// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Պատմություն

Կարգում: 88
Ցուցադրված է: 21-30
Էջեր: « 1 2 3 4 5 ... 8 9 »

Դասավորել ըստ: Ամսաթվի · Անվանման · Վարկանիշի · Մեկնաբանությունների · Դիտումների
ԱՆԻ
Հայոց հին մայրաքաղաքների շարքի մեջ ամենից սիրվածը թերևս Անին է։ Անին գտնվում էր Ախուրյան գետի բարձրադիր աջ ափին, երեք կողմերից խոր ակոսված սարահարթակի վրա։

Անիի տարածքը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից։ Այստեղ հայտնաբերվել են մեծ հնություն ունեցող կիկլոպյան կառույցների մնացորդներ, ինչպես և VIII-—VII դդ. (մ.թ.ա) դամբարանադաշտ։

Իբրև սովորական ամրոց, Անին հիշատակվում է V դարից: Այն Շիրակ գավառի հետ միասին պատկանում էր Կամսարական նախարարական տանը։ VIII դարի վերջերին իրենց նախկին նշանակությունը կորցրած Կամսարականները Շիրակն ու Անին վաճառում են Բագրատունիներին։
Պատմություն | Դիտումներ: 4281 | Ավելացրել է: ANI | Ամսաթիվ: 19-Ապրլ-2011 | Մեկնաբանություններ (0)

« ՆԵՄԵՍԻՍ »
Պաշտէ՛  դահանակէ աչքերով Աստվածուհին ,
ո՛վ  Ժողովուրդ: Երբ բռնակալութիւնները կործանես, կործանէ այլևս  
  զի՛նքն ալ, և դո՛ւն բարձրացիր իր պատվանդանին վրա` շուշան մը ձեռքիդ մեջ:

Դանիել   Վարուժան
 
 
 
Հայոց    նորագույն    պատմությունը     իրավամբ     կարելի    է    որակել ,     որպես չիրականացված    հույսերի,    բաց    թողնված    հնարավորությունների, ցավի, տառապանքների    ու    ամոթանքի    պատմություն :    Կոտորածների, տեղահանության,    անիշխանության    ու    նվաստանքի     այդ     համատարած քաոսում     այնքա՛ն     էլ     շատ     չեն     անհատները,     ովքեր     ոգու,     կամքի     և գաղափարի     հրաշքներ     գործելով,     Հայի     վրայից     մաքրեցին     կրավորական զոհի՝      դարերով     արմատավորված     կերպարը,     ցնցեցին     աշխարհն     ու ազգերին     իրենց     վճռականությամբ     և     ուղեցու՛յց     դարձան     գալիք սերունդների     համար:     Այդ     քչերից     մեկն     է     Շահան     Նաթալին   (Հակոբ Տեր - Հակոբյան )՝     Հայ     Ցեղի     վրիժառու     բազուկը:     Նրա   պատվախնդրության,      կազմակերպչական      բացառիկ      տաղանդի      ու   անմնացորդ       նվիրման      ծնունդն      էր      «Նեմեսիս»-ը՝     վրիժառուական      և  պատժիչ       գործողությունների       մի       շարք,     որ      տարիներ       շարունակ   սարսափի      մեջ       պահեց       թուրքական      աշխարհը՝      ստիպելով       մեր       ցեղի       թշնամիներին      սարսուռով      արտաբերել       Հայ       անու՛նն       անգամ :
Հայրենասիրություն | Դիտումներ: 3652 | Հեղինակ: Գևորգ Հովհաննիսյան | Ավելացրել է: ANI | Ամսաթիվ: 19-Ապրլ-2011 | Մեկնաբանություններ (0)

ՄՈՒՇ

   Մուշը կարևոր դեր է խաղացել հատկապես Արևմտյան Հայաստանի տնտեսական, քաղաքական ու մշակութային կյանքում։Այն գտնվում է համանուն արգավանդ Մշո դաշտի հարավային մասում, Հայկական Տավրոս լեռնաշղթայի հյուսիսային ստորոտին, Կորդուք և Ծիրանակատար ոչ բարձր լեռների փեշերին, թեք սարալանջի վրա։ Նրա հեռավորությունը Արածանիից (Արևելյան Եփրատ) մոտ 20 — 25 կմ է։ Քաղաքի հարավային կողմում ձգվող լեռնապարը և հեռու արևելքում բարձրացող նեմրութ լեռնագագաթը մի առանձին գեղեցկություն են տալիս նրա համայնապատկերին։ Մուշից առանձնապես հմայիչ է երևում Մշո դաշտի «փարոսը»՝ Նեմրութը, Հայկական լեռնաշխարհի գեղեցկագույն լեռնագագաթներից մեկը։ Մուշի միջով հոսում է Արածանիի ձախակողմյան վտակ Մեղրագետի օժանդակներից մեկը՝ քաղաքը բաժանելով երկու մասի։ Այդ գետակը աշխատեցնում էր 10 —12 ջրաղաց և ոռոգում շրջակայքի ցանքատարածությունները։ Ընդհանուր առմամբ քաղաքը ջրառատ է։ Եվ մասամբ այդ է պատճառը, որ նրա շրջակայքի լեռնալանջերն ու քաղաքին հարող դաշտերը ամբողջապես թաղված են եղել ծառաստանների, մրգատու և խաղողի այգիների մեջ, որոնցից այն կողմ բերրի դաշտերի ցանքատարածություններն էին ու ծխախոտի պլանտացիաները, որոնցով այնքան հայտնի էր Մշո դաշտը։ Գրեթե առանց բացառության բոլոր այգիներում տեղադրված էին մեղվափեթակներ և ունեին իրենց հնձանները։ Ամռանը Մշո դաշտում գազպե է ցողում, որ անհիշելի ժամանակներից ի վեր տեղացիները հավաքել ու պահել են իբրև ձմռան «մեղրի» պաշար։ Մշո դաշտում ամռանը, առավոտյան վաղ սառը օդի շերտերը հեռվից կապույտ երկնքի նման են` թողնելով պարզկա ջրերով լճի տպավորություն։
Պատմություն | Դիտումներ: 3209 | Հեղինակ: Թադևոս Հակոբյան | Ավելացրել է: ANI | Ամսաթիվ: 18-Ապրլ-2011 | Մեկնաբանություններ (0)

«Сумгаит» уже стал историей. Сейчас многие это слово используют как символ злодеяния против человечества. Но все ли сказано о «Сумгаите»? Что известно нам о его жертвах, организаторах, о том, наказаны ли они? Ведь «сумгаиты» продолжаются. Кто и как остановит эту преступную политику?
Неоднократно было заявлено, в интересах максимального обеспечения объективности по согласованию с азербайджанской и армянской сторонами принято решение Верховного суда СССР о передаче дел по тяжким преступлениям, совершенным в Сумгаите, судебным органам Российской федерации. Само это решение означает, что у Верховного суда СССР были основания сомневаться в объективности рассмотрения дел в Верховном суде Азербайджанской ССР. Это же значит, что Верховный суд СССР заведомо примирился с невыполнением важнейшего принципа уголовного судопроизводства (всестороннее, полное и объективное исследование обстоятельств дел) по менее тяжким преступлениям.
Պատմություն | Դիտումներ: 2354 | Հեղինակ: Հրայր Ուլուբաբյան | Ավելացրել է: Նարի | Ամսաթիվ: 17-Ապրլ-2011 | Մեկնաբանություններ (0)

Այն մասին, թէ ի՞նչ փսփսաց Եհովան Սաբբաթայա Ցվիյի ականջին

Շվարցի հեքիաթներից մեկի մեջ մի թագավոր կար, որին երբ զեկուցում էին այն ամենի մասին, ինչը որ կատարվում էր երկրի ներսում, սկզբից ասում էին այն, ինչը  կշոյեր նրա լսելիքը, իսկ հետո ավելացնում էին այն ամենը, ինչը որ կվշտացներ նրան, սակայն չէին մոռանում նշել, որ դա չար լեզուների ասածն է ընդամենը։ Բայց դե թագավորը, չնայած ցույց չէր տալիս, սակայն հասկանում էր, որ ճշմարտությունը հենց այդ չար լեզուների ասածների մեջ պիտի փնտրել։ Հիմա, քանի որ դուք հարգելի հայրենակիցներ, բոլորդ էլ առանձին առանձին վերցրած թագավորներ եք, չէ՞ որ մենք թագավորների ցեղ ենք, ու երևի նաև դա է պատճառը, որ հարյուրամյակներ շարունակ մնացել էինք կամ էլ ենք առանց թագավորի ու պետության, ապա ես նույնպես ուզում եմ պատմել ձեզ այն, ինչը որ խոսում են չար լեզուները մեր ժողովրդի դառը ճակատագրի ու դրա հետ կապված որոշ բաների մասին, որ տեղի է ունենում աշխարհում։ Նախ այդ չար լեզուները ասում են, որ այն պատմությունը, որը հրամցվում է մեզ, բոլորովին էլ ճշմարտացի չէ, այլ միտումնավոր ձևով խեղաթյուրված է, և որ այդ ամենի հետևում մութ ուժեր են կանգնած, որոնք փաստորեն միշտ էլ կառավարել են աշխարհը, կամ էլ գոնե փորձել են այդ բանը անել, որ նրանք իրենց նպատակներին հասնելու համար ոչ մի բանի առջև կանգ չեն առնում, անընդհատ դավադրություններ են կազմակերպում, որոնք երբեմն համաշխարհային մասշտաբների են հասնում։ 
Պատմություն | Դիտումներ: 1719 | Հեղինակ: Թորոս ԱԼԵՔՍԱՆՅԱՆ | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 16-Ապրլ-2011 | Մեկնաբանություններ (0)

ИНСТРУКЦИЯ ЦК КП (б) АРМЕНИИ.

От 20 сентября 1920г.
Ценральный Комитет большквиков Армении предписывает всем партийным организвациям как в тылу, так и на фронтах и прежде всего большевикам направляемым в Карсский гарнизон, развернуть среди отдельных солдат и в группах, а если возможно то и посредством листовок широкую пропаганду против войны, уделяя основное внимание, что:
1. Нынешняя Турция – уже не прежняя султанская Турция и не преследует в отношении Армении агрессивных целей.
2. Кемалистская Турция – союзница Советской России и борется за своее освобождение проттив импреиалистических держав – Англии, Франции, Греции
Պատմություն | Դիտումներ: 1080 | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 15-Ապրլ-2011 | Մեկնաբանություններ (0)

ՀԱՅ ՆՇԱՆԱՎՈՐ ՏՈՀՄԵՐ 
ԱՐԾՐՈՒՆԻ

Արծունին հայ հնագույն տոհմանուն է: Նրանց ժառանգական հայրենիքը Աղբակ գավառն էր` Ադամակերտ ոստանով: Ըստ Խորենացու Արծրունիների նախահայրը Ասորեստանի Սենեքերիմ թագավորի (705-680 այս թ.ա.) որդի Սանասարն է, որը եղբոր` Ադրամելիքի հետ սպանելով հորը, ապաստան է գտել Հայաստանի Սիմ կոչված լեռներում (Սասուն): Բիայական սեպագրերում Արծրունիները հիշատակվում են Վան լճից արևելք` Տոսպ գավառում Արծունիունի ձևով: Թովմա Արծրունին, հիշելով Խորենացու վկայած Արծրունիների ծագման ավանդությունը, նշում է նաև, որ հնարավոր է Արծրունիների նախնիներն այդ անունն ստացան ՙպատերազմներում արծվային քաջասրտության, արիության, խիզախության պատճառով՚, նրանց նմանեցնելով արծիվների հետ:
Պատմություն | Դիտումներ: 1384 | Հեղինակ: Զոհրաբ ՄՈՒՂԴՈՒՍՅԱՆ | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 13-Ապրլ-2011 | Մեկնաբանություններ (0)

ՀԱՅ ՆՇՍՆԱՎՈՐ ՏՈՀՄԵՐ 

 ՊԱՀԼԱՎՈՒՆԻՆԵՐ

Վավերագրերը վկայում են, որ եգիպտական սուլթանի պալատականները պահանջում են մահվան դատապարտել Գրիգոր Պահլավունու եւ Գրիգոր Մագիստրոսի դստեր՝ Մարիամի որդի Վահրամ Պահլավունուն, ով հանդգնել էր սուլթանին դիմելիս դեմքով շրջվել նրա կողմը (մահվան սպառնալիքով արգելվում էր նայել սուլթանին նրա հետ զրուցելիս), սակայն սուլթանը ոչ միայն չի կատարում իր պալատականների պահանջը, այլեւ իր մերձավոր բարեկամին՝ քաջ զորավարի համբավ ունեցող Վահրամին հռչակում է պետության երկրորդ դեմք՝ մեծարելով նրան Թաջ ադ¬դաուլաթ (պետության թագ) պատվավոր անունով: Վահրամ Պահլավունին եգիպտական բանակի գլխավոր հրամանատարն էր, 1134թվին կարգվում է նաեւ վեզիր: Սուլթանի խնդրանքով նա կազմավորում է եգիպտական քսան հազարանոց նոր բանակը զուտ հայերից բաղկացած զինվորներով (կան վկայություններ, որ Վահրամ Պահլավունին այդ նպատակով վերադարձել է Հայաստան եւ շատ հայերի տեղափոխել Եգիպտոս՝ զինվորագրելու եգիպտական բանակին): 
Պատմություն | Դիտումներ: 2319 | Հեղինակ: Զոհրաբ ՄՈՒՂԴՈՒՍՅԱՆ | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 13-Ապրլ-2011 | Մեկնաբանություններ (0)

Հարցազրույց ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, բանասիրական գիտությունների դոկտոր, բնական և հասարակական գիտությունների միջազգային ակադեմիայի անդամ
Ալբերտ ՄՈՒՇԵՂՅԱՆԻ հետ

-Պարո’ն Մուշեղյան, որպես Հայաստանում քրիստոնեության տարածման, հայոց դարձի պատմությունն ուսումնասիրող գիտնական` Դուք ի՞նչ ուշագրավ բացահայտումներ եք արել:
-Հայտնաբերեցի, որ սուրբ գրքի թարգմանությունից առաջ Մեսրոպ Մաշտոցն ստեղծել է համառոտ աստվածաշունչ, որպեսզի Մեծ Հայքի 180 գավառներում քարոզելու համար վարդապետները և քահանաները ձեռքի տակ ունենան հաստատված հավատամատյան: Եվ այդ հավատամատյանը, նախքան «Աստվածաշնչի» լիակատար թարգմանությունը, 10-ամյակներով իր դերը կատարել է: Սա մտցվել է Ագաթանգեղոսի պատմության մեջ` որպես երկրորդ գիրք` «Գրիգոր Լուսավորչի վարդապետություն» վերտառությամբ:
Պատմություն | Դիտումներ: 1331 | Հեղինակ: Արմենուհի ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 13-Ապրլ-2011 | Մեկնաբանություններ (0)

Հայկական և իրանական հնագույն արքայատոհմերի ծագումը


Մ.թ.ա. 1-ին հազարամյակի 1-ին կեսի Առաջավոր Ասիայի գրավոր աղբյուրները վկայում են Մեծ Զաբ գետի վերին հոսանքների շրջանում, Վանա և Ուրմիա լճերի միջև գտնվող Մանա պետության մասին: Հայտնի Է, որ այս տարածքը խուրրիական (հայկական) միտանի ցեղի հայրենքն Է: Հայկական լեռնաշխարհի այս ցեղին տարբեր ժամանակներում հաջողվել Էր կազմավորել տարբեր պետություններ (Միտանի, Մանա, նաև Մարաստան - Մեդիա): Գոյություն ունենալով մի քանի հարյուրամյակ՝ Մանան նվաճվել Է միայն մ.թ.ա. 7-րդ դարում կազմավորված ու հզորացած իր արյունակից Մարաստան-Մեդիայի կողմից և որպես ինքնուրույն պետություն դադարել Է գոյություն ունենալուց: Այնուհետև երկար ժամանակ Մանան և Մարաստան-Մեդիայի մի մասը կազմել են Հայաստանի անբաժան մասերը, լինելով հայ նախարարական Արծրունի, Ամատունի, Մանդակունի, Մուրացան տների ժառանգական տիրույթները:
Հայկական լեռնաշխարհի հարավ-արևելյան մասի՝ Վան-Ուրմիա լճերի և Մեծ Զաբ գետի վերին և միջին հոսանքների շրջանում գտնվող տարածքներից են սերվել հայկական՝ միտանական, ուրարտական, Երվանդական և իրանական՝ մար-մեդական, Աքեմենյան մի շարք արքայատոհմեր: Այդ տարածքներում են եղել նրանց սրբավայրերը՝ Արդինի-Մուսասիրը՝ Խալդի աստծո պաշտամունքի կենտրոնը Մեծ Զաբ գետի վերին հոսանքների շրջանում, պատմական Կորճայքում և Կումենու- Կումեն՝ Թեյշեբա աստծո պաշտամունքի կենտրոնը Մեծ Զաբ գետի միջին հոսանքների շրջանում:
Պատմություն | Դիտումներ: 1797 | Հեղինակ: ԱՆԺԵԼԱ ՏԵՐՅԱՆ | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 12-Ապրլ-2011 | Մեկնաբանություններ (0)