// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Պատմություն


Լեոնարդո դա Վինչիի մահից հետո հայտնաբերվել են երեք օղակներ, որոնք մեծ նկարչին և գիտնականին շաղկապում են Հայաստանի հետ. դա հայկական եկեղեցու նախագիծն էր Բագարանի ոճով, որը հայտնաբերվել է նրա օրագրում, "Հայոց տառերը”, որոնք հայելանման արտացոլված են նրա "The Codex Atlanticus” օրագրում, և երեք հայ տիրակալների դիմանկարները: Այդ մասին ասվում է ԱՄՆ-ում Aquarian Millennium Armenological Institute-ի աշխատակից Մելքոն-Արմենիա Խանջյանի հոդվածում: Այս ամենը թույլ է տալիս գիտնականներին ենթադրել, որ դա Վինչին ճանապարհորդել է Հայաստանում:

Բագարան ոճի եկեղեցի Կիլիկյան Հայաստանում չի եղել, որտեղ ենթադրվում էր, որ եղել է դա Վինչին: Այն կառուցվել է Արևելյան Հայաստանում Ախուրյան գետի աջ ափին 624-631թթ., և միայն այնտեղ նկարիչը կարող էր գտնել և գծագրել եկեղեցու նախագիծն իր օրագորւմ: Այդ ոճում է կառուցված նաև Էջմիածնի եկեղեցին: Այդպիսի եկեղեցիներ կառուցվել են Եվրոպայում, և նրանց շինարարները հայեր են եղել: Այսպիսով, վարկածն այն մասին, որ դա Վինչին այցելել է միայն Կիլիկյան Հայաստան, չի հաստատվում: Նրա "The Codex Atlanticus” օրագրում նկատել են նաև երկու էջեր, որոնց վրա նկարիչը հայելանման արտացոլել է հայկական տառերը և պատմել իր այցելության մասին Տավրոսի լեռներ:

Որոշ պատմաբաններ համաձայն չեն այն կարծիքի հետ, որ դա Վինչին ճանապարհորդել է Հայաստանում: Նրանք կարծում են, որ նրա օրագրում գտնված հայկական տառերը և Տավրոսի լեռների նկարագրությունն աշխարհի վերջի մասին վեպի նախաբանն են, որը դա Վինչին պատրաստվում էր գրել:

Սակայն Տավրոսի լեռների, Էրզրումի, Տիգրիս և Եփրատ գետերի նկարագրությունը դրանց նկարների հետ թույլ են տալիս ասել, որ նա շատ լավ ճանաչել է Հայաստանը:

Հոդվածի հեղինակը պնդում է, որ Լեոնարդո դա Վինչին ոչ միայն լավ ծանոթ է եղել հայկական արվեստի հետ, այլ նաև ոգեշնչվել է դրանից իր "Խորհրդավոր ընթրիքը” նկարի ստեղծման ժամանակ: Դեռևս 1038թ. Վանի դպրոցում գտնված հայկական աստվածաշնչյան մանրանկարը` պատմության մեջ առաջին և միակ նկարը, որը Քրիստոսի աշակերտների շարքում պատկերել է Մարիա Մագդաղենացուն, որը գլուխը դրել է Քրիստոսի ուսին:

Հնարավոր է` դա Վինչին ոգեշնչվել է հենց այս պատկերից` իր "Խորհրդավոր ընթրիքի” ստեղծման ժամանակ պատկերելով Քրիստոսի աշակերտներից մեկին, որը կառուցվածքով կնոջ է նման:

Եվս մեկ հին հայկական մանրանկար Արցախից` 13-14-րդ դդ, պատկերում է Հիսուսին` շրջապատված 11 առաքյալներով (պատկերված են միայն գլուխները): Նկարի վրա առանձին պատկերված է Մարիա Մագդաղենացին, սակայն պարզ է, որ նա լրացնում է Քրիստոսի 11 աշակերտներին:

Երրորդ մանրանկարը` "Վերածնունդ”( 1287թ, Կիլիկիա), պատկանում է Թորոս Ռոսլինին և ներկայացնում է Հիսուսին, որն իր մոր` Մարիամի հետ մտնում է դրախտ: Տեսարանի ներքևում պատկերված են ոչ թե 13, այլ 12 առաքյալներ: Այստեղ նույնպես ներկայացված է Մարիա Մագդաղենացին:

Բոլոր երեք նկարները ստեղծվել են "Խորհրդավոր ընթրիքի” ստեղծումից առաջ և պատկերել են Մարիա Մագդաղենացուն որպես Քրիստոսին շատ մոտ մարդ: Այդ նկարները եղել են Կիլիկիայից, Վանից և Արցախից, այսինքն` Արևմտյան, Կենտրոնական և Արևելյան Հայաստանից: Շատ հավանական է, որ իր ճանապարհորդության ընթացքում նկարիչը կարող էր տեսնել և ոգեշնչվել դրանցից:

Այդպիսի նկարներ, հնարավոր է, շատ են եղել, սակայն Հայաստանի հսկայական մշակութային ժառանգությունը կորսվել է դարերի պատերազմների և արշավանքների արդյունքում:


Աղբյուր: http://www.panarmenian.net/arm/culture/news/46599/%D4%BD%D5%B8%D6%80%D5%B0%D6%80%D5%A4%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80_%D5%A8%D5 Կարգ: Պատմություն | Ավելացրել է: ANI (13-Փետր-2011) Դիտումներ: 2919 | Պիտակներ: Maria Magdalena, Լեոնարդո դա Վինչի, “The Codex Atlanticus”, Leonardo da Vinci, Խորհրդավոր ընթրիքը, Armenia, Armenian manuscripts, Մարիա Մագդաղենացի
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]