// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Բավարար
5. Վատ չէ
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Պատմություն

ԱՌԱՋԻՆ ԲՌՆԱԿԱԼՆ ՈՒ ՀԱՅՈՑ ԵՐԿՐԻ ԶՈՐՔԵՐԸ

Ք. ա. III հազարամյակում Միջագետք էին ներթափանցել սեմական ցեղեր: Շումերական Քիշ քաղաքում իշխանությունը զավթում է սեմական ծագում ունեցող Սարգոնը: Այդ ժամանակաշրջանում ողջ Շումերն իր իշխանության ներքո էր միավորել Ուրուկի III դինաստիայի արքա Լուգալզիգեսին: Հալածվելով ու փախուստի մատնվելով Լուգալզիգեսից` Սարգոնը հաստատվում է մինչ այդ աննշան Աքադ քաղաքում (Շումերից հյուսիս), վերափոխում զորքը և պատերազմ սկսում շումերական քաղաքների դեմ: Սարգոն Ա Աքադացին (Ք.ա. 2316-2261թթ.), տալով 34 ճակատամարտ, նվաճում է Շումերն ու կենտրոնական Միջագետքը` ստեղծելով պատմությանը հայտնի առաջին բռնապետությունը:
    Սարգոնի օրոք հզորացած Աքադը գրեթե անընդհատ նվաճումների փուլ է թևակոխում և սկսում սպառնալ իր բոլոր հարևաններին, այդ թվում նաև Հայկական լեռնաշխարհի պետական կազմավորումներին: Սարգոն Աքադացին, իր կառավարման տասնմեկերորդ տարում նվաճելով Եփրատից արևմուտք գտնվող երկրները «Մարին, Յարմուտին և Էբլան» հասել էր մինչև Մայրիների և Արծաթի լեռները` Հայկական լեռնաշխարհի հարավային մատույցները:
     Աքադական սպառնալիքն այնքան իրական էր, որ այստեղ չէին կարող չդիմել համարժեք քայլերի: Հզոր ախոյանի «ախորժակը» զսպելու համար համախմբվում են գրեթե ամբողջ Հայկական լեռնաշխարհի պետական կազմավորումները: Բռնապետի դեմ պայքարը գլխավորում է Սուբուր կամ Արման երկիրը, որը օր օրի իրական դարձող ներխուժման դեպքում առավել հավանական թիրախներից մեկն էր լինելու:

Որտե՞ղ էր նպատակահարմար վճռական գոտեմարտի բռնվել հակառակորդի հետ: Հավանական էին երկու տարբերակներ.

1. հակառակորդին ներքաշել դեպի լեռնաշխարհի խորքերը և լեռնային հյուծիչ պատերազմ պարտադրել նրան,

2. ներխուժել Աքադի տերության սահմանները և մարտական գործողություններ վարել հակառակորդի տարածքում: 

Առաջին տարբերակն առավել անվտանգն էր, քանի որ Աքադի բանակը, որը լեռնային տեղանքում մարտական գործողությունների վարման և, հատկապես, լեռնային ամրությունների գրավման փորձ ու միջոցներ չուներ, չէր ունենա:Հաղթելու մեծ հնարավորություն:

Երկրորդ տարբերակի իրականացումը կապված էր մի շարք դժվարությունների հետ, որոնցից ամենամեծը հակառակորդի տարածքում (հիմնականում հարթավայրային տեղանք ունեցող Միջագետքում) մարտական գործողությունների վարման անսովոր լինելն էր: Սակայն այս տարբերակի իրականացման դեպքում Արմանի զորքերին օբյեկտիվորեն նպաստելու էին նվաճված տարածքների բնակչության տրամադրությունները, որոնք աքադական իշխանություններից դժգոհ լինելով` լեռնցիներին ընդունելու էին որպես իրենց ազատարարների: Հիմնականում այս նկատառումներով առաջնորդվելով էին տարածաշրջանային գերտերության դեմ պայքարի ելնում Արման երկրի (Աքադական աղբյուրներում երկրանունը վկայված է «Արմանում» տարբերակով: Տեղանվան վերջինում մասնիկը աքադերենի ուղղական հոլովի վերջավորությունն է: Բուն երկրանունն է «Արման» որը խեթական բնագրերում հիշատակվում է «Արմանի» տարբերակով. սրանք Հայաստանի «Արմենիա» անվան հնագույն հիշատակություններն են) և նրա շուրջը համախմբված ցեղապետությունների զորքերը:
     Արշավանքը սկսվում է Սարգոնի տիրապետության վերջին տարիներին: Ընդ որում, եթե մյուս դեպքերում արշավողը Սարգոն Ա Աքադացին է, այս դեպքում պատերազմ սկսողը Արման երկիրն է: Մեզ հասած բնագրերում նշվում է, որ պատերազմն ավարտվել է Աքադի հաղթանակով, ինչը, սակայն, խիստ կասկածելի է, քանի որ Սարգոնի թոռ Նարամ-Սուենը նույն Սուբուր-Արմանը ներկայացնում է իբրև մի երկիր, որը «երբևէ` մարդկության արարումից ի վեր, ոչ մի թագավոր չէր նվաճել»:
    Անհնար է, որ հսկայածավալ տերությունը ստեղծած տիրակալի թոռն այնքան անտեղյակ լիներ իր իսկ պապի արշավանքների մասին, որ նրա կատարած «մեծագործությունները» նսեմացնող այսպիսի արտահայտություն թույլ տար: Առավել անտրամաբանական կլինի կարծել, որ Նարամ-Սուենը որոշել է նորից գրավել իրեն պատկանող տարածքները և տեղյակ չի եղել այն մասին, թե այդ բոլոր հողերը արդեն իսկ նվաճվել ու իրեն են ժառանգվել:
    Հայտնի է, որ Սարգոնի իշխանության վերջին շրջանում նվաճված երկրներում ծագում են ապստամբություններ, ինչը, մեծագույն հավանականությամբ, կապված էր Սուբուր-Արմանի արշավանքի և պատերազմում Աքադի կրած պարտությունների հետ: Բացառված չէ, որ արշավանքը սկսելիս, Արմանի զորքերը Աքադի հյուսիսային տիրույթների բնակչության հետ ինչ-որ կերպ կապ հաստատած և համատեղ գործողությունների պայմանավորվածություններ ձեռք բերած լինեին:

ՍԱՐԳՈՆ ԱՔԱԴԱՑԻ
Ընդհանուր հաղթանակի կերտման գործում ապստամբները, օգտվելով հյուսիսային ճակատում Արմանի զորքերից Աքադի բանակի կրած պարտություններից, մի շարք հաջողությունների են հասնում: Նրանք նույնիսկ պաշարում են Աքադի տերության նույնանուն մայրաքաղաքը: Սարգոնը, որն այլևս նորանոր նվաճումների մասին երազել անգամ չէր կարող, դժվարությամբ է կարողանում փրկել իր գահը: Սարգոնի իշխանության ողջ ժամանակաշրջանն անցել էր բռնարարքներով` նրա դեմ բարձրացած ապստամբությունների պայմաններում, որոնք դաժանորեն ճնշվում էին. թերևս դա է հիմնական պատճառներից մեկը, որ ուշ շրջանի բնագրերում նրա վախճանը համարվել է սրբապղծության հետևանք:
Մինչ օրս պատմությանը հայտնի առաջին բռնակալության հիմնադիր Սարգոն Աքադացին, որ ստեղծել էր աշխարհում առաջին մշտական բանակը, իր տերության սահմանները հասցնում է Հայկական լեռնաշխարհի հարավային փեշերը, սակայն չի կարողանում նվաճել այն: Փոխարենը, Հայկական լեռնաշխարհից դեպի այլ երկիր մեր նախնյաց արշավանքը պատճառ և ազդանշան է դառնում բռնակալից նվաճված երկրներում ազատագրական պայքարի: Աքադի դեմ Արման երկրի և դաշնակիցների արշավանքները Հայկական լեռնաշխարհի սահմաններից դուրս իրականացված առաջին հաղթարշավն են, ինչի մասին մեզ հայտնի է գրավոր աղբյուրներից:


Աղբյուր: http://hay-geni-haxtanak.blogspot.com Կարգ: Պատմություն | Ավելացրել է: ՄՀԷՐ (10-Մրտ-2013) Դիտումներ: 3111 | Պիտակներ: շումեր, Ուրուկ, Սումեր, Աքադ, Սարգոն, Հայք, Աշխարհակալություն, Միջագետք, Արմանի, Արմենիա
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]