// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Բավարար
5. Վատ չէ
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Պատմություն

Վայոց Ձոր   տեղանվան  դիցաբանական ծագումը
                            
Ըստ Շիրակացու «Աշխարհացոյցի» ՎԱՅՈՑ ՁՈՐԸ  պատմական Հայաստանի հյուսիս-արևելյան խոշոր մարզ հանդիսացող  Սյունիքի տասներկու գավառներից մեկն է:  

 
ՍԵՐԳԵՅ ՈՒՄԱՌՅԱՆ
ՎԱՅՈՑ  ՁՈՐ

Գավառանվան մասին ամենահին հիշատակությունը վերաբերում է V դարի հայ պատմիչներին, Եղիշե. «սուրբ Հովսեփ Վայոց ձորից, Հողոցիմք գյուղից», Խորենացի. «Հովսեփ քահանայապետն Վայոց ձորի Հողոցիմ գյուղից»։  «Աշխարհացոյց»-ում գավառանունը Վայու Ձnր է։
Գավառանվան ծագման մասին առաջինը խոսել է Կիրակոս Գանձակեցին։ Հայտնի է, որ 735 թվականին Վայոց ձորի երկրաշարժի ժամանակ կործանվել է նրա մայրաքաղաք Մոզն, իր տաս հազար բնակիչներով։ Այս է նկատի ունեցել պատմիչը, որ գրել է. «Եւ ահա խաւար ի վերուստ քառասուն շարժեցաւ վայրն, և խորասոյզ եղեալ ընկղմեցան կենդանւոյն ոգիք իբրև տասն հազար։ Վասն այնօրիկ Վայոց ձոր անուա նեցաւ մինչև ցայսօր Ժամանակի»:
Նույն ձևով է մեկնաբանում Ստեփանոս Օրբելյանը. «...Վայոց ձոր, որ ի հասարակական դիպուածոց ողբոց և աշխարանաց կոչեցաւ Վայոց ձոր»։
Երկու կարծիքներն էլ սխալ են։ Վայոց ձորի նշված երկրաշարժը տեղի  է ունեցել VIII դարում, իսկ գավառանունը հայ մատենագրության մեջ հիշատակվում է այդ երկրաշարժից  երեք հարյուր տարի առաջ։
Վայոց ձոր անվան ստուգաբանությամբ զբաղվել է Հ. Սանտալճյանը, ըստ նրա, իբր գավառանունը ծագում է ուրարտական հողմերի աստված Հուաիս անունից։ Այդ սխալը կրկնել է նաև Ա. Ղարիբյանը, գավառանունը մերթ ցեղանուն, մերթ աստծու անուն ենթադրելով. «Վայոց ձոր անունը բաղկացած է Վայ-ոց (ձոր)-«վայ-երի» (արձ.   Ուայ  աստվածը,   կամ թե Ուայաւս երկիր»։ 
Գր. Ղափանցյանը նույնպես Վայոց ձոր անունը համարել է «վայ» ցեղանունից, որ իբր առաջացել  է տեղի biaina անունից։
Սա ճիշտ լինել չի կարող, որովհետև  biaina (viaina) նորխուռիերեն է,  իսկ Վայոց տեղանունը  նորխուռիերեն ծագում չունի։
Հնդեվրոպական ընտանիքին  պատկանող  մի շարք լեզուներում պահպանվել  է նախապատմական  «արև» բառը։  Այսպես. ավեստերենում ušastara-արևելք,  պահլավերեն՝òsastar- արևելք։ Եթե այդ բառերից հանենք նրանց «ar» ածանցը, ապա  հիմքում կմնան ušast,   òsast:    Այնուհետև,   գերմաներեն  òsten- արևելք,  vest-արևմուտք,   անգլերեն՝ east-արևելք, west- արևմուտք,    իսպաներեն՝     esten-արևելք,   oesta արևմուտք,   ռուսերեն՝  восток-արևելք։   Եվրոպական    այդ   լեզուներից նույնպես անջատելով  en, an, ok ածանցները, մնում են òst  east, вост  հիմքերը, իսկ արևմուտք բառում միշտ՝ vest:  
Այդ   բոլորը   ծագում   են   հնդեվրոպական    ՝*aues,  *uos, *aus, *usլույս», «ճաճանչ» նախահիմքերից, որն էլ «արև»  բառն է։ Կարծում ենք, որ ավ. ušast   և պհլ.   osast   հիմքերը փոխառություն    է   սանսկրիտից,   բայց    դրափոխված suast- «արև»  բառից։  Սանսկրիտի նույնանուն   suast (ika)-ն   հնագույն շատ ժողովուրդների արևի և կրակի նշանակն   էր։   Այդ բառը հետագայում նոր իմաստ է ստացել, «լավ լինել», ինչպես հայերենում՝ «օր ու արև չտեսանք», այսինքն լավ կյանք չտեսանք,  համեմատությունը  արևի   հետ։
Մյուս կողմից, պահլավերենում կար huvaxš արևածագ»  բառը, որի զարգացման հետևանքով  տեղի է ունեցել միանգամայն օրինաչափ su>հu հնչյունափոխութ յունը  suast>huast, վերջինս էլ s>h>x   հնչյունափոխությամբ՝ huvaxt,  որն էլ իր հերթին պահլավերեն հնչյունափոխությամբ  (t>ϑ)>s>š) տալիս է  suast>huvaxs «արևածագ»։ Այնուհետև, huvaxš  բառից օրինաչափորեն ընկնում է hu-ն, և մնում է  vaxš «կրակ», «այրում»  պահլավերեն բառը։ Այսպիսով, հին պարսկերեն  «արևածագ»,  «արևելք»  և «կրակ»   բառերը   ծագում են հնդ, «արև»  բառից, պահլավերենի պատմական զարգացման երկարատև պրոցեսում։
Հնում գոյություն ունեցած հայերեն և պարսկերեն vah  հիմքով vaxtar- «արևելք»,  վահեարևե, վահեւան (մեհյան), Վահան, Վահագն, Վահրիճ և այլ անուններն ու բառերը առնչված են հնդեվր. aus հիմքի հետ,  որը դրափոխվելով aus,  նույն  «արև»  բառր  s>h  հնչյունափոխությամբ   դարձել է vah:
Վայոց ձոր գավառանվան հիմքը հնդեվր. uas>vaj հնչյունափոխության արդյունք է։ Հնդեվրոպական s-ն, ինչպես բառասկզբում, այնպես էլ բառավերջում հայերենում տալիս է և՛ հ և՛ j, ինչպես was (wos)> գոյ, saw>յագ (ենալ)։ Հետևապես վայ հիմքին ավելանալով գրաբարյան ոց ածանցը, տեղանունը ստացել է «Արևիք»-Վայոց Ձոր անունը։
Վայոց ձոր անունը բնավ պահլավերեն  vai-«հողմ»,vaju-«քամի», «օդ»  բառերից չի ծագում, որովհետև դրա նախաձևը vat է, vat>vaj>vaju, իսկ Վայոց  անվանահիմքը  was>vah է ,  «արև»  բառը։
Վահ բառը վաղուց ի վեր գոյություն է  ունեցել հայերենում, որպես արև բառի մյուս համանունը։ Արևը բազմապիսի անուններ է ունեցել հին ժողովուրդների մոտ։ Վասպուրականցիները ունեցել են արևապաշտությանը նվիրված մի երգ, որտեղ նույնացված են արև բառի տարբեր անունները, էգ- արև- վահե։

Էգ բարև,  ա՛յ  էգ, բարև,
Էգն   արևուն   տանք   բարև.
Տա՛յ  թագավորին շատ   արև-
Վահե՜-  Վահե՜...

Վահ  հիմքով Արևիք գավառում կա Վահրավար  գյուղանունը։ Այդ հիմքից են՝ Վահագն աստվածանունը, Վահունի տոհմանունը և այլ անձնանուններ։ Գր. Ղափանցյանր Վահեվան մեհյանի անունը համարել է  «Վահեին (Վահագնին ) պաշտող, ուր vahe-ն փաղաքշական կրճատ ձևն  Վահագնից»: Նա Վահագն աստվածը համարել է արևի աստված, մինչ նրա ամպրոպի  ու կայծակի  աստծու հատկանիշներ  ունենալը։
Vah բառը պարսկերենում նույնպես նշանակել   է   «արև» և արևին երկրպագելը նրանք անվանել են vahnamaz: Բացի այդ,     «Ավեստա»     գրքում     Ամու-Դարիա     գետին   անվանել են «vaeJo vahia veh datia», որը նշանակում է. «Վեհ Դարիայի արևոտ ափերը»։ Այս իր հերթին պարսկերենում կոչվում է  Վահռոտ (ռոտ-գետ)։ Սեբեոսը Վեհռոտ է  հիշատակել։ Vas>vah «արև», «լույս»  հիմքից է կազմված պահլավերեն fravas> fravahr  «սրբազան աստվածային լույս»  բառը։
Սխալ են նրանք, ովքեր վահ հիմքով պաշտամունքային անուններն ու անձնանունները համարում են փոխառություն պարսկերենից։ Երկուսի աղբյուրը նույն հնդեվր. հիմքերից են, ինչպես Վասակ անվան հնչյունափոխմամբ է առաջացել Վահագն  անունը,  դասական  հայերենը  կազմավորվելիս։
Վասպուրական անվան մեջ vas հիմքը մնացել է  անփոփոխ:  Նրա երկրորդ pur  մասնիկը նույնպես  *рeur,   *рur  նախահիմքից է, որր նշանակում է «կրակ»։ Այս մասնիկը մյուս հնդեվրոպական լեզուներում՝ խեթերեն рahhur  «կրակ», հունարենում рur կրակ», իսկ փռյուգերենում pwrարև»։ Հայերենում p>h  հայտնի հնչյունափոխությամբ այն դարձել է հուր։ Այն պահպանվել է փուռ և փուռակ «օջախ» բառերի մեջ։ Վաս հիմքով կար Հայոց ձորի Վաստան գյուղանունը։
Այսպիսով, հնդեվրոպական ծագումով երկու հիմքերը akan հոգնակերտ ածանցի հետ տվել է Վասպուրական գավառանունր, որը նշանակում է  «արևի երկիր» կամ «արևի ու կրակի տեղ», իսկ փոխաբերական իմաստով՝ «Արևիք», այսինքն՝ «արևապաշտների, կրակապաշտների երկիր», բայց ո՛չ Հ. Հյուբշմանի ենթադրած «ազնվականների երկիր» կամ «ազնվականների գնդի երկիր» իբր  պարսկական ծագումով , և ո՛չ էլ ըստ Ն.   Ադոնցի  կարծիքի՝ «պարսիկ»  անունից։

ՎասպուրականԱրևիք»  անունը հաստատվում է նաև այդ երկրի մեջ գտնվող Ռշտունիք գավառանունով։ Այս անունը շատ հին ծագում ունի, որի անվանահիմքը սանսկրիտերեն rocate, հին պարսկերեն raocah*, ապա rušan է, «լույս», «օր- արև» նշանակությամբ։  Տեղանվան «տուն» մասնիկը և ք հոգնակի ածանցը հայկական են, որոնց բառակազմության ժամանակ սղվել է  ու հնչյունը «ռուշ + տուն +ի+ք»- Ռշտունիք։
Մյուս կողմից, Վասպուրականի գլխավոր գետերից մեկը Զար անունը (Քսենոֆոնի և Հերոդոտի մոտ Զապատաս է) պահլավերեն zabzabարև» անունից է։ Այս վերջին երկու անվանումները պետք է որ փոխառություն լինեն պահլավերենից։

Վայոց Ձոր՝ «Արևիք» անունը հաստատվում է նաև նրա մայրաքաղաքի Մոզն անունով, որը վերևում բացատրեցինք մզեարև» բառից։ Իսկ Մաղաղ գավառը կոչվել է նաև Գառնի, որոնց հիմքր նույն «արև»  բառն է։ Գառնի անվան հիմքը *guher է, որից հին հնդկերենում կա ghrna  (գառնա)   «շոգ», «այրող», փոխաբերական իմաստով «արևոտ»։

Սերգեյ Ումառյան, «Սյունիքի դիցարան», 1981 թ., էջ 48-52

Կարգ: Պատմություն | Ավելացրել է: ՄՀԷՐ (30-Սպտ-2011) | Հեղինակ: ՍԵՐԳԵՅ ՈՒՄԱՌՅԱՆ Դիտումներ: 2457 | Պիտակներ: Մոզ, Վահրավար, Արևիք, Վահագն, Եղիշե, Խորենացի, Աշխարհացոյց, Վահան, Վահրիճ, Վայոց Ձոր
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]