// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Պատմություն

Մ.Թ.Ա. 321թ-ին Ալեքսանդր Մակեդոնացին իր զորավար Արտրոպատին ղեկավար է նշանակում Արևելյան Հայաստանի Կապուտան լճից (Ուրմիա) մինչև Կասպից ծով ընկած տարածքում: Այդ ժամանակից ի վեր Արևելյան Հայաստանի մաս կազմող վերոհիշյալ տարածքը կոչվեց Ատրպատական, պարսկերեն` Ատրպայական, արաբերեն` Ադրբեջան: Ատրպատականը մշտապես կռվախնձոր է եղել Հայաստանի և Պարսկարստանի միջև: Պարսիկները բազմիցս ներխուժել են Ատրպատական և իրենց միացրել հայկական շատ տարածքներ (Փայտակարան, Արցախ, Ուտիք, Սյունիք և այլն):
16-րդ դարում, երբ Հայաստանը բաժանվեց Թուրքիայի և Պարսկաստանի միջև, Ատրպատական-Ադրբեջան շրջանը` Արևելյան Հայաստանի հողերի հետ անցավ Պարսկաստանի տիրապետության տակ, մինչև Ռուսաստանի մուտքը Արևելյան Հայաստան: 1828թ Ռուս-պարսկական պատերազմի արդյունքում կնքված Թուրքմենչայի պայմանագրով Ռուսաստանին անցավ Արևելյան Հայաստանի մի մասը` Ատրպատականից հյուսիս ընկած Քուր-Արաքսյան ստորին ավազանը, որ պարսիկները երբեմն սխալմամբ Ադրբեջան էին կոչում:
Միջին դարերում Արևելյան Հայաստանում ապրող հայերի, պարսիկների, քրդերի, ասորիների շարքին ավելանում են Թուրքմենիայից գաղթած թուրքեր: Նրանք խոսում են թուրքերեն, ունեն իրենց թուրքական ֆոլկլյորը, իրենց անվանում են "թուրք” (սելջուկներ, ղարափափախներ,…) և անկասկած թուրք ժողովրդի մի մասն են: Ռուսաստանում 1913թ-ի մարդահամարի ժամանակ նրանց սխալմամբ տվել են "թաթարներ” կամ "կովկասյան թաթարներ” անունը, այդպես մինչև օրս նրանց անվանում են վրացիները, Լենինն ու Գորկին իրենց աշխատություններում նրանց այդպես են կոչել, մինչդեռ թուրքերն իրենց "թուրք” են անվանում, ինչպես իրենց հարևան հայերը:
Պարսկաստանում թուրքերն աննշան փոքրամասնություն էին կազմում և հալածվում էին պարսիկ խաներից` հայերի, քրդերի, ասորիների նման: Պատմությանը հայտնի է Արևելյան Հայաստանում պարսկական լծի դեմ հայերի և թուրքերի համատեղ պայքարի օրինակներ, չնայած` կրոնական ու լեզվական մեծ տարբերությանը: Նախկինում լինելով քոչվոր, անասնապահ, ցածր մշակույթի տեր` թուրքերն ընդօրինակում էին հայերի, պարսիկների, արաբների սովորույթները, երաժշտությունը, պարը, հագուստի ձևը ու, չունենալով այբուբեն, օգտագործում էին արաբականը: Արևելյան Հայաստանում թուրքերը երբեք չեն ունեցել պետական միավորումներ` խանություն կամ իշխանություն, քանի որ պրովինցիաներում պարսիկ շահը նշանակում էր իր սատրապներին: Գրավելով Արևելյան Հայաստանը` Պարսկաստանը իր տիրապետությունը հաստատեց Արարատից մինչև Կասպից ծով: Հիշենք որ այդ տարածքում բնակվողների մոտ 80 տոկոսը հայեր էին: Պարսիկների ճնշման տակ Արևելյան Հայաստանում ապրող սուիթ-մահմեդականներն ընդունեցին շիամահմեդականությունը: Հավանաբար դա էր պատճառը, որ տեղի թուրքերը ստացան հալածված քրիստոնյա հայերից մեծ օգնություն: Պարսկաստանի խորքերից պատմական Ատրպատական-Ադրբեջան տարածքից թուրք քոչվորներն աստիճանաբար բնակություն հաստատեցին հայերով խիտ բնակեցված վայրերում: Արցախի հայ մելիքները իրենց հողերում սիրով տեղ տվեցին թուրք անասնապահներին Հայկական Լեռնաշխարհի Քուր-Արաքսյան հովտում: Վերջիններս ազատ ելումուտ էին անում մերթ Թուրքիա, մերթ Պարսկաստան, ինչպես այսօր Ավղանստանի և Պակիստանի միջև ապրող քոչվոր ցեղերը` չճանաչելով ոչ մի սահման ու միջպետական օրենք: Այսպես` 18-19-րդ դարերում ներկայիս Քելբաջարում և Աղջաքենդում (որ պատկանում էին հայ իշխան Մելիք-Շահնազարին) հայտնվեցին թուրքերը (ադրբեջանցիները), ուր ազատվեցին պարսիկ սատրապների հետապնդումներից:
Համաշխարհային պատմությունը այդ ժամանակվա նման Արևելյան Հայաստանի հայ-թուրքական բարեկամության, համագործակցության, փոխընբռման, խիզախության օրինակներ չի ունեցել:
Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո ստեղծվեցին Երևանի, Բաքվի ու Ելիզավետապոլի նահանգները: Դրանց միջև սահմանները զուտ պայմանական էին: 1920-21թթ սովետական իշխանության հաստատումից հետո, Ստալինն ինքնակամ, առանց հաշվի առնելու ազգային, տնտեսական և այլ առանձնահատկությունները, ստեղծեց այսպես կոչված "ազգային” հանրապետություններ: Այդ ժամանակ չկային և չէին կարող լինել որևէ ազգային սահմաններ: Թուրքերը, որ դեռ վերջերս կոչվում էին "կովկասյան թաթարներ”, հանկարծ անվանվեցին "ադրբեջանցիներ”: Այսպես կազմավորվեց "Ադրբեջանի ՍՍՀ”-ն` ներառելով Արևելյան Հայաստանի Փայտակարան, Ուտիք, Արցախ, Աղվանք, Գարդման շրջանները: Այս ամենն արվեց Բաքուն աշխատուժով ապահովելու համար: Աստիճանաբար պարզ դարձավ, որ "Ադրբեջանի ՍՍՀ”-ն, ինչպես նաև նրա կազմում բռնակցված "Նախիջևանի ինքնավար հանրապետությունը” ավելի "ազգային” հանրապետության գծեր են ձեռք բերում, չնայած` ո’չ "ադրբեջանցի” և ո’չ "նախիջևանցի” ազգություն ո’չ եղել է, ո’չ էլ կա, այդպես անվանվեցին Սովետական Միությունում ապրող թուրքերը: Այդ "ազգային” հանրապետություններում սկսեցին ձևավորվել "ազգային” կադրեր, ինչի արդյունքում հայ ազգաբնակչությունը մի քանի տասնամյակում գրեթե անհետացավ Նախիջևանից, իսկ Ադրբեջանից հայ ընտանիքները համեմատաբար դանդաղ սկսեցին հեռանալ Հյուսիսային Կովկաս կամ Հայկական ՍՍՀ` չունենալով աշխատանքի ու ապրելու նորմալ պայմաններ:
Այլ հանրապետությունների օրինակով, Ադրբեջանական ՍՍՀ-ն ու Նախիջևանի ԻՍՍՀ-ն սկսեցին գրել իրենց "ազգային” պատմությունը, ու քանի որ նման ազգություններ գոյություն չունեն, նրանք սկսեցին խեղաթյուրել իրականությունը: Գիտնական Ի.Մ.Դյակոնովի թեթև ձեռքով Ադրբեջանցի ազգությունը դիտվեց որպես մեդիաների հետնորդ` մոռանալով, որ մեդիաները ձուլվել են պարսիկների հետ դեռ Մ.Թ.Ա. 6-րդ դարում, մեկ այլ գիտնական էլ սկսեց պնդել թե ադրբեջանցիները կովկասյան աղվանների հետնորդներն են, չնայած, որ բոլորին հայտնի է, որ վերջիններս հնդեվրոպացի ժողովուրդ են ու հայերի հետ ձուլվել են 7-րդ դարում: Այսպիսով` Ստալինը արհեստականորեն պայմաններ ստեղծեց Անդրկովկասում պատմության և մշակույթի այլանդակման համար` կամայականորեն բաժանելով Հայկական ՍՍՀ և  Ադրբեջանական ՍՍՀ սահմանները: Արևելյան Հայաստանի պատմական հողերի վրա փնտրելով "ադրբեջանցի” ազգության արմատներ, բնական է, որ թուրքերը բոլոր դարերի մշակութային արժեքները պետք է յուրացնեն, վերանվանեն կամ վերացնեն, ինչն էլ անում են այսօր` օրը ցերեկով` ողջ աշխարհի աչքի առջև, վկան Հին Ջուղայի 17-րդ դարի գերեզմանոցի բարբարոսաբար ոչնչացումը 2006-թ-ին, ընդորում ամենադաժան կերպով են ոչնչացվում 4-12-րդ դարերի հայկական հուշարձան-կոթողները, որոնք տարել էին հազարամյակների փորձությունները: Լավագույն դեպքում դրանք վերածվում էին անասնագոմերի ու մարագների:


Աղբյուր: http://azatmtqer.blogspot.com/2011/01/blog-post_24.html Կարգ: Պատմություն | Ավելացրել է: ANI (24-Հունվ-2011) Դիտումներ: 1050 | Պիտակներ: Քաղաքականություն, պատմություն
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]