէ՞, որ պարզվի, թե մեր մշակույթը հենց այն կիսալյումպենականությունն է, որը հրամցվում է հայկական եթերից, առկա է փողոցներում, և որով ներծծված են իշխանական պալատների միջանցքները: Այդ դեպքում մենք կարող ենք հայտարարել, թե կրում և ժրաջանորեն պահպանում ենք մեր սեփական մշակույթը:
Հայրենասիրություն | Դիտումներ: 3018 | Հեղինակ: Արծրուն Պեպանյան | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 12-Ապրլ-2012 | Մեկնաբանություններ (0)


ՏԻՐ/ՏԻՒՐ ԱՍՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ «ՀԱՅՈՑ ՄԵԾԱՑ» ՍԵՐՆԴԱՇԱՐՔՈՒՄ 

ՔՈՉԱՐՅԱՆ Գ. Գ. 

Տիր/Տիւր °1 դիցաբանական կերպարի ընկալումը մեզանում խարսխված է Ագաթանգեղոսի սեղմ, իմաստալից վկայության վրա °2: Այսուհանդերձ, ցարդ չի վերծանվել նրա հաղորդածի ենթատեքստում առկա այլաբանորեն արտահայտված ընդգրկուն տեղեկատվությունը: Ագաթանգեղոսը վկայում է, որ «…թագաւորն (Տրդատ Մեծը - Ք.Գ.) խաղայր գնայր ամենայն զօրօքն հանդերձ ի Վաղարշապատ քաղաքէ՝ երթալ յԱրտաշատ քաղաք, աւերել անդ զբագինսն Անահտական դիցն, և որ յԵրազամոյն տեղիսն անուանեալ կայր: Նախ դիպեալ ի ճանապարհի երազացոյց երազահան պաշտաման Տրի դից, դպրի գիտութեան քրմաց, անուանեալ Դիւան գրչի Որմզդի, ուսման ճարտարութեան մեհեան. նախ ի նա ձեռն արկեալ` քակեալ այրեալ աւերեալ քանդեցին»: Այս վկայությունից բխում է, որ Տիր/Տիւր աստվածը 
  • երազացույց է - միջնորդ մարդկանց և աստվածների միջև, աստվածային պատգամաբեր, ավետաբեր
  • երազահան - գուշակող, ճակատագիր տնօրինող, ապա- քինող, երազմեկնիչ, դյութաբան - 
  • քրմական գիտության դպիր - իմաստության, դյութանքի, հմայագրերի, գաղտնագրերի մեկնիչ և հովանավոր
  • գրիչ Որմզդի[Արամազդի] - գրող (մեռյալների հոգիներ անդրաշխարհ ուղեկցող), Արամազդի կամքը հայտնող, նախնիների լրաբեր
  • ճարտարություն ուսուցանող - աստվածային ուժ, շնորհներ, ձիրք, ներ- շընչանք պարգևող, արհեստների և ար- վեստների հովանավոր: 

Ագաթանգեղոսը շարունակում է. «Ուր և երևեալ կերպարանեալ դիւացն ի նմանութիւն առն և ձիոյ բազմութեան, կազմութեան գնդի և հետևակազօրու, մկնդաւորք և ուռնաւորք, …նիզակօք և նշանօք, ի զէն և ի զարդ վառեալք, …փախստեայք յԱնահտական մեհեանն անկանէին, …նետս անոյժս քարավէժս թանձրատարափս ի վերուստ ի շինուածոցն ի խոնարհ զմարդկաւն ցնդէին»:
Մշակույթ | Դիտումներ: 2282 | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 21-Մրտ-2012 | Մեկնաբանություններ (0)


Նոր տարի - Կաղանդ
(ավանդական տոնի տոնածիսական համալիրը)


«Նոր տարի» հասկացությունն ազգագրության մեջ  հուշում և բնորոշում է ոչ այնքան որոշակի ամսաթիվ, որքան տոմարական ծեսերի, արարողությունների համալիր, որ ուղեկցում է  տիեզերական և տնտեսական փուլի ավարտին և անցմանը հաջորդ փուլ: Թե որ օրը կընտրվի իբրև տարեշրջանի հաշվառման սկզբնակետ, կախված է տվյալ մշակույթի առանձնահատկութուններից , տեղանքի կլիմայական պայմաններից, պատմականորեն ձևավորված տոմարի ճշգրտությունից: Այժմ հայերի տարեմուտի հանդիսությունները կապված են հունվարի մեկի և հունվարի վեցի տոների հետ: Հունվարմեկյան քրիստոնեական տարեմուտը համընդհանուր հաստատում է գտել միայն 18-րդ դարում: Մինչ այդ, տարբեր ժողովուրդներ ունեցել են գարնանային, ամառային, աշնանային, ինչպես նաև լուսնային շարժական նոր տարի:
Մշակույթ | Դիտումներ: 2971 | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 17-Փետր-2012 | Մեկնաբանություններ (0)

Ծիսական Տիկնիկներ

ՀԱՅԿԱԿԱՆ ԾԻՍԱԿԱՆ ՏԻԿՆԻԿՆԵՐ


Հայկական մշակույթի ամենագեղեցիկ, խորհրդանշական և խորհրդավոր արժեքներից են հայոց ծիսական տիկնիները: Նրանց կերպարների և գործառույթների  մեջ առավել խոսուն ձևով է խտացվել և մարմնավորվել ժողովրդի անհատակ մտածողությունը: Հատուկ ծեսերով և հմայական բանաձևերով են ուղեկցվել տիկնիկի խորհրդանշական ծնունդը և մահը: Ժողովուրդը նրանց օժտել է մոգական ուժով, չարը խափանող, վտանգից ու չարից զերծ պահող հատկություններով: Տիկնիկների միջոցով ձգտել են ապահովել բերք ու բարիքի առատությունը, պտղաբերությունը, արգասաբերությունը, ընտանեկան և անձնական հաջողությունները:

Մշակույթ | Դիտումներ: 6061 | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 16-Փետր-2012 | Մեկնաբանություններ (0)

Խարոյկ
ՏԸՐԸՆԴԵԶ

Տըրընդեզը հայ ժողովրդի ամենասիրելի և սպասված տոներից է , որն իր տոնածիսական համալիրի ամբողջությունը պահպանել է առ այսօր: Տոնը հետաքրքիր կենսունակություն ունի, քանի որ ԽՍՀՄ տարիներին այն իսպառ մոռացվեց, բայց հասարակարգի փոփոխման հետ միասին  նորից հառնեց ավելի մեծ շուքով և նշման առանձնակի ոգևորությամբ:
Մինչև այսօր էլ տոնի մասին ուսումնասիրությունները չեն հանգել մեկ ընդհանուր եզրակացության՝ երբ է ծագել տոնը, ինչին է նվիրված և այլն: Գիտնականների մի մասը գտնում է, որ տոնը նվիրված է հայոց դիցարանի Տիր Աստծուն, ուսումնասիրողների  մեկ այլ բանակ հակված է նրան, որ տոնի անվանումը փոխառված է պարսկերենից, ոմանք էլ այն սերտորեն կապում են հայոց լեզվի և մշակույթի հետ: 
Նման հարցերի պատասխանները թաքնված են տվյալ տոնի տոնածիսական արարողակարգի՝ ծեսերի, ուտեստի, երգ ու պարի, խաղերի ուսումնասիրման մեջ:
Մշակույթ | Դիտումներ: 2335 | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 12-Փետր-2012 | Մեկնաբանություններ (0)


ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ԿԵՐՊԱՐԸ
ՀԱՑ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՎԱՆԴԱԶՐՈՒՅՑՆԵՐՈՒՄ


Հետազոտողները ցույց են տվել, որ Սարգիսը հայոց կրոնական մշակույթում ունի հնագույն ակունքներ: Իր նախնական՝ նախաքրիստոնեական էությամբ նա զուտ հայկական ծագում ուներ եւ հայոց մեջ պաշտվել է որպես հողմային Աստված, ունենալով նաեւ երկրագործական, հացահատիկային գործառույթներ: Սուրբ Սարգսի կերպարում արտացոլվել են մեռնող-հարություն առնող աստվածների գործառույթները, երկնային ուժերի՝ ամպրոպի, կայծակի, հողմերի հետ կապերը, երկրագործության հովանավորի առաքելությունը եւ այլն: Նրա կերպարում տեսնում ենք կապեր Արա ԳեղեցիկիՎահագնի հետ: Ունենալով հանդերձ այս ազդեցությունները, իրականում Սարգիսն ինքնուրույն Աստված էր, ինքնուրույն կերպար՝ իր ինքնուրույն գործառույթներով :
Մշակույթ | Դիտումներ: 2107 | Հեղինակ: Հրանուշ Խառատյան-Առաքելյան | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 02-Փետր-2012 | Մեկնաբանություններ (0)

ՏՈՄԱՐԱԿԱՆ ԵՎ ԱՍՏՂԱԲԱՇԽԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՅ
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐՈՒՄ

Թամար Հայրապետյան

Հայ ժողովրդի տոմարական ու աստղաբաշխական գիտելիքները, ունենալով պատկառելի հնություն, իրենց արտահայտությունն են գտել թե՛ հայկական դիցաբանական պատկերացումներում և թե՛ բանահյուսական կենցաղում՝ մասնավորապես հրաշապատում հեքիաթներում: «Օց-Մանուկին հաքյաթը», «Որսորդ Հայրապետ», «Արտուճ և խաղաղ թագավոր», «Չոփչի», «Օձվենի ծառ» և մի շարք հեքիաթներում տեղ գտած աստղալից երկնքի օրական պտույտի, կենդանաշրջանի 12 համաստեղությունների ու մարդու մարմնի համապատասխան մասերի, Կենաց ծառի ու աշխարհի հավերժությունը խորհրդանշող չորս տարրերի (օդջուրհողկրակ) փոխառնչությունների վերաբերյալ մոտիվները համապատասխանում են նաև միջնադարյան ձեռագրերի՝ աստղաբաշխական հաշիվների վրա հիմնված հմայական - գուշակողական տվյալներին: Երկնոլորտում աստղերի բաժանումն ըստ համաստեղությունների կատարվել է շատ հին դարերում, քանի որ դրանցով է անցնում Արեգակի տեսանելի ուղին: VII դարի հեղինակ Անանիա Շիրակացու հիմնավորմամբ՝ համաստեղություններով են անցնում Արեգակի, Լուսնի ու մոլորակների ճանապարհները, դրանցով են պայմանավորվում գիշերվա ու ցերեկվա տևողությունները, տարվա եղանակները:
Մշակույթ | Դիտումներ: 2870 | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 15-Հունվ-2012 | Մեկնաբանություններ (0)